One_Way_Ticket-ի խոսքերից
Ես դեռ 15 տարի առաջ եմ հասկացել, որ ինձ միայն ռուսալեզու համայնքի մաս կարող եմ զգալ, ու այդ ժամանակվանից շատ բան չի փոխվել։
Հայերի մեջ ես ինձ երբեք հարմարավետ չեմ զգացել։ Դրա համար տարբեր պատճառներ կան, խորանալու հավես չկա։ Սա բնականաբար չի վերաբերվում առանձին վերցրած մարդկանց։
Դե իսկ անգլերենը չափազանց օտար լեզու է։ Կողքից երբեմն երբ անգլերեն խոսակցություն եմ լսում, որտեղ ակնհայտ է, որ զրուցակիցներից գոնե մեկի համար անգլերենը հեռու է մայրենի լինելուց, միշտ նույն թեթև թեմաներն են․ ճամփորդություն, մշակույթների տարբերություն, և այլն։ Նման թեթև թեմաներով խորը հոգևոր կապ չես ստեղծի։
Մելբուրնի ռուսալեզու համայնքը երևի ամենամոտն է եղել, որտեղ պատկանելիություն եմ զգացել։ Հոյակապ ընկերներ ունեի, իրենց շրջապատում կարող էի ինձ թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Այսինքն, հիմա էլ ունեմ, բայց ցրվեցինք տարբեր քաղաքներով ու երկրներով։ Կապ պահպանում ենք, ամեն տարի որոշում ենք հանդիպել, բայց դե արդեն ահագին իրարից հասցրել ենք կտրվել, ինչն օրինաչափ է։
Լեզվից բացի ևս մեկ ֆակտոր, որ վերջին տարիներին կարևոր դարձավ, ու ծայրը դեռ չի երևում, քաղաքականությունն է։ Ինձ անհնար է գտնվել ուլտրաձախերի շրջապատում, իրենց համար էլ էրևի ես եմ անտանելի՝ տատիկ սպանող (կովիդից չպատվաստված) ու մոլորակ կործանող (միս շատ ուտող)։ Լատվիայում՝ անգլալեզու էքսպատների հետ շփումը դադարեցնելն ու ֆեյսբուքյան բոլոր խմբերից հեռանալու պատճառը ոչ թե լեզուն էր, այլ քաղաքականությունը։ Եթե պայմանական Ֆաուչին ասեր, որ կովիդի տարածումը կանխելու համար պետք է տրնգի պարել, բոլոր չպարողներին նենց bullying-ի կենթարկեին, որ քիչ չէր թվա։
Եվ վերջապես, ֆինանսական գործոնն էլ իր դերն ունի։ Ռիգայում իմ եկամուտը միջինից այնքան բարձր է, որ դա անհնար է թաքցնել։ Ես չեմ էլ փորձում թաքցնել, ու այդ թեմայով ակնհայտ ակնարկներ իրականում այդքան էլ շատ չեն արվում, բայց դե թեկուզ պրակտիկ դժվարություններ՝ համայնքի մաս զգալու համար ստեղծում է։ Ասենք, լիքը մարդու չեմ կարող ասել․ "էսօր երեկո արի մի տեղ նստենք"՝ գիտենալով, որ իր համար դա լուրջ բեռ է լինելու։ Ավստրալիայում այդ խնդիրը չկար։
Էջանիշներ