User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Էքզիստենցիալ մենակություն

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս քույրիկիս հետ խոսելիս՝ ասեց, որ Յալոմով է տարված, իր գրքերն է կարդում։

    Մոտս 25 տարվա հիշողողություններ արթնացան, թե ոնց էինք ուսանողական տարիներին տարված էքզիստենցիալ հարցերով ու Յալոմ, Ֆրանկլ, Ֆրոմ էինք կարդում, ընկերներով քննարկում։
    Դա իմ կյանքի «ամենահոգեվերլուծական» շրջանն էր, բոլորս խախտված էինք հոգեվերլուծողների ու հատկապես՝ էքզիստենցիալիստների հողի վրա։ Ինտերնետը դեռ նոր-նոր էր հայտնվում հորիզոնում, ու մեր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը գրքերն էին և դրանց մասին իրար հետ խոսելը։

    Էքզիստենցիալ մենակության մասին էլ էինք խոսում։ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» գիրքը քրքրել-կերել էինք։
    Գրքում հիմնական մտքերից մեկը էն էր, որ ազատությունը ու մենակությունը հակառակ բևեռներ են․ ինչքան մեծ է անձնական ազատությունը, էնքան խորանում է մենակության զգացումը։ Ավտորիտար, անձնական ազատությունը սահմանափակող հասարակությունները մարդկանց էքզիստենցիալ մենակության զգացումը բթացնելու միջոց են։ Ազատությունը կարող է ծանր բեռ դառնալ ու մարդկանց պարփակել իրենց մենակության մեջ։ Էստեղից էլ գրքի վերնագիրը՝ փախուստ ազատությունից։

    Ու որ հիմիկվա հայացքով եմ նայում, էլի ահագին մեծ ճշմարտություն եմ տեսնում դրա մեջ։
    Կարծում եմ, ինդիվիդուալիստիկ հասարակություններում մարդն ավելի մենակ է, քան կոլեկտիվիստական հասարակություններում։ «Համայնքը զորավոր է»։
    Մարդու ներքուստ ձգտումը դեպի «պատկանելություն» էքզիստենցիալ մենակության զգացումից հեռանալու մղումով է հիմնված։ Դրա համար մարդ պատրաստ է իր անձնական ազատության մի մասը զոհաբերել՝ հարմարվելով խմբի նորմերին ու բարքերին։
    Իսկ չպատկանելության (ազատության) գինը մենակությունն է։

    Մոտս (մեծամասամբ քույրիկիս շնորհիվ) արթնացել է «հին սերս», քչփորում եմ էքզիստենցիալ հարցերի մասին։
    Դրեցի Յալոմի մասին ֆիլմն էլ նայեցի՝ "Yalom's Cure":
    Վերադարձ դեպի արմատներ։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (16.12.2023), Արէա (16.12.2023), Բարեկամ (22.12.2023), մարդ եղած վախտ (16.12.2023), Նաիրուհի (16.12.2023), Ուլուանա (17.12.2023)

  3. #17
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս քույրիկիս հետ խոսելիս՝ ասեց, որ Յալոմով է տարված, իր գրքերն է կարդում։

    Մոտս 25 տարվա հիշողողություններ արթնացան, թե ոնց էինք ուսանողական տարիներին տարված էքզիստենցիալ հարցերով ու Յալոմ, Ֆրանկլ, Ֆրոմ էինք կարդում, ընկերներով քննարկում։
    Դա իմ կյանքի «ամենահոգեվերլուծական» շրջանն էր, բոլորս խախտված էինք հոգեվերլուծողների ու հատկապես՝ էքզիստենցիալիստների հողի վրա։ Ինտերնետը դեռ նոր-նոր էր հայտնվում հորիզոնում, ու մեր ինֆորմացիայի հիմնական աղբյուրը գրքերն էին և դրանց մասին իրար հետ խոսելը։

    Էքզիստենցիալ մենակության մասին էլ էինք խոսում։ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» գիրքը քրքրել-կերել էինք։
    Գրքում հիմնական մտքերից մեկը էն էր, որ ազատությունը ու մենակությունը հակառակ բևեռներ են․ ինչքան մեծ է անձնական ազատությունը, էնքան խորանում է մենակության զգացումը։ Ավտորիտար, անձնական ազատությունը սահմանափակող հասարակությունները մարդկանց էքզիստենցիալ մենակության զգացումը բթացնելու միջոց են։ Ազատությունը կարող է ծանր բեռ դառնալ ու մարդկանց պարփակել իրենց մենակության մեջ։ Էստեղից էլ գրքի վերնագիրը՝ փախուստ ազատությունից։

    Ու որ հիմիկվա հայացքով եմ նայում, էլի ահագին մեծ ճշմարտություն եմ տեսնում դրա մեջ։
    Կարծում եմ, ինդիվիդուալիստիկ հասարակություններում մարդն ավելի մենակ է, քան կոլեկտիվիստական հասարակություններում։ «Համայնքը զորավոր է»։
    Մարդու ներքուստ ձգտումը դեպի «պատկանելություն» էքզիստենցիալ մենակության զգացումից հեռանալու մղումով է հիմնված։ Դրա համար մարդ պատրաստ է իր անձնական ազատության մի մասը զոհաբերել՝ հարմարվելով խմբի նորմերին ու բարքերին։
    Իսկ չպատկանելության (ազատության) գինը մենակությունն է։

    Մոտս (մեծամասամբ քույրիկիս շնորհիվ) արթնացել է «հին սերս», քչփորում եմ էքզիստենցիալ հարցերի մասին։
    Դրեցի Յալոմի մասին ֆիլմն էլ նայեցի՝ "Yalom's Cure":
    Վերադարձ դեպի արմատներ։
    Էս մենակության ու ազատության հակադրության հարցերից մոտս գործվածքների ասոցիացիա ա գալիս։ Համարենք մարդիկ բրդի մազմզուկներ են։ Թվում ա՝ հասարակությունը ասում ա, որ հասարակության մաս լինելը նշանակում ա դառնալ թաղիք, որտեղ քեզ խառնում են միլիոնավոր այլ բրդիկների հետ, ու էնքան են ծեծում, որ դուք բոլորդ դառնում եք համասեռ, խռնված զանգված, որտեղ պարզ չի՝ ով որտեղ ա սկսում ու վերջանում։ Դրա հակադրությունը ֊ ազատությունը էն ա, երբ քեզ՝ մի հատիկ մազմզուկին առանձնացնում են, ու հասարակությունը ասում ա՝ քամին սրան քշելու ա գցի առուն։ Բայց էդ առանձնանալուց հետո կա նաև թել ու գործվածք դառնալու տարբերակ, երբ գիտես՝ որ մազմզուկն ես դու, ում հետ ես կապված, ոնց ես կապված, ինչ գուլպա եք դառել։
    Հ․Գ․ հարգանքներս բոլոր թաղիքներին, առուն ընկած բրդիկներին ու սվիտեր֊գուլպաներին

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (16.12.2023), ivy (18.12.2023)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •