User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Գոսթինգ / Ghosting

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում են հարաբերություններ, որ դուք չեք կարող լինել պարզապես ընկերներ, կամ պիտի լինեք ամեն ինչ, կամ՝ ոչինչ։ Վայթե անբացատրելի է, թե ոնց է այդպես լինում, բայց պատահում է։ Ու նման պարագայում լռությամբ բաժանվելը ամենախաղաղ ու թեթև ձևն է բոլոր մնացած հնարավոր ձևերից։ Դա էն դեպքն է, որ ցանկացած խոսք ավելի շատ ցավ է պատճառելու, քան լռությունը։ Ու կողմերի բավականաչափ ընկալունակ լինելու դեպքում դա փոխադարձ ըմբռնելի է, երկու կողմերն էլ իրենց ցավն ապրում, անցում են առաջ, առանց ավելի շատ ներվեր քայքայելու ու անիմաստ «բացատրությունների»։ Ու դա շատ էլ մարդկային է, որ խորը մտածես։
    Ու թե ոնց «անքաղաքավարի, կոպիտ, տմարդի, եսասիրական, բայց միևնույն ժամանակ արագ ու էֆեկտիվ ազատվելու ձև»-ը երկու օրվա մեջ խոոորը մտածելու արդյունքում դարձավ «լավ էլ մարդկային», կմնա ակումբային առեղծված։

    Ինչ վերաբերում է լռությանը, ապա ես մնում եմ էն կարծիքին, որ բառերը մարդկային կոմունիկացիայում ավելի լավ միջոց են, քան լռությունը։ Լռությունը ինձ համար կոմունիկացիայի միջոց չի, այլ դրա բացակայություն, որի պատճառը գոսթինգի դեպքում մարդը չունի։
    Իսկ թե այնուամենայնիվ համարում ենք լռությունը կոմունիկացիայի ձև, ապա դրա ուղարկած ազդակները կարող են շատ տարբեր ընկալվել մարդկանց կողմից (շաաատ ավելի տարբեր, քան բառերի իմաստը), սկսած՝ հարգանքի բացակայությունից, վախկոտությունից, էգոիզմից, մինչև պասիվ-ագրեսիվ բռնության ձև․ հաշվի առնենք, որ անսպասելիորեն լքված լինելու իրավիճակում մարդը հազվադեպ է հակված դրական մտքերի։ Թե բա՝ նա էդպիսով փորձում էր ինձ ազատել ավելի մեծ վնասից։ Ըհն, հաստատ։
    Գոսթ անողը մարդու հիշողության մեջ մեծ հավանականությամբ մնալու է որպես վատ երազ կամ պարզապես jerk, մինչդեռ խոսելով հարաբերություններն ավարտելու դեպքում դեռ շանս կա գոնե ինչ-որ դրական բան պահել էդ կապից, եթե անգամ ընկերություն կամ հետագա որևէ այլ տեսակի հարաբերություն հնարավոր չի։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (26.02.2023), Նաիրուհի (28.02.2023), Ուլուանա (28.02.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •