User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԸ և ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁևԸ

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    72
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԸ և ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁևԸ

    Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելու ժամանակ, ինստիտուտը ուներ ռազմական գործի ամբիոն եվ բոլոր տղա ուսանողները պարտադիր անցնում էին ուսուցում և ստանում սպայի կոչում: Տարբեր ռազմագիտության առարկաների հետ ամբիոնում դասավանդվում էր նաև պատերազմների և ռազմական արվեստի պատմություն առարկա: Հիսուն տարուց ավելի է անցել այդ դասընթացներից, բայց իմ հիշողությունից չի ջնջվել այդ առարկայի առաջին դասի դասախոսի առաջին արտահայտությունը, այն է մարդկային պատմությունը այլ կերպ կարելի է անվանել պատերազմների պատմություն, եվ դա դժբախտաբար բացարձակ անժխտելի ճշմարտություն է: Ըստ աստվածաշնչի մարդկային պատմությունը երկրի վրա սկսվում է եղբայրասպանությամբ: Իսկ դրանից առաջ, երկրի առաջին բնակիչներ՝ Ադամն ու Եվան խախտեցին իրենց իսկ ստեղծողի կողմից դրված պայմանը, ճաշակեցին աստծո կողմից արգելված պտուղը ու իրենց սերունդներին աստծո ստեղծած դրախտից գցեցին իրական դժոխքի մեջ: Եթե կա մեկը, որը կառարկի, որ մարդկանց կյանքը երկրի վրա դժոխք չէ, թող ասի, որ անվերջանալի պատերազմների միջով անցնելը, ժամանակ առ ժամանակ սովի ու համաճարակի, բնական ու այլ աղետների զոհ դառնալը նորմալ ու ընդունելի բաներ են: Իհարկե մարդիք դրան սովոր են և հարմարվել են նման վիճակի հետ և կարծում են, որ հենց այդպես էլ պիտի լինի, քանի որ այդպես է դրվածքը աշխարհի: Ճիշտ է մարդիք հարմարվել են նման վիճակի հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն պայքարել ու չեն պայքարում արդար հասարակարգ ստեղծելու համար, որի վկայությունը մարդկային պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ապստամբություններն ու հեղափոխություններն են, ինչպես նաև հասարակական տնտեսական ֆորմացիաների ու կառավարման մեթոդների փոփոխությունները: Կարծում եմ, որ մարդկության պատմության մեզ հայտնի ժամանակաշրջանի ընթացքում, մարդկանց գլխին փորձարկվել է թե հասարակական տնտեսական բոլոր հնարավոր ֆորմացիաները, թե կառավարման մեթոդները, սակայն պատմության վերը նշված ժամանակաշրջանում մարդիք միմյանց մեջ առաջացած բոլոր հարցերը ինչպես որ լուծել են պատերազմների միջոցով, այնպես էլ ներկայումս են շարունակում լուծել նույն ձեվով: Եթե մի հայացք ձգենք դեպի պատմության խորքերը, դժվար չէ նկատել, որ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը 25 ից 30 տարվա պարբերությամբ աշխարհի հզոր կայսրություների միջև տեղի են ունեցել մեծ բախումներ, որոնց զոհ են դարձել ոչ միայն անմիջապես պատերազմական գործողություններին մասնակցող զինվորականներ, այլ նաև ռազմական գործողությունների թատերաբեմում հայտնված բազմահազար, եթե ոչ բազմամիլիոն խաղաղ բնակիչներ: Երկրորդ համաշխարհաին պատերազմից հետո նշված օրինաչափությունը խախտվել է, միջուկային զենքի առկայության պատճառով: Ամենա ոչ ուսյալ քաղաքական գործիչն անգամ հասկանում է, որ լայնածավալ պատերազմական բախումը, միջուկային զենքի կիրառմամբ, մարդկության համար կլինի վերջինը: Այդ պատճառով քաղաքական գործիչները դեռևս իրենց զսպում են համաշխարհային բախում սանձազերծելուց, չնայած բոլոր նախադրյալների առկայությանը: Ներկայումս միջազգային հարաբերություններում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ մի կողմից պատերազմով հարց լուծելը դարձել է անհնարին, իսկ մյուս կողմից այնքան լուծում պահանջող կոնֆլիկտային իրադրություներ են կուտակվել աշխարհում, որոնց լուծումը խաղաղ ճանապարհով անհնար է, քանի որ նման հարցերում ոչ մի կոնֆլիկտի կողմ չի ուզում և չի էլ գնա զիջումների: Նման իրավիճակը կարելի է վստահ անվանել փակուղային, որտեղից դուրս գալու երկու ճանապարհ կա: Առաջին ճանապարհը դա այն է գնալ տրադիցիոն պատերազմների միջոցով կոնֆլիկտների լուծման, որը կտանի քաղաքակրթության կործանմանը երկրի վրա, իսկ մյուսը նոր հասարակական կարգի ստեղծումն է, որտեղ կբացառվի որևե հարցի լուծում ուժի կիրառմամբ: Առաջին ճանապարհը պարզ է, որ նախընտրելի չէ, իսկ երկրորդ ճանապարհով գնալու համար, մարդը պետք է իմանա ով է ինքը, ինչպես է հայտնվել երկրի վրա, և ուր պետք է գնա: Առանց մարդու ինքնաճանաչման, առանց ուժի կիրառման ու պատերազմների, արդար հասարակական կարգի հաստատումը երկրի վրա անհնար է: Իսկ մարդուն ինքնաճանաչման հասնելու համար նա պետք է բացահայտի բնության ու տիեզերքի բոլոր գաղտնիքները: Աստվածաշնչի նոր կտակարանի վերջին գլխում, Հայտնությունում եկեղեցական ոճով նկարագրվում է աստծո կամ Քրիստոսի երկրորդ գալուստը, որը գիտականորեն կամ մարդկային լեզվով կարելի է հասկանալ հետեվյալ կերպ: Աստվածաշնչի վերը նշված գլխում՝ «Հայտնությունում» խոսվում է մի գրքի մասին, որը փակված է յոթը կնիքներով, և որի ամեն մի կնիքը բացելով ահագնանում են երկրի վրա տեղի ունեցող աղետները, բերելով ավելի մեծ մարդկային կորուստների: Գիրքը գիտելիքների աղբյուր է, փակված է կնիքներով, քանի որ այն հասանելի է աստվածներին, հասանելի չէ մարդկանց: Գրքի ամեն մի կնիք բացելը, մի գիտական հայտնագործություն է, որը մարդուն մոտեցնում է աստվածներին, միաժամանակ այդ գիտական հայտնագործությունը կիրառվել է առաջին հերթին ռազմական նպատակների համար, որի պատճառով էլ ահագնացել են երկրի վրա տեղի ունեցող աղետները, բերելով ավելի շատ մարդկային կորուստների: Գիտական հայտնագործությունների այդ շարքում կարող են տեղ գտնել երկաթի ու իր համաձուլվածքների ստացման տեխնոլոգիաների բացահայտումը, վառոդի հայտնագործությունը, մեխանիկայի բնագավառի հայտնագործությունները, որոնց շնորհիվ ստեղծվել է ամբողջ ժամանակակից ռազմական տեխնիկան, քիմիական ու բիոլոգիական զենքերը և վերջապես միջուկային զենքի ստեղծումը, որի կիրառումը լայնածավալ ռազմական գործողություններում կարող է վերջ դնել մարդկային քաղաքակրթության գոյությանը: Յոթերրորդ կնիքը բացելուց հետո, աշխարհը խաղաղվում է եվ աստված իր 144 հազար ընտրյալների հետ տեղափոխվում է դեպի նոր երկիր, նոր երկինք, այսպիսով էլ հաստատվում է աստծո թագավորությունը: Վեցերորդ կնիքը բացելով, կամ որ նույնն է միջուկային զենքի ստեղծումից ու կիրառումից հետո, մարդը հասկացավ, որ իր համար փակվում է պատերազմների դարաշրջանը, և պետք է բացվի նոր դարաշրջան, սակայն թե ինչպես այն պետք է տեղի ունենա, դեռևս մարդու համար մնում է փակ: Մարդկության համար նոր, առանց պատերազմների, դարաշրշանի բացումը տեղի կունենա մարդու ինքնաճանաչումով, այսինքն մարդ պետք է իմանա թե ով է ինքը, ինչպես է հայտնվել երկրի վրա, և ուր պետք է գնա: Տվյալ հարցի պատասխանը գտնելու համար, մենք պետք է իմանանք թե՝ ինչպես է առաջացել մեր արեգակնային համակարգը եվ ինչպես ենք մենք հայտնվել այս երկրի վրա: Այն հարցի պատասխանը թե՝ ինչպես է առաջացել մեր արեգակնային համակարգը, Դուք կարող եք գտնել իմ այս ֆորումում հրապարակվախ «Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած» հոդվածում, իսկ թե մենք ինչպես ենք հայտնվել այս երկրի վրա, կփորձեմ համառոտ ներկայացնել։ Ուրեմն «Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած» հոդվածում եկել էինք այն համոզման, որ ԱՀ ի մոլորակները պարբերաբար ծնվում են արեգակից ու հեռանում: Նույն հոդվածում պարզել էինք նաև, որ Նեպտունից մինչև Երկիր մոլորակների որոշակի բնութագրեր, ինչպիսիք են առանցքային պտույտների պարբերությունները, պտտման առանցքի թեքությունները պտտման հարթությունների նկատմամբ, ինչպես նաև արբանյակների առկայությունը ունեն արհեստական ծագում, որի նպատակը եղել է այն, որ մոլորակը դարձվի պիտանի կենսական պրոցեսների ընթացքի համար: Մոլորակների այս խումբը այսուհետ կանվանենք ձևավորված մոլորակներ, իսկ Վեներան ու Մերկուրին ոչ ձևավորված։ Եթե այս երկու խմբի մոլորակները համեմատենք միմյանց հետ, ապա դժվար չի լինի հասկանալ աստվածների արած գործողությունները, դրանց նպատակը և թե ինչ միջոցներով են այն իրականացրել։ Հասկանալու համար աստվածների արածները կամ արարչագործության գաղտնիքը, առաջին հերթին պետք է ընդունել որ կյանքը հենց այն է ինչ որ կա երկրի վրա կենդանական և բուսական աշխարհը իր ամբողջ բազմազանությամբ, որը կառուցված է ածխածին էլեմենտի հիմքի վրա։ Որոշ գիտնականների այն պնդումները, որ կարող է գոյություն ունենալ ոչ ածխածնային, այլ քիմիական էլեմենտի հիմքով կենսաձև կարծում եմ անհիմն են, քանի որ ոչ մի այլ քիմիական էլեմենտ իր հատկություններով չի կարող նմանվել ածխածնին։ Եվ հետո օրգանական քիմիայի հիմքը հենց ածխածինն է, և այլ էլեմենտի հիմքով ուրիշ օրգանական քիմիա բացահայտված չէ և դժվար էլ բացահայտվի։ Երկրորդը, որ աքսիոմատիկ կարգով պետք է ընդունել դա կյանքի համար անհրաժեշտ չորս պայմաններն են' հող, ջուր, օդ և ջերմություն։ Այս չորս պայմանները միաժամանակ առկա են միայն երկիր մոլորակի վրա, շնորհիվ երկրի արեգակից ունեցած հեռավորության և երկիր մոլորակի այնպիսի բնութագրերի, ինչպիսիք են իր առանցքի շուրջը պտտման պարբերությունը և բնական կոչվող արբանյակի առկայությունից։ Արեգակից ավելի հեռու գտնվող, քան երկիրն է, մոլորակների Արեգակից ստացած ջերմային էներգիան բավարար չէ, իսկ մոտ գտնվող մոլորակներինը գերազանցում է կենսական պրոցեսների համար անհրաժեշտ էներգիայի քանակին։ Դրա համար արեգակից այն հեռավորությունը, որտեղ երկիր մոլորակն է պտտվում, անվանվում է կյանքի գոտի, որից դուրս կամ ներս կյանք գոյություն ունենալ չի կարող։ Մյուս կողմից, արեգակից ծնված մոլորակը, հեռանալով արեգակից և մտնելով կյանքի գոտի, ինքը իրենով չի կարող կյանք ստեղծել, քանի որ առանց որոշակի ձևափոխումների կյանքի համար անհրաժեշտ չորս պայմաններից երեքը' օդը, ջուրը և ջերմությունը չեն համապատասխանի կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ պարամետրերին։ Վեներա մոլորակը, որը երկրից հետո հաջորդ մոլորակն է, որը պետք է մտնի կյանքի գոտի, չի կարող ունենալ կյանքի համար անհրաժեշտ պայմաններից երեքը' ջուր օդ և ջերմություն, քանի որ այդ մոլորակը ներկայումս ջրազուրկ է, մթնոլորտային ճնշումը հասնում է հարյուր երկրային մթնոլորտի, որը երկրային չորս օրվա ընթացքում մոլորակի շուրջը կատարում է մեկ պտույտ, որի արագությունը մի քանի անգամ գերազանցում է երկրի վրա տեղի ունեցող ամենաուժեղ քամիների արագության, և վերջապես Վեներան իր առանցքի շուրջը պտտվում է երկրային 244 օրվա ընթացքում, որի պատճառով մոլորակի մի կողմը 122 օր տաքանում է, իսկ մյուս կողմը նույնքան օր սառում։ Նման պայմանների դեպքում, եթե Վեներայի հեռավորությունը արեգակից լինի երկրայինին հավասար, ապա նրա լուսավոր և մութ կողմերի ջերմաստիճանների տարբերությունը կհասնի հարյուրների, իսկ երկրի վրա, որտեղ կյանքի համար ստեղծված են ամենաօպտիմալ պայմանները, այն կազմում է տասից տասնհինգ աստիճան Ցելսիուսի սանդղակով։ Իսկ եթե Նեպտունից մինչև Մարս մոլորակներից որն էլ բերվի կյանքի գոտի, ապա այդ մոլորակների վրա կլինի կյանքի համար այնպիսի պայմաններ, ինչպիսին կա երկրի վրա, քանի որ այդ բոլոր մոլորակների իրենց առանցքի շուրջը պտտման պարբերությունները կամ մոտ են երկրայինին, կամ փոքր են, որի շնորհիվ այդ մոլորակների վրա լուսավոր ու մութ կողմերի ջերմաստիճանների տարբերությունը չի գերազանցի երկրայինին և որի շնորհիվ էլ այդ մոլորակների վրա ջուրը կլինի հեղուկ վիճակում, օդը գազային։ Իսկ Վեներա մոլորակը երբ որ մտնի կյանքի գոտի, առանց բանական էակների միջամտության, այնտեղ չեն կարող ինքնաբերաբար առաջանալ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։ Իրականում հենց կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն էլ մոլորակի վրա հանիսանում է աշխարհի արարում, այլ ոչ թե ամբողջ տիեզերքի ստեղծելը ոչնչից, ինչպես ասվում է Աստվածաշնչում։ Արեգակնային համակարգի մոլորակների բնութագրերից պարզ երևում է, թե որ մոլորակներն են ձևավորված կենսական պրոցեսների ընթանալու համար և որոնք ոչ։
    Շարունակությումը հաջորդ էջում

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    72
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոլորակների բնութագրերից երևում է նաև, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել մոլորակները, բնակելի դարձնելու համար։ ;Մեզ մնում է գտնել երեք հարցի պատասխան առաջին, ովքեր են իրականացրել մոլորակների ձևավորումը, երկրորդ, որ գործողությամբ ինչ նպատակ են հետապնդել, և երրորդ, ինչպես և ինչ միջոցներով են իրականացրել այդ աշխատանքները, որը անվանվել է աշխարհի արարում։ Առաջին հարցի պատասխանը բխում է այն բանից թե ովքեր են ապրում մոլորակի վրա, ում է պետք դա և ով է ի վիճակի դա անել։ Երկրի վրա կենդանիների շատ տեսակներ են ապրում, բայց դրանց մեջ միակ բանական էակը մարդն է։ Մարդուց ավելի բարձր արարած երկրի վրա չկա, հետևաբար այդ գործը, և ոչ միայն գործը, այլ մարդկությունը այլ մոլորակ տեղափոխելու ամբողջ պատասխանատվությունը ընկնում է մարդու վրա։ Այստեղ մի շատ կարևոր հարց է ծագում, իսկ Աստծո, կամ ավելի ճիշտ կլինի ասել աստվածների դերը որն է այս գործում? Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է բացահայտենք' թե ով է Աստված, իսկ ավելի ճիշտ ովքեր են աստվածները և ինչ կապ ունեն մարդու հետ։ Մինչև հիմա, ոչ տարբեր ուղղությունների կրոնի սպասավորներ, ոչ էլ գիտնականներ չեն կարողանում ոչ ժխտել ոչ էլ ապացուցել Աստծո գոյության կամ չգոյության հարցը։ Խնդրի բարդությունը կայանում է նրանում, որ այս վեճին մասնակցող երկու կողմն էլ չունեն մի այնպիսի սահմանում թե վերջապես ինչ բան է Աստված։ Բացի դրանից, տվյալ խնդիրը անլուծելի է դառնում այն պատճառով, որ վեճի թե մեկ, թե մյուս կողմը չեն ընդունում միմյանց կողմից բերված, անզեն աչքով տեսանելի փաստարկները, այլ առաջնորդվում են տրամաբանությունից զուրկ դոգմաներով։ Մի օրինակ բերեմ, որը ցույց է տալիս թե ինչ կարգի են կառչած թե մեկ, թե մյուս կողմը իրենց մոտ ընդունված դոգմաներից։ Այսպես, ուրեմն կրոնի սպասավորները Աստվածաշնչի ամեն մի տառը ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն։ Երբ որ նրանց ասում ես, որ աշխարհի արարման առաջին օրը Աստված առանց Արեգակի չէր կարող լույս ստեղծել ու բաժանել լույսը խավարից, իսկ արարման չորորդ օրը նոր արեգակն ու մնացած լուսատուները ստեղծել, նրանց պատասխանը այն է, թե Աստված ամենազոր է և կարող է առանց Արեգակ էլ լույս ստեղծել։ Իսկ երբ գիտության սպասավորին ես ասում, որ երկրի իր առանցքի շուրջը պտտման պարբերությունը ու առանցքի թեքվածությունը հաշվարկային են և արված է բանական էակի կողմից, երկրի վրա կյանքի համար անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման համար, նա միանշանակ, առանց որևէ հակափաստարկ բերելու, կասի որ դրանք պատահական ինքն իրեն ստացված պարամետրեր են, և իբր թե կյանքն է հարմարվել այդ պարամետրերին։ Պարզ է որ նման տրամաբանությամբ անհնար կլինի հասնել ճշմարտության բացահայտման։ Իսկ եթե Աստվածաշնչին մոտենանք քննադատորեն, և ընդունենք որ դրա գրողներն էլ կարող էին սխալվել, իսկ դա միանշանակ այդպես է, որում մենք համոզվեցինք առանց Արեգակ Աստծո կողմից լույս ստեղծելու փաստի անհնարինություից ելնելով, և տրամաբանորեն անհավանական բաները չընդունենք որպես դոգմատիկ ճշմարտություն, ապա հենց Աստվածաշնչի գրվածքներից կարող ենք գալ այնպիսի եզրակացության, որ մարդիք ու աստվածները միանման ֆիզիոլոգիական կառուցվածքով բանական տիեզերական էակներ են, որոնք իրարից տարբերվում են իրենց ունեցած գիտելիքների պաշարով։ Աստվածաշնչում բերված առաջին փաստը, որը ապացույց է հանդիսանում մարդու և Աստծո ֆիզիոլոգիապես նույնականության դա այն է որ Աստված մարդուն արարեց իր տեսքով, երկրորդ փաստը Ծննդոց գրքի 6 գլխում ասվում է Աստծո որդիների ու մարդկանց աղջիկների ամուսնական կապից ծնված մարդկանց մասին և նշվում, որ դրանք ավելի զորեղ էին քան մարդիք։ Իսկ եթե դիտարկելու լինենք հեթանոսության շրջանը, ապա այդտեղ մարդիք, աստվածներն ու սատանաները այնպես են իրար խառնված եղել, որ մեր ժամանակաշրջանի մարդը դժվար թե կարողանար տարբերել թե ով ով է։ Երբ որ կարդում ես պատմահայր կոչումը ստացած Հերոդոտի աշխատությունները, տեսնում ես, որ նրա ժամանակակիցները իրենց արմատները փնտրում էին աստվածների մեջ, ու զարմանում ես թե այդ ինչպես եղավ, որ մեր ժամանակվա մարդը իր արմատները փորձում է գտնել կապիկների մեջ։ Ուրեմն Հերոդոտը պատմում է թե երբ որ ինքը եղել է Եգիպտոսում, քրմերի հետ զրույցում, քրմերը ասել են որ իրենից առաջ Գեկատեյ անունով մի պատմաբան, քրմերի հետ զրույցում գլուխ է գովում թե իր 26 երրորդ սերնդի պապը այսինչ աստվածն է։ Հերոդոտը շարունակելով իր պատմությունը ասում է թե քրմերը Գեկատեյի առաջ են դնում իրենց պապերի 348 սերունդների արձանիկնները և ասում, որ այդ 348 մարդկանց սերունդների մեջ ոչ մեկը Աստված չի եղել, անգամ հերոս էլ չեն եղել, այդ ինչպես կարող է Գեկատեյի 26 երրորդ սերնդի պապը Աստված լինել, և ավելացնում են թե, ճիշտ է աստվածներն ու մարդիք ապրել են իրար հետ բայց դա եղել է շատ ավելի վաղ։ Աստվածների գոյություն ունենալու ամենավառ ապացույցը Նեպտունից մինչև երկիր մոլորակները ձևավորված լինելու փաստն է։ Նեպտուն մոլորակի ձևավորված լինելը ցույց է տալիս, որ մարդը, իսկ ավելի ճիշտ, կյանքը մեր արեգակնային համակարգում հայտնվել է այլ աստղից բանական էակների միջոցով, իսկ Մերկուրի մոլորակի բնութագրերը ցույց են տալիս, որ մարդը կամ կյանքը պետք է տեղափոխվի այլ աստղ։ Այն որ կրոնի սպասավորները խոսում են հավերժական կյանքի մասին, կամ Աստծո հավերժ լինելու մասին, դրա ապացույցը հենց սա է։ Իսկ քանի որ, թե կյանքը, թե Աստված նյութական են և հավերժ, ապա այստեղից բխում է որ թե մատերիան, թե տիեզերքը նույնպես պետք որ հավերժական լինեն։ Ստացվում է, որ փիլիսոփայական երկու ուղղությունն էլ, թե իդեալիստները, թե մատերիալիստները իրենց հիմնական պնդումներում, այն է Աստծո և մատերիայի հավերժ լինելում, երկուսն էլ ճիշտ են։ Բայց և այնպես, երկուսն էլ սխալվել են մի բանում, այն է որ ժխտել են ժամանակի մեջ փաստացի գոյություն ունեցող թե կյանքը, թե մատերիան, ընդ որում առանց որևէ լուրջ հիմքերի։ Ասվածներից հարց է ծագում, եթե աստվածները ու մարդիք երկրի վրա ապրել են միասին, կամ նույնն է թե երկրի վրա գոյություն է ունեցել բարձր զարգացած քաղաքակրթություն, ապա ուր և ինչու է այն անհետացել, որ մեզ հայտնի մարդկության պատմության ժամանակաշրջանը
    սկսվում է քարե դարից,, որն էլ տեղիք է տալիս մտածել, թե կյանքը երկրի վրա սկսվել է զերոյից, այսինքն կյանքը իբր թե ծագել է երկրի վրա, այն էլ ինքն իրեն։ Նման տեսակետի կողմնակիցները անտեսում են անգամ անզեն աչքով տեսանելի բարձր զարգացածության աստիճանի հասած քաղաքակրթության թողած այնպիսի հետքերը ինչպիսիք են եգիպտական բուրգերն ու բալբեկի հսկա քարերից կառուցված շինությունները։ Նման կառույցների շինարարությունը կարելի է իրագործել միայն բարձրակարգ շինարարական տեխնիկայի կիրառմամբ, որը չէին կարող ունենալ Քեոբսի ու Միկերանի ուխտապանները ։ Թե եգիպտական բուրգերը, թե երկրագնդի տարբեր տեղերում կառուցված այնպիսի շինությունները, որոնց կառուցման տեխնոլոգիաները չեն համապատասխանում տվյալ ժամանակաշրջանի մարդկության զարգացածության աստիճանին, դրանք բոլորը նախաջրհեղեղյան բարձր զարգացած քաղաքակրթության թողած ժառանգությունն է։ Պլատոնը «Տիմեյ» աշխատության մեջ պատմում է Ատլանտիդայի մասին, որ Ատլանտյան օվկիանոսում գտնվող երեք կղզիների վրա մի պետություն հասնում է բարձր զարգացածության աստիճանի ու փորձում է ստրկացնել եվրասիական ժողովուրդներին։ Մինչ Պլատոնի Ատլանտիդայի մասին պատմածին անդրադառնալը, հարկ է նշել որ հին ժամանակներում կատարված ցանկացած նշանավոր եղելություն, որպես կանոն հաջորդ սերունդներին է փոխանցվում աղավաղված տեսքով, կամ շատ ուռճացված, կամ կիսատ պռատ, կամ էլ հենց անիրական լեգենդների կամ էպոսի տեսքով։ Ասվածի ամենավառ ապացույցը իբր Աստծո թելադրանքով գրված Աստվածաշունչն է։ Եթե Հավատանք Աստվածաշնչին, ստացվում է, որ տիեզերքը, ինչպես նաև մեր երկիրը գոյություն ունեն ընդամենը 5600 երկրային տարի, իսկ աշխարհի արարումը կատարվել է ընդամենը մեկ շաբաթում։ Իսկ զավեշտալին էլ այն է,, որ դրան հավատացողները քիչ չեն։ Իսկ հիմա փորձենք Պլատոնի Ատլանտիդայի մասին պատմածից զատենք ճշմարտությունը անիրական ստից։ Այդ պատմության մեջ կա երկու բան, որոնք ասում են այն մասին, որ ոչ մի կղզի էլ Ատլանտյան օվկիանոսում չի անցել ջրի տակ, այլ այդ պատմության մեջ խոսքը գնում է Ամերիկա մայր ցամաքի մասին։ Առաջինը դա այն է, որ ասվում է թե այդ կղզիների մակերեսը հավասար էր Ասիայի ու լիվիայի մակերեսներին իրար հետ վերցրած, իսկ դա ավելի է քան Ամերիկա մայր ցամաքի մակերեսը։ Ատլանտյան օվկիանոսի մակերեսը երկու անգամ է մեծ Ամերիկա մայր ցամաքի մակերեսից, և եթե Ատլանտյան օվկիանոսում այդ չափերով կղզիներ եղած լինեին, ապա այն պետք է գրավեր օվկիանոսի կեսը։ Անհիմն է մտածել թե նման չափերով ցամաք տարածքը կարող է առանց հետք թողնելու անցնել ջրի տակ։ Երկրորդը դա այն է որ ասվում է թե կղզիներից այն կողմ ծով էր իսկական ծովի իմաստով, այսինքն շատ մեծ ծով,, իսկ ծովից այն կողմ, Մայր ցամաք։ Մի քիչ աշխարհագրություն իմացող մարդը այդ պատմածից կհասկանար, որ Ատլանտիդան ու ներկայիս Ամերիկա մայր ցամաքը նույնն են, իսկ այն մեծ ծովը, որից հետո էլ մայր ցամաք է ընկած, խաղաղ օվկիանոսն է։ Այս պատմության մեջ ասվում է, որ այն ժամանակներում դեռ ծովը, այսինքն Ատլանտյան օվկիանոսը, նավարկելի էր և ատլանտները մեծաթիվ զորքով հարձակվում են, նպատակ ունենալով ստրկացնել Եվրասիայական ժողովուրդներին։ Քանի որ այս պատմությունը Պլատոնին է հասել Սալոնի իր թոռանը պատմածով, որն էլ իր հերթին լսել է Եգիպտոսում քրմերի հետ ունեցած զրույցում, ըստ քրմերի պատմածի, այդ պատերազմը ընթացել է քրմերի ժամանակաշրջանում ամենաառաջավոր զենք համարվող նիզակներով, իսկ դեպքը տեղի է ունեցել քրմերի պատմածից 9000տարի առաջ։ Եթե ատլանտիդայի զորքը իրոք զինված լիներ նիզակներով, դա կնշանակեր, որ այդ քաղաքակրթության զարգացածռւթյան աստիճանը համընկնում է այս պատմությունը պատմած քրմերի քաղաքակրթության զարգացման աստիճանի հետ, իսկ նման աստիճանի զարգացման փուլում գտնվող քաղաքակրթությունը չեր կարող Ամերիկա մայր ցամաքից այնպիսի մեծաքանակ զորք անցկացնել օվկյանոսով, ինչպիսին նշվում է քրմերի պատմածում։ Հենց այս պատճառով էլ քրմերը ատլանտիդան բերել մոտեցրել են եվրոպային, իսկ մեր ժամանակների ատլանտոլոգներն էլ անուշադրության մատնելով վերը նշված երկու հանգամանքները, որոնք ցույց են տալիս Ատլանտիդայի ու Ամերիկայի նույնականությունը, ընդունել են թե ատլանտիդան անհետ անցել է ջրի տակ։ Իրականում Ամերիկյան մայր ցամաքից մեծաքանակ զորք դեպի Եվրասիա կարող էր անցկացնել առնվազն մեր քաղաքակրթության մակարդակի զարգացման հասած քաղաքակրթությունը։ Իսկ ինչո՞ւ չէր կարող ջրհեղեղից առաջ մարդկությունը, թեկուզ զրոյական մակարդակից, հասած լիներ մեր քաղաքակրթության մակարդակին։ Չէ որ մեր քաղաքակրթությանը ընդամենը մի 3 հազար տարի պահանջվեց նիզակով կռվելու մակարդակից հասնել ատոմային դար։Եթե մարդկության զարգացման համար հազարամյակներ են պահանջվում, ապա ատոմային դարից քարե դար ընկնելը ընդամենը օրերի հարց է։ Ըստ քրմերի պատմածի երբ եկել է ահեղ երկրաշարժերի ու ջրհեղեղների ժամանակը մեկ օրում Ատլանտյան օվկիանոսը դառնում է անանցանելի։ Բայց դա տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ ասիաի ու լիվիայի մակերեսին հավասար կղզիները անցել են ջրի տակ, այլ այն պատճառով, որ բարձր զարգացման աստիճանի հասած քաղաքակրթությունն է դարձել մեծ աղետի զոհ, ընկնելով քարե դար։ Այս պատմության մեջ ամենակարևոր և անհավանական սուտն էլ այն է, որ իբր թե ատլանտների դեմ պատերազմում հաղթանակը տանում են Աթենքի քաղաքացիները, որոնք շնորհիվ ովմն աստվածուհի Նեյտի դրված օրենքների իրենց ժամանակաշրջանում եղել են հզոր ազգ ու պետություն, քանի որ սերվում էին աստվածներից։ Սուտն այստեղ այն է, որ ատլանտների նկատմամբ տարած հաղթանակը վերագրվում է մի քաղաքի։ Իրականում ատլանտների դեմ պատերազմին կարող է մասնակցած լինել ամբողջ Ասիան, իսկ հնդկական Ռամայանա էպոսին որպես հիմք է ծառայել հենց այդ իրադարձությունը։ Այսպիսով վերը շարադրված փաստերը մեզ հիմք են տալիս ընդունել, որ մարդը ոչ թե աստվածաշնչյան աբստրակտ Աստծո կավից սարքած ու շունչ փչած արարած է, կամ էլ կապիկից էվոլյուցիոն ճանապարհով առաջացած մի անկատար էակ, այլ մեզ այս երկիրը հասցրած աստվածների ժառանգ, որի առաջ բնությունը խնդիր է դրել կրկնել իր հայրերի սխրանքը, այն է ճանապարհ բացել իր սերունդների համար դեպի հավերժություն։ Առաջին հարցին պատասխանեցինք, հիմա փորձենք պատասխանել երկրորդ հարցին։ Ձևավորված մոլորակը չձևավորված մոլորակից տարբերվում է երեք բնութագրերով։ Ձևավորված մոլորակը ունի ժամերով չափվող առանցքային պտույտ, բնական կոչվող արբանյակ կամ արբանյակներ, կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ բաղադրության մթնոլորտ և ջրոլորտ։ Վերջինները ունենում է այն մոլորակը, որտեղ կյանք կա, իսկ կյանքի գոտուց դուրս եկած մոլորակների վրա ջուրը կլինի սառած վիճակում, ավազով ու հողով ծածկված, իսկ մթնոլորտը առանց թթվածնի։ Հաջորդ չձևավորված մոլորակը, որը պետք է ձևավորվի քաղաքակրթությունը.այնտեղ տեղափոխելու համար' Վեներան է, որը իր առանցքի շուրջը պտտվում է 244 երկրային օրում, չունի ոչ մի արբանյակ, իսկ մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթու գազից, որի ճնշումը հասնում է 100 երկրային մթնոլորտի, որն էլ երկրային 4 օրում մոլորակի շուրջը կատարում է մեկ պտույտ։

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    72
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես Աստվածաշնչում է աշխարհի արարումից առաջ ասվում, որ երկիրը անձև ու պարապ էր, այնպես էլ հիմա Վեներա մոլորակն է անձև ու պարապ սպասում իր ձևավորողներին։ Աշխարհի արարում, կամ նույնն է ինչ որ մոլորակի ձևավորումը, իրենից ներկայացնում է մոլորակի երեք բնութագրերի փոփոխություններ, որոնց շնորհիվ մոլորակի վրա ստեղծվում է կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ 4 պայմանները, հող, ջուր, օդ և տաքություն։
    Այսպիսով առաջին գործողությունը, որը պետք է արվի ու ավարտին հասցվի, դա մոլորակին առանցքային պտույտ տալն է, ընդ որում այնպիսի պտույտ, որը մոլորակի վրա կյանքի գոյության ամբողջ ընթացքում չենթարկվի փոփոխության, կամ եթե ենթարկվի էլ ապա այն լինի աննկատելի։ Աստվածաշնչում արարման այս գործողությունը նույնպես նշվում է որպես առաջին գործողություն, բայց այն ներկայացվում է ոչ թե որպես մոլորակին առանցքային պտույտ տալու ձևով,, այլ որպես լույսը խավարից զատելով գիշեր ու ցերեկ ստեղծելու ձևով։ Դժվար չէ հասկանալ թե Աստվածաշնչում այդ գործողությունը ինչու է նման ձևով ներկայացվում։ Պարզապես Աստվածաշունչը գրելու ժամանակներում մարդիք չգիտեին, որ գիշերն ու ցերեկը իրար հաջորդում են երկրի իր առանցքի շուրջը պտտվելու շնորհիվ։ Մոլորակին կայուն առանցքային պտույտ տալու նպատակը մոլորակի վրա կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումն է։ Իսկ առանցքի թեքվածությունը մոլորակի Արեգակի շուրջը պտտման հարթության նկատմամբ արված է այն նպատակով, որպեսզի մոլորակի վրա տեղի ունենա տարվա եղանակների փոփոխություն, որը հնարավոր է դարձնում բնակվելու բևեռամերձ լայնություններում նույնպես, որը շատ կարևոր է հատկապես մոլորակը բնակեցնելու սկզբնական ժամանակաշրջանների համար։ Հիմա որպեսզի հասկանանք թե ինչպե՞ս են աստվածները հասել մոլորակի առանցքային պտույտի կայունությանը, պետք է բացահայտենք երկնային մարմինների իրենց առանցքի շուրջը պտտման բնական աղբյուրը, որից հետո այդ ազդեցությունը չեզոքացնելու միջոցով էլ հնարավոր կլինի հասնել մոլորակի առանցքային պտույտի կայունությանը։ Արեգակնային համակարգի բոլոր անդամները փոխադարձաբար մեկը մյուսի վրա առաջացնում են մակընթացային ալիքներ։ Լուսնի ստեղծած մակընթացային ալիքը երկրի վրա տեղաշարժվում է լուսնի երկրի շուրջը պտտման ուղղությամբ և լուսնի երկրի շուրջը մեկ պտույտի ընթացքում կատարում մեկ պտույտ երկրի վրա։ Լուսնի ստեղծած մակընթացային ալիքի ուղղությունը փոփոխման չի ենթարկվում ի տարբերություն ԱՀ ի մոլորակների իրար վրա փոխադարձաբար ստեղծած մակընթացային ալիքների, որոնք մոլորակի ուղեծրի կես մասում տեղաշարժվում են մի ուղղությամբ, իսկ մյուս կեսում հակառակ ուղղությամբ։ Այսպես' երբ որ երկու մոլորակ գտնվում են Արեգակի մի կողմում, երկուսն էլ ընթանում են նույն ուղղությարմբ, բայց տարբեր ուղեծրային արագություններով։ Այս դեպքում իրար վրա փոխադարձաբար ստեղծած մակընթացային ալիքները տեղաշարժվում են մոլորակի ընթացքին հակառակ ուղղությամբ։ Իսկ երբ որ մոլորակները գտնվում են Արեգակի հակառակ կողմերում, նրանց ընթացքը միմյանց նկատմամբ հակառակ ուղղություններով է։ Այս դեպքում մոլորակների միմյանց վրա փոխադարձաբար ստեղծած մակընթացային ալիքները տեղաշարժվում են մոլորակների ընթացքին համընկնող ուղղությամբ։ Քանի որ մոլորակների Արեգակի մի կողմում գտնվելու ժամանակ մոլորակները իրար ավելի մոտ են գտնվում քան թե հակառակ կողմերում, ապա այդ փոխազդեցության հետևանքով մոլորակների ստացած պտույտը իր առանցքի շուրջը ուղղված կլինի մոլորակի արեգակի շուրջը պտտման ուղղությանը հակառակ, ինչպես որ չձևավորված Վեներա մոլորակի պտույտն է։ Սա մոլորակների իրենց առանցքի շուրջը ստացած բնական պտույտ է։ Եթե ոչ ոք այս պրոցեսին չմիջամտի այն ժամանակի հետ համընթաց կարագանա։ Կենսական պրոցեսների ընթացքի համար, անհրաժեշտ ջերմային ռեժիմ ապահովելու համար, մոլորակին պետք է հաղորդել արհեստական պտույտ, բնականաբար մոլորակի բնական պտույտի հակառակ ուղղությամբ։ Բայց սա դեռ բավարար չէ մոլորակի պտույտը կայուն պահելու համար։ Մոլորակի արհեստական պտույտը կայուն պահելու համար պետք է չեզոքացվի մոլորակի բնական պտույտի ազդեցությունը։ Այդ նպատակը իրագործելու համար աստվածները ստեղծել են արհեստական արբանյակներ, որոնք ժամանակակից պատկերացումներով համարվում են մոլորակների բնական արբանյակներ։ Աստվածաշնչում այդ գործողությունը արվում է աշխարհի արարման չորրորդ օրը։ Սակայն, ըստ Աստվածաշնչի, լուսնի հետ, իբր թե Աստված ստեղծում է նաև արեգակն ու մյուս լուսատուները, իսկ լուսնի ու Արեգակի ստեղծման նպատակը նշվում է իբր ցերեկվա ու գիշերվան իշխելու համար։ Այստեղ էլ է Աստվածաշունչը նորից կոպիտ ու չմտածված սխալ թույլ տալիս, այն է որ եթե Արեգակը իշխում է ցերեկվան, ապա լուսնի մասին նույնը չենք կարող ասել, քանի որ լուսինը ինչքան գիշերն է երևում այնքան էլ ցերեկը։ Այսպիսով մոլորակի ձևավորման երկու գործողությունների նպատակները պարզաբանեցինք։ Այս երկու գործողությունների շնորհիվ աստվածները մոլորակների վրա ստեղծել են կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ։ Երրորդ գործողությունը որը անհրաժեշտ է իրականացնել, մոլորակները բնակելի դարձնելու համար, դա մթնոլորտի ու ջրոլորտի ձևավորումն է։ Այս գործողությունը ըստ Աստվածաշնչի կատարվում է երկրորդ և երրորդ օրը, և ինչպես առաջին և երկրորդ գործողություններն են ներկայացվում իրականությությունից աղավաղված, այնպես էլ երրորդ գործողությունն է։ Եթե փորձես Աստվածաշնչում գրվածով նոր մոլորակի վրա մթնոլորտ ու ջրոլորտ ձևավորել, ապա այդ գործը դժվար թե հաջող ավարտ ունենա։ Այդ երրորդ գործողությունը իրականացնելու համար պետք է ելնել մոլորակի իրական բնութագրից, իսկ այն այսպիսին է, 100մթն. ի հասնող օդի ճնշում, 500աստիճան Ցելսիուսի սանդղակով հասնող ջերմաստիճան, որը 4 երկրարային օրում մոլորակի շուրջը կատարում է մեկ պտույտ։ Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի թե դա ինչ է, այսպիսի մի համեմատություն անենք։ 100 մթն. ի հասնող ճնշումը 1000մետր, կամ մեկ կիլոմետր ջրի շերտ է, և այդ քանակի ջուրը 4 երկրային օրում մոլորակի շուրջը կատարում է մեկ պտույտ։ Եվ այդ քանակի ջրի հոսքի արագությունը, Հասարակածային գոտում, հասնում է 400կմ/ժամի, որը երկրի վրա տեղի ունեցող ամենաարագ քամիներից երեք անգամ արագ է։ Իսկ եթե հաշվի առնենք նաև նման արագությամբ մոլորակի շուրջը պտտվող մթնոլորտի ջերմաստիճանը, ապա այն կնմանվի 100մետր հաստությամբ հալված կապարի շերտի հոսքի հետ։ Մոլորակի ձևավորման երրորդ գործողությամբ մթնոլորտի այդ հոսքը պետք է կանգնեցվի, և ոչ միայն կանգնեցվի, այլ չեզոքացվի, քանի որ այն կազմված է 96տոկոսով կենսական պրոցեսների ընթացքի համար ոչ անհրաժեշտ ածխաթթու գազից։ Այսպիսով մոլորակը բնակելի դարձնելու համար, այն ձևավորելու համար անհրաժեշտ երեք գործողությունների նպատակները պարզաբանեցինք։ Իսկ հիմա փորձենք հասկանալ թե աստվածները ինչ միջոցներով և ինչպես են իրականացրել մոլորակի ձևավորումը, որի շնորհիվ ձեռք են բերել ամենազոր տիտղոսը, որի պատճառով էլ իրենց է վերագրվում ինչպես ամբողջ տիեզերքի ստեղծումը, այնպես էլ շատ անհավանական բաներ։ Եթե աստվածներին վերագրվող անհավանական բաներն ու տիեզերքի ստեղծումն էլ հանենք իրենց վրայից, ապա այն ինչ որ արել են նրանք, մոլորակների ձևավորման գործում, դա էլ բավական է ամենազոր տիտղոսը ստանալու հձժամար։ Դե անհավանական բաներ ամենազորին վերագրելն էլ մարդկանց ամեն ինչ չափազանցացնելու հատկության հետևանք է։ Ուրեմն մոլորակը ձևավորելու համար առաջին երկու գործողությունները, մոլորակին առանցքային պտույտ հաղորդելն ու արհեստական լուսին ստեղծելը, արվում է այն նույն միջոցով, ինչով որ քաղաքակրթությունը կարող է գնալ ինքնաոչնչացման, այսինքն միջուկային զենքով։ Միջուկային զենքով մարդը կարող է կամ ոչնչացնել քաղաքակրթությունը, կամ էլ փրկել այն ու տանել հավերժություն։ Եթե մենք կանք երկրի վրա, դա նրա շնորհիվ է որ մեր նախնիները միշտ ընտրել են քաղաքակրթությունը դեպի հավերժություն տանող ճանապարհը։ Կարծում եմ, որ մեր քաղաքակրթությունը նույնպես կգնա իր նախնիների ճանապարհով։ Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է հնարավոր մոլորակին առանցքային պտույտ հաղորդել, ինչպես նաև արհեստական լուսին ստեղծել միջուկային զենքով։ Առաջինը մոլորակին առանցքային պտույտ հաղորդելու համար պետք է օգտագործել միջուկային ռումբի պայթյունից առաջացող հետ հարվածի ուժը, այն ուղղելով մոլորակի շոշափողի ուղղությամբ։ Դրա համար մոլորակի պինդ կեղևի մեջ, որոշակի խորությունների վրա, պետք է հորիզոնական թունելներ փորել, որոնցում կտեղադրվեն միջուկային ռումբեր։ Թունելների ծավալը պետք է բավարարեն ռումբերի ազատ պայթմանը, որպեսզի ռումբի պայթյունի հետ հարվածի ամբողջ ուժը հաղորդվի մոլորակի պինդ կեղևին։ Նման ձևով մենք կարող ենք պտտեցնել միայն մոլորակի պինդ կեղևը, որը կսահի մոլորակի ընդերքում եղած հեղուկ լավայի վրայով, իսկ կեղևի տակից մինչև մոլորակի կենտրոն կմնա նույն անշարժ վիճակում։ Նման պարագայում իր տրամաբանական բացատրությունն է գտնում նաև որոշ մոլորակների վրայի մագնիսական դաշտերի առկայությունն ու որոշների վրայի բացակայությունը, ինչպես նաև երկրաշարժերի ու հրաբուխների առաջացման պատճառները, որը և հնարավորություն է ստեղծում նախորոք կանխատեսել և խուսափել դրանց առաջացրած աղետալի հետևանքներից։ Այն մոլորակները որոնք ունեն արհեստական առանցքային պտույտ, նրանք ունեն նաև ուժեղ արտահայտված մագնիսական դաշտ, իսկ բնական պտույտով մոլորակները կամ չունեն, կամ եթե ունեն այն շատ թույլ է։ Քանի որ արհեստական առանցքային պտույտ ունեցող մոլորակների պինդ կեղևը սահում է անշարժ հալված և իոնիզացված վիճակում գտնվող միջուկի վրայով, այդ շարժումից առաջանում է հաստատուն էլեկտրական հոսանք, որով էլ պայմանավորված է մոլորակի հաստատուն մագնիսական դաշտը։ Իսկ մոլորակի մագնիսական դաշտի բևեռների պարբերական փոփոխությունը բացատրվում է նրանով, որ լուսնի տեղատվամակընթացային ազդեցությունը ավելի ուժեղ է քան մոլորակներինը, որի պատճառով մոլորակի պտտվող կեղևը որոշակի ժամանակի ընթացքում միջուկից իրեն է միացնում նոր շերտեր, որի հետևանքով փոխվում է կեղևի ու միջուկի լիցքերի նշանը, հետևաբար նաև էլեկտրական հոսանքի ուղղությունը։ Իսկ Երկրաշարժերը տեղի են ունենում այն պատճառով, որ մոլորակի պինդ կեղևը սահում է մոլորակի անշարժ միջուկի վրա, արեգակնային համակարգի մնացած մոլորակների ու իր լուսնի կողմից առաջացրած տեղատվամակընթացային ալիքների անհարթությունների վրայով։ Մոլորակին արհեստական առանցքային պտույտ հաղորդելու հարցը կարծում եմ պարզ է։ Հիմա փորձենք հասկանալ թե ինչպես է հնարավոր միջուկային զենքի կիրառմամբ մոլորակից արհեստական արբանյակ պոկել։ Դրա համար պետք է կիրառենք աստղից բնական եղանակով մոլորակ ծնվելու սկզբունքը և հաղորդակից անոթների այն հատկությունը, որի շնորհիվ մեծ մակերես ունեցող անոթում եղած հեղուկի վրա ճնշում գործադրելով, փոքր անոթում կարող ենք ստանալ բարձր ճնշում և հեղուկին հաղորդել մեծ արագություն։ Աստղից մոլորակ ծնվելու սկզբունքի համաձայն, մոլորակից արբանյակ պոկելու համար, մոլորակի ընդերքից հեղուկ լավան պետք է այնպիսի արագությամբ դուրս մղենք, որ այն հեռանա մոլորակից ու սկսի պտտվել մոլորակի շուրջ։ Դա իրականացնելու համար, հաղորդակից անոթների օրենքը կիրառում ենք հետևյալ կերպ։ Մոլորակի վրա ընտրվում է մի մեծ մակերես։ Երկիր մոլորակի վրա այդ մակերեսը եղել է ամբողջ խաղաղ օվկիանոսի մակերեսը։ Ընտրված մակերեսի ամբողջ կոնտուրով հորատվում են անցքեր, ամբողջ կեղևի հաստությամբ, տարբեր խորությունների վրա տեղադրվում են միջուկային ռումբեր, այն հաշվարկով, որ դրանց պայթելու արդյունքում մոլորակի ընտրված մասը անջատվի մոլորակի կեղևի մնացած մասից և ազատ լողա մոլորակի ընդերքի հեղուկ լավայի վրա։ Այս գործողության հետ միաժամանակ, մոլորակի մեկ ուրիշ հատվածում, կոնկրետ երկիր մոլորակի համար դա եղել է հիմալայան լեռները, ընտրվում է մեկ ուրիշ, այս անգամ արդեն շատ փոքր մակերես, նորից հորատվում են անցքեր, տեղադրվում միջուկային ռումբեր և պայթեցվում այն հաշվարկով, որ ընտրված մակերեսը ամբողջությամբ մինչև հեղուկ լավայի շերտին հասնելը դառնա հեղուկ։ Այս փոքր մակերես ունեցող հատվածում հեղուկ լավայի ճնշումը ստացվում է այնքան անգամ մեծ, որքան անգամ մակերեսը փոքր է առաջինից։ Այս ձևով փոքր հորատանցքով դուրս ժայթքող լավային տրվում է առաջին տիեզերական արագություն, որի շնորհիվ այն հեռանալով մոլորակից, միաժամանակ մոլորակի առանցքային պտույտի ուղղությամբ շպրտվում է կողքի վրա ու ստանում պտույտ մոլորակի շուրջը։ Նման ձևով մոլորակի շուրջը պտտվող արբանյակի ստեղծումը, բացի մոլորակի առանցքային պտույտը կայուն պահելը, մեկ ուրիշ խնդիր էլ է լուծում, դա այն է, որ մոլորակի մակերեսը բաժանում է ցամաքի ու ծովերի։

  4. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    72
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրանով է պայմանավորված մեծ մոլորակների բազմաթիվ արբանյակների առկայությունը։ Դա արվել է այն նպատակով, որպեսզի ծովերն ու ցամաքները հավասարապես բաշխված լինեն մոլորակի մակերեսին։ Այստեղ հարց կարող է առաջանալ թե այդ դեպքում ինչո՞ւ շատ փոքր Մարս մոլորակը երկու արբանյակ ունի։։ Այդ հարցի պատասխանը այն է, որ Մարսը լինելով շատ փոքր մոլորակ, կեղևի այն մասը, որը պետք է մեծ ճնշում ստեղծեր լավայի դուրս ժայթքող հորատանցքում, չի բավարարել այդ պայմանը, որի պատճառով էլ այդ մոլորակի արբանյակների ստեղծման երկու փորձն էլ ավարտվել է անհաջողությամբ և Մարսի երկու արբանյակներն էլ ստացվել են գաճաճ։ Մարսի չստացված արբանյակի հետքը մոլորակի վրա, դա Օլիմպ լեռն է, որը առաջացել է արբանյակի ստեղծման համար նախատեսված լավայից։ Այնուամենայնիվ Մարսի չստացված, իսկ ավելի ճիշտ թերի արբանյակները. կարողացել են կատարել մոլորակի առանցքային պտույտը կայուն պահելու իրենց դերը։ Եթե մեր նախնիները ապրել են Մարս մոլորակի վրա, տեղափոխվել են երկիր, անցել են համաշխարհային ջրհեղեղի փուլը և մոտեցել հաջորդ մոլորակ տեղափոխվելու փուլին, և այդքան ժամանակի ընթացքում Մարսի վրայից չի ջնջվել արբանյակ ստեղծելու հետքը, ապա երկրի վրա այն նույնպես պետք է որ նկատելի լինի։ Վերևում նշել էինք, որ երկրի համար լուսին ստեղծելիս, որպես մեծ մակերես, որը պետք է իջներ մոլորակի խորքը, ընտրվել էր ներկայիս խաղաղ օվկիանոսի տարածքը, իսկ որպես փոքր մակերես, որտեղից պետք է մեծ արագությամբ դուրս ժայթքեր հեղուկ լավան, հիմալայան լեռների տարածքը։ Երբ որ միջուկային ռումբերի պայթյունի կիրառմամբ խաղաղ օվկինոսյան սալը անջատվել է երկրակեղևի մնացած մասից, քանի որ երկիրը պտտվում է դեպի արևելք, այդ սալը ընկղմվելով ընդերքի լավայի մեջ, միաժամանակ հետ մնալով երկրի առանցքային պտույտից, սեղմվել է երկրակեղևի արևելյան պատին, ճեղք բացելով արևմտյան կողմից, որտեղից էլ լավան դուրս ժայթքելով առաջացրել է Ամերիկա մայր ցամաքի արևմտյան ափով հյուսիսից հարավ ձգվող լեռնաշղթան։ Իսկ հիմալայան լեռներից սկսած մինչև պիրենեյան թերակղզին ընկած տարածքում եղած լեռներն ու իջվածքներըը առաջացել են հենց այդ պայթյունի հետևանքով։ Չի բացառվում, որ երկրագնդի ռելիեֆն էլ ձևավորված լինի որոշակի նպատակներով,, որը պետք է վերլուծվի և հասկացվի, թե որը ինչի համար է արված, որպեսզի այն կիրառվի հաջորդ մոլորակի ձևավորման ժամանակ։ Այսքանով պարզաբանեցինք մոլորակների ձևավորման համար անհրաժեշտ երկու գործողությունների իրականացման ձևը և միջոցները։ Մեզ մնում է բացահայտել թե ինչպես են ձևավորում մոլորակի մթնոլորտն ու ջրոլորտը առանց որի կենսական պրոցեսների ընթացքը անհնար կլիներ մոլորակի վրա։ Այս արարման երրորդ գործողությամբ նախատեսվում է կանգնեցնել մոլորակի 100 մթնոլորտ ճնշում ունեցող և 400կմ/ժամ արագությամբ մոլորակի շուրջը պտտվող, հիմնականում ածխաթթու գազից կազմված մթնոլորտը և այն չեզոքացնել, փոխարինելով այն, կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ թթվածնի պարունակությամբ մթնոլորտի։ Առաջին հայացքից թվում է թե դա անիրագործելի խնդիր է և Վեներա մոլորակի հետ ոչինչ անել հնարավոր չէ։ Հավանաբար դա է պատճառը որ գիտնականների ամբողջ ուշադրությունը սևեռված է Մարս մոլորակի կամ լուսնի յուրացմանը։ Սակայն այն ինչը որ խանգարում է Վեներա մոլորակի յուրացմանը, այսինքն այդ մոլորակի դժոխային պայմաններ հիշեցնող մթնոլորտը, առանց դրա հնարավոր չէ մոլորակի վրա ունենալ կյանքի համար անհրաժեշտ պայմաններից երկուսը, ջուրը և օդը։ Հենց մոլորակի մթնոլորտում եղած ածխաթթու գազից է որ պետք է ստացվի թե մոլորակի մթնոլորտային թթվածինը, թե ջրի հիմնական բաղադրամաս կազմող թթվածինը, իսկ ածխաթթու գազի պարունակության մեջ գտնվող ածխածինը հումք է հանդիսանալու մոլորակի ընդերքում կուտակվելիք քարածխի և հեղուկ ու գազային ածխաջրածինների համար։ Մոլորակի մթնոլորտում գտնվող ածխաթթու գազը պետք է չեզոքացվի բուսականության միջոցով, իսկ մեծ արագությամբ մոլորակի շուրջը պտտվող մթնոլորտը պետք է կանգնեցվի օդամուղների միջոցով։ Եթե փորձենք հաշվարկել մոլորակի ձևավորման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը, ապա կստանանք աստղաբաշխական թվեր։ Կարող եք պատկերացնել թե ինչքան միջոցներ են ծախսվելու 400կմ/ժամ արագությամբ ընթացող, 100մթն. ճնշում ունեցող օդի հոսքը կանգնեցնելու համար, կամ այդ քանակի ածխաթթու գազը բույսերի միջոցով չեզոքացնելու համար, այն էլ ոչ թե երկրային ջերմաստիճանային պայմաններում, այլ երկրից 50-60մլն. Կմ հեռավորության վրա գտնվող մոլորակի վրա, որի մթնոլորտի միջին ջերմաստիճանը հասնում է 500ի Ցելսիուսի սանդղակով։ Կամ մոլորակի 30 կմ ից ոչ պակաս պինդ կեղևին, որի զանգվածը 10ի 20աստիճան կարգի տոննա է կազմում, գերձայնային արագություն հաղորդելու համար ինչքան միջուկային ռումբեր կպահանջվի։ Սրանց էլ գումարենք լուսնի զանգվածի կարգի մարմնին առնվազն առաջին տիեզերական արագություն հաղորդելու համար պահանջվող միջուկային ռումբերի քանակը, կստանանք այն գինը, որը մարդկությունը պետք է վճարի կյանքը հավերժության ճանապարհ տանելու համար։ Նման ծավալի գործը իրականացնելու համար երկրագնդի բոլոր պետությունների տնտեսության արդյունքի կեսը, եթե ոչ ավելին, ներդրվելու է այդ գործի վրա։ Ինչպես աշտարակաշինության ժամանակ էին բոլոր մարդիկ միավորվել մի նպատակի շուրջ, այնպես էլ հիմա ամբողջ մարդկությունը ստիպված է միավորվել, քանի որ դրված է քաղաքակրթության լինել չլինելու հարցը։ Չեմ կարծում որ երկրագնդի վրա կգտնվի մի մարդ, որը կընտրի քաղաքակրթության կործանման, այլ ոչ թե հավերժություն տանող ճանապարհը։ Եթե բանականությունը հազարամյակների ընթացքում չկարողացավ մարդկանց ստիպել ապրել հաշտ ու խաղաղ, ապա դա կանի բնությունը, մարդկության առաջ իր դրած խնդրով, քանի որ աստվածային գործերը անհամատեղելի են պատերազմների հետ։ Դրան հասնելու համար մարդկանց տնտեսական գործունեությունը պետք է ծառայացնել իր բնական նպատակի համար, այն է հասարակության բոլոր անդամների պահանջմունքների բավարարմանը և իհարկե բնության կողմից մարդկության առաջ դրված խնդրի լուծմանը, ներկայումս հասարակության փոքրամասնության հարստացմանը և մեծամասնության ընչազրկմանը ծառայեցնելու փոխարեն, որն էլ հանդիսանում է պատերազմների բուն պատճառը։
    Այսպիսով բացահայտեցինք' թե ով է մարդը, ինչպես է հայտնվել երկրի վրա և ուր պիտի գնա։ Այս բացահայտումը մոտ 80 տարով ուշացած է։ Այն կարող էր բացահայտվել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ստեղծվեց միջուկային ռումբը, որի շնորհիվ բացահայտվեց, որ նյութի ատոմի միջուկի տրոհման կամ սինթեզի ժամանակ առաջացած ջերմության հաշվին տեղի է ունենում մասայի կորուստ։ Դրանից ելնելով էլ հաշվարկեցին Արեգակի մասայի կորուստը ու դրանով սահմանափակվեցին։ Իսկ թե ինչ է կատարվում Արեգակի մասայի կորստի հետևանքով ոչ մեկին չհետաքրքրեց։

  5. #5
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ժող ջան էս ես չեմ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրան հասնելու համար մարդկանց տնտեսական գործունեությունը պետք է ծառայացնել իր բնական նպատակի համար, այն է հասարակության բոլոր անդամների պահանջմունքների բավարարմանը և իհարկե բնության կողմից մարդկության առաջ դրված խնդրի լուծմանը, ներկայումս հասարակության փոքրամասնության հարստացմանը և մեծամասնության ընչազրկմանը ծառայեցնելու փոխարեն, որն էլ հանդիսանում է պատերազմների բուն պատճառը։
    Ի՞նչ խնդիր է բնության կողմից մարդկության առաջ դրված։
    Որո՞նք են հասարակության բոլոր անդամների պահանջմունքները։ Պուտինը, կամ ասենք Բիլ Գեյթսը հասարակության անդամ չե՞ն։ Ո՞նց ենք բավարարելու Պուտինի Ուկրաինան տիրելու պահանջմունքը առանց պատերազմի։
    Si vis pacem, para bellum

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2019
    Հասցե
    Չարենցավան
    Տարիք
    72
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրվածի ամբողջ իմաստը բնության կողմից մարդկության առաջ դրված խնդիրն է և դրա լուծման ճանապարհը, իսկ դուք հարցնում եք թե բնությունը ինչ խնդիր է դրել մարդկության առաջ: Հետաքրքիր է, ինչու է Պուտինի պահանջմունքները երևում իսկ Բայդենի պահանջմունքները ոչ: Երբ որ մարդիք գիտակցեն, որ իրենց նավը խորտակվում է, թե Բայդենի, թե Պուտինի և թե մնացած հասարակ մարդկանց պահանջմունքները հավասարվելու են դառնան նույնը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •