Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Ստերեոտիպներ եղել են, կան ու կլինեն։ Այդպիսին ենք մենք մարդիկս ստեղծված։ Էն, որ սպիտակ մարդկանց մասին քիչ են վատ ստերեոտիպները, գալիս է նրանից, որ (շուտ եմ ասել, դեմքիս թռնել չկա) քիչ են դրա համար առիթ տվել։ Ինչը չի նշանակում, որ դրա նկատմամբ լրիվ immune են։

Օրինակ, Ռիգայում ուտելիքի լավագույն առաքիչները հնդիկներն են։ Խելոք իրենց հեծանիվներով բարեխղճորեն կատարում են իրենց գործը։ Տեղացի սպիտակները (լատվիացի կամ ռուս, Ռիգայում 50/50) հիմնականում չեն ուզում անել այդ գործը, քանի որ վարձատրությունը շատ քիչ է։ Եթե անում են, ապա կամ ընդհանրապես ուրիշ ոչ մի բանի ունակ չեն, կամ ինչ-որ տրանսպորտային միջոց ունեն, որով քաղաքում շրջագայելուց հաճույք են ստանում, իսկ գործն այդտեղ երկրորդական է։ Ու ինչ-որ խնդիր որ առաջանում է (ասենք, ուշանալ, նագլի կերպով թեյավճար ուզել կամ պիցցան պայուսակի մեջ ուղղահայաց դնել), հիմնականում իրենց հետ է։ Ու իմ մոտ արդեն ենթագիտակցորեն միտք է առաջանում՝ թուուու, էլի էս սպիտակները։

Փոխարենը, այլ կոնտեքստներում ես իրենց կարող է շատ էլ լավ վերաբերվեմ։ Օրինակ, վերջերս Etsy-ով Բուլղարիայից լամպի ապակե shade էի պատվիրել։ Անուն-ազգանունից երևում էր, որ լատվիացի է վաճառողը։ Ուրախացա, մտածեցի՝ լատվիական պեդանտությամբ նենց տեղը տեղին ուպակովկա կանի, որ ճանապարհին չի ջարդվի։ Ու իրոք։ Երևի ճանապարհին նույնիսկ եթե վերցնեին ու դիտմամբ գետնով տային, էլի բան չլիներ։
Գրածդ ոչ թե ստերետիպային թյուրիմացության մասին ա, այլ փաստերի, իսկ անտեսելը, որ ազգային, սեռային, սեռական կողմնորոշման հատկանիշներով պայմանավորված մարդկային որոշակի դրսևրումներ այնուամենայնիվ կան, արհեստածին հասարական կառույցների հիմքն է դնում, կառույցներ, որոնք խոսքերով են հիմնականում աշխատելու, որովհետև փաստերը ավելի զորավոր են։