Հենց Տեսլայի DEI ռիփորթը:
Ու ինչպես վերևում արդեն ասեցի, ցանկացած միջազգային ընկերությունում ոնց էլ անես, մեկ ա, տեղացիներն են գերակշռելու։ Ու նույն ամերիկացի հասկացությունը լիքը շերտեր ունի. ի՞նչ ռասսայից ա, ի՞նչ էթնիկ պատկանելություն ունի, ո՞ր նահանգից ա, ի՞նչ խավից ա, ի՞նչ կրթություն ունի, ի՞նչ տարիքի ա, ի՞նչ սեռական կողմնորոշում ունի, ի՞նչ միջազգային փորձ ունի, ի՞նչ խառնվածք ունի։ Եվ այլն, և այլն։
Ու այո, արդյունավետությունն ու նորարարությունը բարձրանում ա բազմազանությունից, որովհետև թիմ ա մտնում ուրիշ տեսանկյուն, խնդրի ուրիշ լուծումներ են առաջարկվում։ Նույն մեր ընկերության մեր հատվածը խայտառակ լճացած վիճակում էր տարիներ շարունակ, որովհետև ոչ միայն աշխատակիցների շատ մեծ մասը սպիտակ դանիացիներ էին, այլև էդ սպիտակ դանիացիներն ինչ համալսարան էին ավարտել, ուրիշ տեղ չէին աշխատել։ Ու դրա համար ընկերությունը բազմազանությունը մեծացնելու համար ուղղակի ստիպեց աշխատողներին վեց ամսով գնալ, ուրիշ հատվածներում աշխատել, որ գոնե մի՜ քիչ ուրիշ կերպ մտածեն։ Ու հիմա նաև լայնացրել են բազմազանությունը ու տեսնում են, թե ինչքան են շահում. մեր ընկերությունը շուկա մտցրել ա մի դեղ, որը նախկինում գոյություն չի ունեցել, ու հիմա չի հասցնում արտադրել, պահանջարկն էնքան մեծ ա։
Իսկ Մայքրոսոֆթի, Գուգլի, թե չգիտեմինչի միզոգին տղամարդկանց տարածած փաստաթղթերից լավ տեղյակ եմ։ Ու անկեղծ ասած, քեզ հետ, ոչ էլ որևէ մեկի հետ չեմ ուզում բազմազանության մասին բանավեճի մեջ մտնել, որովհետև ձեր կարծիքն էլ, ասելիքն էլ, ստերեոտիպային մտածելակերպն էլ անգիր գիտեմ։
Էջանիշներ