Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելու ժամանակ, ինստիտուտը ուներ ռազմական գործի ամբիոն եվ բոլոր տղա ուսանողները պարտադիր անցնում էին ուսուցում և ստանում սպայի կոչում: Տարբեր ռազմագիտության առարկաների հետ ամբիոնում դասավանդվում էր նաև պատերազմների և ռազմական արվեստի պատմություն առարկա: Հիսուն տարուց ավելի է անցել այդ դասընթացներից, բայց իմ հիշողությունից չի ջնջվել այդ առարկայի առաջին դասի դասախոսի առաջին արտահայտությունը, այն է մարդկային պատմությունը այլ կերպ կարելի է անվանել պատերազմների պատմություն, եվ դա դժբախտաբար բացարձակ անժխտելի ճշմարտություն է: Ըստ աստվածաշնչի մարդկային պատմությունը երկրի վրա սկսվում է եղբայրասպանությամբ: Իսկ դրանից առաջ, երկրի առաջին բնակիչներ՝ Ադամն ու Եվան խախտեցին իրենց իսկ ստեղծողի կողմից դրված պայմանը, ճաշակեցին աստծո կողմից արգելված պտուղը ու իրենց սերունդներին աստծո ստեղծած դրախտից գցեցին իրական դժոխքի մեջ: Եթե կա մեկը, որը կառարկի, որ մարդկանց կյանքը երկրի վրա դժոխք չէ, թող ասի, որ անվերջանալի պատերազմների միջով անցնելը, ժամանակ առ ժամանակ սովի ու համաճարակի, բնական ու այլ աղետների զոհ դառնալը նորմալ ու ընդունելի բաներ են: Իհարկե մարդիք դրան սովոր են և հարմարվել են նման վիճակի հետ և կարծում են, որ հենց այդպես էլ պիտի լինի, քանի որ այդպես է դրվածքը աշխարհի: Ճիշտ է մարդիք հարմարվել են նման վիճակի հետ, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն պայքարել ու չեն պայքարում արդար հասարակարգ ստեղծելու համար, որի վկայությունը մարդկային պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ապստամբություններն ու հեղափոխություններն են, ինչպես նաև հասարակական տնտեսական ֆորմացիաների ու կառավարման մեթոդների փոփոխությունները: Կարծում եմ, որ մարդկության պատմության մեզ հայտնի ժամանակաշրջանի ընթացքում, մարդկանց գլխին փորձարկվել է թե հասարակական տնտեսական բոլոր հնարավոր ֆորմացիաները, թե կառավարման մեթոդները, սակայն պատմության վերը նշված ժամանակաշրջանում մարդիք միմյանց մեջ առաջացած բոլոր հարցերը ինչպես որ լուծել են պատերազմների միջոցով, այնպես էլ ներկայումս են շարունակում լուծել նույն ձեվով: Եթե մի հայացք ձգենք դեպի պատմության խորքերը, դժվար չէ նկատել, որ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը 25 ից 30 տարվա պարբերությամբ աշխարհի հզոր կայսրություների միջև տեղի են ունեցել մեծ բախումներ, որոնց զոհ են դարձել ոչ միայն անմիջապես պատերազմական գործողություններին մասնակցող զինվորականներ, այլ նաև ռազմական գործողությունների թատերաբեմում հայտնված բազմահազար, եթե ոչ բազմամիլիոն խաղաղ բնակիչներ: Երկրորդ համաշխարհաին պատերազմից հետո նշված օրինաչափությունը խախտվել է, միջուկային զենքի առկայության պատճառով: Ամենա ոչ ուսյալ քաղաքական գործիչն անգամ հասկանում է, որ լայնածավալ պատերազմական բախումը, միջուկային զենքի կիրառմամբ, մարդկության համար կլինի վերջինը: Այդ պատճառով քաղաքական գործիչները դեռևս իրենց զսպում են համաշխարհային բախում սանձազերծելուց, չնայած բոլոր նախադրյալների առկայությանը: Ներկայումս միջազգային հարաբերություններում ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ մի կողմից պատերազմով հարց լուծելը դարձել է անհնարին, իսկ մյուս կողմից այնքան լուծում պահանջող կոնֆլիկտային իրադրություներ են կուտակվել աշխարհում, որոնց լուծումը խաղաղ ճանապարհով անհնար է, քանի որ նման հարցերում ոչ մի կոնֆլիկտի կողմ չի ուզում և չի էլ գնա զիջումների: Նման իրավիճակը կարելի է վստահ անվանել փակուղային, որտեղից դուրս գալու երկու ճանապարհ կա: Առաջին ճանապարհը դա այն է գնալ տրադիցիոն պատերազմների միջոցով կոնֆլիկտների լուծման, որը կտանի քաղաքակրթության կործանմանը երկրի վրա, իսկ մյուսը նոր հասարակական կարգի ստեղծումն է, որտեղ կբացառվի որևե հարցի լուծում ուժի կիրառմամբ: Առաջին ճանապարհը պարզ է, որ նախընտրելի չէ, իսկ երկրորդ ճանապարհով գնալու համար, մարդը պետք է իմանա ով է ինքը, ինչպես է հայտնվել երկրի վրա, և ուր պետք է գնա: Առանց մարդու ինքնաճանաչման, առանց ուժի կիրառման ու պատերազմների, արդար հասարակական կարգի հաստատումը երկրի վրա անհնար է: Իսկ մարդուն ինքնաճանաչման հասնելու համար նա պետք է բացահայտի բնության ու տիեզերքի բոլոր գաղտնիքները: Աստվածաշնչի նոր կտակարանի վերջին գլխում, Հայտնությունում եկեղեցական ոճով նկարագրվում է աստծո կամ Քրիստոսի երկրորդ գալուստը, որը գիտականորեն կամ մարդկային լեզվով կարելի է հասկանալ հետեվյալ կերպ: Աստվածաշնչի վերը նշված գլխում՝ «Հայտնությունում» խոսվում է մի գրքի մասին, որը փակված է յոթը կնիքներով, և որի ամեն մի կնիքը բացելով ահագնանում են երկրի վրա տեղի ունեցող աղետները, բերելով ավելի մեծ մարդկային կորուստների: Գիրքը գիտելիքների աղբյուր է, փակված է կնիքներով, քանի որ այն հասանելի է աստվածներին, հասանելի չէ մարդկանց: Գրքի ամեն մի կնիք բացելը, մի գիտական հայտնագործություն է, որը մարդուն մոտեցնում է աստվածներին, միաժամանակ այդ գիտական հայտնագործությունը կիրառվել է առաջին հերթին ռազմական նպատակների համար, որի պատճառով էլ ահագնացել են երկրի վրա տեղի ունեցող աղետները, բերելով ավելի շատ մարդկային կորուստների: Գիտական հայտնագործությունների այդ շարքում կարող են տեղ գտնել երկաթի ու իր համաձուլվածքների ստացման տեխնոլոգիաների բացահայտումը, վառոդի հայտնագործությունը, մեխանիկայի բնագավառի հայտնագործությունները, որոնց շնորհիվ ստեղծվել է ամբողջ ժամանակակից ռազմական տեխնիկան, քիմիական ու բիոլոգիական զենքերը և վերջապես միջուկային զենքի ստեղծումը, որի կիրառումը լայնածավալ ռազմական գործողություններում կարող է վերջ դնել մարդկային քաղաքակրթության գոյությանը: Յոթերրորդ կնիքը բացելուց հետո, աշխարհը խաղաղվում է եվ աստված իր 144 հազար ընտրյալների հետ տեղափոխվում է դեպի նոր երկիր, նոր երկինք, այսպիսով էլ հաստատվում է աստծո թագավորությունը: Վեցերորդ կնիքը բացելով, կամ որ նույնն է միջուկային զենքի ստեղծումից ու կիրառումից հետո, մարդը հասկացավ, որ իր համար փակվում է պատերազմների դարաշրջանը, և պետք է բացվի նոր դարաշրջան, սակայն թե ինչպես այն պետք է տեղի ունենա, դեռևս մարդու համար մնում է փակ: Մարդկության համար նոր, առանց պատերազմների, դարաշրշանի բացումը տեղի կունենա մարդու ինքնաճանաչումով, այսինքն մարդ պետք է իմանա թե ով է ինքը, ինչպես է հայտնվել երկրի վրա, և ուր պետք է գնա: Տվյալ հարցի պատասխանը գտնելու համար, մենք պետք է իմանանք թե՝ ինչպես է առաջացել մեր արեգակնային համակարգը եվ ինչպես ենք մենք հայտնվել այս երկրի վրա: Այն հարցի պատասխանը թե՝ ինչպես է առաջացել մեր արեգակնային համակարգը, Դուք կարող եք գտնել իմ այս ֆորումում հրապարակվախ «Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած» հոդվածում, իսկ թե մենք ինչպես ենք հայտնվել այս երկրի վրա, կփորձեմ համառոտ ներկայացնել։ Ուրեմն «Արեգակնային համակարգի առաջացման նոր վարկած» հոդվածում եկել էինք այն համոզման, որ ԱՀ ի մոլորակները պարբերաբար ծնվում են արեգակից ու հեռանում: Նույն հոդվածում պարզել էինք նաև, որ Նեպտունից մինչև Երկիր մոլորակների որոշակի բնութագրեր, ինչպիսիք են առանցքային պտույտների պարբերությունները, պտտման առանցքի թեքությունները պտտման հարթությունների նկատմամբ, ինչպես նաև արբանյակների առկայությունը ունեն արհեստական ծագում, որի նպատակը եղել է այն, որ մոլորակը դարձվի պիտանի կենսական պրոցեսների ընթացքի համար: Մոլորակների այս խումբը այսուհետ կանվանենք ձևավորված մոլորակներ, իսկ Վեներան ու Մերկուրին ոչ ձևավորված։ Եթե այս երկու խմբի մոլորակները համեմատենք միմյանց հետ, ապա դժվար չի լինի հասկանալ աստվածների արած գործողությունները, դրանց նպատակը և թե ինչ միջոցներով են այն իրականացրել։ Հասկանալու համար աստվածների արածները կամ արարչագործության գաղտնիքը, առաջին հերթին պետք է ընդունել որ կյանքը հենց այն է ինչ որ կա երկրի վրա կենդանական և բուսական աշխարհը իր ամբողջ բազմազանությամբ, որը կառուցված է ածխածին էլեմենտի հիմքի վրա։ Որոշ գիտնականների այն պնդումները, որ կարող է գոյություն ունենալ ոչ ածխածնային, այլ քիմիական էլեմենտի հիմքով կենսաձև կարծում եմ անհիմն են, քանի որ ոչ մի այլ քիմիական էլեմենտ իր հատկություններով չի կարող նմանվել ածխածնին։ Եվ հետո օրգանական քիմիայի հիմքը հենց ածխածինն է, և այլ էլեմենտի հիմքով ուրիշ օրգանական քիմիա բացահայտված չէ և դժվար էլ բացահայտվի։ Երկրորդը, որ աքսիոմատիկ կարգով պետք է ընդունել դա կյանքի համար անհրաժեշտ չորս պայմաններն են' հող, ջուր, օդ և ջերմություն։ Այս չորս պայմանները միաժամանակ առկա են միայն երկիր մոլորակի վրա, շնորհիվ երկրի արեգակից ունեցած հեռավորության և երկիր մոլորակի այնպիսի բնութագրերի, ինչպիսիք են իր առանցքի շուրջը պտտման պարբերությունը և բնական կոչվող արբանյակի առկայությունից։ Արեգակից ավելի հեռու գտնվող, քան երկիրն է, մոլորակների Արեգակից ստացած ջերմային էներգիան բավարար չէ, իսկ մոտ գտնվող մոլորակներինը գերազանցում է կենսական պրոցեսների համար անհրաժեշտ էներգիայի քանակին։ Դրա համար արեգակից այն հեռավորությունը, որտեղ երկիր մոլորակն է պտտվում, անվանվում է կյանքի գոտի, որից դուրս կամ ներս կյանք գոյություն ունենալ չի կարող։ Մյուս կողմից, արեգակից ծնված մոլորակը, հեռանալով արեգակից և մտնելով կյանքի գոտի, ինքը իրենով չի կարող կյանք ստեղծել, քանի որ առանց որոշակի ձևափոխումների կյանքի համար անհրաժեշտ չորս պայմաններից երեքը' օդը, ջուրը և ջերմությունը չեն համապատասխանի կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ պարամետրերին։ Վեներա մոլորակը, որը երկրից հետո հաջորդ մոլորակն է, որը պետք է մտնի կյանքի գոտի, չի կարող ունենալ կյանքի համար անհրաժեշտ պայմաններից երեքը' ջուր օդ և ջերմություն, քանի որ այդ մոլորակը ներկայումս ջրազուրկ է, մթնոլորտային ճնշումը հասնում է հարյուր երկրային մթնոլորտի, որը երկրային չորս օրվա ընթացքում մոլորակի շուրջը կատարում է մեկ պտույտ, որի արագությունը մի քանի անգամ գերազանցում է երկրի վրա տեղի ունեցող ամենաուժեղ քամիների արագության, և վերջապես Վեներան իր առանցքի շուրջը պտտվում է երկրային 244 օրվա ընթացքում, որի պատճառով մոլորակի մի կողմը 122 օր տաքանում է, իսկ մյուս կողմը նույնքան օր սառում։ Նման պայմանների դեպքում, եթե Վեներայի հեռավորությունը արեգակից լինի երկրայինին հավասար, ապա նրա լուսավոր և մութ կողմերի ջերմաստիճանների տարբերությունը կհասնի հարյուրների, իսկ երկրի վրա, որտեղ կյանքի համար ստեղծված են ամենաօպտիմալ պայմանները, այն կազմում է տասից տասնհինգ աստիճան Ցելսիուսի սանդղակով։ Իսկ եթե Նեպտունից մինչև Մարս մոլորակներից որն էլ բերվի կյանքի գոտի, ապա այդ մոլորակների վրա կլինի կյանքի համար այնպիսի պայմաններ, ինչպիսին կա երկրի վրա, քանի որ այդ բոլոր մոլորակների իրենց առանցքի շուրջը պտտման պարբերությունները կամ մոտ են երկրայինին, կամ փոքր են, որի շնորհիվ այդ մոլորակների վրա լուսավոր ու մութ կողմերի ջերմաստիճանների տարբերությունը չի գերազանցի երկրայինին և որի շնորհիվ էլ այդ մոլորակների վրա ջուրը կլինի հեղուկ վիճակում, օդը գազային։ Իսկ Վեներա մոլորակը երբ որ մտնի կյանքի գոտի, առանց բանական էակների միջամտության, այնտեղ չեն կարող ինքնաբերաբար առաջանալ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։ Իրականում հենց կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն էլ մոլորակի վրա հանիսանում է աշխարհի արարում, այլ ոչ թե ամբողջ տիեզերքի ստեղծելը ոչնչից, ինչպես ասվում է Աստվածաշնչում։ Արեգակնային համակարգի մոլորակների բնութագրերից պարզ երևում է, թե որ մոլորակներն են ձևավորված կենսական պրոցեսների ընթանալու համար և որոնք ոչ։
Շարունակությումը հաջորդ էջում
Էջանիշներ