User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Գոսթինգ / Ghosting

  1. #16
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես միշտ սուսուփուս եմ հեռանում։ Գոսթինգ լինի, թե ինչ, բայց հարաբերություններ պարզել տանել չեմ կարող։ Ստացվելու ա, որ մեղադրես դիմացինիդ, ինչի՞ համար։ Առանց վեճի բաժանվելու դեպքում տարիներ անց ջերմություն ա մենակ մնում ու իրար պատահաբար հանդիպելիս պարզերես եք իրար նայում։ Ոչ անիմաստ հարաբերություններ պարզաբանելն իմաստ ունի, ոչ արհեստական պահպանելը։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (28.02.2023), Վիշապ (26.02.2023)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու թե ոնց «անքաղաքավարի, կոպիտ, տմարդի, եսասիրական, բայց միևնույն ժամանակ արագ ու էֆեկտիվ ազատվելու ձև»-ը երկու օրվա մեջ խոոորը մտածելու արդյունքում դարձավ «լավ էլ մարդկային», կմնա ակումբային առեղծված։

    Ինչ վերաբերում է լռությանը, ապա ես մնում եմ էն կարծիքին, որ բառերը մարդկային կոմունիկացիայում ավելի լավ միջոց են, քան լռությունը։ Լռությունը ինձ համար կոմունիկացիայի միջոց չի, այլ դրա բացակայություն, որի պատճառը գոսթինգի դեպքում մարդը չունի։
    Իսկ թե այնուամենայնիվ համարում ենք լռությունը կոմունիկացիայի ձև, ապա դրա ուղարկած ազդակները կարող են շատ տարբեր ընկալվել մարդկանց կողմից (շաաատ ավելի տարբեր, քան բառերի իմաստը), սկսած՝ հարգանքի բացակայությունից, վախկոտությունից, էգոիզմից, մինչև պասիվ-ագրեսիվ բռնության ձև․ հաշվի առնենք, որ անսպասելիորեն լքված լինելու իրավիճակում մարդը հազվադեպ է հակված դրական մտքերի։ Թե բա՝ նա էդպիսով փորձում էր ինձ ազատել ավելի մեծ վնասից։ Ըհն, հաստատ։
    Գոսթ անողը մարդու հիշողության մեջ մեծ հավանականությամբ մնալու է որպես վատ երազ կամ պարզապես jerk, մինչդեռ խոսելով հարաբերություններն ավարտելու դեպքում դեռ շանս կա գոնե ինչ-որ դրական բան պահել էդ կապից, եթե անգամ ընկերություն կամ հետագա որևէ այլ տեսակի հարաբերություն հնարավոր չի։
    Այվի ջան, խառն ես ոնց որ :Ճ Քո թեման կոմունիկացիան ընդհատելու մասին է, դու հիմա ասում ես բառերը կոմունիկացիայում լավ միջոց են: Բառերը կոմունիկացիայի էլեմենտ են, այո, ամեն մի տառը մի բայթ ինֆորմացիա է:
    Երևի ուզում ես ասել՝ կապը խզելուց առաջ պետք է պատշաճ կերպով հաղորդակցվել ու մանրամասնորեն հիմնավորել կապը խզելու անհրաժեշտությունը, իրար սփոփել, գրկախառնություն, արցունքներ՝ մնաս բարով, սիրելիս, կամ էլ շարունակել կապ պահել, կամ գոնե բարև-բարլուս անել, հա՞։ Ասածս էն էր, որ երբեմն այդպես չի ստացվում։ Ամերիկացիք խոսք ունեն՝ if you ever feel that you are no longer important to someone, then leave their life silently:
    Si vis pacem, para bellum

  4. #18
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվումա այս մոտեցումը ավելի բնորոշ է այն մարդկանց, ովքեր հույզերին անուն տալ, կամ դրանց մասին բառերեով խոսել դժվարանում են ու սա իրենց համար լավագույն տարբերակն է։ Հատկապես, երբ գիտեն դիմացինը բացատրության կարիք ունի, կոնկրետ տրավմատիկ վիճակ է դիմացինի համար։
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (28.02.2023), Ուլուանա (28.02.2023)

  6. #19
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվումա այս մոտեցումը ավելի բնորոշ է այն մարդկանց, ովքեր հույզերին անուն տալ, կամ դրանց մասին բառերեով խոսել դժվարանում են ու սա իրենց համար լավագույն տարբերակն է։ Հատկապես, երբ գիտեն դիմացինը բացատրության կարիք ունի, կոնկրետ տրավմատիկ վիճակ է դիմացինի համար։
    Համաձայն չեմ։ Խնդիրը «եթե ոչ մի դրական բան չունես ասելու, մի ասա ոչինչ»-ն է։
    Ավելի լավ է մարդուց լուռումունջ հեռանալ, քան ասել, որ ասենք նրանից ձանձրացել ես, կամ որ նա ողորմելի պրոբլեմների կույտ ու կատարյալ փորձանք է, և այլն։
    Ասենք իմ առաջին գործի տեղը մի գործընկեր ունեի, որ ինչի ձեռ էր տալիս՝ փչացնում էր, ու ես ստիպված էի վերանորոգել, ու քաոտիկ ու խնդրահարույց մտքեր ու միտումներ ուներ, մի խոսքով՝ անկանխատեսելի դժբախտ արարած:
    Երբ որ գործս փոխեցի (ոչ իր պատճառով, ավելի լավ առաջարկ ստացա), այս տղան ինձ գրեց, թե ուրախ կլինի իմ հետ ընկերություն անել, որ հրավիրում է իր տուն, որ մեր ծնողներն էլ իրար հետ կշփվեն, և այլն (ուրիշ բան չմտածեք, վայթե գեյ չէր)... Ես գոսթ արեցի, ես չկայի։
    Որոշ մարդկանցից պետք է փախչել, ինչպես ժանտախտից։ Իմ խոսքերը չեն, բայց չեմ հիշում, թե ումն են։ Երբեմն էլ մարդ զգում է, որ ինքն է մեկ ուրիշի համար փորձանք, ու այսպես ազատում է իր ներկայությունից։ Ասենք մի երկու աղջկա ես փրկել եմ ինձնից։
    Ասենք մի հիմար ու անիմաստ խոսակցություն պիտի լիներ՝ «ես զգում եմ, որ ես քեզ համար փորձանք եմ լինելու», «Օ՜ ոչ այդպես մի ասա սիրելիս, դու ինձ համար ամեն ինչ ես», «բայց ես այդպես չեմ զգում», «դու ծանր ես մտածում, պիտի թեթև ապրես», «բայց ես չեմ կարող», «դու կարո՛ղ ես, դե արի ինձ մոտ, Բրուտո՜ս», «Կեսա՛ր...», «տեսա՞ք, բրդեց»...
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (02.03.2023)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •