User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Լոյալության կոնֆլիկտ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լոյալության կոնֆլիկտ

    Լոյալության կոնֆլիկտ (անգլ․ loyalty conflict, գերմ․ Loyalitätskonflikt) տերմինը սովորաբար օգտագործվում է ծնողների բաժանման դեպքում երեխայի մոտ առաջացած իրավիճակի մասին, երբ թվում է՝ պիտի երկու հարազատ մարդկանցից մեկի կողմն անցնի, բայց դրանով լոյալ չի մնում մյուսին (հատկապես՝ կռիվներով բաժանումների դեպքում)։
    Կամ ծնողներից մեկի նոր զուգընկերոջ հետ մտերիմ հարաբերություններ ստեղծելու դեպքում լոյոլության հարց է առաջանում մյուս ծնողի հանդեպ։

    Լոյալության կոնֆլիկտ կարող է առաջանալ նաև առանց բաժանման՝ ծնողների միջև ծանր հարաբերությունների դեպքում, երբ երեխան ուզած-չուզած ներքաշված է իրավիճակի մեջ ու չգիտի՝ ոնց պահի իրեն, որ երկու կողմին էլ լոյալ մնա։
    Հնարավոր է, որ ի վերջո մեկի կողմն անցնի (գիտակցաբար կամ անգիտակցաբար), օրինակ՝ նրա կողմը, ով թվում է՝ «թույլն» է ու պաշտպանության կարիք ունի։

    Կարծում եմ, լոյոլության կոնֆլիկտի դեպքեր նաև չափահաս տարիքում են լինում՝ թե ընտանիքի մեջ, թե դրանից դուրս (ընկերներ, աշխատանք)։

    Ո՞վ է եղել էսպիսի իրավիճակում՝ փոքր կամ մեծ տարիքում։ Ո՞նց է դա անդրադարձել տվյալ մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.03.2023)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտանիքում երբևէ չեմ եղել նման իրավիճակում` չնայած բաժանված ծնողների երեխա լինելուս, երևի որովհետև ծնողներս էն ստանդարտ բաժանվածներից չեն եղել ու վատ հարաբերությունների մեջ չեն եղել: Ընդհանրապես փոքր տարիքում նման իրավիճակ չեմ մտաբերում: Փոխարենը դպրոցի բարձր դասարաններից սկսած, մեծ տարիքում էլ մշտապես ունեցել եմ ընկերներ, որոնք իրար հետ լարված հարաբերություններ են ունեցել կամ ուղղակի տարբեր առիթներով ընդհարվել են, ու ես արդյունքում շատ տհաճ իրավիճակի մեջ եմ հայտնվել, երբ ինձ մեղադրել են իրենց չպաշտպանելու համար: Ընդ որում` քիչ չի եղել, երբ երկու կողմերն էլ ինձ հավասարաչափ մեղադրել են իբր իրենց նկատմամբ անարդարացի լինելու ու մյուսին անարդարացիորեն պաշտպանելու համար, ու հաճախ ակամա ստիպել, որ ընտրեմ իրենց միջև, ինչն ինձ համար ընդունելի չի եղել: Կախված տվյալ մարդու բնավորությունից, ադեկվատության աստիճանից` նման իրավիճակների ազդեցությունը մեր հարաբերությունների վրա շատ տարբեր է եղել: Որոշ դեպքերում շատ արագ մոռացվել, անցել-գնացել է` հետագա ընթացքի վրա որևէ ազդեցություն չթողնելով, որոշ դեպքերում էլ հարաբերություններն ի վերջո բնականորեն հանգել են իրենց ավարտին, ինչի համար միայն ուրախ եմ: Տարիներ շարունակ էդպիսի իրավիճակների մեջ հայտնվելը նորմա է եղել ինձ մոտ, նույնիսկ արդեն հաշտվել էի էդ դերին, ու մտածում էի, իրար ուտող ընկերներ ունենալն իմ ճակատագիրն է, ոչինչ անել չեմ կարող: Բայց հիմա, երբ արդեն տարիներով նման իրավիճակում չեմ հայտնվել, հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ, որ իրականում ես ուղղակի թույլ էի տալիս, որ կոնֆլիկտային մարդիկ իմ կյանքի վրա մեծ ազդեցություն ունենային: Ի վերջո, որ խորանում եմ, հասկանում եմ, որ կոնկրետ ընկերներ կային, որոնք միշտ իմ այլ ընկերների հետ խնդիրներ էին ունենում, այսինքն` դա իրենցից էր, իսկ ես ուղղակի քավության նոխազ էի դառնում, որովհետև թույլ էի տալիս, որ ինձ դարձնեին քավության նոխազ: Հիմա իմ կյանքում էդպիսի մարդիկ չկան, եղածներն իրենց ոտքով հեռացել են, նորերն էլ չեն հայտնվում, որովհետև ես այլևս թույլ չեմ տալիս:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2023), Tiger29 (08.03.2023), մարդ եղած վախտ (08.03.2023)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծացած լինելով ամուսնակուծված ծնողներով՝ էսպիսի կոնֆլիկտ երբևէ չեմ ունեցել։ Ոչ էլ մեծ տարիքում։ Հաճախ եմ հայտնվել կռվող ընկերների արանքում, բայց սովորաբար դրանք ավարտվել են երկու կողմերի հետ երկար զրուցելով ու կողմերին բարիշացնելով, ոչ թե որևէ մեկի կողմը բռնելով կամ մեղադրվելով։ Որոշ դեպքերում էլ ուղղակի չեզոոք դիրք եմ բռնել ու հրաժարվել մեկնաբանելուց/ճիշտ ու սխալ որոշելուց, ինչը հարգվել ա, ու երկու կողմերի հետ էլ շարունակել եմ լավ հարաբերություններս։

    Մենակ մի դեպք եմ մտաբերում իմ կյանքում, որ էս կոնֆլիկտի առաջ կանգնել եմ։ Ուրեմն երկու նախկին կոլեգաներս (հեսա Ծլնգը էլի կասի գործնական-անձնականի մասին , բայց ակադեմիայի մինուսներից մեկը հենց էն էր, որ գործնականն ու անձնականը խառնվում էին իրար), որոնք մտերիմ ընկերուհիներ ու համակուրսեցիներ էին, մի օր կռվեցին։ Իրանց հարաբերությունների վատանալու հետ ես շարունակում էի երկուսի հետ էլ լավ լինել։ Բայց տարիների ընթացքում, քանի որ մեկին պարբերաբար հանդիպում էի աշխատանքից դուրս, իսկ մյուսին հազիվ տարին մեկ տեսնեի, ու էս մեկը մյուսից բողոքում էր ահագին, աստիճանաբար սկսեցի կողմ բռնել, ինչի արդյունքում էս մյուսի պհդ պաշտպանությանը չգնացի (չնայած չէի էլ կարող, աշխատանքի էի էդ ժամերին, բայց որ շատ ուզենայի, ազատ օր կվերցնեի)։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2023), Աթեիստ (09.03.2023)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ես փոքր էի, մի ինչ-որ տևական ժամանակ մեր տնից տուրուդմփոցներն անպակաս էին, ու թարսի պես ծնողներս բաժանվելու փոխարեն շարունակում էին անզիջում պատերազմը, մինչև ճակատագիրը ստիպված ծանր հարվածներ հասցրեց երկուսին էլ։
    Ես բնականաբար մորս կողմն էի, որովհետև մայրս գոնե իրեն որպես ընտանիքի անդամ էր դրսևորում, իսկ հայրս ժամանակի մեծ մասը իրեն դրևորում էր մոթել եկած հյուրի պես, որի համար այդ մոթելը հանգրվանելու ծայրահեղ դեպքն էր, ասենք՝ մարդս ուրիշ քնելու տեղ չունի, ստիպված գնում է տուն քնելու։
    Մեր հարաբերությունների վրա շատ ծանր է ազդել, ու ես կասեմ ավելին՝ ծանր ազդել է իմ մարդկության հետ ունեցած բոլոր հարաբերությունների վրա, ես դրա պատճառով հիմա ատում եմ մարդկությանը, ու կարծում եմ, որ շատ քիչ մարդ կա էս մոլորակի վրա, որ իսկապես գնահատում է կյանքը ու արժանի է ապրելուն, ինքս դրանց մեջ ինձ չեմ մտցնում, բայց կարծում եմ, որ էն մնացած լկտիները, որ ապրում են, ինձնից ոչնչով ավելին չեն, դրա համար էլ շարունակում եմ ապրել
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.03.2023), Freeman (10.03.2023), ivy (09.03.2023), Աթեիստ (09.03.2023), Բարեկամ (09.03.2023), մարդ եղած վախտ (09.03.2023)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ես փոքր էի, մի ինչ-որ տևական ժամանակ մեր տնից տուրուդմփոցներն անպակաս էին, ու թարսի պես ծնողներս բաժանվելու փոխարեն շարունակում էին անզիջում պատերազմը, մինչև ճակատագիրը ստիպված ծանր հարվածներ հասցրեց երկուսին էլ։
    Ես բնականաբար մորս կողմն էի, որովհետև մայրս գոնե իրեն որպես ընտանիքի անդամ էր դրսևորում, իսկ հայրս ժամանակի մեծ մասը իրեն դրևորում էր մոթել եկած հյուրի պես, որի համար այդ մոթելը հանգրվանելու ծայրահեղ դեպքն էր, ասենք՝ մարդս ուրիշ քնելու տեղ չունի, ստիպված գնում է տուն քնելու։
    Մեր հարաբերությունների վրա շատ ծանր է ազդել, ու ես կասեմ ավելին՝ ծանր ազդել է իմ մարդկության հետ ունեցած բոլոր հարաբերությունների վրա, ես դրա պատճառով հիմա ատում եմ մարդկությանը, ու կարծում եմ, որ շատ քիչ մարդ կա էս մոլորակի վրա, որ իսկապես գնահատում է կյանքը ու արժանի է ապրելուն, ինքս դրանց մեջ ինձ չեմ մտցնում, բայց կարծում եմ, որ էն մնացած լկտիները, որ ապրում են, ինձնից ոչնչով ավելին չեն, դրա համար էլ շարունակում եմ ապրել
    Իմ ընտանիքն էլ էր լրիվ f*cked up, ու ինչ ասես, որ մեզ հետ չի եղել, բայց չգիտեմ՝ իմ ով լինելը մենակ դրանով է պայմանավորված, թե չէ։ Ինձ թվում է, չէ։
    Գլոբալ վերցրած՝ մարդկությունը ես էլ չեմ սիրում, բայց մտածում եմ, որ անհատական վերցրած՝ չարժի մարդկանց խիստ դատել․ ամեն մեկն իր դարդն է շալակած տանում ու փորձում տակը չկոտրվել։ Ու մեկ-մեկ էլ ոչ միայն իրեն է վնասում, այլ նաև ուրիշներին․ փորձում եմ հավատալ, որ մեծամասամբ՝ չնպատակադրված։

    Իսկ կոնկրետ լոյալության կոնֆլիկտի հաշվով․․․ Ինձ մոտ էդպիսի ներքին կոնֆլիկտ ընտանիքում չի եղել, որովհետև ես էլ եմ միշտ մամայիս կողմն եղել։ Էնպես չի եղել, որ ներքուստ ճղվել, թե ում կողմից լինեմ կատաստրոֆիկ հարաբերությունների մթնոլորտում․ ինձ համար պատասխանը մի տեսակ բնական է եղել՝ մամայիս։
    Ու ես մամայիս միշտ շատ կպած եմ եղել։ Հետո ինչ-որ պահի պոկվեցի ու էն կարգի հեռացա, որ մեր միջև հիմա գալակտիկաներ են։
    Ծնողներիս հետ ներքուստ համերաշխ եմ, համոզված եմ՝ իրենք իրենց իմացածով լավագույնն են փորձել անել, թեկուզ ու դրանից ոչ մի լավ բան չի ստացվել։

    Վերջերս ունեցա այլանդակ մաշտաբների լոյալության կոնֆլիկտ երկու շատ մտերիմ մարդկանց միջև, ու երևի մինչև հիմա տակից դուրս չեմ եկել։ Նաև մտածում եմ, որ ստիպված եմ լինելու մեկի հետ կապերս ընդմիշտ կտրել, ու դրանից սիրտս կծկվում է։

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.03.2023), Աթեիստ (09.03.2023), մարդ եղած վախտ (09.03.2023), Ուլուանա (09.03.2023), Վիշապ (09.03.2023)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի 9 տարեկան տղայի հետ եմ աշխատում, որի յոթ տարվա բաժանված ծնողները շարունակում են ծանր կոնֆլիկտներ ունենալ, ինքն էլ հավասարաչափ թե մոր մոտ է լինում, թե հոր, երկուսին էլ շատ կպած է, ու լոյալության կոնֆլիկտի մեջ է։
    Ծնողներն իրենց թեմաներով կոլեգայիս մոտ են։
    Տեսնելով, որ ծնողներն «օգնություն են ստանում», ասել էր, որ ինքն էլ է ուզում, էդպես եկավ մոտս։

    Առաջին հանդիպմանը մեծ աչքերով նայում էր վրաս՝ հուդին մինչև հոնքերը քաշած ու չիմանալով ինչ սպասել։
    Սեղանին տարբեր տրամադրություններով գունավոր ձկնիկների նկարներ էին դրված, կարող էր ընտրել մեկը՝ ցույց տալու համար, թե ինքն էսօր «ինչ ձկնիկ» է։ Մեկին ընտրեց ու մի քիչ պատմեց իրենից, հետո ծնողներից։
    Ասեցի, որ ցավոք բարի փերի չեմ՝ կախարդական փայտիկով, ու չեմ կարող էնպես անել, որ իր ծնողներն այլևս չկռվեն։ Բայց կարող ենք փորձել միասին տեսնել, թե ինքն ինչ կարող է անել էդպիսի իրավիճակներում, որ իրեն վատ չլինի։ Ժպտաց, կապյուշոնը իջեցրեց։
    Ասեց, որ մեկը մի բան է ասում, մյուսը՝ ուրիշ, ու ինքը չգիտի, թե ով է ճիշտ։
    - Երբեմն էնպես է լինում, որ երկուսն էլ ճիշտ են, թեև հակառակ կարծիքներն ունեն,- ասեցի։
    Սկսեց մտածել՝ աչքերն աջ ու ձախ տանելով, դեմքին՝ մի մեծ «ըմմմմ»։
    - Օրինակ ոնց որ ինձ համար T****e սոուսը քաղցր է, իսկ Հանեսի համար կծու։ Ու երկուսս էլ ճիշտ ենք, որովհետև ես ուտելիս քաղցր համ եմ զգում, ինքը՝ կծու։
    - Հա, հենց էդ սոուսի նման։
    Ոնց եմ սիրում էրեխեքի հետ աշխատել

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.03.2023), Freeman (11.03.2023), John (12.03.2023), StrangeLittleGirl (15.03.2023), Հայկօ (16.03.2023), մարդ եղած վախտ (11.03.2023), Նաիրուհի (12.03.2023), Ուլուանա (11.03.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •