User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: կիսվելու, արածները ի ցույց դնելու, գովքի, վալիդացիայի կարիքի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայի շուրջ մի բան պատմեմ։ Հունիսից գնում եմ դաշնամուրի դասերի, ու դե հեշտ չի տրվում, բայց ինչ֊որ առաջընթաց կա։
    Ամեն անգամ, երբ մտքիս մեջ ֆիքսում եմ, որ լավ ա ստացվում կամ դասախոսն ա գովում, իրար եմ խառնվում ու սկսում վատ նվագել։ Զգացել եմ, որ համ հպարտություն զգալը, համ էլ առանց պատճառի մատնանշման մեղադրանքն ու քննադատությունը խանգարում են, որ ամբողջովին պրոցեսի մեջ լինեմ ու էֆֆեկտիվ սովորեմ։
    Նույնն էլ կյանքի մյուս ասպեկտներում ա՝ էքստերնալ վալիդացիան սովորաբար անառողջ ցիկլերի մեջ ա դնում, որովհետև ինքնավար ու ստեղծագործ լինելու փոխարեն, դառնում ա ինձնից, իմ կառավարումից կտրված գործողություն, որը մեխանիկորեն պիտի անեմ։ Վալիդացիան դառնում ա նպատակ ու գործողությունից սաղ համն ու հոտը տանում ա։
    Կոնստրուկտիվ վալիդացիայի մի տեսակ կա, որը շատ ա օգնել ինձ համ աշխատանքում, համ հարաբերություններում, էդ էն ա, երբ կոնկրետ մասեր մատնանշելով ասում են, թե օրինակ ինչն ես լավ անում ու ինչի, կամ հակառակ՝ մատնանշում են թերացումները։
    Հետաքրքիր ա, որ զուտ տվյալները ցույց տալը ինձ համար վալիդացիա չի ու ինչքան շատ տվյալներ եմ ունենում, էնքան ավելի ա հեշտանում ինչ-որ բան անելը։ Օրինակ քայլերս ծրագրով հետևում եմ, բայց պլան չեմ դնում հասնելու դրած goal-ին՝ որ հասնում եմ, հաճելի ա, բայց որ չեմ հասնում, չի ազդում բացասականորեն։ Լինում ա, որ հետևում եմ ու մի քանի օր իրար հետևից քիչ եմ ակտիվ լինում, փորձում եմ էդ շտկել ու ակտիվություն մտցնել օրվաս մեջ, բայց էլի առանց ճնշումների կամ էդ որպես նպատակ սարքելու։
    Սոց. ցանցերում վերջերս ակտիվ չեմ, բայց ստատուս գրելիս հիմնականում ուրիշ մարդկանց հետ քննարկելու համար եմ գրում, իսկ ինստագրամի նկարները, որ էլի հաճախ չեմ անում, նեղ խմբի հետ կապի մեջ մնալու ու իրարից տեղյակ լինելու համար են։ Արդեն երկար ժամանակ ա, որ սոց. ցանցերը վալիդացիայի հետ կապ չունեն իմ գլխում։
    Էքստերնալ վալիդացիայի սպասելը հետ նայելիս տհաճ հետևանքներ ա ունեցել, արտահայտվել people pleaser լինելով ու էքստերնալ վալիդացիայի արժանանալու համար սեփական կարիքները հետ մղելով։ Հիմա արածիս արդյունքն ա վալիդացիան, եթե օրվա մեջ անում եմ գործողություններ, որոնք իմ մտածած պլանին համապատասխան են, ապա շատ վալիդացված եմ զգում ու էդ էներգիա ա տալիս շարունակելու, իհարկե սրա հակառակն էլ ա լինում, որ մի երկու օր իմ նպատակին նպաստող գործողություններով կամ ձևով չեմ շարժվում, ծանր եմ տանում։
    Վերջին խմբագրող՝ enna: 20.08.2023, 00:10:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (20.08.2023), Նաիրուհի (27.08.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •