User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Էքզիստենցիալ մենակություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էքզիստենցիալ մենակություն

    Վերջերս մի քննարկման մեջ նշվեց էքզիստենցիալ մենակության մասին։

    Էքզիստենցիալ մենակության հոգեվիճակը ոմանց համար խորապես զգալի և ակտուալ է, ուրիշների կյանքում՝ բացակայում է։ Ընդ որում՝ վերջիններիս մեջ կան մարդիկ, որոնց այդ հոգեվիճակն ընդհանրապես խորթ է ու անհասկանալի և այն պատճառով, որ նրանց երբեք չի այցելել (ու հավանաբար չի էլ այցելի՝ այդ մարդկանց բնույթով պայմանավորված), և մարդիկ էլ կան , որոնց խորթ չէ, բայց կյանքի տվյալ շրջանի հագեցվածությունը կամ մի ուրիշ կանխարգելիչ թույլ չի տալիս ընկնելու նման հոգեվիճակի մեջ։

    Ելնելով վերը նշվածից, և առհասարակ, Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ սուբստանցիա է էքզիստենցիալ մենակությունը․ պատրա՞նք, թե՞ պատրանքը իրականում դրա "թվացյալ" բացակայությունն է (չզգալը)։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.06.2023, 05:44:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (20.06.2023), ivy (01.06.2023), մարդ եղած վախտ (01.06.2023)

  3. #2
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ սուբստանցիա է էքզիստենցիալ մենակությունը․ պատրա՞նք, թե՞ պատրանքը իրականում դրա "թվացյալ" բացակայությունն է (չզգալը)։
    Իմ կարծիքով էկզիստենցիալ մենակությունը մյուս զգացումների պես ուղեղի արտադրանք ա ու նույնչափ պատրանք ա կամ նույնքան իրական ա։ Ասենք՝ սերը պատրանք ա՞ թե իրական։

    Եթե պատրանք ասելով հասկանում ենք մի բան, որը մարդու գլխից (նյարդային համակարգից) դուրս ֆիզիկական աշխարհում գոյություն չունի, ապա մարդու բացարձակ բոլոր փորձառությունները պատրանք են։ Տեսածները, լսածները, ես֊ի զգացումը, բոլոր մտքերը, բոլոր զգայությունները, հիշողությունները․․․ ամեն ինչ պատրանք ա։

    Ինձ թվում ա ավելի շուտ էական ա, թե ինչի բացակայությունը կամ ներկայությունն ա մարդկանց մի խմբի մոտ թարգմանվում էկզիստենցիալ մենակության, որը տեղի չունի մյուս խմբի մոտ։

    Ու դե էլի գենետիկա, միջավայր, բլա բլա․․․․

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.06.2023), Բարեկամ (02.06.2023)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով էկզիստենցիալ մենակությունը մյուս զգացումների պես ուղեղի արտադրանք ա ու նույնչափ պատրանք ա կամ նույնքան իրական ա։ Ասենք՝ սերը պատրանք ա՞ թե իրական։

    Եթե պատրանք ասելով հասկանում ենք մի բան, որը մարդու գլխից (նյարդային համակարգից) դուրս ֆիզիկական աշխարհում գոյություն չունի, ապա մարդու բացարձակ բոլոր փորձառությունները պատրանք են։ Տեսածները, լսածները, ես֊ի զգացումը, բոլոր մտքերը, բոլոր զգայությունները, հիշողությունները․․․ ամեն ինչ պատրանք ա։

    Ինձ թվում ա ավելի շուտ էական ա, թե ինչի բացակայությունը կամ ներկայությունն ա մարդկանց մի խմբի մոտ թարգմանվում էկզիստենցիալ մենակության, որը տեղի չունի մյուս խմբի մոտ։

    Ու դե էլի գենետիկա, միջավայր, բլա բլա․․․․
    Կարծում եմ՝ էքզիստենցիալ մենակության զգացումը էդքան էլ պարզ չի տեղավորվում պատրանքի էն բնորոշման մեջ, որ տվեցիր։
    Ի վերջո, մեր բոլոր ընկալումներն են ծնվում մեր գլխից կամ գլխի մեջ, ոչ միայն զգացմունքները և զգայական ընկալումները, հետևաբար, նույն հիմքով կարող ենք մտածել, որ մեր ընկալած ֆիզիկական աշխարհն էլ է պատրանք՝ մեր ուղեղի միջով ու միջոցով և ուղեղի սահմանների ներսում գեներացված։

    Բայց եթե հրաժարվենք սոլիպսիզմի էդ հայեցակարգից, ոչ բոլոր զգայական դրսևորումներն են պատրանք։ Օրինակ, սերը, վիշտը, ուրախությունը հստակ հիմնավորում ունեցող զգացմունքներ են, դրանց պատրանք չես անվանի։ Նկատի ունեմ՝ մարդիկ վիշտ են զգում, որովհետև կան դրա համար հիմնավոր, վավերական պատճառներ (և այդ պատճառները վավերական են բոլորի համար), օրինակ, ինչ-որ սիրելի մեկի կամ բանի կորուստ։ Եվ վերջին հաշվով, զգացմունքները և զգայական ընկալումները տարբեր բաներ են։ Սերը զգացմունք է, մենակությունը՝ զգայական ընկալում։

    Վերադառնալով էքզիստենցիալ մենակությանը, արդյո՞ք դա, որպես զգայական ընկալում, վավերական հիմք ունի, և նրանք, ովքեր չեն զգում կամ ընկալում էդ մենակությունը, պարզապես [երջանիկ պատահականությամբ կամ էլ հստակ պատճառներով] անտեղյակ են դրա փաստացի գոյության մասին, թե՞ հակառակը՝ նրանք, ովքեր էքզիստենցիալ մենակության զգացողություն են ունենում, դա ընդամենը նրա՛նց ուղեղի մասնավոր քիմիական վիճակն է՝ ոչ որևէ համամարդկային վավերական, հիմնավոր հիմքով, այնպիսի հիմքով, ինչպիսին, օրինակ, վշտի կամ ուրախության զգացմունքների դեպքում է։

    Հարցիս պատասխանը քչփորելու համար առավել հետաքրքիր է դիտարկել էն մարդկանց դեպքերը, ովքեր որևէ ժամանակ խոր զգացել են էքզիստենցիալ մենակություն, իսկ հետո հայտնվել դրա հակառակ բևեռում, երբ նման զգացողությունը, անգամ հեռավոր ընկալումը լրիվ չքացել է։ Ես, օրինակ, էդ դեպքերից եմ։

  6. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ դժվար եմ հասկանում «Էքզիստենցիալ» կցորդը մենակության հետ: Էքզիստենցիալ մտքերն ու մենակությունը իմ կարծիքով իրարից անկախ են, նույնիսկ եթե միասին են անհատի մեջ հանդես գալիս:
    Ես ինքս անհաշվելի ֆիզիկական ու հոգեկան մենակության պահեր ունեցած մեկն եմ ծնողներիս միակ երեխան լինելով ու ահագին ժամանակ ծնողներիս ու առհասարակ մարդկանց բացակայությամբ ժամանակս անցկացնելով ու մեր կտրված թաղում մեծանալով:
    Էկզիստենցիալ կրիզիս էլ եմ ունեցել, բայց ինձ համար մեկը մյուսի հետ կապ չունեն:
    Թե մենակությունը ու թե էքզիստենցիալ մտքերը մելանխոլիկիս համար միարժեքորեն բացասական չեն, ես շատ ժամանակ զգացել եմ, որ կարողանում եմ տխրությունից, կարոտից ու մենակությունից ու նաև գոյաբանական հարցերով ինքս ինձ տանջելուց նույնքան կայֆ ստանալ, որքան բուռն սոցիալական իրադարձություններից ու ջերմ մարդկային հարաբերություններից:
    Կարճ ասած, գիտեմ ինչ բան է էքզիստենցիալ, ինչ բան է մենակություն, բայց չեմ հասկանում, թե որն է էքզիստենցիալ մենակությունը…
    էն որ միայնակ ես, ու կյանքի իմաստը չես հասկանում, ու դեպրեսված ես, դատարկված ու նեղված, անելանելի վիճակում, սուիցիդալ մտքեր, տագնապներ, անքնություն, ապատիա, կոկորդում կծիկ, ուղեղում մղկտոց, որովայնում ծակոցներ ու էլի նման անդուր վիճակնե՞ր.. դե հազար անգամ ասեցինք էլի, կետո արեք, կանցնի:
    Si vis pacem, para bellum

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Էքզիստենցիալ մենակության բնորոշման մեջ ես հասկանում եմ գոյաբանական մենակությունը․ էն, որ մարդկանց մեջ էլ ես քեզ մենակ զգում։ Դրան ի հակադրություն կա, օրինակ, սոցիալական մենակություն․ երբ տանը, օրինակ, մենակ ես մնացել, կամ, ասենք, աշխատանքի մեջ խրված լինելով վաղուց սոցիալական շփումներ չես ունեցել, ու կարիք ես ունենում մարդկանց հետ շփվել՝ էդ մենակությունը ցրելու համար։

    Գոյաբանական մենակության զգացողությունը կյանքի անիմաստության ու դրա հետ կապված ապատիկ հոգեվիճակից չի բխում պարտադիր։
    Նմանապես դեպրեսիան, տագնապները ու նման բաներ պարտադիր չի, որ հարուցեն մենակության զգացում, թեև գոյաբանական մենակության զգացմանը սովորաբար հաջորդում է դեպրեսիան։

    Իմ ընկալմամբ, գոյաբանական մենակությունը գիտակցումն ա (պատրանքային կամ իրական հիմքով), որ դու, որպես մարդ արարած, անվերջ ու անհույս մենակ ես՝ առհավետ բանտարկված քո "ես"-ի մեջ ողջ տիեզերքում , իսկ դա անտանելի ա, քանի որ մարդը ստեղծված ա որպես սոցիալական էակ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (02.06.2023)

  9. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էքզիստենցիալ մենակության բնորոշման մեջ ես հասկանում եմ գոյաբանական մենակությունը․ էն, որ մարդկանց մեջ էլ ես քեզ մենակ զգում։ Դրան ի հակադրություն կա, օրինակ, սոցիալական մենակություն․ երբ տանը, օրինակ, մենակ ես մնացել, կամ, ասենք, աշխատանքի մեջ խրված լինելով վաղուց սոցիալական շփումներ չես ունեցել, ու կարիք ես ունենում մարդկանց հետ շփվել՝ էդ մենակությունը ցրելու համար։

    Գոյաբանական մենակության զգացողությունը կյանքի անիմաստության ու դրա հետ կապված ապատիկ հոգեվիճակից չի բխում պարտադիր։
    Նմանապես դեպրեսիան, տագնապները ու նման բաներ պարտադիր չի, որ հարուցեն մենակության զգացում, թեև գոյաբանական մենակության զգացմանը սովորաբար հաջորդում է դեպրեսիան։

    Իմ ընկալմամբ, գոյաբանական մենակությունը գիտակցումն ա (պատրանքային կամ իրական հիմքով), որ դու, որպես մարդ արարած, անվերջ ու անհույս մենակ ես՝ առհավետ բանտարկված քո "ես"-ի մեջ ողջ տիեզերքում , իսկ դա անտանելի ա, քանի որ մարդը ստեղծված ա որպես սոցիալական էակ։
    Եթե մարդը սեփական եսի ու գոյության վրա չափից շատ կենտրոնանա, ապա մեծ հավանականությամբ կընկնի գոյաբանական ցուգցվանգի մեջ, կսկսի սեփական եզակիությունն ու մնացածներից օտարությունն ու խորթությունը զգալ, ինքն իրեն խղճալ, ամայանալ ու սկել սեփական անվերջ մտքերի հորձանուտում։ Ինձ թվում է, դա հիվանդագին երևույթ է, որի մեջ դեր են խաղում տարած սթրեսներն ու ֆիզիկական վիճակն ու ներկա ապրելակերպը։ Ես իմ փորձից պարզ ձև առաջարկեմ, հիվանդագին վիճակը փիլիսոփայական մտքերից ու ճամարտակությունից տարբերելու համար՝ եթե ձեր մտքերը տագնապներ ու դիսկոմֆորտ են առաջացնում, ուրեմն պաթոլոգիկ վիճակում եք, որը պետք է շտկել։
    Si vis pacem, para bellum

  10. #7
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդը սեփական եսի ու գոյության վրա չափից շատ կենտրոնանա, ապա մեծ հավանականությամբ կընկնի գոյաբանական ցուգցվանգի մեջ, կսկսի սեփական եզակիությունն ու մնացածներից օտարությունն ու խորթությունը զգալ, ինքն իրեն խղճալ, ամայանալ ու սկել սեփական անվերջ մտքերի հորձանուտում։ Ինձ թվում է, դա հիվանդագին երևույթ է, որի մեջ դեր են խաղում տարած սթրեսներն ու ֆիզիկական վիճակն ու ներկա ապրելակերպը։ Ես իմ փորձից պարզ ձև առաջարկեմ, հիվանդագին վիճակը փիլիսոփայական մտքերից ու ճամարտակությունից տարբերելու համար՝ եթե ձեր մտքերը տագնապներ ու դիսկոմֆորտ են առաջացնում, ուրեմն պաթոլոգիկ վիճակում եք, որը պետք է շտկել։
    Հիմա հասկանում եմ, թե ինչու գոյաբանականն ու մենակությունը միասին չես պատկերացնում․ մենք տարբեր բաների մասին ենք խոսում։
    Քո նկարագրած հոգեվիճակը համարյա կապ չունի իմ նշած ու ընկալած "գոյաբանական մենակության" հետ, որը ոչ միայն նշածդ եսակենտրոնացումը չի, այլև ճիշտ հակառակն ա՝ ես-ի ժխտումն ա, որի արդյունքում կամ գուցե ակունքում ցածր ինքնագնահատականն ա՝ սեփական անպիտանիության զգացման հետ ձեռք-ձեռքի տված։

    Գոյաբանական մենակության ուժեղ ընկալում ես ունեցել եմ 14-15 տարեկանում առաջին անգամ, երբ ինձ համար հանգիստ ու ուրախ ապրում էի՝ ակտիվ սոցիալական կյանքով (ինչպես միշտ), և մի օր երազումս հանկարծ մահացա։ Տարօրինակ երազ էր, մանրամասները հիմա չեմ պատմի, քանի էս համատեքստում անկարևոր են, բայց այնպես եղավ, որ պատահաբար թունավորված ընկույզ կերա, և երբ գլխի ընկա, որ սխալմամբ կերել եմ դրանք ու հիմա կմահանամ, ապրեցի մահվան այսպես կոչված առաջին փուլը․ հեռացա այս աշխարհից և հայտնվեցի բացարձակ անվերջ ու ամայի տիեզերական տարածության մեջ՝ հավերժ միայնության սարսափելի խեղդող զգացողությամբ։ Այդ զգացողությունը կանվանեմ խորը, անհույս, ուժգին անձկություն՝ անելանելի թվացող այդ պահին։ Այդ անձկության ճնշումից վեր թռա քնից, ու դրանից հետո մի քանի շաբաթ անտրամադիր էի, վախի մեջ․ սկսեցի վախենալ մահից, երբ մինչ այդ պետքս էլ չէր։ Վախենում էի հենց այդ անհույս-անվերջ գոյաբանական մենակության մեջ հայտնվելուց։ Իսկ դա սարսափելի էր ինձ համար, քանի որ, պարզվում է, ես չգիտեմ, թե ինչ անել սեփական անձիս հետ՝ միայնակ նրա հետ գտնվելով, երբ դա սպառնում է հարատևել։ Գուցե պատճառը սեփական անձը չճանաչելը, չընկալելն է, սեփական անձին խորթ լինելը, անիմացությունը (հին իմաստությունն իզուր չի ասում՝ know yourself), չգիտեմ, բայց դա իմ՝ որպես սոցիալական էակի համար անտանելի էր։ Հետո, երբ անցավ որոշ ժամանակ ու թուլացավ երազի տպավորությունը, էդ մենակության հետ կապված վախն էլ, և զգացողությունն էլ աստիճանաբար բթացավ, ինչպես ամեն մի զգացողության հետ է տեղի ունենում, երբ այն չի սնվում։

    Երկրորդ հանդիպումս գոյաբանական մենակության հետ 18-20 տարեկանում էր։ Սա արդեն կոնկրետ իրավիճակից բխող հոգեվիճակ էր, երբ այդ տարիքին բնորոշ որոշ հիմնային բաների բացակայությունը ծանր ես տանում, իսկ այդ ծանր տանելը կյանքի փորձի պակասի հետևանք է (դեռևս տեղյակ չես, որ ոչինչ ընդմիշտ չէ և երևույթները փոխվելու հակում ունեն)։ Այդ որոշ հիմնային բաների բացակայությունն են, օրինակ, արարման ճգնաժամ՝ ստեղծագործ մարդկանց մոտ, սիրված լինելու պահանջ՝ սեր տալու հակված մարդկանց մոտ, գործելու, պիտանի լինելու կարիքը՝ օգտակարությամբ իրենց գոյությունը իմաստավորող մարդկանց մոտ․ այդ ամենը կարող են առաջացնել հենց այդ գոյաբանական մենակության նշածս զգացողություն, այսինքն՝ մի քիչ այլ կերպ, բայց նորից հայտնվել էի երազիս այն ամայի ու անվերջ տիեզերական տարածության մեջ՝ ինքս իմ հետ միայն, առանց որևէ մեկի ում կարող էի օգտակար լինել կամ սեր տալ կամ ստեղծագործել, և վերջինս՝ գնահատվելու բնազդային ակնկալիքով։ Այդ ստեղծագործականությունն, ի դեպ, մի քիչ կապված է ասածդ ես-ի հետ, քանի որ ստեղծող մարդն, ի վերջո, կարիք ունի կիսելու իր ստեղծագործությունը այլոց հետ և գնահատվելու (հակառակ դեպքում ինքնանպատակ բան է ոչմեկի համար ստեղծագործելը), բայց դա, այնուամենայնիվ, կապ չունի նկարագրածդ տագնապների, առավելևս՝ ինքնախղճման հետ։

    Կարճ ասած, նկատի ունեցածս գոյաբանական մենակությունը ավելի շատ կապ ունի անօգտակարության, անպիտանիության ու ստեղծագործական ճգնաժամի հետևանքով զգացած խորն անձկության հետ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.06.2023, 16:41:

  11. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Այդ անձկության ճնշումից վեր թռա քնից, ու դրանից հետո մի քանի շաբաթ անտրամադիր էի, վախի մեջ․ սկսեցի վախենալ մահից, երբ մինչ այդ պետքս էլ չէր։ Վախենում էի հենց այդ անհույս-անվերջ գոյաբանական մենակության մեջ հայտնվելուց։ Իսկ դա սարսափելի էր ինձ համար, քանի որ, պարզվում է, ես չգիտեմ, թե ինչ անել սեփական անձիս հետ՝ միայնակ նրա հետ գտնվելով, երբ դա սպառնում է հարատևել։ Գուցե պատճառը սեփական անձը չճանաչելը, չընկալելն է, սեփական անձին խորթ լինելը, անիմացությունը (հին իմաստությունն իզուր չի ասում՝ know yourself), չգիտեմ, բայց դա իմ՝ որպես սոցիալական էակի համար անտանելի էր։ Հետո, երբ անցավ որոշ ժամանակ ու թուլացավ երազի տպավորությունը, էդ մենակության հետ կապված վախն էլ, և զգացողությունն էլ աստիճանաբար բթացավ, ինչպես ամեն մի զգացողության հետ է տեղի ունենում, երբ այն չի սնվում։

    Երկրորդ հանդիպումս գոյաբանական մենակության հետ 18-20 տարեկանում էր։ Սա արդեն կոնկրետ իրավիճակից բխող հոգեվիճակ էր, երբ այդ տարիքին բնորոշ որոշ հիմնային բաների բացակայությունը ծանր ես տանում, իսկ այդ ծանր տանելը կյանքի փորձի պակասի հետևանք է (դեռևս տեղյակ չես, որ ոչինչ ընդմիշտ չէ և երևույթները փոխվելու հակում ունեն)։ Այդ որոշ հիմնային բաների բացակայությունն են, օրինակ, արարման ճգնաժամ՝ ստեղծագործ մարդկանց մոտ, սիրված լինելու պահանջ՝ սեր տալու հակված մարդկանց մոտ, գործելու, պիտանի լինելու կարիքը՝ օգտակարությամբ իրենց գոյությունը իմաստավորող մարդկանց մոտ․ այդ ամենը կարող են առաջացնել հենց այդ գոյաբանական մենակության նշածս զգացողություն, այսինքն՝ մի քիչ այլ կերպ, բայց նորից հայտնվել էի երազիս այն ամայի ու անվերջ տիեզերական տարածության մեջ՝ ինքս իմ հետ միայն, առանց որևէ մեկի ում կարող էի օգտակար լինել կամ սեր տալ կամ ստեղծագործել, և վերջինս՝ գնահատվելու բնազդային ակնկալիքով։ Այդ ստեղծագործականությունն, ի դեպ, մի քիչ կապված է ասածդ ես-ի հետ, քանի որ ստեղծող մարդն, ի վերջո, կարիք ունի կիսելու իր ստեղծագործությունը այլոց հետ և գնահատվելու (հակառակ դեպքում ինքնանպատակ բան է ոչմեկի համար ստեղծագործելը), բայց դա, այնուամենայնիվ, կապ չունի նկարագրածդ տագնապների, առավելևս՝ ինքնախղճման հետ։

    Կարճ ասած, նկատի ունեցածս գոյաբանական մենակությունը ավելի շատ կապ ունի անօգտակարության, անպիտանիության ու ստեղծագործական ճգնաժամի հետևանքով զգացած խորն անձկության հետ։

    Բարեկամ ջան, նկարագրածդ վայթե էկզիստենցիալ ՕԿԽ-ի պես բան է, որտեղ հոգեբանական հարցերն ու առողջական խնդիրները խառնվում են իրար: Հիմա եթե անունը դնենք էքզիստենցիալ մենակություն, դրանից էությունը չի փոխվի՝ հստակ պատասխաններ չունեցող կպչուն գոյաբանական հարցեր ու դրանից բխող վախ ու տագնապներ, սա պաթոլոգիա է, ու բողկի պես առողջ մարդու մոտ պիտի նման խնդիր չլինի, որովհետև առողջ մարդը հստակ գիտի, թե որն է իր կյանքի իմաստը, այն է՝ վայելել կյանքն ու գլուխը չծանրաբեռնել համատիեզերական իմաստաբանական հարցերով, կարճ ասած առողջ մարդը բաց տիեզերք դուրս չի գալիս ու ինքն իրեն չի նայում մետագալակտիկայի մասշտաբներում: Մի խոսքով, գլուխդ ինչ ցավացնեմ, ԿԵ-ՏՈ:
    Si vis pacem, para bellum

  12. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, նկարագրածդ վայթե էկզիստենցիալ ՕԿԽ-ի պես բան է, որտեղ հոգեբանական հարցերն ու առողջական խնդիրները խառնվում են իրար: Հիմա եթե անունը դնենք էքզիստենցիալ մենակություն, դրանից էությունը չի փոխվի՝ հստակ պատասխաններ չունեցող կպչուն գոյաբանական հարցեր ու դրանից բխող վախ ու տագնապներ, սա պաթոլոգիա է, ու բողկի պես առողջ մարդու մոտ պիտի նման խնդիր չլինի, որովհետև առողջ մարդը հստակ գիտի, թե որն է իր կյանքի իմաստը, այն է՝ վայելել կյանքն ու գլուխը չծանրաբեռնել համատիեզերական իմաստաբանական հարցերով, կարճ ասած առողջ մարդը բաց տիեզերք դուրս չի գալիս ու ինքն իրեն չի նայում մետագալակտիկայի մասշտաբներում: Մի խոսքով, գլուխդ ինչ ցավացնեմ, ԿԵ-ՏՈ:
    Հիմա որ քեզ առանց քո կամքը հարցնելու բռնեն ու ուղարկեն բաց տիեզերք, տեսնեմ էնտեղ ո՞նց ես կետո անելու
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.06.2023, 02:09:

  13. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, նկարագրածդ վայթե էկզիստենցիալ ՕԿԽ-ի պես բան է, որտեղ հոգեբանական հարցերն ու առողջական խնդիրները խառնվում են իրար: Հիմա եթե անունը դնենք էքզիստենցիալ մենակություն, դրանից էությունը չի փոխվի՝ հստակ պատասխաններ չունեցող կպչուն գոյաբանական հարցեր ու դրանից բխող վախ ու տագնապներ, սա պաթոլոգիա է, ու բողկի պես առողջ մարդու մոտ պիտի նման խնդիր չլինի, որովհետև առողջ մարդը հստակ գիտի, թե որն է իր կյանքի իմաստը, այն է՝ վայելել կյանքն ու գլուխը չծանրաբեռնել համատիեզերական իմաստաբանական հարցերով, կարճ ասած առողջ մարդը բաց տիեզերք դուրս չի գալիս ու ինքն իրեն չի նայում մետագալակտիկայի մասշտաբներում: Մի խոսքով, գլուխդ ինչ ցավացնեմ, ԿԵ-ՏՈ:
    Դե թեմայի հարցն էլ հենց դրա մասին էր․ եթե իսկապես բողկի պես առողջ մարդու համար պիտի որ նման խնդիր չլինի, ուրեմն պատրանք ա էդ էքզիստենցիալ մենակությունը (դու փաստորեն պատասխանեցիր հարցիս), բայց մարդ էլ կա կարող ա ասի՝ էդ "բողկի պես առողջ" կոչվող մարդը պարզապես երջանիկ անտեղյակության մեջ ա։

  14. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե թեմայի հարցն էլ հենց դրա մասին էր․ եթե իսկապես բողկի պես առողջ մարդու համար պիտի որ նման խնդիր չլինի, ուրեմն պատրանք ա էդ էքզիստենցիալ մենակությունը (դու փաստորեն պատասխանեցիր հարցիս), բայց մարդ էլ կա կարող ա ասի՝ էդ "բողկի պես առողջ" կոչվող մարդը պարզապես երջանիկ անտեղյակության մեջ ա։
    Իմ կարծիքով, առողջ մարդու համար գոյաբանական հարցերը մնում են գիտափիլիսոփայության հարթության մեջ, այսինքն չեն վերածվում վախերի, կպչուն մտքերի, եզակիության սինդրոմի (միայն ես եմ տեսնում/լսում/ընկալում, մնացածնմերը կույր/խուլ/անտեղյակ են)։ Կարճ ասած՝ կամայական իռացիոնալ վախ հոգեբուժական պաթոլոգիա կարող է համարվել ու վայթե է։ Բազմաթիվ նպաստող գործոններ կան, որոնցից են սթրեսները, ապրելակերպը, դաստիարակությունը, մաքսիմալիստական հակումները, դրանցով ու էլի այլ հանգամանքներով պայմանավորված տևական ֆիզիկական ու հոգեկան անբավարարվածությունը, ինչ-ինչ սննդանյութերի ու վիտամինների պակասը, և այլն: Շատ գլխին զոռ տալուց կարող է դիսոցիատիվ խանգարումներ էլ առաջանալ՝ էն որ ինքդ քեզնից օտարանում ես, կամ քեզ ամեն ինչ խորթ է թվում, ներառյալ մասնագիտությունդ, անձնական կյանքդ, մարմինդ, սեքսդ ու էլի բաներ։ Կարող է քեզ թվալ, որ հոգիդ կտրված է մարմնիցդ, կամ մարմինդ դատարկ է, առանց հոգու։ Այսինքն էդ «էքզիստենցիալ մենակությունը» սինդրոմների փունջի ծաղիկներից մեկը կարող է լինել, մի քիչ դժվար եմ պատկերացնում հենց մենակ «դրա վրա նստած» մարդու։
    Si vis pacem, para bellum

  15. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, առողջ մարդու համար գոյաբանական հարցերը մնում են գիտափիլիսոփայության հարթության մեջ, այսինքն չեն վերածվում վախերի, կպչուն մտքերի, եզակիության սինդրոմի (միայն ես եմ տեսնում/լսում/ընկալում, մնացածնմերը կույր/խուլ/անտեղյակ են)։ Կարճ ասած՝ կամայական իռացիոնալ վախ հոգեբուժական պաթոլոգիա կարող է համարվել ու վայթե է։ Բազմաթիվ նպաստող գործոններ կան, որոնցից են սթրեսները, ապրելակերպը, դաստիարակությունը, մաքսիմալիստական հակումները, դրանցով ու էլի այլ հանգամանքներով պայմանավորված տևական ֆիզիկական ու հոգեկան անբավարարվածությունը, ինչ-ինչ սննդանյութերի ու վիտամինների պակասը, և այլն: Շատ գլխին զոռ տալուց կարող է դիսոցիատիվ խանգարումներ էլ առաջանալ՝ էն որ ինքդ քեզնից օտարանում ես, կամ քեզ ամեն ինչ խորթ է թվում, ներառյալ մասնագիտությունդ, անձնական կյանքդ, մարմինդ, սեքսդ ու էլի բաներ։ Կարող է քեզ թվալ, որ հոգիդ կտրված է մարմնիցդ, կամ մարմինդ դատարկ է, առանց հոգու։ Այսինքն էդ «էքզիստենցիալ մենակությունը» սինդրոմների փունջի ծաղիկներից մեկը կարող է լինել, մի քիչ դժվար եմ պատկերացնում հենց մենակ «դրա վրա նստած» մարդու։
    Վիշապ ջան, ոնց ուզում եմ բերեմ էդ էքզիստենցիալ մենակություն անվանվող հայեցակարգի կոնկրետ իմ ընկալման մեջ, էնքան հեռանում ես ոնց որ․․․ Օրինակ, գրառմանդ մեջ ընդգծածս։ Բանը նրանումն ա, որ խորթ չի թվում, ընդհակառակը՝ եթե կուզես՝ հույժ կարևոր։ Կամ, օրինակ, եզակիության սինդրոմը՝ "(միայն ես եմ տեսնում/լսում/ընկալում, մնացածնմերը կույր/խուլ/անտեղյակ են)", ամենառաջին գրառումներիս մէջ էլ հատուկ գրել էի՝ եզակիության սինդրոմ չկա, այլ ուղղակի՝ որոշ մարդկանց "պատահել ա" էդ մենակությունը զգալ, որոշ մարդկանց էլ կողքով ա անցել։ Ընդ որում, դժվար ա ասել, թե մարդկության քանի տոկոսին ա պատահել, իսկ քանի տոկոսն ա երջանիկ անտեղյակության մեջ․ եզակիության սինդրոմով տառապելը հաստատ հատուկ չի իմ նկարագրած հայեցակարգին, բայց մի քանի ուրիշ սինդրոմ քո թվարկածներից հատուկ են, օրինակ՝ անբավարարվածությունը, ու դրա մասին էլ էի գրել՝ ստեղծագործական ճգնաժամ և այլն։
    Իսկ այն, որ դա, ի վերջո, օրգանիզմի քիմիական վիճակ ա, բան չունեմ ասելու, ու եթե իրոք կետոն օգնում ա, լավ ա, մենակ ափսոս որ ստիպում ա մարդուն իրեն զրկել ասածդ "կյանքը վայելելու" լիքը կոմպոնենտներից, որոնց մեջ են էն նշածդ տորթերը ու էկլերները

  16. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...դժվար ա ասել, թե մարդկության քանի տոկոսին ա պատահել, իսկ քանի տոկոսն ա երջանիկ անտեղյակության մեջ...
    Կարող է՞ «տեղյակ» բառը տեղին չես օգտագործում, գուցե նկատի ունես ապրել, ճաշակել ու ոչ թե տեղյակ լինել:

    Իսկ այն, որ դա, ի վերջո, օրգանիզմի քիմիական վիճակ ա, բան չունեմ ասելու, ու եթե իրոք կետոն օգնում ա, լավ ա, մենակ ափսոս որ ստիպում ա մարդուն իրեն զրկել ասածդ "կյանքը վայելելու" լիքը կոմպոնենտներից, որոնց մեջ են էն նշածդ տորթերը ու էկլերները
    Ես շաքարեղենը վայելքի հետ ասոցացնող ու այդ հիմնավորումով հրաժարվել չցանկացողներին առաջարկում եմ ալկոհոլ, մարիխուանա, հաշիշ ու կոկաին ավելացնել հաճույքներին, ոչ մի պատճառ չկա լիարժեք կայֆերից ինքն իրեն զրկելու:
    Si vis pacem, para bellum

  17. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ նշածդ կայֆերը բնական պահանջ չեն։ Հիմա կասես` քաղցրեղենն էլ բնական պահանջ չի, ու ես կտարակուսեմ` թե ինչու են երեխաները բա էդքան սիրում։, թեև ես չեմ սիրել ու չեմ սիրում, ես աղի֊թթու֊կծուի երկրպագու եմ, բայց վայթե կետոն դա էլ ա արգելում։
    Ասածս էն ա, որ եթե մարդ բնականից սիրում ա մի սննդամթերք, ինչո՞ւ ճգնավորի պես հրաժարվել, եթե կարելի ա օգտագործել չափավոր։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (06.06.2023)

  19. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,035
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկզիստենցիալ մենակության ֆենոմենն ինձ ուղեկցել ա կյանքիս գրեթե ողջ ընթացքում:

    Շատերն ասում են՝ «հին հոգի» լինելուց ա … , այսինքն՝ էլի՛ մի քանի անգամ եկել ու ապրել եմ էստեղ՝ ուրիշ մարմիններում …

    Մարդիկ կան, որ էս ֆենոմենն ասոցացնում են ինտելեկտի ու «эрудированный» լինելու հետ:

    Չեմ կարծում, ճիշտն ասած, որ ինտելեկտը որևէ դեր ա որոշում սրա մեջ:

    Ես 8-ից 9 տարեկանից արդեն ինձ մենակ էի զգում. ոչ ինտելեկտս էր զարգացած, ոչ գիրք էի կարդացել, ոչ էլ դեռահասության շրջանն էր դեռ սկսվել: Այսինքն՝ չեմ ասոցացնում դրանցից ոչ մեկի հետ:

    Ուղղակի տենչում էի դեպի բնություն … անտառ … գիշերային աստղաբաց երկինք ու ամենակարևորը՝ լռություն:

    Պատասխաններ էի փնտրում էնպիսի հարցերի, որոնք նույնիսկ չէի էլ կարող արտաբերել. բառեր չկային:

    Մենությունն էր իմ ամենամեծ կոմֆորտը:

    Հիմա, տարիքի հետ, մենությունից երբեմն վատ եմ զգում, բայց շաբաթվա մեջ էլի՛ մեկ-երկու օր մենակ մնալու, ինքս իմ մտքերի հետ փակվելու ու մեկուսանալու կարիք ունեմ: Ես հեքիաթի մեջ եմ ապրում մանուկ հասակից: Այսինքն՝ էդ հեքիաթը եթե վերացավ՝ երկրիս երեսին իմ գոյությունը կդառնա մի բեռ: Ես էդ հեքիաթը պիտի անընդհատ սնուցեմ, որ կարողանամ շարունակել ապրել ու քիչ թե շատ «համերաշխ» լինել գոյությանս մտքի հետ ու ամենակարևորը՝ գոյությանս ժամանակավոր լինելու փաստի հետ:

    Երբեմն գոյություն չունենալն ավելի լոգիկային մոտ ա թվում, քան ունենալը:

    Մի խոսքով՝ առանց իմ ներքին հեքիաթը պարբերաբար սնուցելու, իմ էկզիստենցիալ մենության ֆենոմենն ինձ վաղուց արդեն կործանել էր, կարծում եմ:

    Հեքիաթն ա, որ ինձ ստիպում ա՝ շարունակել ապրել:

    Հ.Գ. հա, մեկ էլ՝ կան մարդիկ, որ էս ամեն ինչը վերագրում են գերզգայուն լինելուն (ինչն իմ դեպքն ա), բայց ես ավելի շատ հակված եմ հին հոգու տարբերակին …

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.06.2023), Բարեկամ (21.06.2023), Նաիրուհի (02.07.2023)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •