User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ո՞վ ես եղել դու

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ ես եղել դու

    Հիմա բավականին հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, երբ բոլոր մարդիկ կարող են սոցիալական ցանցերի, մեսենջերների ու ֆորումների օգնությամբ հասկանալ, թե իրենք ինչ են մտածել որևէ թեմայի մասին տարիներ առաջ։ Սովորաբար տենց մանրուքները հիշողությունից արագ ջնջվում են, բայց ոչ հիմա։
    Առաջարկում եմ էստեղ գրենք էն փոփոխությունները, որ շատ կարճ ժամանակում մեզ հետ տեղի են ունեցել, հետո հետ ենք նայել ու զարմացել։ Կարող եք գրել կարծիք, մտքեր, քրինջ ստատուսներ ու դալբայոբ նկարներ ձեր տարիներ առաջ եղած եսից, ումից հիմա ամաչում եք/նեղվում/զարմանում։

    Կարելի ա նաև քննարկել, թե ի՞նչ եք անում նման ինֆորմացիայի հետ, շատ մարդիկ 1-2 տարին մեկ իրենց ֆեյսբուքում գնում են անցյալ ու ջնջում էն ամեն ինչը, ինչի հետ հիմա համաձայն չեն, նեղվում են կամ ուղղակի էն նկարները, որոնցում հիմա իրենց սիրուն չեն համարում, կամ որոնցում 2018 թվականն ա ու իրենք փողոց են փակում ։Դ

    Որպես օրինակ ու առաջին գրառում բերեմ հենց էն դեպքը, որն ինձ հետ էր տեղի ունեցել ու որից հետո մտածում էի սենց թեմա սարքելու մասին (հա, մի քանի տարի մտածել եմ, ես 1024 մտածում եմ, 1 կտրում)։
    Մի քանի տարի առաջ ակումբցիներից մեկն ինձ ուղարկեց 2011 թվի իմ շնորհակալածների շարք՝ ուղղված բավականին խավարամիտ ու հոմոֆոբ գրառումների։ Ես իհարկե գիտեի որ միշտ չեմ նույն կարծիքն ունեցել կրոնի ու նմանատիպ այլ հարցերի շուրջ, բայց չէի սպասում, որ էդքան քիչ ա անցել էն պահից, երբ կարող էի տենց մտածել։ Ավելի ուշ երևի հենց էդ գրառումները կգտնեմ ու էստեղ կփոստեմ։

    Մի խոսքով՝ ո՞վ ես եղել դու քո աբրածով
    Վերջին խմբագրող՝ Freeman: 29.04.2023, 20:06:
    The cake is a lie.

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.05.2023), enna (01.05.2023), ivy (06.05.2023), John (05.05.2023), Sambitbaba (29.04.2023), Աթեիստ (29.04.2023), մարդ եղած վախտ (29.04.2023), Մուշու (10.06.2023), Նաիրուհի (03.05.2023), Ուլուանա (30.04.2023)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մարդ բլոգ ունենար, գնար, հին գրառումները նայեր, մտքերը կարդար, խնդար
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.04.2023), մարդ եղած վախտ (29.04.2023)

  5. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ բլոգ ունենար, գնար, հին գրառումները նայեր, մտքերը կարդար, խնդար
    Կամ էստեղ օրագիր ։Դ
    The cake is a lie.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (21.05.2023), Աթեիստ (30.04.2023)

  7. #4
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ բլոգ ունենար, գնար, հին գրառումները նայեր, մտքերը կարդար, խնդար
    Էս վերջերս էս գործին էի։ Ինչ-որ պահից սկսած մոտս էկզիստենցիալ կրիզիսի նման բան էր, ու մտածում էի հին գրածների, նկարների միջոցով կարամ վերհիշեմ դրվագներ, բայց ինչքան էլ կային դետալներ, որ կարևոր էին, մեծ մասամբ կապ չէի տեսնում առաջվա ու հիմիկվա ես-երի միջև։ Օրինակ լիքը հետաքրքրություններ նույնն են մնացել, նույնիսկ ցանկություններ ու նպատակներ, բայց մի զգալի մաս էլ միջավայրի/ընտանիքի, էդ պահի ազդեցությունների ու կյանքի էտապի հետ էր կապված, ու ուղղակիորեն չէր ներկայացնում ինձ։ Գտնում եմ, որ ինքներս մեզ ճանաչելը ու ճանաչելուց հետո փոփոխվելը անվերջ պրոցես ա։ Հետ նայելիս ընդհանրապես չեմ համարում իմ նախորդ ես-երը կամ ապրումները ինֆերիոր են հիմիկվա նկատմամբ, ճանապարհի մաս են ու ամեն մաս էլ իր կարևորությունն ա ունենում զարգացման, հաղթահարման մեջ։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.05.2023), Աթեիստ (02.05.2023), մարդ եղած վախտ (02.05.2023), Ուլուանա (02.05.2023)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Ակումբին միացել եմ որպես ագրեսիվ քաղաքականամոլ՝ լևոնական-հեղափոխական հատկանիշներով, հետո դառա լևոնատյաց-լիբերալ-ազգայնական-կապիտալիստ, մանրից վերածվում եմ ամորֆ-գլոբալիստ-անարխիստի, միակ կայուն բանը, որ մնացել է՝ ցինիզմն է։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.05.2023), Freeman (02.05.2023), Tiger29 (02.05.2023), Varzor (21.05.2023), Աթեիստ (02.05.2023), մարդ եղած վախտ (02.05.2023)

  11. #6
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի քան 10 տարի առաջ, երբ դպրոցն ավարտելուց հետո գրանցվել էի ակումբում, Ակումբն ինձ յեքա woke տեղ էր թվում, թեև էդ բառը չգիտեի։ Մտածում էի՝ վաու՜, մարդիկ գեյերին չեն ուզում վառել, ինչ թույն ա։ Էսօր կարդում եմ աղջիկ-տղա ընկերության թեման ու մտածում՝ էս թեման դեռ քննարկվու՞մ ա։ Չէ, իրո՞ք։
    Ընդհանրապես, խոշոր հաշվով երբ էքստրիմ կոնսերվատիվ միջավայրից մտնում ես միջավայր, որտեղ առաջին ռեակցիան քեզ վառելը չի կամ որտեղ չեն ասում կնգա տեղը կուխնին ա, դա ինչ-որ մեգա-պրոգրեսիվ բան ա թվում։ Չնայած էդ տարիներին լավագույն միջավայրն էր, միգուցե միակ պրոգրեսիվ միջավայրը, որ բանգլադեշում մեծացած քվիր ներդը կարար լիներ, ինչի համար շնորհակալ եմ Ակումբին։

    Էն վախտ անընդհատ գրում էի շոկոլադ-մուրաբայից, հիմա քաղցրից սիրտս խառնում ա։

    Էն վախտ ինձ պահում էի նյի-տակայա-կակ-վսյե աղջկա պես, հիմա առանձնապես աղջիկ էլ չեմ։

    Էն վախտ angsty օրագիր էի գրում, հիմա էդ օրագիրն ուղղակի ուրիշ հարթակում ա։

    Էն վախտ քիթս օդերում սնոբ էի, հիմա ահագին իջել եմ երկիր։ Ինչի մեջ մեծ դեր ունի ակումբում ստացածս առաջին բացասական վարկանիշը։ Հիմա առանց սարկազմի ռաբիզ էլ եմ լսում, մետալի ու դասականի հետ։

    Մնացած ամեն ինչ՝ երևի նույնն ա։ Չգիտեմ՝ լավ ա դա, թե վատ։


  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (09.05.2023), boooooooom (03.05.2023), Freeman (02.05.2023), Varzor (21.05.2023), Աթեիստ (02.05.2023), մարդ եղած վախտ (02.05.2023), Նաիրուհի (03.05.2023)

  13. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Ակումբին միացել եմ որպես ագրեսիվ քաղաքականամոլ՝ լևոնական-հեղափոխական հատկանիշներով, հետո դառա լևոնատյաց-լիբերալ-ազգայնական-կապիտալիստ, մանրից վերածվում եմ ամորֆ-գլոբալիստ-անարխիստի, միակ կայուն բանը, որ մնացել է՝ ցինիզմն է։
    Լևոնատյա՞ց խի բայց, մի երկու բառով կգրե՞ս ինչն ա տեսակետդ փոխել, որտև իմ մոտ հակառակ ուղղությամբ ա գնացել
    The cake is a lie.

  14. #8
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոնատյա՞ց խի բայց, մի երկու բառով կգրե՞ս ինչն ա տեսակետդ փոխել, որտև իմ մոտ հակառակ ուղղությամբ ա գնացել
    Ուզում ես մի քանի հազար գրառումները մի երկու բառով ամփոփե՞լ :Ճ
    Խնդրեմ, բայց առանց հաջորդիվ հարցերի կամ քննարկումների.
    Լևոնը հայոց նորագույն քաղաքական պատմության մեջ վայթե ամենաշատ հնարավորություններն ու շանսերը ունեցած ու կորցրած գործիչն է, իշխանությունն ու փառքը մսխած կատաստրոֆիկ լուզեռ։
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •