Վիշապ-ի խոսքերից
Դու ինքնագնահատականից բացի ուրիշ օգուտ կամ մոտիվացիա չգիտե՞ս: Ասենք մեկին որ բռնում ես, որ ձորը չընկնի, էդ պահին ինքնագնահատականի մասին ե՞ս մտածում:
Կամ ասենք գիշերը քնած ընկերուհուդ ծածկում ես, որ չմրսի, տուտ ժէ ֆեյսբուքում դակլադ ե՞ս տալիս դրա մասին, կամ առավոտ հենց զարթնում ա, իրեն անպայման ասում ե՞ս, որ ծածկել ես։
Կամ, որ անծանոթը ուղղություն ա հարցնում, թևից բռնած տանում ցույց ես տալիս, էդ անում ես զուտ նրա համար, որ էգոդ իրեն լավ զգա՞, որ ասենք մերսի չասի, հաջորդ անծանոթին էլ ուղղություն ցույց չես տա՞։
Կամ գիտնականը սև խոռոչի ուսումնասիրություն ա անում ու արդյունքները հրապարակում ա զուտ միայն փառքի ու գնահատականի համա՞ր:
30 տարվա մաթեմի դասատուն աշակերտին մանրամասն բացատրում է խնրդի լուծումը, որ ինքն իր աչքին բարձրանա՞:
Ապեր, էս համակարգը, որը դու կյանք ես կոչում, մի քիչ ավելի բարդ է, պատճառահետևանքային կապերը տրիվիալ չեն ու մենակ կարճաժամկետ էմոցիոնալ պարգևներով չեն պայմանավորված։
Ոմանք իսկապես առաջին հերթին ինքնահաստատման կարիք ունեն ու տարված են մակերեսային փոխհարաբերություններով ու դրանց փշրանքների ու դետալների մեջ անիմաստ խորանալով, բայց լիքը այլ մարդիկ ավելի լայն են նայում աշխարհին ու տուֆտա մանրուքների մեջ չեն խորանում։
Բայց, կարող ենք համարել, որ դու ճիշտ ես։ Ես ոչ մի օգուտ չունեմ քեզ հակառակը ապացուցելուց։ Ու առհասարակ համարում եմ, որ ակումբում ծախսածս ժամանակի մեծ մասը անիմաստ է նույն կերպ, ոնց մեր կյանքը։ Ընդամենը ջուր ենք ծեծում, բայց տես, որ ոմանք ջուր ծեծոցիի մեջ ինքնագնահատականի բարձրացում են տեսնում, վալիդացիա, ֆլան ֆստան․․․ Ես էդ նաչինկայով կարկանդակ ստեղծողի․․․
Էջանիշներ