Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Արամի գրածը կարդալիս ես էլ Քամին հիշեցի` որպես իր մականուններից մեկը: )))

Ի դեպ, էսպիսի թեմա Ակումբում կա, բայց քանի որ շատ հին է, կարող ենք ձևացնել, թե չկա :
Իմ մականվան հիմքում խորիմաստ բաներ չկան. ընդամենը ազգանվանս ու անվանս առաջին 3 տառերի համադրությունն ա` Ուլու(բաբյան) + Անա(հիտ): Ակումբից առաջ ևս երկու ֆորումներում նույն մականունն եմ ունեցել, ուղղակի լատինատառ` Uluana (էնտեղ տեխնիկապես հնարավոր չէր հայատառ մականուն ունենալ): Սովորության համաձայն` Ակումբում էլ էի սկզբում լատինատառ դրել մականունս, նաև ինձ էն ժամանակ թվում էր, որ զուտ վիզուալ տեսակետից Uluana-ն մի տեսակ ավելի սիրուն ա նայվում, բայց կարճ ժամանակ անց Ակումբի ընդհանուր հայատառության մթնոլորտի ազդեցությամբ ամեն դեպքում որոշեցի փոխել հայատառի` Ուլուանա: Հետո մի պահ որոշեցի մականունս փոխել Անուկի, քանի որ դա վիրտուալ միջավայրերից դուրս իմ մականունն էր. քույրս ու եղբայրս են ինձ էդպես անվանում շատ վաղուցվանից` դեռ մինչև ինտերնետ մտնել սկսելս, հետո ICQ-ում էի Anuk, որտեղից նաև մտերիմ ընկերներս, հետո` նաև շատ ակումբցիներ ինձ էդպես սկսեցին անվանել: Բայց հենց որ Ուլուանան փոխեցի Անուկի, լիքը ակումբցիներ բողոքեցին, թե` ո՞նց կարելի էր նման յուրօրինակ մականունից հրաժարվել: Էնքան ասեցին, որ ես էլ փոշմանեցի, նորից հետ փոխեցի Ուլուանայի: Էդ ամենը կատարվել է Ակումբի առաջին կես տարվա մեջ, էնպես որ Ակումբում ես համարյա միշտ Ուլուանա եմ եղել:

Ի դեպ, մի ուրիշ ֆորումում (ԴՆ), որն Ակումբի բացվելուց մի քիչ ավելի ուշ էր բացվել, մականունս Փորփրուկ էր :
Էն իմ իրականությունից կրտված ժամանակներում Uluana-ն ինձ Loana հետ էր ասոցացվում, ու երևակայում էի, թե շատ ռոմանտիկ կերպար ես, հետո ջոկեցի անուն-ազգանուն տառախաղը ու սրտիս միջի կիթառի լարը կտրվեց, բա:

 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար