Լոյալության կոնֆլիկտ (անգլ․ loyalty conflict, գերմ․ Loyalitätskonflikt) տերմինը սովորաբար օգտագործվում է ծնողների բաժանման դեպքում երեխայի մոտ առաջացած իրավիճակի մասին, երբ թվում է՝ պիտի երկու հարազատ մարդկանցից մեկի կողմն անցնի, բայց դրանով լոյալ չի մնում մյուսին (հատկապես՝ կռիվներով բաժանումների դեպքում)։
Կամ ծնողներից մեկի նոր զուգընկերոջ հետ մտերիմ հարաբերություններ ստեղծելու դեպքում լոյոլության հարց է առաջանում մյուս ծնողի հանդեպ։
Լոյալության կոնֆլիկտ կարող է առաջանալ նաև առանց բաժանման՝ ծնողների միջև ծանր հարաբերությունների դեպքում, երբ երեխան ուզած-չուզած ներքաշված է իրավիճակի մեջ ու չգիտի՝ ոնց պահի իրեն, որ երկու կողմին էլ լոյալ մնա։
Հնարավոր է, որ ի վերջո մեկի կողմն անցնի (գիտակցաբար կամ անգիտակցաբար), օրինակ՝ նրա կողմը, ով թվում է՝ «թույլն» է ու պաշտպանության կարիք ունի։
Կարծում եմ, լոյոլության կոնֆլիկտի դեպքեր նաև չափահաս տարիքում են լինում՝ թե ընտանիքի մեջ, թե դրանից դուրս (ընկերներ, աշխատանք)։
Ո՞վ է եղել էսպիսի իրավիճակում՝ փոքր կամ մեծ տարիքում։ Ո՞նց է դա անդրադարձել տվյալ մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա։
Էջանիշներ