Փաստորեն, ցանկությունը պակասել ա, բայց չի անցել դեռ: Կարծում եմ` մի օր կանցնի կամ ավելի կթուլանա:

) Համենայնդեպս, ես հակված եմ համարելու, որ օրգանիզմը պահանջում ա էն, ինչին սովոր ա: Ու ընդհանուր առմամբ առողջ օրգանիզմը անառողջ բաներ չի էլ պահանջում, դրանք սկսում են այլևս չգրավել: Ես սա համ սեփական փորձից եմ համոզվել, համ էլ կարդացել եմ դրա մասին: Ինձ, օրինակ, արդեն քանի տարի ա` չի ձգում էն ամենը, ինչը ես անառողջ եմ համարում: Այսինքն` դիմանալու, ինձ զսպելու կարիք չունեմ նույնիսկ, ուղղակի սիրտս չի ուզում էլ տենց բաներ: Որ կողքս ուտում են, շատ հազվագյուտ դեպքերում կարող ա զուտ պահի տակ մի քիչ ուզեմ, բայց շատ արագ անցնում ա: Ոչ մի ուտելիքի պակասից չեմ տառապում, ինձ զրկված չեմ զգում բացարձակապես: Էս հարցում, կարծում եմ, երկու գործոն ա դեր խաղում. մեկը գիտակցական մոտեցումն ա, այսինքն` տվյալ ուտելիքի վնասակարության գիտակուցմն էնքան հստակ, հիմնավոր ու ուժեղ ա, որ ճնշում ա ցանկությանը, մյուսն էլ, որ արդեն ասեցի, օրգանիզմը որ ընդհանուր առմամբ առողջ ա լինում ու վնասակար բաներին սովոր չի լինում, չի էլ պահանջում: Մարդիկ շատ թերագնահատում եմ էդ սովոր լինելու հանգամանքը: Վնասակար բաներ ուտելու ամենատարածված արդարացումն էն ա, որ ասում են` եթե օրգանիզմը պահանջում ա, ուրեմն պետք ա: Բայց հեչ չեն մտածում, որ օրգանիզմը պահանում ա ընդամենը էն, ինչին որ սովորեցրել ես իրան. եթե աղբին ես սովորեցրել, բնականաբար, աղբ էլ պահանջելու ա: Էդ նույն մոտեցմամբ կարելի էր պնդել, որ, օրինակ, ալկոհոլիկի օրգանիզմը ալկոհոլ ա պահանջում, ուրեմն պետք ա, թմրամոլի օրգանիզմը թմրանյութ ա պահանջում, ուրեմն դա իրան պետք ա, նույնն էլ ծխախոտը: Բայց հո չե՞նք համարում, որ տվյալ բաներն օգտակար են էդ մարդկանց համար, չէ՞: Իսկ օրգանիզմին լիովին վստահել կարելի ա մենակ էն դեպքում, երբ էդ օրգանիզմի վրա էնքան ես աշխատել, որ գիտես` վատ բան չի պահանջի: Այլ կերպ ասած` օրգանիզմդ էդ վստահությունը պետք ա «վաստակի» նախ և առաջ: Ասենք, ամբողջ օրը ֆասթֆուդի ու շաքարի վրա նստած մարդու օրգանիզմի պահանջներին ո՞նց վստահես:
Էջանիշներ