User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Բարոյական խիզախություն / moral courage / Zivilcourage

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա էն մարդիկ, ովքեր ևս զգում են, որ ինչ֊որ բան ա կատարվում, որ իրանց արժեքներին դեմ ա ու կուզեին ինչ֊որ բան ասել/անել, հաճախ լռում են, որտև ուղղակի չգիտեն թե ինչ կարան ասեն/անեն։ Եթե հավես ունենաս փորձով կիսվելու, շատ հետաքրքիր կլինի կարդալ, թե կոնկրետ իրավիճակներ ոնց են անցել։

    Մերսի թեմայի համար
    Էս թեմայում փորձով կիսվելը գլուխ գովալու պես բան կլինի, դրա համար մի թեթև կանդրադառնամ երկու օրինակի։

    Մեկը մոբբինգի թեմա էր (շա՜տ վաղուց), ու պետք էր բոլորին իրար գլխի հավաքել, նաև մարդկանց, ովքեր ավելի բարձր դիրքերի են, քանի որ մենակ ներքին խոսակցություններով հարցը չէր լուծվելու։ Ու գիտեի, որ իմ խոսքը մի խումբ մարդկանց (էդ թվում՝ ղեկավարի) խոսքի դեմ է լինելու, բայց ինձ համար կարևոր էր, որ բոլորը լսեին ու շանս լիներ մոբբինգի ենթարկվող մարդուն էդ իրավիճակից հանելու։ Շատ ծանր էր ինձ հոգեպես էդ ամբողջի դեմ դուրս գալը, բայց ընթացքում զգացի, որ ուրիշ աջակիցներ էլ են հայտնվում խմբում։

    Մյուս օրինակը մոտ մի 2-3 տարի առաջ էր, երբ կյանքումս առաջին (և կարծում եմ՝ վերջին) անգամ ինքս թիմի ղեկավար էի, ու մեր կազմակերպության բոլոր 12 բաժնի ղեկավարները ամիսը մեկ հանդիպում էի սուպերվիզիայի, որի ընթացքում պիտի հնարավորություն ունենային իրենց «ղեկավարային» դերին առնչվող խնդիրների մասին խոսել և աջակցություն ստանալ՝ մեկը մյուսից ու նաև սուպերվիզորից։
    Ես նոր էի էդ խմբում, քանի որ նոր էի անցել թիմային ղեկավարի դիրքին, ու ինձ հենց առաջին հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ էս մարդիկ հավաքվում են իրար գլխի, (նաև ամբողջ կազմակերպության ղեկավարին խումբ բերելով), ու վատաբանում են իրենց աշխատողներին՝ անուններով։ Թե բա սա փակ խումբ է, և ամբողջ խոսացածը մնում է խմբում, կարող ենք խոսել ումից ուզենք։
    Ես իհարկե կարող էի հասկանալ, որ մարդ ինչ-որ խնդրի վերաբերյալ թեմա ունի և ուզում է արտահայտվել՝ անոնիմ կոնտեքստով։ Բայց էստեղ հնչում էին անուններ, ու էդ մարդկանց բոլորս ճանաչում էինք։ Առանց էդ մարդկանց իմացության և մասնակցության՝ իրենց կոխում էին ցեխը ու հանում, ամեն տեսակի չհիմնավորված ենթադրություններով ու սպեկուլացիաներով։ Այ էսպիսի «սուպերվիզիա»։
    Էնպես չի, որ ես մարդկանց մասին ուրիշների հետ երբևէ չեմ խոսում կամ իրենց էս կամ էն գիծը չեմ քննարկում, բայց էդ օֆիցիալ խումբը, որը ոչ այլ ինչ էր, քան աշխատանքում լեգիտիմ դարձրած կեղտոտ բամբասանք, ուղղակի անընդունելի էր ինձ համար։ Ու հնարավոր չէր լռել․ պիտի դուրս գայի թե իմ «պաշտոնակից» կոլեգաների, թե կազմակերպության ղեկավարի, թե սուպերվիզորի դեմ։
    Էդպես էլ արեցի երկրորդ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ ինձ համար ընդունելի չի կոլեգաներին հանել բեմահարթակ՝ առանց իրենց ներկայության, ու ես սրան չեմ մասնակցելու։ Սուպերվիզորը թե բա՝ դու շատ ջահել ես, անփորձ, մեր խելոք մեթոդները չես հասկանում, բլա բլա։ Էն որ փաստարկ չունեն՝ անցնում են «ջահելությանը», ինչը սկի հիմնավորված էլ չէր 40 տարեկան յեքա էշիս դեպքում։ Էտեղ արյունը բարձրացավ ճակատիս, ու ինչ մտածում էի իրենց խմբի մասին, ասեցի։ Մի պահ քար լռություն էր։ Հետո կոլեգաներից մեկը շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ լրիվ հասկանում է ինչ նկատի ունեմ, մի քանիսն էլ միացան ու ասեցին, որ իրականում իրենց վատ են զգում, երբ խմբում խոսակցությունները անհատների ուղղությամբ է գնում։
    Հետո, երբ ես արդեն էնտեղ չէի, իմացա, որ սուպերվիզորին փոխել են ու էդպիսի «օրգիաներ» էլ չեն անում։

    Էդպես։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.02.2023), enna (02.02.2023), Freeman (02.02.2023), Sambitbaba (13.02.2023), մարդ եղած վախտ (02.02.2023), Նաիրուհի (11.02.2023), Ուլուանա (02.02.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •