Արամ-ի խոսքերից
Հա, հենց իրանց էլ նկատի ունեմ։ Չգիտեմ, օրինակ Ֆաստառին գիտե՞ս։ Իրենց հետ երկար բանակցությունների մեջ եմ եղել, Հայաստանում կոնկրետ SAS ծրագրավորողների օֆիս բացելու։ Ես շատ լավ մանրամասն գիտեմ, իրանք ինչ են անում։ Էդ գործը շատ քիչ կրեատիվ տարրեր ունի։
Իդեպ, էդ բանկացություններս չստացվեց, որովհետև շատ շատ քանակի մարդ էին ուզում, ես մի 100-150 զոռով կարաի հավաքեի, իրանք առնվազն մի 500-ի ախորժակ ունեին։ Եթե էդ ոլորտից ես, կարող ա ամեն դեպքում, օգնե՞ս ստեղ մի բան անեք։ Որովհետև ստեղ Հայաստանում մի քանի փոքր-մոքր ընկերություններ կան, ովքեր հենց SAS-ով են զբաղվում։ Դրանցից մի քանիսի հետ լավ ծանոթ եմ, արդար գործ են անում, բայց մի քանիսն էլ, կլիենտներին խափելով են զբաղված, junior-ների senior-ների տակ ծախում են և այլն։ Ամեն դեպքում, եթե ուզենաս ստեղ ինչ որ բան անել, գրի, մի քանի հոգու հետ ովքեր նորմալ ստեղ ինչ որ բան են անում, ծանոթացնեմ։
Էջանիշներ