User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Ինքնություն և պատկանելություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում enna-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմ, իսկ ինչի՞ ես բացասաբար ինտերպրետացնում իրենց հայացքները։ Տարբեր ես մեծամասնությունից նայում են, էդ չի նշանակում չէ՞, որ իրենք ուզում են դու ընդեղ չգտնվես կամ համարում են, որ ավելորդ ես տեղ, չպիտի լինեիր։
    Դե վերջում գրեցի՝ հնարավոր է տառականներն իմն են, ես եմ ինձ ուղղակի էդպես զգում։
    Բայց դե մյուս կողմից էլ, ես գիտեմ ինչի եմ էս մասնագիտության մեջ, ու լավ արտահայտված էմպատիան դրա մի մասն է, էդ թվում նաև՝ մարդկանց հայացքներն ու էմոցիաները գոնե մի փոքր հասկանալու կարողությունը։ Ինչը իհարկե չի բացառում, որ երբեմն ու գուցե նաև հաճախ սխալվում եմ, բայց դե մենակ հայացքները չեն, կան նաև բառեր և վարք, ու դե հա, դրանք էլ կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել
    Որ ինքս թերապիա անցնեի, էսպես էլ հետս կոգնիտիվ-վարքային թերապիա էին անելու՝ «փորձենք իրավիճակին այլ կերպ նայել և օգտակար մտքեր ձևավորել»

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (07.08.2023)

  3. #2
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե վերջում գրեցի՝ հնարավոր է տառականներն իմն են, ես եմ ինձ ուղղակի էդպես զգում։
    Բայց դե մյուս կողմից էլ, ես գիտեմ ինչի եմ էս մասնագիտության մեջ, ու լավ արտահայտված էմպատիան դրա մի մասն է, էդ թվում նաև՝ մարդկանց հայացքներն ու էմոցիաները գոնե մի փոքր հասկանալու կարողությունը։ Ինչը իհարկե չի բացառում, որ երբեմն ու գուցե նաև հաճախ սխալվում եմ, բայց դե մենակ հայացքները չեն, կան նաև բառեր և վարք, ու դե հա, դրանք էլ կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել
    Որ ինքս թերապիա անցնեի, էսպես էլ հետս կոգնիտիվ-վարքային թերապիա էին անելու՝ «փորձենք իրավիճակին այլ կերպ նայել և օգտակար մտքեր ձևավորել»
    Ինձ չի թվում էդ հայացքները չկան, հակառակ` մտածում եմ, որ հաստատ էդ հայացքները կան, բայց մտածում եմ, որ էդ հայացքները չպիտի փոխեն մեր վարքագիծը ու ստիպեն մենք մեզ adjust անել։
    Իհարկե էս մասերով դու շատ ավելի շատ տվյալ կունենաս, բայց ես էդ վերաբերմունք փոխելու կոնցեպտի հետ էնքան էլ համաձայն չեմ, մեկ կամ երկու անգամ կփոխես, բայց վերջում էդ հանգուցալուծման չի բերում, եթե հետևանքը առաջացնող խնդիրը մեկա մնումա չհասկացված ու չլուծված։
    Ինչ վերաբերվում ա, թե որ պահից են տարբերությունները սկսում անհանդուրժելի լինել, որ պետք ա հրաժարվել ու փոխել էդ միջավայրը, այ դրա շուրջ վերջերս շատ եմ մտածում, թե որն ա սահմանը ադապտացիայի ու էդ համայնքից հրաժարվելու

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.08.2023)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին երկու տարում, երբ կլիենտներիս (իսկ հիմա նաև՝ պացիենտներիս) մեծ մասը գերմանացիներ են, էս հասարակության մեջ իմ (չ)պատկանելության հարցը սկսել է կոկորդս խեղդել։
    ․․․
    Փաստորեն էս թեմայում էր օգոստոսյան գրառումս։ Հիշում էի, որ գրել եմ սա, բայց չէի հիշում, թե որ թեմայում էր։ Գտա վերջը։
    Ամռանը էդքան էլ լավ չէի՝ էս բոլոր թեմաների պատճառով։
    Սրա մասին էլ ահագին մտածեցի․
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե սխալվում եմ, բայց կարծես impostor syndrome-ի հոտ էլ ա գալիս մտքերիցդ։ Հնարավո՞ր է, որ ձևավորվող աշխատանքային պատկանելիության չափողականություն էլ կա այստեղ։
    Ի վերջո եկա նրան, որ impostor syndrome-ի հետ կապված չեն խնդիրներս։
    Պատկանելության հարցն էր, «ուրիշ լինելու» ու «չընդունվելու» ծանր զգացողությունը։

    Գնացի սփիչ թերափիստի մոտ։ Ուզում էի՝ մեկը կողքից ինձ ասի, թե ոնց եմ ես հնչում։ Ու մեկը, ով դրա մասնագետն է։
    Թեսթեր-մեսթեր անցկացրեց հետս, ահագին խոսեցինք։ Ասեց՝ չգիտեմ դու ինչ խնդիրներ ունես աշխատանքում, բայց դա լեզվի հետ կապված չի։ Ու որ խոսելիս օտարության զգացողություն չի զգում կամ էնպիսի տպավորություն չի ստանում, որ ինչ-որ սահմանափակումներ կան մոտս։ Ասեց, թե որ հնչյուններն եմ մի քիչ ուրիշ ձևով արտասանում՝ որպես ոչ լեզվակիր, ու որ դրանք հնարավոր է շտկել, եթե շատ եմ ուզում (ու ժպիտով՝ բայց ինչի՞դ է պետք)։
    Էնքան հանգստացա էդ մի հանդիպումից։ Ֆլորիանն էլ թե՝ ես էդքան ասում եմ, ուրեմն հեչ, պիտի գնաս եսիմ ում մոտ, որ հավատաս։ Դե իմ կարծիքով սիրահարվածները օբյեկտիվ չեն։

    Հետո գնացի մասնագիտական քոուչինգի՝ մեկի մոտ, ով նաև հոգեվերլուծությամբ էր զգաղվում։ Անպայման ուզում էի, որ հոգեվերլուծող լինի մասնագիտությամբ։ Ուրիշ ուղղություններով հոգեբանները մոտավորապես պատկերացնում էի՝ ինչ մոտեցում կցուցաբերեին, ինքս էլ CBT-ի մեջ եմ։
    Ուշադիր լսեց ասածներս։ Ինձ կարևոր էր, որ մեկն ինձ վերջապես ասի՝ հա, էդպես է, դու չես մտնում էստեղի պատկերացրած ստանդարտների մեջ՝ որպես թերապևտ, ոչ թե փորձեր հանգստացներ, որ գուցե ինձ է թվում։
    Ու ինքն էդ մեկն էր։ Ասեց, որ լրիվ հասկանում է ասածներս, ու որ էդպես է՝ տեղացիները որոշակի պատկերացում ունեն, երբ դիմում են թերապիայի, ու ես տարբերվում եմ իրենց պատկերացումից, ու որ արվարձաններում սա նույնիսկ ավելի մեծ խնդիր է, և եթե Մյունխենի կենտրոնում աշխատեի, գուցե ավելի քիչ կզգայի նկարագրածս վերաբերմունքը։ Հետո կատակով պատմեց, որ իր ամերիկացի ընկերուհիներից մեկը, ով մուգ մաշկ ունի, չի սիրում իրեն հյուր գալ՝ պատճառաբանելով, որ էստեղ իրեն ուղղված հայացքներում ամենուր «դայակ» բառն է տեսնում։ Մարդկանց հայացքներում քեզ ուղղված կոնկրետ բառեր տեսնելը՝ ըստ իրենց կլիշեների, ոչ մեկին էլ հաճելի չի։

    Հետո ուրիշ հետաքրքիր բաներ էլ ասեց։ Ամենատպավորվածներից մեկն էն էր (ու սա մենակ հոգեվերլուծողը կասեր), թե ոնց է իմ ամբողջ ձայնն ու կեցվածքը փոխվում, երբ իմ մասնագիտության մասին խոսելիս «իմ տեսահորիզնորից» անցնում եմ «կլիենտների տեսահորիզոնին», ու որ առաջինի ժամանակ էնքան ջերմություն ու վստահություն է զգում, և դա ռադիկալ փոխվում է, երբ տեղափոխվում եմ կլիենտների տեսակետին։ Ասեց՝ մնա քո տեսահորիզոնում, երբ խոսքը քո մասնագիտության հանդեպ վերաբերմունքի մասին է, մի նայիր քեզ ու քո գործին կլիենտներիդ հայացքով։ Մնա քո մեջ։
    Հարցրեցի, թե ոնց սովորեմ «մնալ իմ մեջ», գուցե արժի թերապիա անցնե՞լ։ Ասեց՝ պետք չի թերապիա, ընդամենը ավելի շատ փորձ է պետք, շարունակիր անել քո գործը ու շարունակիր ապրոբացիայի ճանապարհը (անգամ եթե հետո որոշես չմտնել բժշկական ապահովագրություններով ապահովվող հոգեթերապիայի ոլորտ), էս ճանապարհին լիքը հմտություններ կհավաքես։
    Հետո ասեց՝ մենք՝ թերապևտներս, ունենք մի կողմ, որն ուզում է «սիրված լինել» կլիենտների կողմից (երևի ոչ միայն թերապևտներն ունեն էդ կողմը, հը՞ն), բայց դրանով չպիտի որոշվի մեր վերաբերմունքը մեր գործի հանդեպ։ Եթե ինչ-որ տեղացու համար ես իմ ամեն ինչով էնքան խորթ եմ, որ չի ուզում մոտս լինել, պիտի հանգիստ բաց թողնեմ իրեն, հաջորդն արդեն կանգնած է լինելու դռան մոտ։ Ու որ հոգեկան առողջության ոլորտում պահանջարկը էնքան մեծ է, որ դա ի վերջո կլիենտի խնդիրն է՝ ուրիշ մեկին գտնելը, ոչ թե իմը՝ իրեն կորցնելը։ Վերջինը ինքս էլ գիտեմ, բայց լավ էր՝ դա մեր ոլորտում աշխատող մեկից էլ լսել։

    Էդ մի ժամվա քոուչինգն էնքան օգնեց ինձ։ Ընդամենը լսել էն, ինչ ինքս էլ եմ մտածում։ Բացի դրանից, «մնա քո մեջ»-ը ինչ-որ կարևոր կոճակ սեղմեց մոտս։ Նաև «սիրված լինելու» ցանկության մասին ասվածն էր լրիվ տեղին։ Սա քույրիկս էլ էր հա ասում՝ «բայց ինչի՞ ես մտածում, որ պիտի սիրեն քեզ»։
    Հիշեցի, թե ոնց էր քսանհինգ տարվա փորձ ունեցող մի հոգեբան պատմում, որ իր աշխատանքի ընթացքում՝ ինչ վերաբերմունք ասես չի ստացել կլիենտներից, ընդհուպ՝ մինչև իր դեմքին թքելը (բառացիորեն, ոչ թե փոխաբերական իմաստով)։ Իսկ ես դարդ եմ անում, որ ինչ-որ գերմանացի վրաս հարցականներով է նայում։
    Ամեն դեպքում, կարծում եմ, կլինետներից ստացած ֆիդբեքը կարևոր է, ու դրանից լիքը բան է հնարավոր սովորել, բայց, հա, սրանով չպիտի որոշվի իմ սեփական վերաբերմունքն իմ մասնագիտության հանդեպ։

    Հետո մտածեցի, որ ինչքան էլ «ուրիշ» լինեմ, սա մենակ ազգանունը, ակցենտը ու օտար տեսքը չի, դրան գումարվում է նաև իմ անհատականությունը, անձը (երևի սա էլ է մի քիչ ստանդարտից դուրս), ու լրիվ հասկանալի է, որ ինչ-որ մեկին հարմար եմ լինելու, ինչ-որ մեկին՝ չէ։
    Էն, որ միգրանտները հենց սկզբից ևեթ ուզում են մոտս լինել, էլի հասկանալի է․ ոնց որ գերմանացիներն են ուզում իրենց «թաղի մարդ», էնպես էլ միգրանտներն են ինձ ընկալում որպես «իրենցից մեկը»։

    Էս ամենից հետո աշնանը ահագին հանգստացա, նաև զգացի, թե դրանից ոնց կեցվածքս փոխվեց աշխատանքում։ Գերմանացիների հետ աշխատանքում ներքին ճնշումն անցավ․ ես էն եմ, ինչ կամ, take it or leave it։ Ինչպիսի անակնկալ, սկսեցին ավելանալ գերմանացի կլիենտները, ում ես «հարմար էի»։
    Աշխատանքի հնարավորությունների հարցում վերջին ամիսներին պարզ դարձավ, որ էս իմ բոլոր վերապատրաստումներն ու ամբողջ մասնագիտական փորձը լիքը դռներ են ինձ համար բացել․ կարող եմ աշխատել թե հոգեբուժական/բժշկական հաստատություններում (հատկապես մանկահասակների դիագնոստիկայում զգում եմ ինձ ինչպես ձուկը ջրում), թե սոցիալական ծառայություններում՝ որպես հոգեբան-խորհրդատու, թե մասնավոր հոգեթերապիայի ոլորտում՝ որպես թերապևտ։ Սա մենակ իմ ներքին զգացողությունը չէր, այլ փաստը, որ ցանկացած տեղ դիմելիս, քեզ միանգամից վերցնում են, ու դու ես դառնում որոշողը՝ ուզում ես, թե չէ։ Հասկացա, որ իմ անձի-փորձի-գիտելիքների խայտաբղետ փաթեթն իրականում լիքը առավելություններ ունի։

    Փետրվարից հիմնական աշխատանքիս ու ապրոբացիոն արկածների հետ միասին նաև անցնում եմ հոգեթերապիայի՝ մասնավոր կլինետների հետ, 50 րոպեն՝ 130-150 եվրո։ Դեռ որ սեփական աշխատասենյակը չեմ բացում, այլ միանում եմ Մյունխենի կենտրոնում գործող մի թիմի, որն արդեն մի քանի տարի է զբաղվում է դրանով։ Հետաքրքրությամբ սպասում եմ փետրվարին։
    Գիտեմ, որ պատկանելության հարցը էստեղ դեռ ավելի հաճախ է թեմա լինելու․ բոլորն են գերմանացի՝ թե թիմակիցները, թե կլիենտները։ Բայց զգում եմ, որ հիմա ավելի հանգիստ եմ վերաբերվում իմ «ուրիշ լինելուն», ու եթե մի քանի ամսից զգամ, որ սա իմը չի, հանգիստ կանցնեմ ուրիշ ոլորտ․ հնարավորությունները շատ են։
    Էնքան հավես է էս ճանապարհն անցնելը՝ հետն էլ շրջապատված լինելով մարդկանցով, ովքեր սատարում են քեզ քո ամեն քայլին։ Խորը շնորհակալության զգացումը ահագին ուժ տվող ռեսուրս է՝ ոչ պակաս, քան աճող ինքնավստությունը։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.01.2024), Բարեկամ (29.01.2024), մարդ եղած վախտ (24.01.2024), Նաիրուհի (24.01.2024), Ուլուանա (02.02.2024)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •