User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Բարոյական խիզախություն / moral courage / Zivilcourage

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ, որ իմ բացած թեմաներում սովորաբար բոլոր կարծիքները, որոնք կարդում եմ, շնորհակալում եմ, այսինքն՝ «շնորհակալություն կարծիքի համար», ինչը չի նշանակում, թե անպայմանորեն համաձայն եմ էդ կարծքիների հետ։

    Հիմա թեմայի վերաբերյալ։
    Ինձ համար մեծ տարբերություն կա, թե բարոյական խիզախություն ցուցաբերելով՝ ինձ ֆիզիկական վնասի տակ եմ դնում, թե միայն հոգեկան-բարոյական։
    Ֆիզիկական վնասից հաստատ կխուսափեմ, այսինքն՝ եթե իմանամ, որ ծեծվելու, ֆիզիկական բռնության ենթարկվելու կամ մեռնելու վտանգ կա, հաստատ չեմ խառնվի․ ես իմ մարմնի հանդեպ չափազանց հոգատար եմ ու զգույշ։
    Բայց եթե խոսքը նրա մասին է, որ իմ դիրքով մնալու եմ իմ արժեքներին հավատարիմ և դրա պատճառով կարող է հոգեպես-բարոյապես տուժեմ՝ ինչ-որ բանից զրկվեմ (ասենք՝ աշխատանքից, դիրքից, հարգանքից), վատ վերաբերմունքի արժանանամ, ընկերներ կորցնեմ (արդյո՞ք ընկերներ էին), թարս հայացքներ ստանամ, մենակ մնամ, միևնույն է կանեմ։ Դուրս կգամ անարդարության, խտրականության ու իմ պատկերացրած այլ բացասական երևույթների դեմ։
    Խոսքը միայն վիրտուալ հարթակների մասին չի իհարկե։

    Հետաքրքիրն էն է, որ հաճախ կողքից ուրիշ մարդիկ էլ կան, որ քո կարծիքին են, բայց սպասում են, որ մեկն առաջին քայլն անի, ու դրանից հետո իրենք էլ են միանում։ Նույնիսկ էն պարագայում, երբ թվում է՝ խմբում լրիվ մենակ ես քո տեսակետի / արժեքների հետ, մեկ էլ զգում ես, որ չէ, էս կողքինները ընդամենը չէին համարձակվում առաջինը լինել՝ բացասական երևույթի դեմ դուրս գալուց։ Ու շատ արագ միանում են քեզ։
    Սա իմ փորձից եմ ասում։
    Իմ դեպքում ես տենց հստակ տարանջատում չեմ անում ֆիզիկականի ու հոգեկանի միջև։ Ընդ որում, ոչ շատ վաղուց այդ հարցն իմ համար ոչ թե աբստրակտ էր, այլ շատ կոնկրետ։
    Խոսքը չպատվաստվածների նկատմամբ սահմանափակումների մասին է։ Ես դրանք սխալ էի համարում ու մինչև վերջ QR կոդ չունեցա։ Այդ սկզբունքի խաթր ստիպած եմ եղել ահագին նվաստացուցիչ հանգամանքներում հայտնվել, որոնք ինչպես հարևան թեմայում նշեցի, չեն մոռացվել, բայց հիմա խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ եթե երկրում ապրելու իրավունքի վրա տարածվեր սահմանափակումը, շատ դժվար որոշման առաջ էի կանգնելու։ Չեմ բացառում, որ ընտրեի գնալ պատվաստվել, չնայած ոչ մի ֆիզիկական վնաս չէր սպառնում։ Երկու հատ քաղաքացիություն ունես, գնա, քո երկրներում ապրի, այնտեղ բողոքի ինչքան սիրտդ ուզում է։ Մյուս կողմից, մի երկու ֆիզիկական չափալախը որոշմանս վրա հաստատ չէին ազդի։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.02.2023), Sambitbaba (13.02.2023), Վիշապ (02.02.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •