Ուզում եմ պատասխանատվության զգացումի ու դրա գիտակցման մասին խոսենք։
Հետաքրքիր է, թե ով ինչի համար է իրեն պատասխանատու զգում։
Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ասածների ու դրանց թողած ազդեցության համար։ Ինչքանո՞վ ենք պատասխանատու մեր արածների համար, եթե օրենքի սահմաններից դուրս չենք եկել, իսկ բարոյական սահմանները հստակ սահմանելի չեն։ Պատասխանատո՞ւ ենք մեր սխալների համար, եթե հատուկ չենք արել։
Պատասխանատո՞ւ ենք էն սոցիալական խմբի համար, որին մեզ պատկանելի ենք զգում։ Պատասխանատո՞ւ ենք հայրենիքի համար։
Ու արդյո՞ք ընդհանրապես ինչ-որ ձևով պատասխանատու ենք ուրիշ մարդկանց համար, եթե չափահաս են ու իրենք իրենց գլխի տերը՝ հարաբերության ինչ կոնտեքստ էլ լինի (էս հարցը տարիներ շարունակ հայտնվում է ինձ մոտ՝ մարդկանց հետ աշխատելիս)։
Էջանիշներ