User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Մսակերություն, կամ կառնիվոր դիետա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մսակերություն, կամ կառնիվոր դիետա

    Մսակերությունը որպես սննդակարգ սկսել է տարածվել բոլորովին վերջերս, ու հոռետեսների կողմից համարվում է որպես հերթական քարոզվող մոդայիկ ուղղությունը, որն եկել է հաջորդելու ասենք կետոգենային դիետային։ Իրականում այն կետոգենային սննդակարգի խստագույն՝ «հարդքոր» տարբերակն է, ու անվանվում է նաև 0-ածխաջրային դիետա (zero carb diet)։

    Սննդակարգը բավականին պարզ է, այն ներառում է միայն կենդանական սնունդ, հիմնականում՝ չմշակված մսամթերք, ճարպ, ոսկրածուծ, որոշակի վերապահումներով թույլատրում է ձուն ու կարագը, ու էլ ավելի վերապահումներով՝ քիչ քանակությամբ կարծր պանիր ու չյուղազրկված սերուցք։
    Եվ իհարկե՝ աղ։
    Բացառվում է ողջ բուսական սնունդը, բացի թերևս չնչին քնակությամբ պղպեղից, այսինքն համեմունքներն էլ չեն խրախուսվում, առաջարկվում է գոնե ժամանակավորապես հրաժարվել սուրճից ու թեյերից։

    Սննդակարգը բացի քաշը կարգավորելուց, խրախուսվում է որպես խրոնիկ խնդիրներից ազատվելու միջոց, որպես կետոգենիկ դիետայի բարձրագույն ու ավելի էֆեկտիվ ձև, համարելով, որ օրգանիզմում բոլոր բորբոքային պրոցեսները պաթոլոգիական մանրեային բնույթի են, որոնք սնվում են ածխաջրերով:

    Առանձնապես էական պաշտոնական աղբյուր վայթե չեք գտնի սույն սննդակարգը խրախուսող, կամ գոնե հետազոտող, թերևս՝ մատների վրա հաշված բժշկական կրթություն ստացած մասնագետներ։

    Ավելին, ըստ պաշտոնական աղբյուրների, սույն սննդակարգը վնասակար է, քանի որ օրգանիզմին չի տալիս մանրաթելեր ու հակաօքսիդանտներ, կարող է բարձրացնել խոլեստերինը ու առաջացնել սրտանոթային հիվանդություններ։


    Մի քիչ իմ փորձից․ Ես արդեն երկու տարուց ավել մեծամասամբ կետոյի վրա նստած, արդեն ահագին դրական առողջական փոփոխություններ ունեի,
    ու քաշս իջեցրել էի կայուն 72կգ։ Բայց դեռ ինձ կատարյալ չէի զգում, ունեի որոշակի փքվածություն, աղիներում գրգռվածություն, կենտրոնանալու խնդիրներ, էներգիայի պակաս, բութ ցավեր լյարդի ու լեղապարկի կողմերում, որոնք գրեթե ողջ կյանքս ինձ վայթե ուղեկցել են գնալ-գալով ու նման է, որ մոտս խրոնիկ լեղու թանձրացում կա, որն ասում են շատ տարածված երևույթ է, ու նույնքան տարածված էլ աչքաթող է արվում բժիշկների կողմից ու թողնվում է մինչև վատանալն ու լեղապարկի «բարեհաջող» հեռացնելն ու վիրաբուժության էկոնոմիկայի հարցերը դրանով լուծելը։

    Որոշեցի զարգացնել էքսպերիմենտալ կյանքը, ու էսօր իմ մսակերության 4-րդ օրն է։ Ուտում եմ հիմնականում յուղի մեջ եփած կարմիր միս ու ձու։
    Դեռևս ձանձրույթից ինքնասպան չեմ եղել։
    Չնայած կարճ տևողությանը, փքվածությունս արդեն անցել է, քաշս էսօր 69,5 կգ է, սոված 65կմ հեծանիվ եմ քշել առանց էներգիայի պակաս զգալու։ Մտադիր եմ մինիմում մի ամիս պահել ու մի ամսից հետաքրքրության համար արյան անալիզ կտամ։ Որ չմեռա, կթարմացնեմ։

    Կիսվեք կարծիքներով խնդրեմ։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (24.06.2023), One_Way_Ticket (20.06.2023), Աթեիստ (20.06.2023)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիտամին C-ի պակաս չե՞ս ունենա։ Ինձ թվում է, զրո ածխաջրերը, ինչպես մնացած "զրո" բառը պարունակող policy-ները, ծայրահեղություն է։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (21.06.2023), Freeman (20.06.2023), Աթեիստ (20.06.2023)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիտամին C-ի պակաս չե՞ս ունենա։ Ինձ թվում է, զրո ածխաջրերը, ինչպես մնացած "զրո" բառը պարունակող policy-ները, ծայրահեղություն է։
    Ասում են, իբր խնդիր չի վիտամին C-ն, մսակերների մոտ վիտամին C-ի պահանջարկը կտրուկ ընկնում է, ու մսի մեջ անհրաժեշտ նվազագույնը կա ի հեճուկս դասական խորհուրդների։ Ծայրահեղ դեպքում կարելի է հավելում ընդունել, որը չնայած չի առաջարկվում։ Համենայն դեպս լնդախտի դեպքեր բազմամյա մսակերների մոտ կարծես չեն արձանագրվել, միայն թեևս որոշ ծովագնացների մոտ, որոնք չորացրած մսով են սնվել ու ենթադրում եմ՝ նաև ռոմ են հաճախակի կոնծել…

    Ծայրահեղության մասով, այո, ծայրահեղություն է, որը հակադրվում է «ամեն ինչից քիչ-քիչ» մոտեցմանը, բայց տվյալ դեպքում իմաստը ոչ թե բալանսը պահելն է, այլ՝ խնդիր լուծելը։

    Կոնկրետ ես մտադիր չեմ հավերժ անցնելու մսակերությանը, բայց ի՞նչ իմանաս, կապրենք, կտեսնենք։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.06.2023)

  7. #4
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե նպատակը նիհարելն է՝ հացաբուլկեղենն ու շաքարը... թարգելով շատ լավ նիհարում են:
    Բանջարեղենի բավականին տեսակներ կան ածխաջրերի շատ քիչ քանակով
    Իսկ վերը նշվածի նման դիետաներ անում են նաև կանդիդոզով տառապողները...

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aragats-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նպատակը նիհարելն է՝ հացաբուլկեղենն ու շաքարը... թարգելով շատ լավ նիհարում են:
    Բանջարեղենի բավականին տեսակներ կան ածխաջրերի շատ քիչ քանակով
    Իսկ վերը նշվածի նման դիետաներ անում են նաև կանդիդոզով տառապողները...
    Նպատակը խրոնիկ մետաբոլիկ խնդիրները լուծելն է էն դեպքերում, երբ ցածր ածխաջրային դիետայով (նույնն է՝ թե կետոն) ցանկալի էֆեկտը չի ստացվում, ասենք մարդը լռվել է ու չի կարողանում հասնել իր օպտիմալ քաշին, կամ էլ խրոնիկ խնդիրները ամբողջությամբ չեն անցնում։
    Երբեմն թեթև աստիճանի խրոնիկ բորբոքումները կայուն գոյատևում են մինիմալ ածխաջրերի հաշվին, էդ դեպքերում աշխաջրերի զրոյին մոտեցնելը կարող է բեկում մտցնել ու խնդիրը լուծել էլ ավելի կարճ ժամկետներում։
    Si vis pacem, para bellum

  9. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարմիր միսը ըստ մասսայական տեղեկատվության ու տարբեր հեղինակավոր բժշկական աղբյուրների համարվում է բորբոքումներ առաջացնող խնդրահարույց սննդամթերք, որից ցանկալի է խուսափել հանուն առողջության:
    Բայց այս այդ պնդումները որևէ գիտական հիմնավորում վայթե չունեն: Ըստ ներքևում բերված աղբյուրի, կա randomized controlled trial-ի մետաանալիզի վրա հիմնված մեկ պաշտոնական հետազոտություն, որի եզրակացությունն էլ բացասական է, այսինքն` կարմիր մսի սպառումը որևէ բորբոքային ցուցանիշ չի առաջացրել։

    Հետազոտությունը

    Աղբյուր․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •