Sambitbaba-ի խոսքերից
Այնքան էլ համաձայն չեմ։
Նախ, կա մեկ այլ դասական օրինակ էլ. փողը երբեք բավականաչափ չի լինում։ Եվ հետո...
Երբ հարցը վերաբերվում է փողին, ասում ես. ես փող ունեմ կամ չունեմ։
Երբ հարցը վերաբերվում է երջանկությանը, ասում ես. ես երջանիկ եմ կամ չեմ։
Սա նշանակում է, որ փողը ձեռքբերովի բան է, իսկ երջանկությունը պետք է ոչ թե ձեռք բերել, այլ երջանիկ պետք է լինել։
Իսկ երջանիկ լինելու համար ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ է երջանկությունը։
Իհարկե, եթե ես երջանկությունը դարձնում եմ նույնպիսի ֆիզիկական արժեք ինձ համար, ինչպես փողը...
Բայց դա արդեն շատ սուբյեկտիվ «երջանկություն» Է։
Չէ՞ որ ժամանակին մի Ուսուցիչ ասել է. «Երանի՜ չքավորներին»։ Հո հենց էնպես չի ասել։ Չարժէ՞ արդյոք այս մասին էլ մտածել։
Միգուցե այն պատճառով, որ չքավորը կորցնելու բան չունի՞։ Չէ՞ որ առավել ոչ-երջանիկ մենք զգում ենք մեզ հենց կորցնելիս...
Էջանիշներ