User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: կիսվելու, արածները ի ցույց դնելու, գովքի, վալիդացիայի կարիքի մասին

  1. #16
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե խոսքը ՖԲ-ի մասին է, ապա հրաշալի կոճակ կա՝ unfollow: Եթե դու շարունակում ես բռնաբարվել ու դրանից հաճույք ստանալ, ապա դա արդեն քո ընտրությունն է

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Բրաատ, ես չեմ բռնաբարվում, լրահոսս ա... իսկ բռնաբարված լրահոսը ընդամենը արագ եմ սքրոլ անում։
    Ես համբերատար կսպասեմ մինչև ինքը կհոգնի։
    Իսկ էդ կոճակը շատ ծայրահեղ դեպքերում եմ օգտագործում, որովհետև ինձ միշտ սևը պետք ա, որ դրա ֆոնին սպիտակը ավել լավ տեսնեմ։ Ընդհանրապես ինձ գույնապնակի բոլոր գույները պետք են, անգամ մուգ շականակագույնը))
    Կարճ
    Կոնկրետ

  2. #17
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Անեկդոտը հիշեցի, որ տղեն հա աղջկան համոզվում ա, որ սեքսով զբաղվեն։ Աղջիկը վերջը համաձայնում ա, բայց ասում ա ոչ մեկին չպատմես։ Տղեն էլ, թե ուրեմն պետքս էլ չի

    Ես օրինակ քաղաքի մասով որ ինչ որ բան են անում, անպայման ուզում եմ դա հանրայնացնեմ, բայց նաև հստակ գիտեմ թե խի։ Որ մարդկանց ցույց տամ, որ դա հեչ դժվար չի, ու իրանք էլ կարան անեն։ 2 օր առաջ ընկերս զանգել, պատմում էր, որ պատրուլ ա կանչել քննչականի դիմաց խախտումով կայանած մեքենաների համար, հետո էլ նրանց աշխատանքից դժգոհ էր, ու հարցնում էր, թե որտեղ ա պետք բողոքել։ Ինձ շատ լավ զգացի գիտակցումից, որ իմ շնորհիվ ա, որ ինքը սկսել ա դա անել ։)
    Ու հուսով եմ, որ էլի կան մարդիկ, որ սկսել են, զուտ չեն հանրայնացնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.09.2023), enna (02.09.2023), Jarre (02.09.2023), One_Way_Ticket (27.08.2023), մարդ եղած վախտ (27.08.2023), Ուլուանա (28.08.2023)

  4. #18
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անեկդոտը հիշեցի, որ տղեն հա աղջկան համոզվում ա, որ սեքսով զբաղվեն։ Աղջիկը վերջը համաձայնում ա, բայց ասում ա ոչ մեկին չպատմես։ Տղեն էլ, թե ուրեմն պետքս էլ չի

    Ես օրինակ քաղաքի մասով որ ինչ որ բան են անում, անպայման ուզում եմ դա հանրայնացնեմ, բայց նաև հստակ գիտեմ թե խի։ Որ մարդկանց ցույց տամ, որ դա հեչ դժվար չի, ու իրանք էլ կարան անեն։ 2 օր առաջ ընկերս զանգել, պատմում էր, որ պատրուլ ա կանչել քննչականի դիմաց խախտումով կայանած մեքենաների համար, հետո էլ նրանց աշխատանքից դժգոհ էր, ու հարցնում էր, թե որտեղ ա պետք բողոքել։ Ինձ շատ լավ զգացի գիտակցումից, որ իմ շնորհիվ ա, որ ինքը սկսել ա դա անել ։)
    Ու հուսով եմ, որ էլի կան մարդիկ, որ սկսել են, զուտ չեն հանրայնացնում։
    Արտ ջան, հետաքրքիր պահ նշեցիր։ Իսկապես, քո հանրայնացնելու դեպքում ահագին օգուտ ա տալիս հանրությանը։ Փաստորեն հանրայնացնելը անպայման չի որ կապված լինի անձի ինքնագովազդի հետ։ Հետաքրքիր միտք ա շատ....

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (02.09.2023), Աթեիստ (07.09.2023)

  6. #19
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ ջան, հետաքրքիր պահ նշեցիր։ Իսկապես, քո հանրայնացնելու դեպքում ահագին օգուտ ա տալիս հանրությանը։ Փաստորեն հանրայնացնելը անպայման չի որ կապված լինի անձի ինքնագովազդի հետ։ Հետաքրքիր միտք ա շատ....
    Հաստատ կա էս։
    Ինձ մեկ֊մեկ թվում ա հասարակությունը ֆբ֊ով ա կրթվում նաև, էն ինչը ֆբ֊ում ակտիվ քննարկվում կամ քննադատվում ա նույնը սկսում ա իրական կյանքում խրախուսվել։ Օրինակ` բիչոկը գրպանդ դիր ակցիա կար, էդ դրանից հետո տաքսի նստելուց վարորդները էդ թեման շոշափում էին, որպես տգեղ արարք, որ իրանք չեն անում

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.09.2023), Աթեիստ (07.09.2023)

  8. #20
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Բա գիտեք Վիշապն ինչու է այստեղ իր կառնիվորի մասին պատմում։ Եթե կիսվելը չլիներ, իրեն դա շատ պետք էր։ Թող չթվա թե հետևից խոսում եմ, պրակտիկորեն համոզված եմ, որ հյուրի հարգավիճակով սա կարդալու է։

    ...
    Անհասկանալի բան ես գրել, կառնիվորի մասին պատմելը կիսվելն է, որ կա, այսինքն կիսվելը ոչ թե նպատակ է, այլ գործողություն։ Նպատակների մասին ստորև։

    Կիսվելու դրսևորումները իմ կարծիքով կարելի է բաժանել հետևյալ կատեգորիաների.
    1. Ցուցադրություն՝ հանուն խրախուսման, դրական արձագանքների, ինքնահաստատման, փառքի
    2. Գիտելիքի, կամ հմտության տարածում՝ հանուն կոլեկտիվ քննարկման, օբյեկտիվությունը գտնելու, ճանաչողության, գիտելիքի ձեռք բերման, զարգացման, գոյապաշտպանության, բարօրության
    3. Սոցիալականացում՝ հանուն հարաբերություններ, կապեր, խմբավորումներ, թիմեր ստեղծելու, մենակությունը փարատելու, զուգավորվելու
    4. Աննպատակ աղմուկի արտադրություն, որպես ինչ-ինչ անառողջ վիճակի ախտանիշ, կամ հետևանք, ինչպիսիք են օրինակ կոմպուլսիվ շատախոսությունը, հիպերգրաֆիայի դրսևորումները, կամ խրոնիկ բամբասանքը
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.09.2023), Բարեկամ (15.09.2023), Ուլուանա (16.09.2023)

  10. #21
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհասկանալի բան ես գրել, կառնիվորի մասին պատմելը կիսվելն է, որ կա, այսինքն կիսվելը ոչ թե նպատակ է, այլ գործողություն։
    Գուցե մի քիչ լավ չեմ ձևակերպել միտքս։ "Դա"-ն կառնիվոր անելն էր, ոչ թե պատմելը։ Ասել է թե՝ եթե չկարողանայիր ակումբում (աշխատավայրում, և այլն) պատմել կառնիվորի հրաշագործ հատկությունների մասին, ինքդ նույն էնտուզիազմով դիետային չէիր հետևի։

  11. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե մի քիչ լավ չեմ ձևակերպել միտքս։ "Դա"-ն կառնիվոր անելն էր, ոչ թե պատմելը։ Ասել է թե՝ եթե չկարողանայիր ակումբում (աշխատավայրում, և այլն) պատմել կառնիվորի հրաշագործ հատկությունների մասին, ինքդ նույն էնտուզիազմով դիետային չէիր հետևի։
    Էն «լավ չձևակերպածդ» շատ ավելի լավ տարբերակ էր : Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ դիետային հետևում ա էստեղ դրա մասին պատմելու համար: Իմ կարծիքով, ահագին ոչ հասուն ա պետք լինել տենց բան անելու համար:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.09.2023), Արամ (16.09.2023)

  13. #23
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն «լավ չձևակերպածդ» շատ ավելի լավ տարբերակ էր : Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ դիետային հետևում ա էստեղ դրա մասին պատմելու համար: Իմ կարծիքով, ահագին ոչ հասուն ա պետք լինել տենց բան անելու համար:
    Իսկ ինչի՞ համար է անում։ Առողջ մնալու՞։ Առողջ լինելն իրենով հոգևոր բավարարվածություն չի տալիս, ավելի ճիշտ՝ տալիս է միայն հիվանդությունից ապաքինվելիս անմիջապես հետո ու շատ կարճ ժամանակով։ Կառնիվորի նման խիստ դիետային անվերապահորեն հետևելու համար շատ ավելի լուրջ ստիմուլ է անհրաժեշտ։ Իսկ կիսվելու ու վալիդացիայի պահանջի downplay արվելը հենց էդ հասուն երևալ/չերևալու հետ է կապված։

  14. #24
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ համար է անում։ Առողջ մնալու՞։ Առողջ լինելն իրենով հոգևոր բավարարվածություն չի տալիս, ավելի ճիշտ՝ տալիս է միայն հիվանդությունից ապաքինվելիս անմիջապես հետո ու շատ կարճ ժամանակով։ Կառնիվորի նման խիստ դիետային անվերապահորեն հետևելու համար շատ ավելի լուրջ ստիմուլ է անհրաժեշտ։ Իսկ կիսվելու ու վալիդացիայի պահանջի downplay արվելը հենց էդ հասուն երևալ/չերևալու հետ է կապված։
    Չէ, որ ամեն օր լավ տրամադրված, էներգիայով լի, սթափ ու պրոդուկտիվ լինես։ Դրա համար են մարդիկ ինչ որ սննդակարգի հետևում։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 16.09.2023, 14:33:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.09.2023)

  16. #25
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, որ ամեն օր լավ տրամադրված, էներգիայով լի, սթափ ու պրոդուկտիվ լինես։ Դրա համար են մարդիկ ինչ որ սննդակարգի հետևում։
    Եթե դեմ չես, հարց․ ակումբից բացի որևէ տեղ պատմե՞լ ես քո նոր դիետայի մասին։

  17. #26
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դեմ չես, հարց․ ակումբից բացի որևէ տեղ պատմե՞լ ես քո նոր դիետայի մասին։
    Է հա բա, իհարկե։ Օրինակ աշխատավյրում՝ իրար հետ պերերիվ եք անում, ինչ որ բան են առաջարկում, հրաժարվում ես, ասում են խի, ասում ես։ Կամ ինչ որ պատահական խմբերում կարա նույն բանը լինի, եթե ինչ որ բանից հրաժարվես, մարդիկ հետաքրքրվեն, պատասխանես։ Հա մեկ էլ բնականաբար նեղ ընկերներիս եմ պատմել, որ սենց բան եմ փորձարկում, ինչպես նաև կպատմեի թե բիզնեսում ինչ հետաքրքիր բաներ եմ արել, կամ ծրագրավորման մեջ ինչ բաներ եմ արել, կամ օրինակ երեխես, ոնց ա բխկում կամ տռում, ու ոնց եմ ամեն տռելուց ուրախանում - չնայած դեռ սերտիֆիկացված չեմ։

    Հարցիդ իմաստը կբացատրես, որովհետև լավ չեմ հասկանում։ Ես կյանքումս ինչ անում եմ իմ շատ նեղ մոտիկները, ընտանիքս ու ընկերներս տեղյակ են։ Ոչ շատ մոտիկներն էլ, եթե հարցնում են՝ պատասխանում եմ։ Ինչ որ արտառոց բան կա ըտեղ?

    Եթե ուզում ես իմանաս, արդյոք առավոտյան գործի գնալուց, ինձ կանգնացրած պարեկին ասում եմ ինձ տուգանում եք, որովհետև կետո չեք անում, գնացեք կետո արեք - այսինքն ուրիշ բառերով ասած ուզում ես ճշտել դալբայոբ եմ թե չէ։ Ասեմ՝ չէ դալբայոբ չեմ։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 16.09.2023, 15:34:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.09.2023), Բարեկամ (18.09.2023), Ուլուանա (16.09.2023)

  19. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ համար է անում։ Առողջ մնալու՞։ Առողջ լինելն իրենով հոգևոր բավարարվածություն չի տալիս, ավելի ճիշտ՝ տալիս է միայն հիվանդությունից ապաքինվելիս անմիջապես հետո ու շատ կարճ ժամանակով։ Կառնիվորի նման խիստ դիետային անվերապահորեն հետևելու համար շատ ավելի լուրջ ստիմուլ է անհրաժեշտ։ Իսկ կիսվելու ու վալիդացիայի պահանջի downplay արվելը հենց էդ հասուն երևալ/չերևալու հետ է կապված։
    Ո՞նց թե` ինչի համար: Այո, առողջ լինելու, մնալու, էներգիադ ավեացնելու ու դրա շնորհիվ լիարժեք ապրելու, աշխատելու ու կյանքը վայելելու համար: Քի՞չ ա: Նախ հեչ պարտադիր չի, որ հատուկ ինչ-որ առողջական խնդիրներ ունենաս, որ ուզենաս առողջ սննդակարգի հետևել ու ընդհանրապես առողջ ապրելակերպ վարել: Կարող ա, օրինակ, կոնկրետ խնդիրներ չունենաս, բայց էներգիայի պակաս ունենաս, անառողջ քուն ու նմանատիպ այլ ոչ հաճելի ու ոչ ցանկալի դրսևորումներ: Հետո առողջական խնդիրը նենց բան չի, որ մի քիչ սննդակարգ պահեցիր, անցավ, վերջ, կարելի ա վերադառնալ քո անառողջ սննդակարգին, ու ամեն ինչ հրաշալի կլինի: Եթե գիտես, որ տվյալ սննդակարգից ա առաջացել առողջական խնդիրդ, կամ առնվազն սննդակարգդ նպաստել ա տվյալ խնդրի զարգացմանը, ապա տրամաբանական ա, որ նույն սննդակարգին վերադառնալու դեպքում խնդիրդ էլ ա ամենայն հավանականությամբ վերադառնալու, հետևաբար լուրջ առողջական խնդիրների կամ թեկուզ ավելորդ քաշի դեպքում ժամանակավոր սննդակարգը ժամանակավոր էլ լուծում ա նշանակում: Իսկ եթե լուրջ ես տրամադրված առողջությունդ պահպանելու նկատմամբ, ուրեմն ոչ թե զուտ ժամանակավոր կհետևես առողջ սննդակարգի, այլ դա կդարձնես ապրելակերպիդ մաս ու առնվազն կփորձես միշտ հետևել: Եվ, ի վերջո, կարող ես ուղղակի էնքան գիտակից լինել, որ չսպասել, մինչև ինչ-որ խնդիրներ ունենաս, որ սկսես առողջ սննդակարգի հետևել, կարող ես ուղղակի համապատասխան գիտելիքներ ու տեղեկացվածություն ունենալով` փորձել կիրառել` հետագա հնարավոր առողջական խնդիրներն ու անցանկալի երևույթները կանխարգելելու համար: Համենայնդեպս, առողջ ապրելակերպի անցած ու դրա հրաշագործ ազդեցությունն իր վրա զգացած ցանկացած մարդու համար դրա թիվ մեկ ու ուրիշ ոչ մի բանի հետ չհամեմատվող ստիմուլն իր լավ ինքնազգացողությունն ա ու դրանից բխող բազմաթիվ առավելությունները: Ու չես պատկերացնի, թե էդ ամենի ֆոնին ինչ աստիճանի չնչին ու խղճուկ ա ուրիշներին պատմելուց ստացած բավարարվածության զգացումը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.09.2023, 16:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (16.09.2023)

  21. #28
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցիդ իմաստը կբացատրես, որովհետև լավ չեմ հասկանում։
    Հարցի իմաստը նրանում էր, որ եթե ասեիր՝ առանց անհրաժեշտության չեմ պատմում, եթե ինչ-որ բան են առաջարկում, սկզբի համար փորձում եմ հակիրճ հրաժարվել, օրինակ՝ կուշտ եմ, կամ Վիշապի ասածի նման՝ շաքարի նկատմամբ ալերգիա ունեմ, ապա դա կհամարեի ապացույց, որ ես սխալ եմ։ Դե հո չէիր խաբի, մի բուռ ազգ ենք, վաղը Պողոսը կգար, կասեր՝ Արամ ախպեր, բա երեկ ի՞նչ էիր գլուխս տանում քո դիետայով։ Իսկ հիմա ստացվում է, որ մնում եմ իմ կարծիքին, որ կիսվելու ցանկությունը լուրջ դրդապատճառ է (գիտակցված կամ չգիտակցված) խիստ դիետայի հետևելու։ Էն, որ ուրիշ հարցերում էլ ես կիսվում, ոչ մի կերպ դրան չի հակասում։

  22. #29
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց թե` ինչի համար: Այո, առողջ լինելու, մնալու, էներգիադ ավեացնելու ու դրա շնորհիվ լիարժեք ապրելու, աշխատելու ու կյանքը վայելելու համար: Քի՞չ ա:
    Դրա համար պարտադիր չէ ֆանատիկորեն հրաժարվել մի կաթիլ մեղրից։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.09.2023), Բարեկամ (18.09.2023)

  24. #30
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցի իմաստը նրանում էր, որ եթե ասեիր՝ առանց անհրաժեշտության չեմ պատմում, եթե ինչ-որ բան են առաջարկում, սկզբի համար փորձում եմ հակիրճ հրաժարվել, օրինակ՝ կուշտ եմ, կամ Վիշապի ասածի նման՝ շաքարի նկատմամբ ալերգիա ունեմ, ապա դա կհամարեի ապացույց, որ ես սխալ եմ։ Դե հո չէիր խաբի, մի բուռ ազգ ենք, վաղը Պողոսը կգար, կասեր՝ Արամ ախպեր, բա երեկ ի՞նչ էիր գլուխս տանում քո դիետայով։ Իսկ հիմա ստացվում է, որ մնում եմ իմ կարծիքին, որ կիսվելու ցանկությունը լուրջ դրդապատճառ է (գիտակցված կամ չգիտակցված) խիստ դիետայի հետևելու։ Էն, որ ուրիշ հարցերում էլ ես կիսվում, ոչ մի կերպ դրան չի հակասում։
    Ինչու պետք ա խաբեմ? Ինչու պետք ա ասեմ կուշտ եմ, կամ ասեմ ալերգիա ունեմ, եթե տենց չի՞։ Ու չեմ խաբի ոչ թե են պատճառով որ մի բուռ ազգ ենք, այլ որովհետև ընդհանրապես ոչ մի բարոյական ու անբորակայան պատճառ չկա խաբելու, ինչու պետք ա խաբեմ? Եթե խաբեմ կնշանակի որ ուրիշնրի հետ կիսվելու համար չեմ դիետա պահում? ՈՒ ինչու ա քո մոտ հակիրճ հրաժարվելը խաբելու հետ ասսոցացվում։ Երբ որ ինչ որ բան են առաջարկում, ասում ես, չեմ ուտում, կամ չեմ ուզում, ինչով հակիրճ չի՞։

    Հետաքրքիր ա, ասենք որ մեկը հարցնի, այսօր ժամը 5-ին կգաս մի տեղ, ասեմ չէ չեմ կաևա գամ, որ հաևցնի խի, ասեմ, ֆուտբոլ եմ խաղում էդ ժամին, էլի նշանակում ա, որ ֆուտբոլ խաղալուս հիմնական դրդապատճառը սաղին ասելն ա։ Իսկ եթե օրինակ, ուղղակի ասեմ չէ, որ հարցնի խի, ասեմ, հարմար չի, որ էլի հարցնի խի ասեմ, երկրում չեմ լինելու, էդ դեպքում ֆուտբոլ խաղալը օքեյ ա՞։

    Մի հատ պատճառահետևանքային կապդ պարզ կգրես հասկանամ։ Ես դեռ հասկացել եմ հետևյալը քո ասածից՝
    Եթե ուրիշներին ասում ես որ դիետա ես պահում, ուրեմն հիմնական դրդապատճառը դիետա պահելու էդ ուրիշներին ասելու համար ա։

    Կավելացնես կամ կուղղես էդ նախադասությանս մեջ ինչն եմ քո տրամաբանությունից բաց թողում?
    Վերջին խմբագրող՝ Արամ: 16.09.2023, 18:53:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (24.09.2023), Ուլուանա (16.09.2023)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •