ինձ թվում ա արժի համոզմունքների ձևավորման երկու բաղադրիչ առանձնացնել։ Մեկը էն ա, ինչին մարդ իրոք հավատում ա, մեկն էլ էն ա, ինչ գուցե ուզում ա ընդունի՝ սոցիալական ճնշումից ելնելով։
Ամեն առանձին հարցի շուրջ համոզմունքը առանձին թեմա ա։ Օրինակ՝ մարդիկ լգբտ թեմաներում պահպանողանական են Հայաստանում, որտև սոցիումն ա ճնշում, իսկ արևմտյան Եվրոպայի մեծ քաղաքներում սոցիումը ճնշում ա հակառակ ուղղությամբ։ Նույնը՝ կրոնի թեմայով։ Հայաստանում սոցիումը ճնշում ա լինել քրիստոնյա, և հակառակը։
Էս նույն տրամաբանությունը կարելի ա տարածել առանձնին փոքր համայնքներում ներգրավման "պայմաններ"֊ի վրա։ Օրինակ՝ եթե քո օֆիսում բոլորը սուրճ են խմում, հնարավոր ա դու էլ սկսես սուրճ խմել, նույն ձև եթե ուզում ես "լյուքս" համայնքի մաս դառնալ, հնարավոր ա՝ իրանց գաղափարները վերցնես։ Եթե տերմինի իմաստը էս տարբերակն ա, ապա ինձ համար շատ ռեալ գործոն ա (բայց ոնց֊որ դու այլ բան նկատի ունե՞ս)։
Գլոբալ թեմաների շուրջ հարցը մի քիչ այլ ա։ Եթե ճիշտ եմ հասկանում քեզ, ապա "լյուքս համոզմունքների" տեսակետից ստացվում ա, որ օրինակ՝ գլոբալ տաքացման օրակարգը կեղծ ա, ու ավելի ցածր ստատուսով մարդկանց ուղեղին ավելի բարձր ստատուսով մարդիկ կաթացրել են, որ հավատան կեղծ օրակարգերին, որ, օրինակ՝ ուժի անհավասարությունը պահպանվի։ Իմ համար էս արհեստական մոտեցում ա դավադրապաշտական էլեմենտներով։ Իմ կարծիքով ստեղ "էլիտաները" ոչ թե թելադրում են օրակարգը, այլ ստիպված են ընդունել էդ օրակարգը, որ իրանց իմիջը լինի ֊ "ես ձեզնից մեկն եմ, ինձ էլ են հուզում նույն հարցերը"։ Ասելը, օրինակ՝ գլոբալ տաքացումը կեղծ օրակարգ ա, որտև պայմանական Մէլոն Ասկը էդ համոզմունքի կրողն ա, բայց թռնում ա անձնական ինքնաթիռով, ճիշտ չի, որտև կարա պատահի, որ ինքը ուղղակի հիպոկրատ ա։ Բայց էլի ասեմ՝ ամեն հարցի իսկությունը առանձին քննարկման թեմա ա։
Հ․Գ․ Գլոբալ տաքացումը իմ համար ռեալ ա, ու իրա ահագին մեծ կոմպոնենտը մարդու գործունեությունն ա։ Ես անձամբ վերջին 150 տարում երկրի միջին ջերմաստիճանը չեմ չափել, ոչ էլ կարդացել եմ գլոբալ տաքացումը ցույց տվող հոդվածները, բայց ես հարում եմ մարդկանց, ովքեր հավատում են, որ ժամանակակից գիտությունը փորձում ա իրա հնարավորության սահմաններում օբյեկտիվորեն գտնել օրինաչափություններ ու պատճառահետևանքային կապեր, ու վերցրել եմ էդ համոզմունքը։ Տենց ստացվում ա, որ ես այո, ընդունել եմ "լյուքս համոզմունք"։
Էջանիշներ