Մի 9 տարեկան տղայի հետ եմ աշխատում, որի յոթ տարվա բաժանված ծնողները շարունակում են ծանր կոնֆլիկտներ ունենալ, ինքն էլ հավասարաչափ թե մոր մոտ է լինում, թե հոր, երկուսին էլ շատ կպած է, ու լոյալության կոնֆլիկտի մեջ է։
Ծնողներն իրենց թեմաներով կոլեգայիս մոտ են։
Տեսնելով, որ ծնողներն «օգնություն են ստանում», ասել էր, որ ինքն էլ է ուզում, էդպես եկավ մոտս։
Առաջին հանդիպմանը մեծ աչքերով նայում էր վրաս՝ հուդին մինչև հոնքերը քաշած ու չիմանալով ինչ սպասել։
Սեղանին տարբեր տրամադրություններով գունավոր ձկնիկների նկարներ էին դրված, կարող էր ընտրել մեկը՝ ցույց տալու համար, թե ինքն էսօր «ինչ ձկնիկ» է։ Մեկին ընտրեց ու մի քիչ պատմեց իրենից, հետո ծնողներից։
Ասեցի, որ ցավոք բարի փերի չեմ՝ կախարդական փայտիկով, ու չեմ կարող էնպես անել, որ իր ծնողներն այլևս չկռվեն։ Բայց կարող ենք փորձել միասին տեսնել, թե ինքն ինչ կարող է անել էդպիսի իրավիճակներում, որ իրեն վատ չլինի։ Ժպտաց, կապյուշոնը իջեցրեց։
Ասեց, որ մեկը մի բան է ասում, մյուսը՝ ուրիշ, ու ինքը չգիտի, թե ով է ճիշտ։
- Երբեմն էնպես է լինում, որ երկուսն էլ ճիշտ են, թեև հակառակ կարծիքներն ունեն,- ասեցի։
Սկսեց մտածել՝ աչքերն աջ ու ձախ տանելով, դեմքին՝ մի մեծ «ըմմմմ»։
- Օրինակ ոնց որ ինձ համար T****e սոուսը քաղցր է, իսկ Հանեսի համար կծու։ Ու երկուսս էլ ճիշտ ենք, որովհետև ես ուտելիս քաղցր համ եմ զգում, ինքը՝ կծու։
- Հա, հենց էդ սոուսի նման։
Ոնց եմ սիրում էրեխեքի հետ աշխատել![]()
Էջանիշներ