Մոլորակների բնութագրերից երևում է նաև, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել մոլորակները, բնակելի դարձնելու համար։ ;Մեզ մնում է գտնել երեք հարցի պատասխան առաջին, ովքեր են իրականացրել մոլորակների ձևավորումը, երկրորդ, որ գործողությամբ ինչ նպատակ են հետապնդել, և երրորդ, ինչպես և ինչ միջոցներով են իրականացրել այդ աշխատանքները, որը անվանվել է աշխարհի արարում։ Առաջին հարցի պատասխանը բխում է այն բանից թե ովքեր են ապրում մոլորակի վրա, ում է պետք դա և ով է ի վիճակի դա անել։ Երկրի վրա կենդանիների շատ տեսակներ են ապրում, բայց դրանց մեջ միակ բանական էակը մարդն է։ Մարդուց ավելի բարձր արարած երկրի վրա չկա, հետևաբար այդ գործը, և ոչ միայն գործը, այլ մարդկությունը այլ մոլորակ տեղափոխելու ամբողջ պատասխանատվությունը ընկնում է մարդու վրա։ Այստեղ մի շատ կարևոր հարց է ծագում, իսկ Աստծո, կամ ավելի ճիշտ կլինի ասել աստվածների դերը որն է այս գործում? Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է բացահայտենք' թե ով է Աստված, իսկ ավելի ճիշտ ովքեր են աստվածները և ինչ կապ ունեն մարդու հետ։ Մինչև հիմա, ոչ տարբեր ուղղությունների կրոնի սպասավորներ, ոչ էլ գիտնականներ չեն կարողանում ոչ ժխտել ոչ էլ ապացուցել Աստծո գոյության կամ չգոյության հարցը։ Խնդրի բարդությունը կայանում է նրանում, որ այս վեճին մասնակցող երկու կողմն էլ չունեն մի այնպիսի սահմանում թե վերջապես ինչ բան է Աստված։ Բացի դրանից, տվյալ խնդիրը անլուծելի է դառնում այն պատճառով, որ վեճի թե մեկ, թե մյուս կողմը չեն ընդունում միմյանց կողմից բերված, անզեն աչքով տեսանելի փաստարկները, այլ առաջնորդվում են տրամաբանությունից զուրկ դոգմաներով։ Մի օրինակ բերեմ, որը ցույց է տալիս թե ինչ կարգի են կառչած թե մեկ, թե մյուս կողմը իրենց մոտ ընդունված դոգմաներից։ Այսպես, ուրեմն կրոնի սպասավորները Աստվածաշնչի ամեն մի տառը ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն։ Երբ որ նրանց ասում ես, որ աշխարհի արարման առաջին օրը Աստված առանց Արեգակի չէր կարող լույս ստեղծել ու բաժանել լույսը խավարից, իսկ արարման չորորդ օրը նոր արեգակն ու մնացած լուսատուները ստեղծել, նրանց պատասխանը այն է, թե Աստված ամենազոր է և կարող է առանց Արեգակ էլ լույս ստեղծել։ Իսկ երբ գիտության սպասավորին ես ասում, որ երկրի իր առանցքի շուրջը պտտման պարբերությունը ու առանցքի թեքվածությունը հաշվարկային են և արված է բանական էակի կողմից, երկրի վրա կյանքի համար անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովման համար, նա միանշանակ, առանց որևէ հակափաստարկ բերելու, կասի որ դրանք պատահական ինքն իրեն ստացված պարամետրեր են, և իբր թե կյանքն է հարմարվել այդ պարամետրերին։ Պարզ է որ նման տրամաբանությամբ անհնար կլինի հասնել ճշմարտության բացահայտման։ Իսկ եթե Աստվածաշնչին մոտենանք քննադատորեն, և ընդունենք որ դրա գրողներն էլ կարող էին սխալվել, իսկ դա միանշանակ այդպես է, որում մենք համոզվեցինք առանց Արեգակ Աստծո կողմից լույս ստեղծելու փաստի անհնարինություից ելնելով, և տրամաբանորեն անհավանական բաները չընդունենք որպես դոգմատիկ ճշմարտություն, ապա հենց Աստվածաշնչի գրվածքներից կարող ենք գալ այնպիսի եզրակացության, որ մարդիք ու աստվածները միանման ֆիզիոլոգիական կառուցվածքով բանական տիեզերական էակներ են, որոնք իրարից տարբերվում են իրենց ունեցած գիտելիքների պաշարով։ Աստվածաշնչում բերված առաջին փաստը, որը ապացույց է հանդիսանում մարդու և Աստծո ֆիզիոլոգիապես նույնականության դա այն է որ Աստված մարդուն արարեց իր տեսքով, երկրորդ փաստը Ծննդոց գրքի 6 գլխում ասվում է Աստծո որդիների ու մարդկանց աղջիկների ամուսնական կապից ծնված մարդկանց մասին և նշվում, որ դրանք ավելի զորեղ էին քան մարդիք։ Իսկ եթե դիտարկելու լինենք հեթանոսության շրջանը, ապա այդտեղ մարդիք, աստվածներն ու սատանաները այնպես են իրար խառնված եղել, որ մեր ժամանակաշրջանի մարդը դժվար թե կարողանար տարբերել թե ով ով է։ Երբ որ կարդում ես պատմահայր կոչումը ստացած Հերոդոտի աշխատությունները, տեսնում ես, որ նրա ժամանակակիցները իրենց արմատները փնտրում էին աստվածների մեջ, ու զարմանում ես թե այդ ինչպես եղավ, որ մեր ժամանակվա մարդը իր արմատները փորձում է գտնել կապիկների մեջ։ Ուրեմն Հերոդոտը պատմում է թե երբ որ ինքը եղել է Եգիպտոսում, քրմերի հետ զրույցում, քրմերը ասել են որ իրենից առաջ Գեկատեյ անունով մի պատմաբան, քրմերի հետ զրույցում գլուխ է գովում թե իր 26 երրորդ սերնդի պապը այսինչ աստվածն է։ Հերոդոտը շարունակելով իր պատմությունը ասում է թե քրմերը Գեկատեյի առաջ են դնում իրենց պապերի 348 սերունդների արձանիկնները և ասում, որ այդ 348 մարդկանց սերունդների մեջ ոչ մեկը Աստված չի եղել, անգամ հերոս էլ չեն եղել, այդ ինչպես կարող է Գեկատեյի 26 երրորդ սերնդի պապը Աստված լինել, և ավելացնում են թե, ճիշտ է աստվածներն ու մարդիք ապրել են իրար հետ բայց դա եղել է շատ ավելի վաղ։ Աստվածների գոյություն ունենալու ամենավառ ապացույցը Նեպտունից մինչև երկիր մոլորակները ձևավորված լինելու փաստն է։ Նեպտուն մոլորակի ձևավորված լինելը ցույց է տալիս, որ մարդը, իսկ ավելի ճիշտ, կյանքը մեր արեգակնային համակարգում հայտնվել է այլ աստղից բանական էակների միջոցով, իսկ Մերկուրի մոլորակի բնութագրերը ցույց են տալիս, որ մարդը կամ կյանքը պետք է տեղափոխվի այլ աստղ։ Այն որ կրոնի սպասավորները խոսում են հավերժական կյանքի մասին, կամ Աստծո հավերժ լինելու մասին, դրա ապացույցը հենց սա է։ Իսկ քանի որ, թե կյանքը, թե Աստված նյութական են և հավերժ, ապա այստեղից բխում է որ թե մատերիան, թե տիեզերքը նույնպես պետք որ հավերժական լինեն։ Ստացվում է, որ փիլիսոփայական երկու ուղղությունն էլ, թե իդեալիստները, թե մատերիալիստները իրենց հիմնական պնդումներում, այն է Աստծո և մատերիայի հավերժ լինելում, երկուսն էլ ճիշտ են։ Բայց և այնպես, երկուսն էլ սխալվել են մի բանում, այն է որ ժխտել են ժամանակի մեջ փաստացի գոյություն ունեցող թե կյանքը, թե մատերիան, ընդ որում առանց որևէ լուրջ հիմքերի։ Ասվածներից հարց է ծագում, եթե աստվածները ու մարդիք երկրի վրա ապրել են միասին, կամ նույնն է թե երկրի վրա գոյություն է ունեցել բարձր զարգացած քաղաքակրթություն, ապա ուր և ինչու է այն անհետացել, որ մեզ հայտնի մարդկության պատմության ժամանակաշրջանը
սկսվում է քարե դարից,, որն էլ տեղիք է տալիս մտածել, թե կյանքը երկրի վրա սկսվել է զերոյից, այսինքն կյանքը իբր թե ծագել է երկրի վրա, այն էլ ինքն իրեն։ Նման տեսակետի կողմնակիցները անտեսում են անգամ անզեն աչքով տեսանելի բարձր զարգացածության աստիճանի հասած քաղաքակրթության թողած այնպիսի հետքերը ինչպիսիք են եգիպտական բուրգերն ու բալբեկի հսկա քարերից կառուցված շինությունները։ Նման կառույցների շինարարությունը կարելի է իրագործել միայն բարձրակարգ շինարարական տեխնիկայի կիրառմամբ, որը չէին կարող ունենալ Քեոբսի ու Միկերանի ուխտապանները ։ Թե եգիպտական բուրգերը, թե երկրագնդի տարբեր տեղերում կառուցված այնպիսի շինությունները, որոնց կառուցման տեխնոլոգիաները չեն համապատասխանում տվյալ ժամանակաշրջանի մարդկության զարգացածության աստիճանին, դրանք բոլորը նախաջրհեղեղյան բարձր զարգացած քաղաքակրթության թողած ժառանգությունն է։ Պլատոնը «Տիմեյ» աշխատության մեջ պատմում է Ատլանտիդայի մասին, որ Ատլանտյան օվկիանոսում գտնվող երեք կղզիների վրա մի պետություն հասնում է բարձր զարգացածության աստիճանի ու փորձում է ստրկացնել եվրասիական ժողովուրդներին։ Մինչ Պլատոնի Ատլանտիդայի մասին պատմածին անդրադառնալը, հարկ է նշել որ հին ժամանակներում կատարված ցանկացած նշանավոր եղելություն, որպես կանոն հաջորդ սերունդներին է փոխանցվում աղավաղված տեսքով, կամ շատ ուռճացված, կամ կիսատ պռատ, կամ էլ հենց անիրական լեգենդների կամ էպոսի տեսքով։ Ասվածի ամենավառ ապացույցը իբր Աստծո թելադրանքով գրված Աստվածաշունչն է։ Եթե Հավատանք Աստվածաշնչին, ստացվում է, որ տիեզերքը, ինչպես նաև մեր երկիրը գոյություն ունեն ընդամենը 5600 երկրային տարի, իսկ աշխարհի արարումը կատարվել է ընդամենը մեկ շաբաթում։ Իսկ զավեշտալին էլ այն է,, որ դրան հավատացողները քիչ չեն։ Իսկ հիմա փորձենք Պլատոնի Ատլանտիդայի մասին պատմածից զատենք ճշմարտությունը անիրական ստից։ Այդ պատմության մեջ կա երկու բան, որոնք ասում են այն մասին, որ ոչ մի կղզի էլ Ատլանտյան օվկիանոսում չի անցել ջրի տակ, այլ այդ պատմության մեջ խոսքը գնում է Ամերիկա մայր ցամաքի մասին։ Առաջինը դա այն է, որ ասվում է թե այդ կղզիների մակերեսը հավասար էր Ասիայի ու լիվիայի մակերեսներին իրար հետ վերցրած, իսկ դա ավելի է քան Ամերիկա մայր ցամաքի մակերեսը։ Ատլանտյան օվկիանոսի մակերեսը երկու անգամ է մեծ Ամերիկա մայր ցամաքի մակերեսից, և եթե Ատլանտյան օվկիանոսում այդ չափերով կղզիներ եղած լինեին, ապա այն պետք է գրավեր օվկիանոսի կեսը։ Անհիմն է մտածել թե նման չափերով ցամաք տարածքը կարող է առանց հետք թողնելու անցնել ջրի տակ։ Երկրորդը դա այն է որ ասվում է թե կղզիներից այն կողմ ծով էր իսկական ծովի իմաստով, այսինքն շատ մեծ ծով,, իսկ ծովից այն կողմ, Մայր ցամաք։ Մի քիչ աշխարհագրություն իմացող մարդը այդ պատմածից կհասկանար, որ Ատլանտիդան ու ներկայիս Ամերիկա մայր ցամաքը նույնն են, իսկ այն մեծ ծովը, որից հետո էլ մայր ցամաք է ընկած, խաղաղ օվկիանոսն է։ Այս պատմության մեջ ասվում է, որ այն ժամանակներում դեռ ծովը, այսինքն Ատլանտյան օվկիանոսը, նավարկելի էր և ատլանտները մեծաթիվ զորքով հարձակվում են, նպատակ ունենալով ստրկացնել Եվրասիայական ժողովուրդներին։ Քանի որ այս պատմությունը Պլատոնին է հասել Սալոնի իր թոռանը պատմածով, որն էլ իր հերթին լսել է Եգիպտոսում քրմերի հետ ունեցած զրույցում, ըստ քրմերի պատմածի, այդ պատերազմը ընթացել է քրմերի ժամանակաշրջանում ամենաառաջավոր զենք համարվող նիզակներով, իսկ դեպքը տեղի է ունեցել քրմերի պատմածից 9000տարի առաջ։ Եթե ատլանտիդայի զորքը իրոք զինված լիներ նիզակներով, դա կնշանակեր, որ այդ քաղաքակրթության զարգացածռւթյան աստիճանը համընկնում է այս պատմությունը պատմած քրմերի քաղաքակրթության զարգացման աստիճանի հետ, իսկ նման աստիճանի զարգացման փուլում գտնվող քաղաքակրթությունը չեր կարող Ամերիկա մայր ցամաքից այնպիսի մեծաքանակ զորք անցկացնել օվկյանոսով, ինչպիսին նշվում է քրմերի պատմածում։ Հենց այս պատճառով էլ քրմերը ատլանտիդան բերել մոտեցրել են եվրոպային, իսկ մեր ժամանակների ատլանտոլոգներն էլ անուշադրության մատնելով վերը նշված երկու հանգամանքները, որոնք ցույց են տալիս Ատլանտիդայի ու Ամերիկայի նույնականությունը, ընդունել են թե ատլանտիդան անհետ անցել է ջրի տակ։ Իրականում Ամերիկյան մայր ցամաքից մեծաքանակ զորք դեպի Եվրասիա կարող էր անցկացնել առնվազն մեր քաղաքակրթության մակարդակի զարգացման հասած քաղաքակրթությունը։ Իսկ ինչո՞ւ չէր կարող ջրհեղեղից առաջ մարդկությունը, թեկուզ զրոյական մակարդակից, հասած լիներ մեր քաղաքակրթության մակարդակին։ Չէ որ մեր քաղաքակրթությանը ընդամենը մի 3 հազար տարի պահանջվեց նիզակով կռվելու մակարդակից հասնել ատոմային դար։Եթե մարդկության զարգացման համար հազարամյակներ են պահանջվում, ապա ատոմային դարից քարե դար ընկնելը ընդամենը օրերի հարց է։ Ըստ քրմերի պատմածի երբ եկել է ահեղ երկրաշարժերի ու ջրհեղեղների ժամանակը մեկ օրում Ատլանտյան օվկիանոսը դառնում է անանցանելի։ Բայց դա տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ ասիաի ու լիվիայի մակերեսին հավասար կղզիները անցել են ջրի տակ, այլ այն պատճառով, որ բարձր զարգացման աստիճանի հասած քաղաքակրթությունն է դարձել մեծ աղետի զոհ, ընկնելով քարե դար։ Այս պատմության մեջ ամենակարևոր և անհավանական սուտն էլ այն է, որ իբր թե ատլանտների դեմ պատերազմում հաղթանակը տանում են Աթենքի քաղաքացիները, որոնք շնորհիվ ովմն աստվածուհի Նեյտի դրված օրենքների իրենց ժամանակաշրջանում եղել են հզոր ազգ ու պետություն, քանի որ սերվում էին աստվածներից։ Սուտն այստեղ այն է, որ ատլանտների նկատմամբ տարած հաղթանակը վերագրվում է մի քաղաքի։ Իրականում ատլանտների դեմ պատերազմին կարող է մասնակցած լինել ամբողջ Ասիան, իսկ հնդկական Ռամայանա էպոսին որպես հիմք է ծառայել հենց այդ իրադարձությունը։ Այսպիսով վերը շարադրված փաստերը մեզ հիմք են տալիս ընդունել, որ մարդը ոչ թե աստվածաշնչյան աբստրակտ Աստծո կավից սարքած ու շունչ փչած արարած է, կամ էլ կապիկից էվոլյուցիոն ճանապարհով առաջացած մի անկատար էակ, այլ մեզ այս երկիրը հասցրած աստվածների ժառանգ, որի առաջ բնությունը խնդիր է դրել կրկնել իր հայրերի սխրանքը, այն է ճանապարհ բացել իր սերունդների համար դեպի հավերժություն։ Առաջին հարցին պատասխանեցինք, հիմա փորձենք պատասխանել երկրորդ հարցին։ Ձևավորված մոլորակը չձևավորված մոլորակից տարբերվում է երեք բնութագրերով։ Ձևավորված մոլորակը ունի ժամերով չափվող առանցքային պտույտ, բնական կոչվող արբանյակ կամ արբանյակներ, կենսական պրոցեսների ընթացքի համար անհրաժեշտ բաղադրության մթնոլորտ և ջրոլորտ։ Վերջինները ունենում է այն մոլորակը, որտեղ կյանք կա, իսկ կյանքի գոտուց դուրս եկած մոլորակների վրա ջուրը կլինի սառած վիճակում, ավազով ու հողով ծածկված, իսկ մթնոլորտը առանց թթվածնի։ Հաջորդ չձևավորված մոլորակը, որը պետք է ձևավորվի քաղաքակրթությունը.այնտեղ տեղափոխելու համար' Վեներան է, որը իր առանցքի շուրջը պտտվում է 244 երկրային օրում, չունի ոչ մի արբանյակ, իսկ մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթու գազից, որի ճնշումը հասնում է 100 երկրային մթնոլորտի, որն էլ երկրային 4 օրում մոլորակի շուրջը կատարում է մեկ պտույտ։