Մեր քաղքենի դարում քաղաքացիական խիզախությունն արտահայտվում է ֆեսյբուքներում «համարձակ» մեսիջներ ու ստատուսներ դնելով ։ճ
«Պատահական սխալներ» ուղղելու ռիսկային քայլերն ու հերոսությունները վայթե ավելի շատ կինոներում ու տիկտոկներում կարելի է տեսնել բեմադրության տեսքով, քան թե իրականության մեջ։ Իսկ իրականության մեջ, ըստ իմ ողորմելի կյանքի փորձի` գրեթե միշտ բոլոր տեսակի «անբարոյական», կամ «սխալ» դրսևորումները երկու կողմ ունեն, որտեղ թե ագրեսորները ու թե զոհերը, կամ սխալի դեպքում, տուժվողները քաղում են սեփական հիմարության, կամ նախկին սխալների պտուղները մի ինչ–որ իրադարձության տեսքով։
Ասենք ես հավասարաչափ խղճում եմ ծեծկռտուքի մեջ թե ծեծողներին ու թե ծեծվողներին, ու ասենք ծեծվողի մարմինը կարելի է փորձել փրկել, որ ավելի վնասվածքներ չստանա, բայց ծեծողի ու ծեծվողի խիղճն ու հոգին փրկելը շատ, շատ ավելի բարդ ու տևական գործ է։
Մյուս կողմից, ինձ թվում է, որ եթե մարդս ականատես է որևէ անարդարության ակտի, դա մեսիջ է կյանք կոչված ծրագրի կողմից, բայց պարտադիր չի, որ հենց անմիջապես գործողության մղելու համար, միգուցե ուրիշ պատճառով է։ Օրինակ ասենք էն հումորի մեջ, որ էկսհիբիցիոնիստ մանյակը մորքուրին իր ինտիմ մասերն է ցուցադրում, ապա մորքուրը ճիշտ է կողմնորոշվում, ասելով` «թու՜, ձու մոռացա առնել» ։Ճ
Ասենք Սան Ֆրանցիսկոյի կասկածելի փողոցներով քարշ գալիս, եթե մի խաչմերուկից աջ թեքվելիս նկատում ես փողոցին ընկած մերկ զոմբիների, դա ոչ թե ենթադրում է, որ պիտի բաճկոնովդ դրանց ծածկես ու զանգես 9-11, կամ օգնություն գոռաս, որ մնացած անցորդները ուշադրություն դարձնեն, այլ` պիտի ձախ թեքվեիր։
Ու առհասարակ, հերոսությունը դեպքերի մեծամասնությունում անշնորհակալ գործ է, ու շատ ժամանակ անարդարության, կամ դժբախտության ակտի ականատես լինելը տեղով արդեն պատիժ է, որը հաճախ պետք է հոժարակամ ընդունել, ավելի մեծ պատժից խուսափելու համար։ Ասենք ակնհայտ դեպքերում, երբ քո միջամտությունը իսկապես իրատեսականորեն (ըստ քո տվյալ պահի տեսանկյունի) կարող է լավացնել ընդհանուր վիճակը, երևի պիտի ստիպված միջամտես։ Օրինակ Շավարշ Կարապետյանի դեպքը կարելի է հիշել, իմ կարծիքով ինքը պատահական չի գտնվել դեպքի վայրում, ու վայթե ճիշտ որոշում է կայացրել։
One_Way_Ticket–ի հետ համաձայն եմ, որ ոչ մի ունիվերսալ բան չկա, ամեն ինչ խիստ սուբյեկտիվ է, ու պետք չի շատ սրտին մոտ ընդունել, եթե ասենք աշխարհը փրկելու համար մարդս բավականաչափ կամք ու խիզախություն չունի տուտուզը դիվանից պոկելու ու փողոց դուրս գալու համար։ Կործանվելն էլ է բնական ընտրություն![]()
Էջանիշներ