Երբ ես փոքր էի, մի ինչ-որ տևական ժամանակ մեր տնից տուրուդմփոցներն անպակաս էին, ու թարսի պես ծնողներս բաժանվելու փոխարեն շարունակում էին անզիջում պատերազմը, մինչև ճակատագիրը ստիպված ծանր հարվածներ հասցրեց երկուսին էլ։
Ես բնականաբար մորս կողմն էի, որովհետև մայրս գոնե իրեն որպես ընտանիքի անդամ էր դրսևորում, իսկ հայրս ժամանակի մեծ մասը իրեն դրևորում էր մոթել եկած հյուրի պես, որի համար այդ մոթելը հանգրվանելու ծայրահեղ դեպքն էր, ասենք՝ մարդս ուրիշ քնելու տեղ չունի, ստիպված գնում է տուն քնելու։
Մեր հարաբերությունների վրա շատ ծանր է ազդել, ու ես կասեմ ավելին՝ ծանր ազդել է իմ մարդկության հետ ունեցած բոլոր հարաբերությունների վրա, ես դրա պատճառով հիմա ատում եմ մարդկությանը, ու կարծում եմ, որ շատ քիչ մարդ կա էս մոլորակի վրա, որ իսկապես գնահատում է կյանքը ու արժանի է ապրելուն, ինքս դրանց մեջ ինձ չեմ մտցնում, բայց կարծում եմ, որ էն մնացած լկտիները, որ ապրում են, ինձնից ոչնչով ավելին չեն, դրա համար էլ շարունակում եմ ապրել

Էջանիշներ