մարդ եղած վախտ-ի խոսքերից
Վերջերս մի քանի առիթով բախվեցի էս մտքերին, որ մենք՝ մարդիկս սովորաբար ուզում ենք ունենալ ճշգրիտ, ամբողջական ինֆորմացիա, բայց ոնց֊որ թե գործնականում էդ էդքան էլ միանշանակ չի օգնում։
Չգիտեմ դուք՝ ոնց, բայց իմ կյանքում լիքը առիթներ են եղել, երբ սկսել եմ ինչ֊որ գործ ու հետո ընթացքում կամ վերջացնելուց հետո մտածել եմ, որ եթե իմանայի՝ ինչքան աշխատանք ա էդ գործը տանելու, հաստատ չէի սկսի, չնայած՝ ավարտելուց հետո գոհ եմ լինում սովորաբար։
Էս օրերին վազում եմ կողքի բլուրն ի վեր, որի գագաթին տանող երկու ճանապարհ կա, ու էդ երկու ճանապարհների միակ էական տարբերությունը էն ա, որ ճանապարհներից մեկը մի քիչ ոլորաններ ունի, մյուսը՝ լրիվ ուղիղ ա, ու հենց սկսում ես բարձրանալ՝ վերջը հեռվում երևում ա։ Ճանապարհների երկարությունը ու թեքությունը համարյա նույնն ա։ Ոլոր֊մոլոր ճանապարհով բարձրանալուց էլ շնչակտուր ու ամբողջ դեմքից քրտինքը հոսելով, բայց գագաթի մասին համարյա չեմ մտածում, այլ միայն հաջորդ քայլի, հաջորդ շրջադարձի, ու ահագին վայելում եմ ընթացքը։ Ուղիղ ճանապարհով բարձրանալուց, երբ տեսնում եմ, թե դիմացս դեռ ինչքան ճանապարհ կա անցնելու, միակ միտքս էդ ա ֊ դեռ ինչքան բարձրանալու տեղ կա, ինչքան ճանապարհ կա անցնելու։ Էդ տագնապը ավելի սպառող ա լինում, քան վազելու ֆիզիկական բարդությունը։
Հետաքրքիր ա, դուք ոնց եք մոտենում էս հարցերին։
Ուզո՞ւմ եք նպատակակետը անընդհատ աչքի առաջ լինի, թե նախընտրում եք ձեր միտքն էլ ընթացքում "շեղվի" առանձին շրջադարձերի, փոքր քայլերի վրա։ Ուզու՞մ եք նախապես իմանալ՝ ինչքան դժվար ա լինելու։
Էջանիշներ