User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Ինքնություն և պատկանելություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ մարդ կա գրառմանս հիմնական միտքը սխալ ա հասկացել, մի հատ էլ ձևակերպեմ։
    Ասում եմ` մարդիկ ունեն համայնքի զգացում ապրելու կարիք, ավելի մեծ բանի մաս լինելու կարիք, որը կրոնը նախկինում լրացրել ա։ Ի՞նչն ա հիմա լրացնում էդ կարիքը։ Ի՞նչը կարող ա լրացնել էդ կարիքը։

    Եթե կարծում եք, որ տենց կարիք մարդը առհասարակ չունի, որ մի հատ էլ տենց հարց քննարկենք, ապա շնորհակալություն կարծիքի համար, բայց մեր դրույթները լրիվ տարբեր են, կարող ենք մարդու ֆունդամենտալ կարիքների ցանկը քննարկել ուրիշ թեմայում։

    Գրառումս նաև կրոնի քննարկում չի։
    Բայց հետաքրքիր ա, թե ինչի ես կրոնը տենց անցած էտապ համարում, կարծես մի ժամանակ կար, հիմա չկա, ու դրա համար պետք ա փոխարինիչ գտնել : Հիմա էլ կա շատերի համար, ու լավ էլ միավորում ա, այսինքն` նույն դերը շարունակում ա տանել էն մարդկանց համար, որոնք կոնկրետ կրոնների են դավանում: Ուրիշ բան, եթե ասեիր` իսկ էն մարդկանց համար, որոնք կրոնավոր չեն, ի՞նչ կարող ա նույն միավորող դերը կատարել:

    Իսկ բուն թեմայի վերաբերյալ կգրեմ շուտով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (29.07.2023), Վիշապ (29.07.2023)

  3. #2
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց հետաքրքիր ա, թե ինչի ես կրոնը տենց անցած էտապ համարում, կարծես մի ժամանակ կար, հիմա չկա, ու դրա համար պետք ա փոխարինիչ գտնել : Հիմա էլ կա շատերի համար, ու լավ էլ միավորում ա, այսինքն` նույն դերը շարունակում ա տանել էն մարդկանց համար, որոնք կոնկրետ կրոնների են դավանում: Ուրիշ բան, եթե ասեիր` իսկ էն մարդկանց համար, որոնք կրոնավոր չեն, ի՞նչ կարող ա նույն միավորող դերը կատարել:

    Իսկ բուն թեմայի վերաբերյալ կգրեմ շուտով:
    Հիմա էլ կա, բայց ոնց-որ թե հասարակության մարգինալ շերտերի համար ա դեռ էդ դերը տանում։ Իսկ ինձ հետաքրքիր ա՝ հասարակության հիմնական շերտերին, որոնք կրոնից մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել են, ինչ տարբերակներ են հասանելի։

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկանելիության առումով քաղաքակիրթ մարդիկ պիտի առաջին հերթին պետության մաս իրենց զգային ու ակտիվ զբաղվեին քաղաքականությամբ ու մնացած անհրաժեշտ գործերով, որ քաղաքականությունը իրենցով չզբաղվեր։ Բայց բոլոր դարերում «հաց և տեսարաններ»-ը եղել է մարդկանց մեծամասնության պահանջմունքը, ու հազարից մեկ մարդիկ ապստամբում են, երբ դանակը հասնում է ոսկորին։

    Այդ առումով հի՜ն առակ․

    Մի անգամ հռետոր Դեմադեսը Աթենքում ելույթ է ունենում բազմության առաջ, բայց մարդիկ նրան անուշադիր են լսում:
    Դեմադեսը ելույթն ընդհատում է ու թույլտվություն է խնդրում պատմելու Եզոպոսի առակներից մեկը, բոլորը համաձայնվում են, ու նա սկսում է պատմել.
    «Դեմետրան, ծիծեռնակն ու օձաձուկը գնում էին ճանապարհով ու հանդիպեցին գետի, ծիծեռնակը թռավ գետի վրայով, օձաձուկը սուզվեց...», ու կանգ է առնում:
    «Իսկ Դեմետրա՞ն, իսկ Դեմետրա՞ն», բոլորը սկսում են հացնել:
    «Իսկ Դեմետրան կանգնել ու բարկանում է ձեր վրա, որովհետև Եզոպոսի առակներն ուզում եք լսել, բայց պետական հարցերով չեք ուզում զբաղվել»:

    Այսպես, անխոհեմ են նրանք, որվքեր անտեսում են անհրաժեշտ գործերը և նախընտրում են հաճելի գործերը:
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (30.07.2023)

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ առողջության թեման իմ գլխավոր հետաքրքրություններից ա, վերջին տարիներին ահագին ուսումնասիրել եմ նաև երկարակեցության թեման: Ե՛վ կարդացածս գրքում, և՛ երկարակեցության թեմային նվիրված ամսագրում պատմվում էր աշխարհի տարբեր մասերում գտնվող էն բնակավայրերի մասին, որոնցում ապրողները հիմնականում երկարակյաց են, այսինքն` մեծ մասն ապրում է միջինում մոտ 100 տարի: Ուսումնասիրվել են նրանց կյանքը, կենցաղը, հետաքրքրությունները, կյանքի նկատմամբ վերաբերմունքը, սննդակարգը և այլն, ու դրանց հիման վրա փորձ է արվել ընդհանրություններ գտնել բոլոր էդ երկարակյացների միջև` պարզելու համար, թե ինչ հանգամանքներ կան նրանց կյանքում, որ նպաստում են երկարակեցությանը: Բոլոր գործոնների մեջ հիմա չխորանամ, միայն տվյալ թեմային վերաբերող գործոնի մասին նշեմ. ուսումնասիրված բոլոր երկարակյացների կյանքում շատ մեծ դեր ունեցող գործոններից մեկը հենց համայնքն էր ու պատկանելությունն ինչ-որ խմբի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (10.10.2023), մարդ եղած վախտ (02.08.2023)

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես նշել էի էս թեմայում նախորդ գրառմանս մեջ, ես հիմա լրիվ նորմալ եմ նայում էն փաստին, որ ոչ մի համայնքի լիարժեք չեմ պատկանում ու չեմ էլ ակնկալում, որ երբևէ պիտի պատկանեմ: Փոխարենը լիքը մանր ու միջին համայնքներ կան, որոնց ինչ-որ չափով պատկանում եմ, ու դրանք թեկուզ ոչ բոլորն էական, բայց դրական մասնիկներ եմ համարում կյանքումս: Դրանցից մեկը Նյու Յորքում մեր բնակավայրից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցու շուրջ համախմբված հայկական համայնքն ա: Մեր ընտանիքը թերևս ամենաքիչ ընդհանրություններն ունի էդ համայնքի առնվազն մեզ ծանոթ մյուս անդամների հետ (ու ոչ միայն էն պատճառով, որ քրիստոնյա չենք), բայց, մեկ ա, ուրախ եմ, որ էդպիսի համայնք կա, ու մենք դրա մաս ենք: Ինչ-որ չափով պատկանելության զգացում ունեմ նաև մի շարք վիրտուալ համայնքներին, որոնց մեջ մեծ տեղ ունեն նաև Ֆեյսբուքյան խմբերը: Դրանք ահագին բազմազան են ու ընդգրկում են, կարելի է ասել, էն բոլոր ոլորտները, որոնցով հետաքրքրվուն եմ ու որոնք կարևորում եմ, ու դրանցից շատերը ռեալում շատ բարդ ա գտնելը: Մի մասը զուտ ժամանցային են` հոբբիների, հետաքրքրությունների վրա հիմնված, մի մասը` գաղափարական, ապրելակերպային, մասնագիտական և այլն: Դրանց մեջ էնպիսի մանր ու «անէական» բաների մասին խմբեր կան, որոնց մասին լսելիս տվյալ հետաքրքրությունը չկիսողը հիմարություն ու անիմաստություն կհամարի, բայց էդ համայնքին պատկանող մարդուն դրական լիցքեր են տալիս: Մի օրինակ բերեմ. Moss Appreciation Society անունով մի խմբի եմ անդամակցում, որն, ինչպես անունն է հուշում, մամուռ սիրող ու գնահատող մարդկանց խումբ է. սիրուն մամուռի նկարներ ենք դնում ու քննարկում, ու շատ հավես ա: Ասենք, մինչև էդ խումբը հայտնաբերելը ես չէի ճանաչում մարդկանց, որոնց համար մամուռը բնության ամենասիրուն ու հրաշք դրսևորումներից ա: Ու էն միտքը, որ ուրիշ հազարավոր մարդիկ դրա նկատմամբ ճիշտ նույն վերաբերմունքը, նույն զգացողություններն ունեն, սիրուն մամուռ տեսնելիս նույն կերպ հիանում ու հալվում են, ինչպես ես, ահագին ջերմացնող ա, թեև շատ կարևոր բան չի: ))) Այ սենց անլուրջ համայնքների պատկանելություն: Սրա կարգի էլի որոշ խմբերի եմ անդամակցում ու ինձ մաս զգում, բայց դե գլուխներդ շատ չտանեմ: Լուրջերի մասին հատուկ չեմ գրում, որ չխորանաք ու թեման չշեղեք, հավես չկա :

    Մարդ եղած վախտի վերջին հարցադրմանն ի պատասխան էլ ասեմ, որ իմ կարծիքով, կրոնը փոխարինելու կարիք ու իմաստ չկա, որովհետև այն միշտ եղել ա, երևի դեռ երկար կլինի, բայց դրան զուգահեռ կան ու միշտ էլ լինելու են նաև լիքը ուրիշ համախմբող գաղափարներ, երևույթներ, հետաքրքրություններ, ու դա նորմալ ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (03.08.2023), մարդ եղած վախտ (02.08.2023)

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես նշել էի էս թեմայում նախորդ գրառմանս մեջ, ես հիմա լրիվ նորմալ եմ նայում էն փաստին, որ ոչ մի համայնքի լիարժեք չեմ պատկանում ու չեմ էլ ակնկալում, որ երբևէ պիտի պատկանեմ: Փոխարենը լիքը մանր ու միջին համայնքներ կան, որոնց ինչ-որ չափով պատկանում եմ, ու դրանք թեկուզ ոչ բոլորն էական, բայց դրական մասնիկներ եմ համարում կյանքումս: Դրանցից մեկը Նյու Յորքում մեր բնակավայրից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցու շուրջ համախմբված հայկական համայնքն ա: Մեր ընտանիքը թերևս ամենաքիչ ընդհանրություններն ունի էդ համայնքի առնվազն մեզ ծանոթ մյուս անդամների հետ (ու ոչ միայն էն պատճառով, որ քրիստոնյա չենք), բայց, մեկ ա, ուրախ եմ, որ էդպիսի համայնք կա, ու մենք դրա մաս ենք: Ինչ-որ չափով պատկանելության զգացում ունեմ նաև մի շարք վիրտուալ համայնքներին, որոնց մեջ մեծ տեղ ունեն նաև Ֆեյսբուքյան խմբերը: Դրանք ահագին բազմազան են ու ընդգրկում են, կարելի է ասել, էն բոլոր ոլորտները, որոնցով հետաքրքրվուն եմ ու որոնք կարևորում եմ, ու դրանցից շատերը ռեալում շատ բարդ ա գտնելը: Մի մասը զուտ ժամանցային են` հոբբիների, հետաքրքրությունների վրա հիմնված, մի մասը` գաղափարական, ապրելակերպային, մասնագիտական և այլն: Դրանց մեջ էնպիսի մանր ու «անէական» բաների մասին խմբեր կան, որոնց մասին լսելիս տվյալ հետաքրքրությունը չկիսողը հիմարություն ու անիմաստություն կհամարի, բայց էդ համայնքին պատկանող մարդուն դրական լիցքեր են տալիս: Մի օրինակ բերեմ. Moss Appreciation Society անունով մի խմբի եմ անդամակցում, որն, ինչպես անունն է հուշում, մամուռ սիրող ու գնահատող մարդկանց խումբ է. սիրուն մամուռի նկարներ ենք դնում ու քննարկում, ու շատ հավես ա: Ասենք, մինչև էդ խումբը հայտնաբերելը ես չէի ճանաչում մարդկանց, որոնց համար մամուռը բնության ամենասիրուն ու հրաշք դրսևորումներից ա: Ու էն միտքը, որ ուրիշ հազարավոր մարդիկ դրա նկատմամբ ճիշտ նույն վերաբերմունքը, նույն զգացողություններն ունեն, սիրուն մամուռ տեսնելիս նույն կերպ հիանում ու հալվում են, ինչպես ես, ահագին ջերմացնող ա, թեև շատ կարևոր բան չի: ))) Այ սենց անլուրջ համայնքների պատկանելություն: Սրա կարգի էլի որոշ խմբերի եմ անդամակցում ու ինձ մաս զգում, բայց դե գլուխներդ շատ չտանեմ: Լուրջերի մասին հատուկ չեմ գրում, որ չխորանաք ու թեման չշեղեք, հավես չկա :
    Նոր զգացի, որ մի քիչ սխալ եմ արտահայտվել մանր-մունր բաների թեմայով համայնքների հետ կապված. քանի որ դրանցում մի շատ կոնկրետ բանի շուրջ են մարդիկ համախմբված, պատկանելության զգացումը ոչ թե մասնակի ա, այլ լավ էլ լիարժեք: Այսինքն` ինչքան անէական ու նեղ ա համախմբող բանը, էնքան պատկանելության զգացումը լիարժեք ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ սենց ինտիմացաք սեռականության, կրոնի ու բզիկների շուրջ համախմբան ու պատկանելիության մանրամասներով, ապա ես էլ անկեղծանամ․
    Փոքր ժամանակ ես ինձ մոլորակի ու բնության մասն էի զգում ու հաճելի էր կյանքը:
    Ժամանակի ընթացքում որ մարդիկս բնությունը ահագին ավիրեցինք ու 10 անգամ գերազանցեցինք շների քանակը, ու նյութապաշտությունը դարձավ ամենահզոր կրոնը, ես կորցրեցի պատկանելիությանս զգացումը:
    Հիմա ես ինձ խորթ եմ զգում, ուղղակի քարշ եմ տալիս գոյությունս՝ ռուտինային գործողություններով ու կարճաժամկետ պլաններով լցնելով կյանքս, որ ձանձրույթից չմեռնեմ։
    Ինձ համար ձանձրալի է շուրջբոլորի տեխնոլոգիական զարգացւմները, ապուշ կոնֆլիկտները, արհեստական բանականությունը, էլեկտրական մեքենաները, մարդկության դատարկաբանությունները սեռականության, բիզնեսի, երկարակեցության, սնունդի, հագուստի ու մնացած ֆլան-ֆստանի շուրջ...
    Միակ մխիթարանքս այն է, որ հեսա նորից աշուն է գալու, ամպեր կլինեն ու անձրևներ:
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.08.2023), Արէա (03.08.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •