Հետաքրքիր թեմա
Ֆիթնեսի պահով ես էլ իմ պատմությունը պատմեմ, անցնեմ առաջես տենց թիթիզ հավելվածներ չեմ գործածում։ Հեռախոսիս մեջ կա google fit-ը, որը պիտի որ կարողանա իմ ֆիզիկական ակտիվության մի 90%-ը գրանցել (դե բացի յոգայից ու լողից, որը կարայի ձեռքով ավելացնեի)։ Ես դրանից մի այլ կարգի բավարարվածություն էի ստանում, որ առանց հատուկ մարզվելու ժամերս գրանցելու իմ սովորական միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը շաբաթական մոտ 10 ժամ ա։ Բայց հեռախոսս հին ա, սենսորները լավ չեն աշխատում ու ոչ միշտ ա գրանցում։ Տենց մի պահ նեղվել էի, tracker-ն էի միացնում գործի գնալ-գալուց, բայց հետո դադարեցրի։ Մտածեցի՝ ի վերջո, ես հատուկ ինչ-որ ջանք չեմ գործադրում, իմ սովորական առօրյա ակտիվությունն ա, գրանցելու իմա՞ստը։ Ու էդպես թարգեցի։ Հիմա հո գիտեմ գրանցեմ-չգրանցեմ, ամեն շաբաթ նույն ակտիվությունն ունեմ։
Հիմա անդրադառնամ հարցերին։
Էս հարցի մասին երկար մտածեցի։ Սոցցանցերում իմ անձնական կյանքից որևէ բանով կիսվելու ցանկություն հիմնականում առաջանում ա, երբ ինչ-որ վալիդացիայի կարիք եմ ունենում, երբ երկար ժամանակ ընկերներիս հետ շփված չեմ լինում։ Իհարկե, ընդհանուր առմամբ ֆբ-ում ու ինստայում ես բավական ակտիվ եմ, բայց իմ պոստած կոնտենտի շատ փոքր մասն ա իմ մասին, ու շատ հազվադեպ ա մոտիվացիան հենց «կիսվելու կարիքից»։ Բայց նույնիսկ էդ ոչ անձնական կոնտենտը հենց «կիսվելու կարիքից» ա առաջանում, որովհետև ես լիքը ասելիք ունեմ աշխարհաքաղաքական անցուդարձի, Արցախի բլոկադայի ու սովի մասին։ Դրա համար հա էլ կիսվում եմ, հաճախ ուրիշի ստեղծած կոնտենտով։Ո՞նց ա էս կիսվելու կարիքը արտահայտվում ձեր կյանքում, կամ գուցե չունե՞ք էդ կարիքը։
Բայց կյանքումս մի ոլորտ կա, որի մասին անվերջ կիսվելու կարիք ունեմ։ Դրա մասին հաջորդ հարցի տակ։
Ընդհանրապես, փոքրուց ես միշտ ուզեցել եմ խոսել կարդացածս գրքերի մասին։ Ինչքան մեծացել եմ, էնքան էդ պահանջս մեծացել ա։ Առաջ եթե ուղղակի ուզում էի գրքի՝ որպես ամբողջության մասին խոսել, հիմա լինում են դեպքեր, երբ առանձին նախադասությունների կամ պարբերությունների մասին եմ ուզում խոսել։ Ու գրքերի մասին կիսվում եմ հետևյալ կերպ.Կիսվելու դեպքում ինչի՞ մասին եք սիրում կիսվել, ու՞մ հետ եք սիրում կիսվել։
1. Սոցցանցերում. ինստայում ֆոտո, մի երկու բառով նկարագրություն, թե էդ գիրքն ինչ զգացողություններ ա առաջացնում, մեջբերումներ սքրինշոթների տեսքով, գուդրիդսում պարբերաբար ստատուսի ափդեյթ մի երկու բառով, թե ինչ եմ զգում, վերջում՝ փոքր ռիվյու։ Եթե մեր ընթերցանության ակումբի գիրք ա, նաև մի երկու բառ էնտեղի ֆորումում
2. Բլոգում ռիվյուի տեսքով։ Առաջ գրեթե բոլոր գրքերի մասին գրում էի, հիմա հազվադեպ։ Բայց տարօրինակ կերպով էդ ռիվյուների ընթերցողների թիվը թեև փոքր ա, բայց ամենահավատարիմ ընթերցողներն են։ Երևի մի տասը հոգի կլինեն, ու պարբերաբար բզում են, որ գրեմ։
3. Ամուսնուս եմ դիվադադար անում։ Իհարկե, նախ պետք ա որոշել ինքը կարդալու՞ ա էդ գիրքը, թե՞ չէ։ Եթե չէ, ուրեմն անընդհատ հատվածներ եմ բարձրաձայն կարդում իր համար (կամ էլ թարգմանում եմ, եթե հայերեն կամ ֆրանսերեն ա կարդացածս)։ Եթե հա, մի կերպ համբերում եմ, մինչև ես վերջացնեմ, ինքն էլ վերջացնի, միասին քննարկենք։ Իսկ եթե ինքն արդեն կարդացել ա (ինչը հազվադեպ ա լինում), ապա ամբողջ ընթացքում ենք քննարկում
4. Ընթերցանության ակումբներ. երկու ընթերցանության ակումբի անդամ եմ, ու ամիսը մեկ հանդիպում, գրքեր ենք քննարկում։
5. Ընկերներին դիվադադար անել. երբ որևէ հետաքրքիր հատված եմ տեսնում, որ մտածում եմ՝ ընկերներիցս որևէ մեկին դուր կգա, սքրին եմ անում, ուղարկում եմ, քննարկում ենք։
6. Դե ակումբում էլ մեկումեջ պոստելբայց ակումբում տեսածներդ գրքերի մասին կիսվելուս երևի հազիվ 1%-ը լինի
7. Երբ հայրս դեռ կենդանի էր, իրեն էի զանգում, ինքն իր գրքերից էր խոսում, ես էլ իմ։ Հետո ինքն իմ գրքերն էր կարդում, ես էլ իր։
Ես էն կարծիքին եմ, որ մարդը որպես սոցիալական արարած արտահայտվելու, կիսվելու կարիք ունի, ու անկախ ամեն ինչից եթե ինչ-որ լավ բան ա անում, հենց իր համար լավ ա, որ իմանան դրա մասին։ Իհարկե, "I am thrilled to announce" տիպի պոստերից իմ սիրտը խառնում ա։ Ու ընդհանրապես, կարծում եմ՝ սոցցանցերում կիսվելու կարիքը հիմնականում գալիս ա իրական կյանքում սիրո, ընկերության, մտերմության, կարեկցանքի պակասից։Արդյո՞ք իմաստ ունի սովորել ինքդ քո համար ինչ֊որ բաներ անել, առանց աշխարհին հայտարարելու կարիքի, թե ավելի օպտիմալ ա ամեն առանձին ոլորտի դեպքում գտնել տարածքներ/ընկերներ/խմբեր, որտեղ կիսվելը հնարավոր կլինի։
Ավարտեմ մի պատմությամբ։ Հունիսին մեզ մոտ Northside փառատոնն էր։ Մեր շատ ընկերներ գնացել էին։ Ընկերուհիներիցս մեկը ստուգել էր գնացած բոլոր ընկերների ինստան ու զարմացած ասել. «Ուրեմն փառատոնն էնքան լավ ա անցել, որ ոչ ոք չի՞ դրել ինստայում»։ Ասածս էն ա, որ եթե ինչ-որ բան անում ես, իսկապես բավարարվածություն ես զգում դրանից, ու հետդ մարդ կա, սոցցանցերում դրանցով կիսվելու կարիք չի առաջանում։
Էջանիշներ