Էստեղ կտեղադրեմ ինձ համար հանճարեղագույն մի հումորիստուհու՝ Ջոուն Ռիվըրզի կատակներից: Կլինեն դրանք անգլերեն՝ համուհոտը պահպանելու համար:
Բարիերներ կոտրող, սկանդալային և ԱՄՆ-ի համար պոլիտկոռեկտության վրա թքած մի անձնավորություն, ով ավանգարդիստ էր՝ կին հումորիստների շարքում: Ես կասեի՝ կին հումորիստների թագուհին՝ ճանապարհ հարթած մի ամբողջ կոմիկների սերնդի համար:
Եթե Ռոբին Ուիլիամսն ինձ համար N առաջին հումորիստն է (դերասան լինելուց բացի), ապա Ռիվըրզն իր վուլգարությամբ ու թքողականությամբ՝ համար առաջին հումորիստուհին:
Իրեն mainstream media-ն չէր սիրում՝ իր վուլգարության ու մարդկանց վրա սև ու դաժան հումորներ անելու համար: Բայց ինքը թքած ուներ: Ու իրենից վախենում էին, որովհետև էնպիսի գաղտնիքներ կարող էր բացել (դաժան ու սկանդալային կատակների ֆորմատի մեջ) ՝ իր երկար լեզու ունենալու պատճառով, որ լիքը մարդու իր հումորը դուր չէր գալիս:
Նույնիսկ՝ կոնսպիրացիոն կարծիքներ կան, որ վերջին պլաստիկ վիրահատության ընթացքում (որի ժամանակ էլ մահացավ՝ 2014-ին) ՝ իրեն սպանեցին՝ Միշել Օբամայի տրանսսեքսուալության մասին կատակի տեսքով լուրեր տարածող առաջին անձը լինելու համար:
Էջանիշներ