User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Ինքնություն և պատկանելություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մարդ էղած ջան, մեկը մեկի հետևից շատ հետաքրքիր թեմաներ ես առաջ քաշում

    Էս թեման ինձ էլ ա շատ հետաքրքրում, հատկապես որ նկատում եմ, որ ինչքան սերունդը երիտասարդանում ա, էնքան սոցիալական կապերը թուլանում են, ու կենտրոնացումը սեփական անձի վրա ա լինում, դրան էլ գումարած, որ քո ասած կրոնական կամ դրան փոխարինող տեղերը պակասում են։ Արդյունքում՝ համայնքային վարքը, փորձը, բոլորով ինչ-որ մեծ բանի մաս կազմելու զգացողությունը չի ձևավորվում։

    Հա, համերգներն ու փառատոնները տենց տեղեր են, որ բոլորով միասին եթե նույնիսկ չեք երգում, մեկ ա նույն բանն եք զգում։ Շատ երաժիշտներ նույնիսկ խոսում են հանդիսատեսի հավաքական էմոցիաների մասին, ու թե դա ոնց ա իրանց առաջնորդում բեմի վրա։ Հարյուրավոր-հազարավոր այլ (հաճախ անծանոթ) մարդկանց հետ նույն հույզերը կիսելն աննկարագրելի մի բան ա։ Ու ես ամենաշատն էդ էներգիան համերգներից եմ ստանում։

    Ընդ որում, էդ հույզերը հեչ պարտադիր չի դրական լինեն։ Ասենք մի քանի օր առաջվա Երևան-Ստեփանակերտ կամուրջը մի էդպիսի երևույթ էր, երբ հազարավոր մարդիկ նույն տրավման էին ապրում միասին։ Մի մեծ բանի մաս կազմելու մեջ ինչ-որ գերմարդկային բան կա, ինչ-որ թերապևտիկ բան կա։ Ու կարծում եմ՝ շատերի հոգեկան խնդիրները կլուծվեին, եթե ժամանակ առ ժամանակ իրենց թույլ տային էդպիսի մեծ բանի մաս կազմել կամ սահմանային էն մեծ բաները, որոնց պատկանում են, ոչ թե սևեռվեին իրանց անձի վրա ու դրանից դուրս չգային։

    Ու պարտադիր չի, որ դա ինչ-որ հատուկ առիթով հավաքատեղի լինի։ Ցանկացած հավաքականության մասին ա խոսքը։ Ասենք եթե զգում ես, որ դու մի քաղաքի ես պատկանում կամ մի ազգության կամ որևէ հայացքի ու զգում ես դա ուրիշ մարդկանց հետ, որոնք էդ նույն պատկանելության զգացումն ունեն։ Օրինակ ես Կոպենհագենով ամեն անգամ քայլելիս կամ հեծանիվ քշելիս զգում եմ, որ ես էդ մեծ բանի մասն եմ։ Կամ երբ իմ հայ ընկերների հետ հավաքվում ենք մի տեղում, էլի նույն ավելի մեծ բանի պատկանելու զգացողություն եմ ունենում, ու դա ահագին ուժ ա տալիս։

    Կարծում եմ՝ նեոլիբերալ աշխարհը հասկացել ա համայնքի հզորությունը, որ մարդիկ հավաքվելով ու մեծ բանի պատկանելով շատ բան կարան փոխեն։ Ու դրա համար ամբողջ պրոպագանդա սեփական անձի, հույզերի, զգացողությունների վրա ա ֆիքսվում, որ մարդ ինքն իրենից դուրս չգա։ Ինքնաճանաչումն իրականում հրաշալի բան ա, բայց երբ դա առանց համայնքի ա լինում, կարա նաև կործանարար լինի։

    Հ.Գ. Մոռացա ասել, որ էս համայնքային էմոցիաները կարան նաև մանիպուլացվեն զանազան կրոնական, քաղաքական ու այլ ծուռ նպատակներով առաջնորդների կողմից ու ահավոր հետևանքներ ունենան։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.07.2023, 00:30:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.07.2023), մարդ եղած վախտ (29.07.2023), Ուլուանա (29.07.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •