User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Գոսթինգ / Ghosting

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գոսթինգ / Ghosting

    Գոսթինգ կամ «ուրվականություն» (անգլ. ghost - ուրվական) տերմինը թեև վերջին տարիներին է գործածության մեջ մտել, բայց երևույթը երևի թե էդքան էլ նոր չի: Գուցե ձևերն են միայն նորացել՝ վիրտուալ կոմունիկացիայի շնորհիվ:

    Խոսքը նրա մասին է, որ մարդն անհետանում է քո կյանքից, խզում է քեզ հետ կապը՝ առանց դրան բացատրություն տալու, և դադարում է որևիցե կոնտակտի գնալ, ինչ էլ փորձես: Այսինքն՝ ինչ-որ պահից ի վեր քեզ համար «ուրվական» է դառնում և չի արձագանքում ոչ քո հաղորդագրություններին, ոչ մեյլերին, ոչ զանգերին:
    Սա կարող է ընդհուպ մինչև նրան հասնել, որ անգամ իրականում տեսնելիս ձև անի, որ քեզ չի ճանաչում, կատարյալ իգնոր: Ու էս ամենը՝ առանց որևէ բացատրության կամ նախապես տեղեկացման:

    Խոսքը կարող է վերաբերվել ցանկացած տիպի հարաբերությունների՝ ընկերական, բարեկամական, գործնական կամ սիրային-դեյթային:

    Գոսթինգի ենթարկված մարդիկ սովորաբար հուզապես հեշտ չեն տանում կատարվածը (հատակապես, եթե մինչ այդ մոտ հարաբերություններ են եղել), մինչդեռ գոսթինգ անողը մեծամասամբ ազատում է ինքն իրեն ամեն տեսակի հուզական վիճակներից՝ բացատրություններ, հարաբերությունների պարզում և այլն:
    Հատկապես ժամանակակից դեյթային կյանքում ահագին տարածված երևույթ է, բայց միայն սիրային հարաբերություններում չի, որ հանդիպում է:

    Ո՞նց եք վերաբերվում երևույթին: Արդյո՞ք սա կարող է որոշ դեպքերում արդարացված լինել:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.02.2023), մարդ եղած վախտ (25.02.2023), Ուլուանա (24.02.2023)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես մի մարդ, որը հակված է ամեն ինչ հնարավորինս պարզաբանելու, ինձ համար միշտ անընդունելի է եղել որևէ մեկի կյանքից առանց բացատրության հանկարծակի անհետանալը, այսինքն` երբ դիմացինի տեսանյունից քո պահվածքն առեղծված է մնում, ու նա կարող է լուրջ մտատանջությունների մեջ ընկնել` փորձելով հասկանալ անհետացմանդ ու իրեն անտեսելուդ պատճառը: Համապատասխանաբար ինքս էլ ծանր եմ տանում, երբ ինձ հետ են էդպես վարվում: Նկատի ունեմ` երբ կարծես ամեն ինչ նորմալ է, այսինքն` որևէ կոնֆլիկտ, տհաճ իրավիճակ կամ նման բան չի եղել, բայց մեկ էլ հանկարծ մարդն անհետանում է կյանքիցդ ու գրածներդ, զանգերդ անտեսում: Թեև իմ կյանքում միայն մի դեպք եմ հիշում, որ ինձ հետ էդպես վարված լինեն, չհաշված ժամանակավորները, որոնք իմ անձի, իմ նկատմամբ վերաբերմունքի հետ կապ չեն ունեցել, այլ տվյալ մարդու հոգեվիճակի, անձնական խնդիրների և այլն:

    Ըստ իս` գոսթինգն արդարացված կարող է լինել միայն որոշ դեպքերում. երբ մարդը մտերիմ չի ու բարոյապես պարտավորված չես զգում քեզ նրա հետ չառնչվելու համար նրան հատուկ բացատրություն տալ ու ավելի անհարմար վիճակներից խուսափելու համար ավելի նպատակահարմար ես գտնում ուղղակի չպատասխանելը` համարելով, որ շատ ծանր չի տանի, քանի որ մտերիմ չեք, պարտավորություններ, կապվածություններ չկան ձեր միջև, մեկ էլ էն դեպքում, երբ անկախ մտերմության աստիճանից`դրան նախորդող իրավիճակը, տվյալ մարդու պահվածքը բնականորեն հասցրել է նրան, որ այլևս չես ուզում տվյալ մարդու հետ որևէ կերպ, որևէ չափով առնչվել: Էս վերջին դեպքում իրավիճակը հաշվի առնելով` դիմացինդ պիտի որ իմանա, հասկանա կամ առնվազն կռահի, թե ինչու ես էդպես վարվում, անգամ եթե իր համար ընդունելի չեն դրդապատճառներդ, հետևաբար բացատրություն չտալն էս դեպքում արդարացված կարող է լինել: Կան տոքսիկ մարդիկ, էդ թվում` նարցիստական խանգարում ունեցողները, որոնց թեկուզ մի երկու բառով պատասխանելը անխուսափելիորեն նշանակում է շատ տհաճ խոսակցության մեջ ներքաշվել` անտեղի նյարդեր, էներգիա ու առողջությաուն վատնելով, քանի որ ի սկզբանե նրանց կողմից է գործի է դրվում gaslighting-ը, ու երբ արդեն գիտես, որ մարդն էդպիսին է, միակ ճիշտ քայլը մնում է ուղղակի անտեսելը` շառից-փորձանքից հեռու:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.02.2023, 20:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.02.2023), մարդ եղած վախտ (25.02.2023)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջահել ու արկածախնդիր վախտերս պատահել է։ Մի քանի աղջկանից հենց այդպես էլ «հեռացել» եմ: Հիասթափությունների, իրար չբռնելու, կամ կրքոտ, բայց կպչուն ու հիվանդագին հարաբերություններից ազատվելու անքաղաքավարի, կոպիտ, տմարդի, եսասիրական, բայց միևնույն ժամանակ արագ ու էֆեկտիվ ազատվելու ձև է։ Չեմ զղջում, հակառակը՝ կարծում եմ շատ ավելի լավ է եղել ոչ միայն իմ, այլ «տուժվածների» համար ևս, ու հենց ավելի լավ էլ եղել է ըստ իմ post-mortem դիտարկումների:
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.02.2023), ivy (25.02.2023)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դժվար է պատկերացնել, թե մարդ ինչ սիրտ պիտի (չ)ունենա, որ մտերմության որոշակի սահմանից հետո (ռոմանտիկ-սիրային-սեռական հարաբերություններ, ընկերություն) կարողանա մյուսի հետ էդպես վարվել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դժվար է պատկերացնել, թե մարդ ինչ սիրտ պիտի (չ)ունենա, որ մտերմության որոշակի սահմանից հետո (ռոմանտիկ-սիրային-սեռական հարաբերություններ, ընկերություն) կարողանա մյուսի հետ էդպես վարվել:
    Ռոմանտիկ-սիրային-սեռականը մի քիչ ուրիշ է, բայց ընկեր-բարեկամականի դեպքում լինում է, որ հին կորած-մոլորած մարդիկ, ում հետ ժամանակին մտերիմ ես եղել, բայց վաղուց արդեն չեք շփվում, մեկ էլ հայտնվում են ու շատ ագրեսսիվ ոճով․ բա թե չես հիշում, իսկ ես քեզ հիշում եմ, և այլն։ Նման դեպքերում, երբ ակնարկներ չեն հասկանում, հանգիստ սրտով գոսթ եմ անում։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.02.2023), ivy (25.02.2023), մարդ եղած վախտ (25.02.2023)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դժվար է պատկերացնել, թե մարդ ինչ սիրտ պիտի (չ)ունենա, որ մտերմության որոշակի սահմանից հետո (ռոմանտիկ-սիրային-սեռական հարաբերություններ, ընկերություն) կարողանա մյուսի հետ էդպես վարվել:
    Ես թեթև չեմ տարել ու եղել եմ քնքուշ ու քաղաքավարի մինչև վերջին պահը։ Մինչև հիմա մեկին մեկումեջ կարոտում եմ (կնկաս ականջը խուլ), բայց նյետ։ Դեպքեր կան, որ եթե կապդ չորով ու կտրուկ չխզես, կքայքայվես։ Փկության ձև է այս կաճատև գոյապայքարում։
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.02.2023), StrangeLittleGirl (25.02.2023), Ուլուանա (25.02.2023)

  13. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց եք վերաբերվում երևույթին: Արդյո՞ք սա կարող է որոշ դեպքերում արդարացված լինել:
    Նորմալ եմ վերաբերվում․ հաղարդակցման բացակայությունն էլ է հաղորդակցման ձև՝ ոչ-վերբալ։ Ամենալավ ընկերներիցս մեկի հետ իրարից որոշ տևական ժամանակահատվածներով անհետացել ենք, մինչև ի վերջո հասունացման հետ մեկտեղ սովորեցինք իրար հետ շփվել։ Ու հիմա կյանքիս ամենահավես շփումներից մեկն ունեմ հետը։ Բայց հա, սովորաբար իրարից անհետանալը անվերադարձ սղում է կապը, ինչն էլ երևի դրա իմաստն ա։

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դժվար է պատկերացնել, թե մարդ ինչ սիրտ պիտի (չ)ունենա, որ մտերմության որոշակի սահմանից հետո (ռոմանտիկ-սիրային-սեռական հարաբերություններ, ընկերություն) կարողանա մյուսի հետ էդպես վարվել:
    Կարծում եմ այս տեսակետը բավականին միակողմանի է․ ի՞նչ գիտենք այդ հարաբերությունների ընթացքում ինչեր են եղել, ու այդ անհետացողը ինչ (չ)սրտով է անհետացել։ Մեկը ես շատ բացատրությունների կարիք չեմ ունենում, երբ հետս չեն ուզում շփվել՝ դե հիմա չի ուզում - չի ուզում, հո զոռով չի։ Դրա համար էլ նաև կարիքը չեմ զգում շատ բացատրվելու էլ՝ հիմա որ չեմ ուզում, հո զոռով չի։

    Հ․Գ․
    Յոհաննեսի բանշիների ֆիլմի ականջը կանչի․․․

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.02.2023), ivy (25.02.2023), StrangeLittleGirl (25.02.2023), մարդ եղած վախտ (25.02.2023)

  15. #8
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ վերաբերմունքը ահագին կախված ա գոսթինգի աստիճանից։ Պատահում ա, որ մարդկանց մեջ հարաբերությունը սառում ա ժամանակի հետ ու մեկը կամ երկուսն էլ սկսում են ավելի ու ավելի հազվադեպ կապի դուրս գալ, արդյունքում էդ հարաբերությունը վերջանում ա երբ մեկը վերջին անգամ չի պատասխանում։ Էս դեպքին նորմալ եմ նայում, կարող ա սա գոսթինգ էլ չի։
    Կամ լինում ա, որ մեկը փորձում ա սահման դնել, մյուսը ոչ մի ձև չի հասկանում ու առաջինը սկսում ա գոսթ անել։ Էս դեպքը տխուր ա, բայց դեռ ոչինչ։
    Վերջին դեպքում էլ մարդկանց մեջ հարաբերությունը առերևույթ նորմալ գնում ա, ու մեկը որոշում ա կորել էդ հարաբերությունից, ոնց-որ էդ հարաբերությունը չի էլ եղել (էս բանշիների դեպքն ա կինոյի սկզբում)։ Էս ուղղակի տրագիկ ա, ես էլ ծանր եմ տանում էս դեպքերը, որտև զուտ դիսֆունկցիոնալ կոմունիկացիայի արդյունքում մարդիկ լիքը ցավ են ստանում, որից կարելի էր մի ահագին մասով խուսափել, եթե մարդիկ իրար հետ ազատ խոսել կարողանային։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.02.2023), StrangeLittleGirl (25.02.2023), Ծլնգ (26.02.2023), Ուլուանա (25.02.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •