User Tag List

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 128 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Ինքնություն և պատկանելություն

  1. #121
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հենց իրանց էլ նկատի ունեմ։ Չգիտեմ, օրինակ Ֆաստառին գիտե՞ս։ Իրենց հետ երկար բանակցությունների մեջ եմ եղել, Հայաստանում կոնկրետ SAS ծրագրավորողների օֆիս բացելու։ Ես շատ լավ մանրամասն գիտեմ, իրանք ինչ են անում։ Էդ գործը շատ քիչ կրեատիվ տարրեր ունի։

    Իդեպ, էդ բանկացություններս չստացվեց, որովհետև շատ շատ քանակի մարդ էին ուզում, ես մի 100-150 զոռով կարաի հավաքեի, իրանք առնվազն մի 500-ի ախորժակ ունեին։ Եթե էդ ոլորտից ես, կարող ա ամեն դեպքում, օգնե՞ս ստեղ մի բան անեք։ Որովհետև ստեղ Հայաստանում մի քանի փոքր-մոքր ընկերություններ կան, ովքեր հենց SAS-ով են զբաղվում։ Դրանցից մի քանիսի հետ լավ ծանոթ եմ, արդար գործ են անում, բայց մի քանիսն էլ, կլիենտներին խափելով են զբաղված, junior-ների senior-ների տակ ծախում են և այլն։ Ամեն դեպքում, եթե ուզենաս ստեղ ինչ որ բան անել, գրի, մի քանի հոգու հետ ովքեր նորմալ ստեղ ինչ որ բան են անում, ծանոթացնեմ։
    Հասկացա։ Փաստորեն տվյալ ընկերությունը որոշել էր օպտիմիզացնել իրա աշխատանքը, կոդ գրելու ոչ կրեատիվ մասն ուզում էր աութսորսեր Հայաստան, որ իրա վիճակագիրները/տվյալագետներն ավելի հետաքրքիր բաներով զբաղվեն։ Ասեմ քեզ, նույնիսկ clinical trials-ում, որը մեր գործից շատ ավելի ռիգիդ ա, որովհետև ամեն ինչ պիտի նախապես կոնկրետ ծրագրվի հազար ու մի պրոտոկոլների հիման վրա, կոդ գրելը էլի փոքր մաս ա կազմում։ Ես պատկերացնում եմ՝ սաղ կրեատիվ, ոչ կոդային մասը, էդ թվում՝ հետազոտությունների դիզայնը, որն իրականում ահագին կրեատիվ պրոցես ա, անում են դրսում, Հայաստան ուղարկում չոր կոդ գրելու մասը, ստանում արդյունքները, իրանք անում կրեատիվ, եզրակացությունների պրոցեսը։

    Չէ, կներես, ես Հայաստանում SAS-ով զբաղվող ոչ մեկի հետ չեմ ուզում ծանոթանալ։ Հարցն էն ա, որ SAS-ով կոդ գրելը շատ մինիմալ հմտություն ա։ Մեզ մոտ գործի են ընդունում մարդկանց, ովքեր կյանքում մատով կպած չկան SAS-ին, որտև դա գործի ամենահեշտ կողմն ա, որ կարելի ա մի քանի օրում սովորել։

  2. #122
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ցավոք սրտի, էդ քո կարծիքն ա, որ համարում ես զրո գաղափար ունեմ։ Ես չեմ կարա դրա հետ բան անեմ, չեմ կարա քեզ ապացուցեմ, որ շատ լուրջ փորձ ունեմ ղեկավարման, պրոդուկտիվ թմեր սարքելու մեջ։ Ասում եմ, բայց պարզ ա դու էդ կարդում ես, ասում ես մեծ-մեծ/էշ-էշ խոսում ա, դուրս ա տալիս։ Ես ձև չունեմ քեզ ապացուցելու, որ ճիշտ եմ ասում։ Մինչև անձամբ չգաս, չտենաս ինչ եմ անում, ոնց եմ անում, ու ինչեր ա հնարավոր անել։ Ինչը մեծ հաճույքով պատրաստ եմ անել, որ գաս Հայաստան։

    Իդեպ քեզ թվում ա նաև որ զրո գաղափար ունեմ, որովհետև ներքևից-վերև ես նայում, էդ երևույթներին, նայում ես որպես ծրագրավորղից -> ընկերություն։ Ես էլ տենց երկար ժամանակ եղել, բայց երբ որ հնարավորություն ես ունենում հակառակը նայելու, մի քիչ պատկերը փխովում ա։
    Արամ ջան, հարգելիս, նախ ես ծրագրավորող չեմ, երկրորդ աշխարհը չի սկսվում ու վերջանում ՏՏ-ով ու առավելևս ՀՀ-ում, երրորդ կներես, բայց բազմազանության մասին, այո, չեմ վախենում ասել, սենց անգրագետ մտքեր արտահայտողի մասին, երբ քո սիրելի գիգանտ ընկերությունները վաղուց են որդեգրել բազմազանության քաղաքականություն, իսկ դու քո էշն ես քշում, ուրիշ կարծիք ունենալ չեմ կարող։ Դու կարաս լիքը փորձ ունենաս, բայց լայնախոհություն չունենաս թիմերդ էլ ավելի լավը դարձնելու։ Ոնց որ մեր ժամանակավոր շեֆը 21 տարվա փորձ ուներ, բայց զրո լայնախոհություն, իրա թիմն էլ տեղում դոփող անհետաքրքիր թիմ, որ իրա առօրյա հանձնարարությունները կատարյալ անում էր, բայց ոչ դրանից ավելին։ Իսկ թիմերից մեկ-մեկ պահանջվում ա նաև ավելին անել։ Օրինակ, էդ անտեր SAS-ն աղբարկղը գցել։

  3. #123
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծրագրավորղ բառի տեղը կարաս, աշխատող -> ընկերություն դնես։ Ծրագրավորողը կարևոր բառ չէր, կարևորը աշխատողն էր։

    Օկ լավ, ես անգրագետ եմ, իսկ դուք խելացի, սուպեր արդյունավետ դատա ֆոռմատներ եք aggregate անում, կրեատիվ ձևերով, մեկ-մեկ էլ, մտածում, կարելի ա սա սրա հետ կպցնել թե չէ։

    Ես պատկերացնում եմ՝ սաղ կրեատիվ, ոչ կոդային մասը, էդ թվում՝ հետազոտությունների դիզայնը, որն իրականում ահագին կրեատիվ պրոցես ա, անում են դրսում, Հայաստան ուղարկում չոր կոդ գրելու մասը, ստանում արդյունքները, իրանք անում կրեատիվ, եզրակացությունների պրոցեսը։
    Սխալվում ես, Հայաստանում էլ են եզրակացությունների պրոցեսը անում, ու բնականաբար էդ տուպոյ բան չի, բայց էդ քո ասած "կրեատիվ"-ն էլ չի էլի, մի քիչ քթացակ գործ ա ու վերջ, եղացած գործիքներ, եղացած մեթոդոլոգիայով, եղած ամեն ինչով, 99% դեպքերում կսարքես ամենինչը։


    Ես շատ նման ա մի բանի, որ ցանկացած նեղ մասնագիտության մարդ գա, գլուխ տանի, թե բա էսի սուպեռ կռեատիվ գործ ա, 10 հոգի տարբեր ռասաներից ու սեռերից ենք հավաքվել որ ավելի կռեատիվ ու պրոդուկտիվ լինենք։ Ըհը բա ոնց։ Կռեատիվ ու պրոդուկտիվություն պահանջող գործեր շատ-շատ քիչ կան։ Խայտառակ եզակի են ու էդ մարդկանց քանակն էլ ա խայտառակ եզակի։ Ու չէ, որ հետևներդ շատ չմռմռա, նենց չի որ ես իմ աշխատանքը կամ ինձ դրա մեջ եմ համարում։ Արագության մասով իմը կարևոր ա, բայց ըտեղ էլ ինչ որ "կռեատիվության" կարիք չկա, որ սևերի, կարմիրների, սպիտակների ու տռանսերի բերեմ, որ կրեատիվություն բուսթ անեմ։ Անիմաստ որ աշխատանքը չուռճացնենք չի լինի։

    Լավ ինչևէ, ես էս թեմայով էլ ասելու բան չունեմ։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 08.08.2023, 17:57:

  4. #124
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագրավորղ բառի տեղը կարաս, աշխատող -> ընկերություն դնես։ Ծրագրավորողը կարևոր բառ չէր, կարևորը աշխատողն էր։

    Օկ լավ, ես անգրագետ եմ, իսկ դուք խելացի, սուպեր արդյունավետ դատա ֆոռմատներ եք aggregate անում, կրեատիվ ձևերով, մեկ-մեկ էլ, մտածում, կարելի ա սա սրա հետ կպցնել թե չէ։
    Արամ ջան, ինչ կլինի, մի շարունակի։ Ինչքան շատ ես գրում, էնքան ավելի ես ցույց տալիս, որ դու բացարձակ գաղափար չունես մեր գործի բնույթից։ Դատա ֆորմատներ aggregate անելը մենք մեր առաջին կուրսի ուսանող օգնականներին ենք տալիս։

    Ու չէ, ծրագրավորողը ստեղ բանալի բառ էր, որովհետև քո պատկերացմամբ (դու մեղք չունես, Հայաստանում ա էդպես) ցանկացած կոդ գրող ծրագրավորող ա կամ կոդ գրելն ինքն իրանով մասնագիտություն ա, աշխատանք։ Բայց աշխարհում հիմա շատ բան ա փոխվել։ Կոդ գրելը բնական հմտություն ա կոմպի հետ աշխատել կամ խոսել իմանալու նման, որը շատ տարբեր մասնագետների աշխատանքի որոշակի մասն ա. կենսաբան, քիմիկոս, ֆիզիկոս, լեզվաբան, մատենագետ, հասարակագետ և այլն։ Էսօր աշխարհում գրեթե ցանկացած օֆիսային աշխատանք անող անձ և ոչ միայն կոդ ա գրում։ Իսկ եթե չի գրում, էդ գրելու մասն ուղարկում են, Հայաստանի նման երկրներում են գրում։

    Սխալվում ես, Հայաստանում էլ են եզրակացությունների պրոցեսը անում, ու բնականաբար էդ տուպոյ բան չի, բայց էդ քո ասած "կրեատիվ"-ն էլ չի էլի, մի քիչ քթացակ գործ ա ու վերջ, եղացած գործիքներ, եղացած մեթոդոլոգիայով, եղած ամեն ինչով, 99% դեպքերում կսարքես ամենինչը։


    Ես շատ նման ա մի բանի, որ ցանկացած նեղ մասնագիտության մարդ գա, գլուխ տանի, թե բա էսի սուպեռ կռեատիվ գործ ա, 10 հոգի տարբեր ռասաներից ու սեռերից ենք հավաքվել որ ավելի կռեատիվ ու պրոդուկտիվ լինենք։ Ըհը բա ոնց։ Կռեատիվ ու պրոդուկտիվություն պահանջող գործեր շատ-շատ քիչ կան։ Խայտառակ եզակի են ու էդ մարդկանց քանակն էլ ա խայտառակ եզակի։ Ու չէ, որ հետևներդ շատ չմռմռա, նենց չի որ ես իմ աշխատանքը կամ ինձ դրա մեջ եմ համարում։ Արագության մասով իմը կարևոր ա, բայց ըտեղ էլ ինչ որ "կռեատիվության" կարիք չկա, որ սևերի, կարմիրների, սպիտակների ու տռանսերի բերեմ, որ կրեատիվություն բուսթ անեմ։ Անիմաստ որ աշխատանքը չուռճացնենք չի լինի։

    Լավ ինչևէ, ես էս թեմայով էլ ասելու բան չունեմ։
    Էլի պատկերացում չունես էդ ամբողջ պրոցեսից։ Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանում SAS-ով կոդ գրողին, ով չունի համապատասխան որակավորում, կուղարկեն FDA-ներում ու այլ կառույցներում իր արած անալիզի համար կռիվ տալու։ Ու առավելևս կասկածում եմ, որ Հայաստանում SAS-ով կոդ գրողը շատ մոտիկից աշխատում ա հետազոտություններ անող տարբեր տեսակի գիտնականների, ինժեներների ու այլ մասնագետների հետ ու իրար հետ որոշումներ ընդունում, թե ինչը որից հետո ու ոնց պիտի արվի։ Մենակ էն, որ քեզ համար SAS-ով կոդ գրելն առանձին մասնագիտություն ա, արդեն ահագին բան ա ասում։

    Իսկ ստեղծագործականության մասով. խնդրում եմ էլի, ինձ ստեղծագործականության դասեր մի տուր ու առավելևս իմ աշխատանքի մասով։ Ես ինքս իմ սաղ կյանքում հենց ստեղծագործ աշխատանք եմ արել, էս գործս էլ բացառություն չի։

    Ու ավելին. խորհուրդ կտայի Հայաստանից գնալ մի տարով, ուրիշ երկրում ապրել-աշխատել, մի քիչ աշխարհ տեսնել, որ էլ սենց տափակ մտքեր չարտահայտես։

  5. #125
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, էդ ինչն ա տենց քեզ անհանգստացրել գրածներիցս, որ սենց h.գ.-ներով, հեգնանքներով գրառում ես արել։

    ․․․․

    Ամեն դեպքում, ոնց հասկանում եմ, սուս ու փուս լիքը ուրիշ գրառումներս ես կարդացել, ըտեղ եմ ինչ որ տեղերդ ցավացրել։ Թե չէ չգիտեմ էլի, էս գրառումը էդ ինչ էր, որ սենց վարի գնացիր։
    Ապեր/Ընգեր/Դհեյ/Դհեմ/Քուրս/../ թեթև տար, եթե էշություններ եմ գրել, էշություն ա էլի, անցի առաջ, պետք չի սենց տրամադրված լինել իմ նկատմամբ։
    Արամ ջան, կոնկրետ քո գրածներից ոչինչ էլ չի անհանգստացրել․ գրածս Բյուրին էր ուղղած, ինչը կարծում եմ ի սկզբանե էլ պիտի պարզ լիներ։ Բայց հա, հիմնական իմաստը իրեն ընկերական ձեռ առնելն էր, որ հետդ այս թեմայով զրույցի էր բռնվել, քանի որ շատ հեռվից էլ երևում էր, որ լրիվ տարբեր մտածելակերպեր ու մոտեցումներ ունեք այս հարցին, ինչը սովորաբար ի վերջո բերում է նրան, որ մեկը մյուսին սկսում են տգիտության ու ամբախ-զամբախ խոսելու մեջ մեղադրել, ինչը կարծես և եղավ։

    Բայց բարի խորհուրդ կտամ, որ «ոնց հասկանում եմ․․․» տիպի ենթադրություններ չանես։ Թող մեծամիտ չհնչի, բայց քո ակումբում գրածներն ինձ ոչ էս կողմից են տաքացնում, ոչ էլ էն կողմից սառեցնում, շատ ժամանակ ոչ էլ կարդում եմ,քանի որ ակումբում ուշ-ուշ ու քիչ ժամակով եմ լինում։ Նենց որ սիրտդ լայն պահի, ես քո գրառումների թիրախային ընթերցողներից չեմ, կարծիքներս էլ դրանց նկատկամբ չեմ կարծում թե պիտի քեզ հուզեն։

  6. #126
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, լրիվ ասենք, առաջին տիպի դիաբետը մահացու հիվանդությունից քրոնիկի վերածած, ինսուլինի ասեղը հայտնաբերած ու միլիոնավոր կյանքեր փրկած, իսկ էս պահին նաև երկրորդ տիպի դիաբետն արդյունավետ բուժող ու ճարպակալման շուկան գրեթե մոնոպիլզացրած հարյուրամյա ընկերությունը (որովհետև առաջինն ա հայտնաբերել մի դեղ, որը ոչ մի ուրիշ ընկերություն չի արել) ոչ մի ձև չի կարում համաշխարհային մասշտաբով մրցակցային թիմ հավաքի, դե որտև մոռացել ա Արամին հարցնի

    ...
    Եթե Eli Lilly-ի մասին է խոսքը, ապա ես քո փոխարեն առանձնապես չէի հպարտանա հերթական կեղտոտ բիզնես անող ամերիկյան դեղագործական ընկերությունով:
    Երկրորդ տիպի դիաբետի համար չարժի ամիսը հազար դոլար դեղերին տալ, ճիշտ սննդակարգով կարելի է լրիվ ռեվերս անել հաշված ամիսների ընթացքում:
    Օլանզապինն էլ տականքագույն դեղերից է կարճաժամկետ էֆեկտով ու երկարաժամկետ ծանր հետևանքներով, մերս դրանից խմում էր:

    Իսկ եթե Novo Nordisk-ի մասին է խոսքը, ապա նույնը կասեմ օզեմպիկի մասին։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 09.08.2023, 00:02:
    Si vis pacem, para bellum

  7. #127
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ցավոք սրտի, էդ քո կարծիքն ա, որ համարում ես զրո գաղափար ունեմ։ Ես չեմ կարա դրա հետ բան անեմ, չեմ կարա քեզ ապացուցեմ, որ շատ լուրջ փորձ ունեմ ղեկավարման, պրոդուկտիվ թմեր սարքելու մեջ։ Ասում եմ, բայց պարզ ա դու էդ կարդում ես, ասում ես մեծ-մեծ/էշ-էշ խոսում ա, դուրս ա տալիս։ Ես ձև չունեմ քեզ ապացուցելու, որ ճիշտ եմ ասում։ Մինչև անձամբ չգաս, չտենաս ինչ եմ անում, ոնց եմ անում, ու ինչեր ա հնարավոր անել։ Ինչը մեծ հաճույքով պատրաստ եմ անել, որ գաս Հայաստան։

    Իդեպ քեզ թվում ա նաև որ զրո գաղափար ունեմ, որովհետև ներքևից-վերև ես նայում, էդ երևույթներին, նայում ես որպես ծրագրավորղից -> ընկերություն։ Ես էլ տենց երկար ժամանակ եղել, բայց երբ որ հնարավորություն ես ունենում հակառակը նայելու, մի քիչ պատկերը փխովում ա։
    Ապե՜ր, Բյուրենց կոմպանիայի ստոկերը հենց էսօր թռել են երկինք, որովհետև իրենց գժական, ինովեյթիվ ու գերխելացի հետազոտությունների շնորհիվ պարզել են, որ մի ամբոոոոոոոո՜ղջ 20 տոկոսով կրճատում են ինֆարկտի ու ինսուլտի ռիսկերը, ու լուրերը թնդում են, բիզնեսը ծփում ա, տժժում են բոլորը… Դու քո չմո Հայաստանով, դու ոչինչ ես, դու 0 ես, իսկ Բյուրը համաշխարհային, համամարդկային, իրենք սաղ աշխարհը փրկում են ինֆարկտից ու ինսուլտից, միլիոնավոր մարդկանց կյանքեր, ամեն օր, ամեն վայրկեան, ինովացիոն, սենսացիոն, նմանը չունեցող, մրցակից չունեցող, միակը, անկրկնելին, մարդկության ողջ պատմության ընթացքում, ու Բյուրը հենց ընտեղ պիտի աշխատի, ուրիշ էլ ու՞ր, էդ դու ում հետ ես համարձակվում ոտ պարզես, կամ ու՞մ ես ասում, ինովեյթիվ չեն, ընկե՜ր, հլը ստոկերին նայի, մի հատ աչքերդ լայն բաց…

    Ինչ են անու՞մ՝ ախորժակը թուլացնող դեղը նոր բրենդային անունով ու ֆանտաստիկ գներով տուլիտ են անում էշ ու թուլամորթ մարդկանց վրա, որ աղբ սնունդից կախվածություն են ձեռք բերել:
    Ես կասեի՝ լավ էլ անում են, տուֆտա մարդկությանը հասնում ա:

    Ես որ ասում եմ՝ ձանձրալի է կյանքը, ոմանք խրատներ են տալիս, թե բա մարդիկ սենց, մարդիկ նենց...
    Si vis pacem, para bellum

  8. #128
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,009
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին երկու տարում, երբ կլիենտներիս (իսկ հիմա նաև՝ պացիենտներիս) մեծ մասը գերմանացիներ են, էս հասարակության մեջ իմ (չ)պատկանելության հարցը սկսել է կոկորդս խեղդել։
    ․․․
    Փաստորեն էս թեմայում էր օգոստոսյան գրառումս։ Հիշում էի, որ գրել եմ սա, բայց չէի հիշում, թե որ թեմայում էր։ Գտա վերջը։
    Ամռանը էդքան էլ լավ չէի՝ էս բոլոր թեմաների պատճառով։
    Սրա մասին էլ ահագին մտածեցի․
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե սխալվում եմ, բայց կարծես impostor syndrome-ի հոտ էլ ա գալիս մտքերիցդ։ Հնարավո՞ր է, որ ձևավորվող աշխատանքային պատկանելիության չափողականություն էլ կա այստեղ։
    Ի վերջո եկա նրան, որ impostor syndrome-ի հետ կապված չեն խնդիրներս։
    Պատկանելության հարցն էր, «ուրիշ լինելու» ու «չընդունվելու» ծանր զգացողությունը։

    Գնացի սփիչ թերափիստի մոտ։ Ուզում էի՝ մեկը կողքից ինձ ասի, թե ոնց եմ ես հնչում։ Ու մեկը, ով դրա մասնագետն է։
    Թեսթեր-մեսթեր անցկացրեց հետս, ահագին խոսեցինք։ Ասեց՝ չգիտեմ դու ինչ խնդիրներ ունես աշխատանքում, բայց դա լեզվի հետ կապված չի։ Ու որ խոսելիս օտարության զգացողություն չի զգում կամ էնպիսի տպավորություն չի ստանում, որ ինչ-որ սահմանափակումներ կան մոտս։ Ասեց, թե որ հնչյուններն եմ մի քիչ ուրիշ ձևով արտասանում՝ որպես ոչ լեզվակիր, ու որ դրանք հնարավոր է շտկել, եթե շատ եմ ուզում (ու ժպիտով՝ բայց ինչի՞դ է պետք)։
    Էնքան հանգստացա էդ մի հանդիպումից։ Ֆլորիանն էլ թե՝ ես էդքան ասում եմ, ուրեմն հեչ, պիտի գնաս եսիմ ում մոտ, որ հավատաս։ Դե իմ կարծիքով սիրահարվածները օբյեկտիվ չեն։

    Հետո գնացի մասնագիտական քոուչինգի՝ մեկի մոտ, ով նաև հոգեվերլուծությամբ էր զգաղվում։ Անպայման ուզում էի, որ հոգեվերլուծող լինի մասնագիտությամբ։ Ուրիշ ուղղություններով հոգեբանները մոտավորապես պատկերացնում էի՝ ինչ մոտեցում կցուցաբերեին, ինքս էլ CBT-ի մեջ եմ։
    Ուշադիր լսեց ասածներս։ Ինձ կարևոր էր, որ մեկն ինձ վերջապես ասի՝ հա, էդպես է, դու չես մտնում էստեղի պատկերացրած ստանդարտների մեջ՝ որպես թերապևտ, ոչ թե փորձեր հանգստացներ, որ գուցե ինձ է թվում։
    Ու ինքն էդ մեկն էր։ Ասեց, որ լրիվ հասկանում է ասածներս, ու որ էդպես է՝ տեղացիները որոշակի պատկերացում ունեն, երբ դիմում են թերապիայի, ու ես տարբերվում եմ իրենց պատկերացումից, ու որ արվարձաններում սա նույնիսկ ավելի մեծ խնդիր է, և եթե Մյունխենի կենտրոնում աշխատեի, գուցե ավելի քիչ կզգայի նկարագրածս վերաբերմունքը։ Հետո կատակով պատմեց, որ իր ամերիկացի ընկերուհիներից մեկը, ով մուգ մաշկ ունի, չի սիրում իրեն հյուր գալ՝ պատճառաբանելով, որ էստեղ իրեն ուղղված հայացքներում ամենուր «դայակ» բառն է տեսնում։ Մարդկանց հայացքներում քեզ ուղղված կոնկրետ բառեր տեսնելը՝ ըստ իրենց կլիշեների, ոչ մեկին էլ հաճելի չի։

    Հետո ուրիշ հետաքրքիր բաներ էլ ասեց։ Ամենատպավորվածներից մեկն էն էր (ու սա մենակ հոգեվերլուծողը կասեր), թե ոնց է իմ ամբողջ ձայնն ու կեցվածքը փոխվում, երբ իմ մասնագիտության մասին խոսելիս «իմ տեսահորիզնորից» անցնում եմ «կլիենտների տեսահորիզոնին», ու որ առաջինի ժամանակ էնքան ջերմություն ու վստահություն է զգում, և դա ռադիկալ փոխվում է, երբ տեղափոխվում եմ կլիենտների տեսակետին։ Ասեց՝ մնա քո տեսահորիզոնում, երբ խոսքը քո մասնագիտության հանդեպ վերաբերմունքի մասին է, մի նայիր քեզ ու քո գործին կլիենտներիդ հայացքով։ Մնա քո մեջ։
    Հարցրեցի, թե ոնց սովորեմ «մնալ իմ մեջ», գուցե արժի թերապիա անցնե՞լ։ Ասեց՝ պետք չի թերապիա, ընդամենը ավելի շատ փորձ է պետք, շարունակիր անել քո գործը ու շարունակիր ապրոբացիայի ճանապարհը (անգամ եթե հետո որոշես չմտնել բժշկական ապահովագրություններով ապահովվող հոգեթերապիայի ոլորտ), էս ճանապարհին լիքը հմտություններ կհավաքես։
    Հետո ասեց՝ մենք՝ թերապևտներս, ունենք մի կողմ, որն ուզում է «սիրված լինել» կլիենտների կողմից (երևի ոչ միայն թերապևտներն ունեն էդ կողմը, հը՞ն), բայց դրանով չպիտի որոշվի մեր վերաբերմունքը մեր գործի հանդեպ։ Եթե ինչ-որ տեղացու համար ես իմ ամեն ինչով էնքան խորթ եմ, որ չի ուզում մոտս լինել, պիտի հանգիստ բաց թողնեմ իրեն, հաջորդն արդեն կանգնած է լինելու դռան մոտ։ Ու որ հոգեկան առողջության ոլորտում պահանջարկը էնքան մեծ է, որ դա ի վերջո կլիենտի խնդիրն է՝ ուրիշ մեկին գտնելը, ոչ թե իմը՝ իրեն կորցնելը։ Վերջինը ինքս էլ գիտեմ, բայց լավ էր՝ դա մեր ոլորտում աշխատող մեկից էլ լսել։

    Էդ մի ժամվա քոուչինգն էնքան օգնեց ինձ։ Ընդամենը լսել էն, ինչ ինքս էլ եմ մտածում։ Բացի դրանից, «մնա քո մեջ»-ը ինչ-որ կարևոր կոճակ սեղմեց մոտս։ Նաև «սիրված լինելու» ցանկության մասին ասվածն էր լրիվ տեղին։ Սա քույրիկս էլ էր հա ասում՝ «բայց ինչի՞ ես մտածում, որ պիտի սիրեն քեզ»։
    Հիշեցի, թե ոնց էր քսանհինգ տարվա փորձ ունեցող մի հոգեբան պատմում, որ իր աշխատանքի ընթացքում՝ ինչ վերաբերմունք ասես չի ստացել կլիենտներից, ընդհուպ՝ մինչև իր դեմքին թքելը (բառացիորեն, ոչ թե փոխաբերական իմաստով)։ Իսկ ես դարդ եմ անում, որ ինչ-որ գերմանացի վրաս հարցականներով է նայում։
    Ամեն դեպքում, կարծում եմ, կլինետներից ստացած ֆիդբեքը կարևոր է, ու դրանից լիքը բան է հնարավոր սովորել, բայց, հա, սրանով չպիտի որոշվի իմ սեփական վերաբերմունքն իմ մասնագիտության հանդեպ։

    Հետո մտածեցի, որ ինչքան էլ «ուրիշ» լինեմ, սա մենակ ազգանունը, ակցենտը ու օտար տեսքը չի, դրան գումարվում է նաև իմ անհատականությունը, անձը (երևի սա էլ է մի քիչ ստանդարտից դուրս), ու լրիվ հասկանալի է, որ ինչ-որ մեկին հարմար եմ լինելու, ինչ-որ մեկին՝ չէ։
    Էն, որ միգրանտները հենց սկզբից ևեթ ուզում են մոտս լինել, էլի հասկանալի է․ ոնց որ գերմանացիներն են ուզում իրենց «թաղի մարդ», էնպես էլ միգրանտներն են ինձ ընկալում որպես «իրենցից մեկը»։

    Էս ամենից հետո աշնանը ահագին հանգստացա, նաև զգացի, թե դրանից ոնց կեցվածքս փոխվեց աշխատանքում։ Գերմանացիների հետ աշխատանքում ներքին ճնշումն անցավ․ ես էն եմ, ինչ կամ, take it or leave it։ Ինչպիսի անակնկալ, սկսեցին ավելանալ գերմանացի կլիենտները, ում ես «հարմար էի»։
    Աշխատանքի հնարավորությունների հարցում վերջին ամիսներին պարզ դարձավ, որ էս իմ բոլոր վերապատրաստումներն ու ամբողջ մասնագիտական փորձը լիքը դռներ են ինձ համար բացել․ կարող եմ աշխատել թե հոգեբուժական/բժշկական հաստատություններում (հատկապես մանկահասակների դիագնոստիկայում զգում եմ ինձ ինչպես ձուկը ջրում), թե սոցիալական ծառայություններում՝ որպես հոգեբան-խորհրդատու, թե մասնավոր հոգեթերապիայի ոլորտում՝ որպես թերապևտ։ Սա մենակ իմ ներքին զգացողությունը չէր, այլ փաստը, որ ցանկացած տեղ դիմելիս, քեզ միանգամից վերցնում են, ու դու ես դառնում որոշողը՝ ուզում ես, թե չէ։ Հասկացա, որ իմ անձի-փորձի-գիտելիքների խայտաբղետ փաթեթն իրականում լիքը առավելություններ ունի։

    Փետրվարից հիմնական աշխատանքիս ու ապրոբացիոն արկածների հետ միասին նաև անցնում եմ հոգեթերապիայի՝ մասնավոր կլինետների հետ, 50 րոպեն՝ 130-150 եվրո։ Դեռ որ սեփական աշխատասենյակը չեմ բացում, այլ միանում եմ Մյունխենի կենտրոնում գործող մի թիմի, որն արդեն մի քանի տարի է զբաղվում է դրանով։ Հետաքրքրությամբ սպասում եմ փետրվարին։
    Գիտեմ, որ պատկանելության հարցը էստեղ դեռ ավելի հաճախ է թեմա լինելու․ բոլորն են գերմանացի՝ թե թիմակիցները, թե կլիենտները։ Բայց զգում եմ, որ հիմա ավելի հանգիստ եմ վերաբերվում իմ «ուրիշ լինելուն», ու եթե մի քանի ամսից զգամ, որ սա իմը չի, հանգիստ կանցնեմ ուրիշ ոլորտ․ հնարավորությունները շատ են։
    Էնքան հավես է էս ճանապարհն անցնելը՝ հետն էլ շրջապատված լինելով մարդկանցով, ովքեր սատարում են քեզ քո ամեն քայլին։ Խորը շնորհակալության զգացումը ահագին ուժ տվող ռեսուրս է՝ ոչ պակաս, քան աճող ինքնավստությունը։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.01.2024), Բարեկամ (29.01.2024), մարդ եղած վախտ (24.01.2024), Նաիրուհի (24.01.2024), Ուլուանա (02.02.2024)

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •