User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ինչերի համար ենք պատասխանատու

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչերի համար ենք պատասխանատու

    Ուզում եմ պատասխանատվության զգացումի ու դրա գիտակցման մասին խոսենք։
    Հետաքրքիր է, թե ով ինչի համար է իրեն պատասխանատու զգում։
    Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ասածների ու դրանց թողած ազդեցության համար։ Ինչքանո՞վ ենք պատասխանատու մեր արածների համար, եթե օրենքի սահմաններից դուրս չենք եկել, իսկ բարոյական սահմանները հստակ սահմանելի չեն։ Պատասխանատո՞ւ ենք մեր սխալների համար, եթե հատուկ չենք արել։
    Պատասխանատո՞ւ ենք էն սոցիալական խմբի համար, որին մեզ պատկանելի ենք զգում։ Պատասխանատո՞ւ ենք հայրենիքի համար։
    Ու արդյո՞ք ընդհանրապես ինչ-որ ձևով պատասխանատու ենք ուրիշ մարդկանց համար, եթե չափահաս են ու իրենք իրենց գլխի տերը՝ հարաբերության ինչ կոնտեքստ էլ լինի (էս հարցը տարիներ շարունակ հայտնվում է ինձ մոտ՝ մարդկանց հետ աշխատելիս)։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.07.2023), Freeman (30.07.2023), One_Way_Ticket (30.07.2023), StrangeLittleGirl (30.07.2023), Աթեիստ (08.08.2023), մարդ եղած վախտ (31.07.2023), Ուլուանա (30.07.2023), Վիշապ (30.07.2023)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա է։ Կոնկրետ հարցադրումներին դժվարանում եմ պատասխանել, բայց ինձ թվում է՝ մարդն ինքը ու միայն ինքը պիտի որոշի, թե ինչի համար է պատասխանատու։ Ուրիշին պատասխանատվության զգացում ներշնչելն ամենակոպիտ սխալներից է, որ մարդիկ անում են հարաբերություններում։ Մարդուն թվում է, թե ինքը լավ բան է անում, իսկ իրականում պարզապես խորթացնում է դիմացինին, նույնիսկ եթե նա հետդ համաձայն է, որ պատասխանատու է։
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 30.07.2023, 17:59:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.07.2023), Freeman (30.07.2023), ivy (30.07.2023)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պուպուշ թեմա է իսկապես։
    Ես երեք իրար հակադրվող վարկած-կարծիքներ ունեմ, ու առաջնորդվում եմ վերջինով։

    1. Գիտափիլիսոփայական․ Պատասխանատվությունը կեղծ-հնարովի կատեգորիա է, գոյություն ունեն պատճառներ, հետևանքներ ու պատճառահետևանքային կապեր։ Մոտիվներն ու շարժառիթները պատճառահետևանքային կապերի կրիչներ են։ Օրինակ ասենք կամայական մարդասպան պատճառների ամբողջություն ունի մարդ սպանելու, իր կայացրած որոշումներն էլ արտաքին պատճառներ ունեն այնպես, ինչպես իր ծնված լինելը, կամ գոյություն ունենալը։

    2. Բարոյափիլիսոփայական․ Ցանկացած ընտրության հնարավորություն ունեցող կենդանի օրգանիզմ կրում է պատասխանատվություն յուրաքանչյուր կատարած ընտրության համար անկախ գիտակցության աստիճանից, մարդը պատասխանատու է իր բոլոր ընտրությունների ու կատարած քայլերի համար՝ սեփական մարմնի, շրջակա միջավայրի, մարդկանց ու կենդանիների, բնության ու տիեզերքի վրա ազդող իր բոլոր քայլերի համար անկախ հիմարության, կամ մեղսունակության աստիճանից։ Օրինակ ասենք բոլորին կարնիվոր քարոզող Վիշապը պատասխանատու է հետևանքների համար, ու եթե մեկը հանկարծ կարմիր միս ուտելուց շուտ կնճռոտվի, ծերանա ու մեռնի, ապա դա կլինի Վիշապի մեղքով ու Վիշապը պատասխանատու է թաղման բոլոր ծախսերի ու հարազատների կրած վիշտը սփոփելու համար։

    3.Փսևդոագնոստիկ․ Գիտակցություն ունեցող, կամ այլապես ֆունկցիոնալ ծրագիր կրող օրգանիզմ-օբյեկտը (մարդը դրանցից մեկն է) ունի տվյալ իրավիճակից բխող և/կամ ծրագրի կողմից հրահրված սահմանափակ, բայց սեփական ընտրության հնարավորություններ, այսինքն բացի արտաքին պատճառներից մարդը ունի ընտրություն կատարելու ինչ-ինչ ազատություն ու սեփական կամք (սա թերևս հակագիտական է, բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մի «գիտական» բացարձակ չի)։
    Ուստի կրում է սեփական կամքով ընտրություն արածի՝ ոչ թե պատասխանատվությունը, այլ հետևանքները։ Օրինակ ասենք մարդասպանը միշտ հնարավորություն ունի մարդ չսպանելու անկախ արտաքին պատճառներից ու սեփական մարմնի հորմոնալ բալանսից ու խելագարության աստիճանից, և վաղ թե ուշ իր կատարածը ունենալու է հետևանքներ իր վրա, ու հնարավոր է նաև սերունդների վրա։
    Կամ ասենք՝ ինտերնետով բոլոր կարդացողներին, կամ լսողներին անողջամիտ խորհուրդներ տված մարդը ի վերջո կրելու է իր անմտության հետևանքները բարդ պատճառահետևանքային հետադարձ կապերով։
    Ու ես կարծում եմ, յուրաքանչյուր ողջամիտ մարդ պիտի գիտակցի իր արածի հնարավոր հետևանքները ու փորձի ընտրությունները կատարել ողջամտության սահմաններում, այսինքն՝ հնարավորինս չտուֆտի:
    Կարճ ասած՝ պատասխանատվությունը բխում է գիտակցությունից, խելացի կատարած քայելրը բերում են խելացի հետևանքներ, իսկ հիմար կատարած քայլերը՝ հիմար հետևանքներ, սա թե անձնական, ու թե պետական, ու թե համաշխարհային ու համատեիզերական մասշտաբներով կայուն օրենք է:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 30.07.2023, 22:54:
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.07.2023), Արամ (31.07.2023)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, ուզում էի մեծանալու թեմայում գրել պատասխանատվության մասին, որովհետև ինձ համար մեծանալու հետ ամենաշատը պատասխանատվության զգացումն ա մեծանում, բայց քանի որ էս թեման բացվեց, էստեղ գրեմ։

    Ես ինքս ինձ պատասխանատու եմ զգում շատ տարբեր ոլորտներում.
    - իմ ամուսնական հարաբերությունում. ես պատասխանատու կողմ եմ, ու մեր լավ լինելը երկուսիցս ա կախված
    - իմ ընտանիքում. ես պատասխանատու եմ իմ ընտանիքի անդամների լավ լինելու համար իմ հնարավորության սահմաններում ու անում եմ ամեն ինչ։
    - իմ ընկերների համար. եթե իմ ընկերներիցս որևէ մեկն իրեն միայնակ ա զգում կամ չներառված կամ դժվարություններ ունի, ուրեմն ես իմ գործը որպես ընկեր լավ չեմ անում
    - իմ աշխատանքում. իմ աշխատանքային փոքր սխալը կարա հազարավոր մարդկանց կյանքեր արժենա, հետևաբար պատասխանատու եմ նաև իմ աշխատանքի առաջ։ Նաև որպես առավել փորձառու ու առավել բարձր էմոցիոնալ ինտելեկտով մեկը ես պատասխանատու եմ թիմում լավ աշխատանքային մթնոլորտի համար
    - իմ հասարակության համար (էստեղ խոսքը թե Դանիային, թե Հայաստանին ա վերաբերում). ես ունեմ մեծ փորձ, գիտելիքներ, հարկատու եմ, գրող եմ ու չեմ կարող էդ բոլորը գրկել, տանը նստել մենակ ինձ համար։ Ես պատասխանատվության զգացում ունեմ էդ բոլորով հասարակությանն օգուտ տալու, լինի դա կրթելով, ժամանակ տրամադրելով, գիտելիքներով կիսվելով, թե հարկ վճարելով

    Ջահել ժամանակ երևի էսպես չմտածեի, ավելի շատ «վերցնող» էի, իսկ հիմա պատասխանատվության զգացումս ահագին մեծացել ա, ու դրա համար իմ ազատ ժամանակի շատ հսկայական մաս տրամադրում եմ հեռու-մոտիկ ուրիշ մարդկանց, աշխատանքային ժամանակի հսկայական մաս էլ՝ կոլեգաներիս հետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու վրա։ Որպես ինտրովերտ դա ահագին էներգատար ա, բայց դրանից ահագին բավարարված եմ զգում։ Հանուն ուրիշների սեփական կոմֆորտ զոնայից դուրս գալուց լավ բան չկա։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.07.2023), մարդ եղած վախտ (31.07.2023)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխանատվությունը, իմ հայացքով, երեք աղբյուր ունի․
    - օրենսգրքով որոշվող
    - հասարակական կարծիքով և սպասելիքներով որոշվող
    - բարոյականության անձնական զգացմունքով որոշվող

    Թե այս աղբյուրներից որն ինչ չափով է որոշիչ տվյալ մարդու համար, անհատական է։

    Կան մարդիկ, որ գրեթե միայն առաջնորդվում են գրված օրենքով՝ որպես պատասխանատու քաղաքացիներ, լինի այդ օրենքը քրեական ծանր հանցանքներին վերաբերող, թե կովիդի արգելանքների ժամանակ սեփական ավտոմեքենայում մենակ գտնվելով դիմակ կրելու հետ կապված։
    Կան մարդիկ հասարակական կարծիքով որոշվող պատասխանատվություններին են ավելի շատ գերի։
    Կան մարդիկ էլ, օրինակ՝ բանտում նստած ծանր հանցագործներից, որոնք բարոյականության իրենց անձնական զգացմունքների հանդեպ չեն մեղանչում։

    Սովորաբար, միջին վիճակագրական մարդու մեջ այդ երեք աղբյուրները որոշակի հարաբերակցությամբ ունեն ազդեցություն, երևի մոտավորապես այսպես․ 60% օրենսգիրք, 30% հասարակական կարծիք, 10% բարոյականության անձնական զգացմունք, ընդ որում այդ բաժինների միջև մեծ թվով համընկնումներ կարող են լինել։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (31.07.2023)

  11. #6
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանրամասներին անցնելու իմաստ չկա, որովհետև ավելի բարձր մակարդակում՝ ամեն քայլը, կարա ինչ որ հետևանքներ թողի, թե դրական, թե բացասական - ուրեմն եթե խելքը գլխիդ ա, ամեն քայլիդ համար պատասխանատու ես։

    Կազինոյում նստած, աշխատավարձը ցբխող դալբայոբին հարցնես, ինչի համար ես պատասխանատու՝ կասի ընտանիքիս։ Վապշե մարդկանց ասածները մեծ հաշվով տուֆտություն են, անընդհատ ջուր ա, որ ծեծվում ա, պետք ա նայել թե կոնկրետ ինչ են անում, ըստ դրա հասկանալ, էդ մարդը ինչ պատասխանատվություններ ունի։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.07.2023), Jarre (31.07.2023), Tiger29 (31.07.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •