Տեստի վրայով անցա, սաստիկ պրոբլեմատիկ էր։
Նախ, կային հարցեր, որ գենդերային ինքնությունը ֆետիշացնում ա, ու ընդհանրապես՝ հավասարացնում քինքի մակարդակի։ Այսինքն, երբ էս տեստը ոչ ցիսգենդեր մարդ ա լրացնում, արդյունքները միանգամից կարան թռնեն օդեր, որովհետև տարբեր ձևի հարցնում ա էդ մասին։ Ու էստեղ շատ խնդրային ա, որովհետև մարդիկ տարիներով փորձում են գենդերային ինքնությունը, մասնավորապես՝ տրանսգենդեր լինելը հանել զուտ քինքի լինելու օրակարգից։
Երկրորդ խնդիրն էն ա, որ ասենք պեդոֆիլիան ա խառնված։ Ախպեր, դա քինք չի, դա քրեորեն, էթիկապես և բոլոր ձևերով դատապարտելի արարք ա։ Եկեք մի խառնեք դա լատեքս հագած համաձայնություն տված մարդուն պլետելու հետ։ Խնդրում եմ։
Ու վերջապես, Աելլան շատ դիլետանտ ու խնդրային ա։ Մի քանի ամիս առաջ էս էինք քննարկում, որ նա գրում ա որ
կանայք նախընտրում են բռնությամբ լի պոռնոգրաֆիա: Շատ կասկածելի ձևով են տեստերը կազմված ու արդյունքներն էլ շատ կասկածելի են։
Հ․Գ․
Սա շատ ավելի օքեյ տեստ ա, վերջում էլ դուք որոշեք ինչ կերպար եք։

Էջանիշներ