Կուզեի ավելի լավ պատկերացնել, թե ինչքանով ա մարդկանց համար կարևոր ու ոնց ա ազդում իմանալը իրանց տոհմի պատմությունը։
Թեման կարելի ա բացել էս հարցերով։
Ինչքանո՞վ եք տեղյակ ձեր տոհմի պատմությունից։ Օրինակ, ունե՞ք էս հարցերի պատասխաններ՝
ո՞րտեղից ա ձեր պապու պապը
ո՞նց ա հայտնվել էդ տարածքում
ի՞նչ սխրանքներ ա ձեզ հասել ձեր տոհմից, և այլն
Ձեզ ինչ֊որ բան տվե՞լ ա էդ պատմություններին ծանոթանալը։ Եթե այո, ապա՝ ի՞նչ։ Կամ եթե ծանոթ չեք, ապա ձեր կարծիքով ինչ֊որ բան կորցրե՞լ եք։
Եթե դուք ազնվականների տոհմից եք, ի՞նչ ա էդ նշանակել/նշանակում ձեզ համար։
Կուզեի ձեր ցեղի/տոհմի պատմություն սովորելը դիտեք հայոց պատմություն սովորելուց առանձին։
Էջանիշներ