User Tag List

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 93 հատից

Թեմա: կիսվելու, արածները ի ցույց դնելու, գովքի, վալիդացիայի կարիքի մասին

  1. #76
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,544
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ մտածեցի ասածիդ մասին, քցեցի բռնեցի... ու ձանձրացա
    Բարեկամ ջան, «ներկա կյանքը» հարաբերական բան է, ասենք իմ նեղանձնականում բեսամփ բավարարված եմ, բայց եթե մի քիչ լայնացնենք շրջանակը, ասենք՝ Հայաստան, քաղաքականություն, մոլորակի վիճակ, մարդկություն, բան, ապա թերևս անբավարարված եմ, կարող ա նույնիսկ նեղված եմ, չնայած ում տանձին եմ պետք ես, ու իմ նեղվելը։
    Բայց ձանձրանալ կարելի է թե կայուն բավարարվածությունից ու թե անբավարարվածությունից, ու ինչ կլինի, թող հանգիստ, ինձ համար ձանձրանամ էլի։
    Բայց եթե թեմային անդրադառնանք, ես վալիդացիայի ու քնքշության կարիք չունեմ, դա էլ է ինձ համար ձանձրալի։
    Առհասարակ ինձ իմ անկախությունն ավելի թանկ է, քան մարդկանց կարծիքն ու գնահատականները, բայց հանուն փոխադարձ քաղաքավարության ու բարեսրտության, աշխատում եմ մարդկանց մեծ մասի հետ պուպուշ լինել, բայց ոնց նկատում ես՝ մեկումեջ էլ անտակտ կոտոշում եմ, հետո ուշացած զղջում եմ, եթե շատ անկեղծանանք։
    Հա, կառնիվորի մասին կիսվելը պարծենկոտություն չէր, բարի խորհուրդ էր, էս մի հատ էլ հատուկ՝ հոգեվերլուծական ապարդյուն փորձեր անող ավստրալիացիներիդ համար։
    Այ մարդ, ես հո ձեռդ չեմ բռնում՝ ձանձրացիր ինչքան ուզում ես
    Ընդամենը զգույշ փորձում եմ նկատել կամ լավ՝ գոնե հետևեցնել, թե եթե սա ձանձրանալն ա քեզ մոտ, բա չձանձրանալը ինչ կլիներ

  2. #77
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,544
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... հոգեվերլուծական ապարդյուն փորձեր անող ավստրալիացիներիդ համար։
    Էս քննարկումների շարքը հոգեվերլուծություն չի, հոգուդ մեջ էլ չեմ փորձում մտնել։ Արտահայտածդ աշխարհահայցքի, հայեցակարգի վերլուծության փորձ ա։ Չի կարելի՞։

  3. #78
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,576
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթի ասածը ես հասկանում եմ․ ինչ-որ բանով կիսվելու անհրաժեշտության մեջ միշտ էլ կա լատենտ ինքնագոհություն՝ հպարտանալ սեփական հաջողությամբ կամ էդ լավ բանի մեջ մաս կազմելով կամ որ այդ լավ բանը, որով ուզում ես կիսվել, դու ես հղացել/հասկացել/տեսել։ Ուղղակի այդ ինքնագոհությունը քողարկվում է օգտակար լինելու շինծու կամ հենց թեկուզ իրական ձգտմամբ, ու իմ հասկացածով՝ Թիքեթը հենց էդ քողն է փորձում բարձրացնել։
    Ճիշտ այդպես։ Այն, որ Վիշապը ոչ թե պարզապես չի ուզում քողը բարձրացնել, այլ պնդում է, որ ոչ մի քող էլ չկա, ինքը վալիդացիայի կարիք չունի, իսկ կառնիվորի մասին բարի խորհուրդն ընդամենը բարի խորհուրդ է, ինձ համար զարմանալի է, քանզի

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ ջան, մենակ էս ասածդ ինձ լրիվ հերիք ա որ ես ինձ լավ զգամ, չնայած մեծ հաճույքով հետդ կծանոթանամ։
    Ապրե՛ս, հոյակապ կամք ունես, ու վստահ եմ, էլ կյանքում ստից կախվածություններ չես ուզենա ունենալ, պաչեր։
    Եթե սա վալիդացիայի դրսևորում չէ, ապա ես նաչինկայով կարկանդակ եմ։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.09.2023), Բարեկամ (19.09.2023), մարդ եղած վախտ (21.09.2023)

  5. #79
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,544
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ այդպես։ Այն, որ Վիշապը ոչ թե պարզապես չի ուզում քողը բարձրացնել, այլ պնդում է, որ ոչ մի քող էլ չկա, ինքը վալիդացիայի կարիք չունի, իսկ կառնիվորի մասին բարի խորհուրդն ընդամենը բարի խորհուրդ է, ինձ համար զարմանալի է, քանզի


    Եթե սա վալիդացիայի դրսևորում չէ, ապա ես նաչինկայով կարկանդակ եմ։
    Վալիդացիայի կարիք բոլորն ունեն, դա մարդու խոցելի կողմերից մեկն ա, ուղղակի երբ որ մեկի մոտ մի քիչ շատ ա, մյուսի մոտ՝ մի քիչ քիչ, էդ քիչը երկրորդին ոգևորում ա, և նա ուզում ա էդ առիթով էլ վալիդացվի՝ թեկուզ ինքն իր աչքին, որ սենց ուժեղ և անկախ մարդ ա ինքը, ի տարբերություն մարդկության ճղճիմ մեծամասնության

    Հ․Գ․ Էս Վիշապի պատճառով, նաչինկայով կարկանդակն աչքիս փուշն ա դառել․ մի տեղ որ տեսնում եմ, թշնամու հայացքով եմ սկսում նայել, տո․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.09.2023, 14:34:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (19.09.2023)

  7. #80
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սա վալիդացիայի դրսևորում չէ, ապա ես նաչինկայով կարկանդակ եմ։
    Վախ))) Ի՞նչ տեսնում ես վալդիացիա ա քեզ թվում? ))
    Վերջին խմբագրող՝ Արամ: 19.09.2023, 16:04:

  8. #81
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակ չեմ վիրավորվել, որովհետև գրածիդ մեջ վիրավորական բան չկար, բայց գրածդ երկու տարր ուներ․ նախ, անհիմն եզրակացություն, թե ում որ ճանաչում ես, ուրեմն շփվում ես կամ շրջապատդ ա (ընդամենը գրել էի՝ "իմ ճանաչած մարդկանց մեծամասնությունը"՝ ոչ ավել, ոչ պակաս), և երկրորդը՝ մարդկանց վերևից նայելու դիրքդ էր՝ թե քո շրջապատը նման "անառողջ ու անհաջող" չի։ Այ էդ երկու տարրերի հետ կապված արձագանքեցի, քանի որ էս հարթակը նաև արձագանքելու համար ա, ու ճիշտ գտա իրերն իրենց անուններով կոչել, տվյալ դեպքում։
    Իրականում էնքան էլ անհիմն չէր, որովհետև «ճանաչածս մարդկանց մեծամասնությունը» արտահայտությունից կարելի էր ենթադրել, որ նրանցից գոնե ոմանց հետ կա նաև շփում: Բայց ամեն դեպքում ներողություն սխալ մեկնաբանելու համար: Իսկ մարդկանց վերևից նայելու դիրք չկար բոլորովին, էդ էլ դու ես սխալ մեկնաբանել, գուցե ես լավ չեմ ձևակերպել, եթե տենց ա մեկնաբանվել. ինչևէ, արդեն ասեցի, որ էդ գրածովս ընդամենը փորձել էի ցույց տալ, որ նման մարդիկ իրականում ամեն տեղ լիքը չեն, ինչպես, օրինակ, իմ շրջապատում, ու համոզված եմ` ոչ միայն իմ: Էն ա` Վիշապն էլ հաստատեց` ասելով, որ իր շրջապատում էլ չի ճանաչում էդպիսի մարդկանց:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #82
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ այդպես։ Այն, որ Վիշապը ոչ թե պարզապես չի ուզում քողը բարձրացնել, այլ պնդում է, որ ոչ մի քող էլ չկա, ինքը վալիդացիայի կարիք չունի, իսկ կառնիվորի մասին բարի խորհուրդն ընդամենը բարի խորհուրդ է, ինձ համար զարմանալի է, քանզի


    Եթե սա վալիդացիայի դրսևորում չէ, ապա ես նաչինկայով կարկանդակ եմ։
    Եթե մարդը դրանից իրան լավ ա զգում, էդ չի նշանակում, թե էդ սննդակարգին հետևելու նպատակը դրա մասին գրելն էր, կամ` դրա մասին գրելու նպատակն իրան լավ զգալն էր: Բացի դրանից, լավ զգալն էլ շատ տարբեր կարող ա լինել. կարելի ա լավ զգալ նրանից, որ քեզ գովում են, լավն են համարում (տվյալ դեպքում էգոդ ա շոյվում), նաև կարելի ա լավ զգալ էն մտքից, որ քո արածն ինչ-որ դրական արդյունքի ա բերել ինչ-որ մեկի համար, կարող ա երկուսն էլ առկա լինեն, բայց նույնիսկ էդ դեպքում, մեկ ա, դեռ չի նշանակում, որ մարդն էդ նպատակով ա անում ինչ որ անում ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #83
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,576
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վախ))) Ի՞նչ տեսնում ես վալդիացիա ա քեզ թվում? ))
    Որ ուզում ես իմանալ, էս գրածդ էլ է վալիդացիայի նպատակ հետապնդում։ Տես, Վիշապը իմ ու Բարեկամի հոգեվերլուծական հատկությունները забраковать արեց։ Ու վերջին հաշվով հենց ինքն է դատավորը։ Հիմա դու սա գրում ես, շուտով Վիշապը բուձիլնիկից շուտ կարթնանա, մի քիչ կվազի, կվերադառնա, արևածագին առանց կարկանդակի սուրճ կխմի, հետո կմտնի էս թեմա ու կասի, որ դա վալիդացիա չէր, այլ ասենք, խելքըգլխիզացիա։ Ու դու դրանից կշոյվես, որ Վիշապի հոգին կարողանում ես վերլուծել, ու որ քեզ ճիշտ ճանապարհ ցույց տված ախպորը մենակ չես թողնում էս բանավեճի մեջ։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #84
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,576
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վալիդացիայի կարիք բոլորն ունեն, դա մարդու խոցելի կողմերից մեկն ա, ուղղակի երբ որ մեկի մոտ մի քիչ շատ ա, մյուսի մոտ՝ մի քիչ քիչ, էդ քիչը երկրորդին ոգևորում ա, և նա ուզում ա էդ առիթով էլ վալիդացվի՝ թեկուզ ինքն իր աչքին, որ սենց ուժեղ և անկախ մարդ ա ինքը, ի տարբերություն մարդկության ճղճիմ մեծամասնության

    Հ․Գ․ Էս Վիշապի պատճառով, նաչինկայով կարկանդակն աչքիս փուշն ա դառել․ մի տեղ որ տեսնում եմ, թշնամու հայացքով եմ սկսում նայել, տո․․․
    Կարծում եմ, սա մի քիչ ուրիշ ֆենոմեն է՝ հոգեբանական պրոյեկցիա։ Երբ մարդն ինչ-որ հատկություն ունի, որը համարում է թերություն, գտնում է ուրիշ մեկին, ում մոտ այդ "թերությունը" ավելի վառ է արտահայտված, ու սկսում է էդ մարդու մեջ դա չսիրել։ Նույնպես հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմ է։ Դրա համար է, որ ամենավառ նացիոնալիստները հաճախ կիսով չափ այլազգի են։

  13. #85
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,259
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ուզում ես իմանալ, էս գրածդ էլ է վալիդացիայի նպատակ հետապնդում։ Տես, Վիշապը իմ ու Բարեկամի հոգեվերլուծական հատկությունները забраковать արեց։ Ու վերջին հաշվով հենց ինքն է դատավորը։ Հիմա դու սա գրում ես, շուտով Վիշապը բուձիլնիկից շուտ կարթնանա, մի քիչ կվազի, կվերադառնա, արևածագին առանց կարկանդակի սուրճ կխմի, հետո կմտնի էս թեմա ու կասի, որ դա վալիդացիա չէր, այլ ասենք, խելքըգլխիզացիա։ Ու դու դրանից կշոյվես, որ Վիշապի հոգին կարողանում ես վերլուծել, ու որ քեզ ճիշտ ճանապարհ ցույց տված ախպորը մենակ չես թողնում էս բանավեճի մեջ։
    Թիքեթ ջան, դու մի հատ վալիդացիա չափող քանոն ես ճարել, ու փորձում ես դրանով ամեն ինչ չափել ու կորելացնել ինչ-որ էմոցիոնալ երանգներով։
    Բոլորը չի, որ ցածր ինքնագնահատական ու սիրո, քնքշության, ուշադրության կարիք ունեն, կամ ուզում են ինքզինքը ինքնահաստատել ուրիշների կարծիքներով ու գնահատականներով։
    Ես կիսվելու մոտիվացիաների մասին մի երկու էջ առաջ արդեն գրել եմ:

    Ու առհասարակ, մի փոքր, որ մտածես, իմ դիետայի, կամ ասենք՝ զինվելու մասին խորհուրդները ակումբում ավելի շատ բացասական, կամ քննադատական արձագանքներ են ստացել, քան դրական, ու իմ ընդհանուր էմոցիոնալ փոխհատուցումը ակումբի արձագանքներից բացասական է, ես էներգիա եմ կորցրել, ի՞նչ գրողի տարած վալիդացիայի մասին ես խոսում։
    Էդ սաղ նեգատիվ բազարի մեջ Արամի դրական արձագանքն ա՞ աչքդ մտել։

    Կառնիվոր արա ապեր։ Նաչինկայով կարկանդակը վնաս ա վալիդացիային։
    Si vis pacem, para bellum

  14. #86
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,576
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթ ջան, դու մի հատ վալիդացիա չափող քանոն ես ճարել, ու փորձում ես դրանով ամեն ինչ չափել ու կորելացնել ինչ-որ էմոցիոնալ երանգներով։
    Բոլորը չի, որ ցածր ինքնագնահատական ու սիրո, քնքշության, ուշադրության կարիք ունեն, կամ ուզում են ինքզինքը ինքնահաստատել ուրիշների կարծիքներով ու գնահատականներով։
    Ես կիսվելու մոտիվացիաների մասին մի երկու էջ առաջ արդեն գրել եմ:

    Ու առհասարակ, մի փոքր, որ մտածես, իմ դիետայի, կամ ասենք՝ զինվելու մասին խորհուրդները ակումբում ավելի շատ բացասական, կամ քննադատական արձագանքներ են ստացել, քան դրական, ու իմ ընդհանուր էմոցիոնալ փոխհատուցումը ակումբի արձագանքներից բացասական է, ես էներգիա եմ կորցրել, ի՞նչ գրողի տարած վալիդացիայի մասին ես խոսում։
    Էդ սաղ նեգատիվ բազարի մեջ Արամի դրական արձագանքն ա՞ աչքդ մտել։

    Կառնիվոր արա ապեր։ Նաչինկայով կարկանդակը վնաս ա վալիդացիային։
    Որ մի փոքր մտածեմ, մարդկանց մեծամասնությունը կյանքի տարբեր էտապներում վիրտուալ սռաչների մեջ է մտել անծանոթ մարդկանց հետ, նախապես գիտակցելով (եթե դեբիլ չէ), որ բացասական արձագանքներ է ստանալու ու էներգիա կորցնելու։ Ու ինչի՞ համար։ Նկարագրածդ 2-4 կետերից ոչ մեկը կիրառելի չէ։ Եթե մարդուն հարցնես, կասի "որովհետև չեմ կարող լռել" կամ նման մի բան։ Իսկ ինչու՞ չի կարող լռել։ Մարդիկ նախընտրում են պարզապես այդքան չխորանալ, իսկ մենք արի փորձենք։ Օրինակ, չի լռում, որ հետագայում եթե ճիշտ դուրս գա, կարողանա հայտարարել "դե ես դեռ էն ժամանակ ասում էի"։ Կամ օրինակ հույս ունի, որ իր լուման է ներդնում ճիշտ գործի մեջ, ու եթե նույնիսկ մի հոգու համոզի, ապա ծախսած էներգիան իզուր չէր։ Այսինքն, էլի բերվում է ինքնահաստատմանը։

    Ի դեպ, սեփական թուլությունները գիտակցելն ու բարձրաձայնելը (թեկուզ վիրտուալ հարթակում) ոչ թե ցածր ինքնագնահատականի նշան է, այլ ճիշտ հակառակը։ Ես այն կարծիքին եմ, որ ուրիշներն էլ ունեն այդ թուլությունները, պարզապես իրենց մեջ ուժ չեն գտնում դրանց հետ համակերպվելու։ Գուցե սխալվում եմ, բայց ինքնագնահատականի մասին ենք խոսում, չէ՞։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.09.2023), Բարեկամ (20.09.2023), մարդ եղած վախտ (21.09.2023)

  16. #87
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,259
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ մի փոքր մտածեմ, մարդկանց մեծամասնությունը կյանքի տարբեր էտապներում վիրտուալ սռաչների մեջ է մտել անծանոթ մարդկանց հետ, նախապես գիտակցելով (եթե դեբիլ չէ), որ բացասական արձագանքներ է ստանալու ու էներգիա կորցնելու։ Ու ինչի՞ համար։ Նկարագրածդ 2-4 կետերից ոչ մեկը կիրառելի չէ։ Եթե մարդուն հարցնես, կասի "որովհետև չեմ կարող լռել" կամ նման մի բան։ Իսկ ինչու՞ չի կարող լռել։ Մարդիկ նախընտրում են պարզապես այդքան չխորանալ, իսկ մենք արի փորձենք։ Օրինակ, չի լռում, որ հետագայում եթե ճիշտ դուրս գա, կարողանա հայտարարել "դե ես դեռ էն ժամանակ ասում էի"։ Կամ օրինակ հույս ունի, որ իր լուման է ներդնում ճիշտ գործի մեջ, ու եթե նույնիսկ մի հոգու համոզի, ապա ծախսած էներգիան իզուր չէր։ Այսինքն, էլի բերվում է ինքնահաստատմանը։

    Ի դեպ, սեփական թուլությունները գիտակցելն ու բարձրաձայնելը (թեկուզ վիրտուալ հարթակում) ոչ թե ցածր ինքնագնահատականի նշան է, այլ ճիշտ հակառակը։ Ես այն կարծիքին եմ, որ ուրիշներն էլ ունեն այդ թուլությունները, պարզապես իրենց մեջ ուժ չեն գտնում դրանց հետ համակերպվելու։ Գուցե սխալվում եմ, բայց ինքնագնահատականի մասին ենք խոսում, չէ՞։
    Դու ինքնագնահատականից բացի ուրիշ օգուտ կամ մոտիվացիա չգիտե՞ս: Ասենք մեկին որ բռնում ես, որ ձորը չընկնի, էդ պահին ինքնագնահատականի մասին ե՞ս մտածում:
    Կամ ասենք գիշերը քնած ընկերուհուդ ծածկում ես, որ չմրսի, տուտ ժէ ֆեյսբուքում դակլադ ե՞ս տալիս դրա մասին, կամ առավոտ հենց զարթնում ա, իրեն անպայման ասում ե՞ս, որ ծածկել ես։
    Կամ, որ անծանոթը ուղղություն ա հարցնում, թևից բռնած տանում ցույց ես տալիս, էդ անում ես զուտ նրա համար, որ էգոդ իրեն լավ զգա՞, որ ասենք մերսի չասի, հաջորդ անծանոթին էլ ուղղություն ցույց չես տա՞։
    Կամ գիտնականը սև խոռոչի ուսումնասիրություն ա անում ու արդյունքները հրապարակում ա զուտ միայն փառքի ու գնահատականի համա՞ր:
    30 տարվա մաթեմի դասատուն աշակերտին մանրամասն բացատրում է խնրդի լուծումը, որ ինքն իր աչքին բարձրանա՞:
    Ապեր, էս համակարգը, որը դու կյանք ես կոչում, մի քիչ ավելի բարդ է, պատճառահետևանքային կապերը տրիվիալ չեն ու մենակ կարճաժամկետ էմոցիոնալ պարգևներով չեն պայմանավորված։
    Ոմանք իսկապես առաջին հերթին ինքնահաստատման կարիք ունեն ու տարված են մակերեսային փոխհարաբերություններով ու դրանց փշրանքների ու դետալների մեջ անիմաստ խորանալով, բայց լիքը այլ մարդիկ ավելի լայն են նայում աշխարհին ու տուֆտա մանրուքների մեջ չեն խորանում։
    Բայց, կարող ենք համարել, որ դու ճիշտ ես։ Ես ոչ մի օգուտ չունեմ քեզ հակառակը ապացուցելուց։ Ու առհասարակ համարում եմ, որ ակումբում ծախսածս ժամանակի մեծ մասը անիմաստ է նույն կերպ, ոնց մեր կյանքը։ Ընդամենը ջուր ենք ծեծում, բայց տես, որ ոմանք ջուր ծեծոցիի մեջ ինքնագնահատականի բարձրացում են տեսնում, վալիդացիա, ֆլան ֆստան․․․ Ես էդ նաչինկայով կարկանդակ ստեղծողի․․․
    Si vis pacem, para bellum

  17. #88
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,259
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Նկարագրածդ 2-4 կետերից ոչ մեկը կիրառելի չէ։ ...
    Մոռացա ասել, իմ մոտ 4-րդ կետն ա, ընկեր։ Ես ուղղակի մեկ-մեկ աննպատակ գրելու կարիք ունեմ։ Բայց երևի թարգեմ։
    Si vis pacem, para bellum

  18. #89
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,576
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացա ասել, իմ մոտ 4-րդ կետն ա, ընկեր։ Ես ուղղակի մեկ-մեկ աննպատակ գրելու կարիք ունեմ։ Բայց երևի թարգեմ։
    Թարգում ես, նորմալ թարգի, բան հասկանանք։ Թե չէ երևի, երկարաժամկետ արձակուրդ, ֆլան ֆստան։
    Ասեմ, քանի արձակուրդ էիր, իմ գրելն էլ առանձնապես չէր գալիս։ Էն է, ծնող լինելու իրավունքի մասին թեմայում ոչ մի կարծիք չհնչեցրի, ոչ էլ նորություններ կարդալու թեմայով, որն ինքս էի առաջարկել։ Երևի քո հետ վիճելու կարիք ունեմ։ Բայց դու հանգիստ թարգի, չեմ կորի, մի ձև կգտնեմ ինքնահաստատվելու։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (20.09.2023)

  20. #90
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,544
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, սա մի քիչ ուրիշ ֆենոմեն է՝ հոգեբանական պրոյեկցիա։ Երբ մարդն ինչ-որ հատկություն ունի, որը համարում է թերություն, գտնում է ուրիշ մեկին, ում մոտ այդ "թերությունը" ավելի վառ է արտահայտված, ու սկսում է էդ մարդու մեջ դա չսիրել։ Նույնպես հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմ է։ Դրա համար է, որ ամենավառ նացիոնալիստները հաճախ կիսով չափ այլազգի են։
    Հա, տենց բան կա։ Բայց էդ մասին հատկապես սիրում են արտահայտվել, երբ նախկինում են ունեցել այդ հատկությունները, հետո ինչ֊ինչ ձևով կամ պատճառներով ազատագրվել են որոշ չափով։ Այ էդ ժամանակ վալիդացիայի ցանկությունը հատկապես բուռն ա։
    Օրինակ, ենթադրենք մարդկանց կարծիքից կախման մեջ ես միշտ եղել, քո վարմունքով մարդկանց գոհացնելը եղել ա կարևոր քո կյանքում, չգոհացնելը` մտահոգիչ, տխրեցնող, ու երբ աստիճանաբար կամ մի օր ազատվում ես էդ կախվածությունից ինչ֊ինչ պատճառներով, օրինակ` ձանձրույթից քո էդ վիճակից, էդ անկախությանդ մասին բարձրաձայնելը հավես ա լինում, հատկապես առիթի դեպքում։

Էջ 6 7-ից ԱռաջինԱռաջին ... 234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •