Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծեմ, Վիշապը ֆեյսբուք ասելով նկատի ունի Ակումբից բացի մնացած սոցիալական կայքերը՝ ինստագրամ, տելեգրամ և այլն
Չէ, հենց ֆեյսբուքը նկատի ունեմ, որտեղ կցկտուր քննարկումների նշույլներ կան այս, կամ այն արտահայտած կարծիքների տակ, լայքերն ու ծամածռությունները չհաշված: Էն մնացած տեղերն առհասարակ քննարկման համար պիտանի չեն, տեսարաններ ու ծափեր են: Ասածս այն է, որ ֆորումը, որպես քննարկումների հարթակ, որտեղ թեման է կիզակետում ու ոչ թե կարծիք արտահայտող սուբյեկտը՝ անփոխարինելի է…
Այլ հարց է, որ մարդկանց մեծամասնությունը դրա կարիքը ավելի քիչ ունի, քան ֆեյսբուքի կարիքը (համարելով, որ պահանջարկն է ձևավորում առաջարկը), ու դա իմ կարծիքով այդքան էլ դրական չի խոսում մարդկանց միտումների մասին։