Ես մի քանի մականուն եմ ունեցել՝
Սկզբում՝ Windows - էր։ 15-16-17 տարեկան tech-geek էի, ու ամեն օր windows էի բզբզում, ինչ ասես անում էի, հետո Vistolog մականվամբ անդամ ունեինք, իրա նիկնեյմն էլ Windows Vista-ից էր ոնց որ, տենց էի ոգեշնվչել։
Հետո՝ Kisame էր։ Էդ ժամանակ Naruto էի նայում, էդ Kisame-ն էլ ահավոր endurance-ով պերսանաժ էր, համարյա անվերջ չակռա ուներ ու իմ դուրը ահավոր եկել էր։
Էլ չեմ հիշում, բայց մի երկու հատ էլ ա եղել։
Դե հիմա Արամ ա։ Անունս էլ ա Արամ։ Բայց թեմատիկ ֆորումներում ու նեղ մասնագիտան community-ներում նիկնեյմ ունեմ՝ bot_insane.
Սրա պատմությունը հետաքրքիր ա։ Ուրեմն ինձ միշտ մեղադրել են, որ ես մարդ չեմ, ռոբոտ եմ։ Ու նաև ահավոր շատ սեր ունեմ համակարգիչների հետ։ Ու տենց հա ասել են, տնեցիք, ընկերներս։ Հետո մի հատ ֆանտաստիկ լավ խաղ կար WarCraft III (Blizzard-ի երևի վերջին գլուխգործոցը, որից հետո սկսեց ամեն ինչ քաք մեջ անել) - ըտեղ որ համակարգչի դեմ էիր խաղում, տարբեր բարդություններ կաին, easy, medium, hard ու insane։ Էդ էլ bot_insane-ի պատմությունը։
Էջանիշներ