User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Բարոյական խիզախություն / moral courage / Zivilcourage

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարոյական խիզախություն / moral courage / Zivilcourage

    Գերմանիայում առաջին անգամ "Zivilcourage" (արտասանությամբ՝ «ցիվիլքուղաժե») տերմինի հետ մոտ 10 տարի առաջ եմ առնչվել, երբ ոստիկանների կողմից կազմակերպվող մի կուրսի հանդիպեցի, որը նաև էս թեմային էր անդրադառնում։
    Գրեմաներում տերմինը մի մասով նշանակում է՝ քաղաքացիական, մյուս մասով՝ քաջություն, խիզախություն։
    Բացատրվում է մոտավորապես հետևյալ կերպ։
    "Zivilcourage"-ը ներառում է տհաճ կամ նույնիսկ սպառնալից իրավիճակում սեփական անվտանգությունն ու հարմարավետությունը մի կողմ դնելու պատրաստակամությունը և կարողությունը՝ արդար համարվող գործին տեր կանգնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
    Էն կուրսը, որ ոստիկաններն էին անցկացնում, հատկապես նրա վրա էր շեշտ դնում, թե ոնց պահել քեզ, երբ ականատես ես լինում հասարակական որևէ արարքի, որը քեզ համար անընդունելի է, բայց միևնույն ժամանակ կարող է դրանում ներքաշվելը վտանգավոր լինել։ Ասենք՝ տեսնում ես, թե ոնց են մի խումբ ջահելներ ինչ-որ մեկին նեղում տրանսպորտում կամ փողոցում։ Ոնց պահես քեզ։

    Ժամանակի հետ գնացի տերմինի հետևից ու տեսա, որ անգլերենում "civil courage" էդքան էլ չի օգտագործվում (թեև մի երկու տեղ աչքովս ընկել է), այլ ընդունված է "moral courage" անվանումը, ասել է թե՝ «բարոյական քաջություն» կամ «բարոյական խիզախություն»։
    Ու թեև գերմաներենի հետ սահմանումները մոտ են իրար, էստեղ շեշտը հենց բարոյական արժեքների վրա է։ Խոսքը նրա մասին է, թե ինչքանով է մարդ պատրաստ վեր կանգնել իր արժեքների համար, եթե անգամ իրավիճակը հեչ ձեռնտու չի իր համար, ասենք՝ պատժի վտանգ կա։
    Ասենք, ականատես լինելով խտրականության՝ դրան դեմ դուրս գալու խիզախություն ունենալ (լինի դա ռասիզմ, սեքսիզմ, հոմոֆոբիա, թե ուրիշ մի բան), էն դեպքում, երբ իրավիճակը կարող է պայթյունավտանգ լինել, և ինքը տուժի դրանից։ Բայց անգամ իմանալով վտանգի մասին՝ մարդ հետ չկանգնի իր բարոյական արժեքներից և քաջություն ունենա դա արտահայտելու։

    Ինձ համար սա շատ կարևոր թեմա է, հատկապես՝ դաստիարակության հարցում։ Որ երեխային սովորեցնես ուժ ու քաջություն ունենալ՝ սեփական արժեքների համար պայքարելու, եթե նույնիսկ գիտի / կարծում է, որ աջակցություն չի ստանալու։ Այլ ոչ թե գնալ կոնֆորմիզմի ճանապարհով, որովհետև էդպես հեշտ է ու հարմար։ Որ պատրաստ լինի նաև ուրիշների համար վեր կանգնել, եթե անարդարության է ականատես լինում։

    Կարող է և էդքան էլ միանշանակ հարց չի, որովհետև ապահովությունն ու անվտանգությունն այնուամենայնիվ կարևոր թեմա է։ Ինչի՞ գլուխ դնեմ, եթե մենակ տուժելու եմ դրանից։ Արդյո՞ք բարոյական արժեքներն ավելի կարևոր են, քան ապահովությունն ու բարեկեցությունը։

    Վերջ, էս էի ուզում ասել
    Ուրախ կլինեմ լսելու ձեր կարծիքները թեմայի շուրջ։
    _______________________________________________________________________________

    Թեմային առնչվող նախաքննարկումը՝ էստեղ։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (01.02.2023), Sambitbaba (13.02.2023), Բարեկամ (02.02.2023), մարդ եղած վախտ (02.02.2023), Նաիրուհի (02.02.2023), Ուլուանա (01.02.2023), Վիշապ (02.02.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •