User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Աշխատանքի դերը մեր կյանքում

  1. #16
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա մի գիրք եմ կարդում` Society of Singularities, էստեղ Ռեկվիցն ասում է, որ նոր «էլիտաները» նրանք են, ում գործը ստեղծագործական է, և գրեթե չի ներառում մեխանիկական գործողություններ. սա «բարձր» խավն է, որից ավելի ցածր է պրեկարիատը, նրանք, ովքեր հիմնականում աշխատում են սերվիսի ոլորտում և հեշտորենկարող են փոխել աշխատատեղերը՝ նույնքան հեշտորեն յուրացնելով այլ՝ նմանատիպ աշխատանքի առանձնահատկությունները (aka Սթարբաքսի գանձապանից մինչև զանգերի կենտրոնի աշխատող՝ հեռահաղորդակցության ոլորտում և այլն)։
    Այստեղ մեկ այլ հետաքրքիր բան էլ է նշվում՝ այն է, որ «էլիտաներին» է հիմնականում տրված աշխատանքից հաճույք ստանալու ընտրության իրավունքը, իսկ պրեկարիատը աշխատում է, որ աշխատանքից դուրս կարողանա հաճույք ստանալ կյանքի այլ բարիքներից։
    ԻՆչ-որ չափով համաձայն եմ այս պնդման հետ, քանի որ ունեմ նման փորձառություն։

    Ես աշխատանքի անցել եմ առաջին անգամ հենց իմ մասնագիտությամբ, տարիքիս և զրոյական փորձիս հետ համադրությամբ՝ բավական բարձր աշխատավարձով։ Գործս ստեղծագործական էր, ակտիվ, իսկ միջավայրը, ըհըմ, մեղմ ասած՝ անբարեջահող, քանի որ ունեի ինձ վրա (և ընդհանարպես բոլորի) գոռացող ղեկավար, ով շատ ճնշող էր և խանգարում էր իրոք հաճույք ստանալ գործից։ Որևիցե մի պահից ես սկեսցի երանությամբ մտածել այն ընկերներիս մասին, ովքեր ավարտում էին գործը ժամը 7-ին, գնում տուն, ու վերջ, աշխատանքը սկսվում էր մեկ էլ հաջորդ առավոտյան։ Ես երազում էի ամեն օր տեսնել իմ աշխատանքի արդյունքը, փակել նոթբուքը և վայելել մնացած օրս։

    Այդպիսով ընտրեցի հաջորդ գործս՝ իմ մասնագիտության հետ ուղիղ կապ չունեցող, որտեղ ղեկավարները քեզ հետ ծխում, կատակում ու սուրճ էին խմում (հա, ինձ համար խորթ հաճույք էր), գործը անում էիր երբ ուզում էիր, չէիր էլ անում՝ ոչինչ, հետո կանեիր։ Երկու ամիս ապրելով, ինչպես Ալիսան՝ հրաշքների աշխարհում, ես սկսեցի վախենալ ու տագնապի մեջ լինել, քանի որ ինձ սկսում էր դուր գալ կոմֆորտը, իսկ աճելու հեռանկարներ չէին երևում, կամ սրտովս չէին։ Եվ ես մտածեցի, որ չափազանց ջահել եմ, որ այդ տարիքից մտնեմ կոմֆորտի զոնա, ու հետո վտագեմ դրանից դուրս գալու պատրաստակամությունը։ Երկու ամիս աշխատելով այդ հրաշք միջավայրում, ես թողեցի նրանց, ու հետ գնացի իմ ոլորտ՝ արդեն այլ միջավայր, ընկերություն և ղեկավար։ Հիմա վայելում եմ աշխատանքս, հաճույք ստանում նրանից, ինչ անում եմ, ու անում եմ շատ լավ, հաճախ ավելի, քան պետք է, քան ակնկալվում է, բայց ես ինքս ինձ հանգիստ չեմ զգում՝ որևէ բան կիսատ կամ ոչ այնքան լավ անելուց, որքան կարող եմ։

    Աշխատանքը զբաղեցնում է օրվա 8 ժամը միջինում, այն ուղղակիորեն չես կարող արհամարել, կամ ինքդ քեզ համոզել, որ քո կյանքի, ինքնառեալիզացիայի վրա ոչ մի ազդեցություն չունի։
    Վերջին խմբագրող՝ Fragile: 21.01.2023, 16:27:
    Jeez, here we go again!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.01.2023), enna (21.01.2023), StrangeLittleGirl (21.01.2023), Աթեիստ (21.01.2023)

  3. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվում ա զարգացող ու զարգացած պետությունները լրիվ տարբեր վերաբերմունք ունեն աշխատանքի նկատմամբ։ Ասածիցդ նաև հանգում եմ նրան, որ ինչքան սոցիալական աջակցությունը շատ ա, էնքան աշխատանքը ավելի «կոլեկտիվակենտրոն ա» դառնում, բայց համ էլ մարդը միայն դրամական պարգևատրմամբ չի առաջնորդվում, որովհետև պետությունը մինիմալ ապահովություն տալիս ա։
    Ստեղ բարձր կրթաթոշակ տալը ուրիշ անուղղակի խթան էլ ունի. ընտանիքից ավելի անկախ լինելը երիտասարդ տարիքից։ Հայաստանում ուսանողների համար աշխատանքները մասնագիտական դաշտում քիչ են, կապ չունեցողները ժամային կամ ճկուն չեն էնքան էլ ու ստիպված դասերի հաշվին պետքա անել, կամ էլ շահագործում են որպես ուսանող։ Ստացվում ա՝ ուսանողը ինքն իրեն ապահովելը կամ պիտի դասերի հաշվին անի կամ էլ մնա ընտանիքից կախված
    Ինձ թվում ա՝ պատճառ-հետևանքային կապն ավելի շատ հակառակն ա։ Պետությունն էդքան սոցիալական աջակցություն տալիս ա, որովհետև հասարակությունն ինքը կոլեկտիվակենտրոն ա ու հենց էդպիսի պետություն ա ուզում։ Դրան հակադրենք մի ուրիշ զարգացած պետություն՝ ԱՄՆ-ն, որը երևի աշխարհի ամենաանհատապաշտ պետություններից մեկն ա, որտեղ էսպիսի ամուր սոցիալական համակարգ չկա, ու շատ ուսանողներ տարիներով ճռռում են իրենց ուսանողական վարկերի տակ։
    Ու այո, բարձր կրթաթոշակն ընտանիքից անկախություն ա ապահովում, ինչը կրթությունը հասանելի ա դարձնում բոլորի համար՝ անկախ ֆինանսական կարգավիճակից։ Ծնողների ֆինանսական կարգավիճակը կարա որոշի, թե ուսանողն ուսանող էղած ժամանակ որտեղ կապրի (ծնողի առած բնակարանում, թե հանրակացարանում), բայց երբեք որոշիչ գործոն չի մարդը կրթություն կստանա, թե չէ։

    Ինչ վերաբերում ա ուսանողական աշխատանքին, էստեղ էդպիսի աշխատանքն առանձին օրենսդրությամբ կառավարվող ոլորտ ա։ Կոնկրետ ժամաքանակ կա, որից ավել ուսանողը չպիտի աշխատի։ Հաստիքները հենց ուսանողական հաստիքներ են, ոչ թե նորմալ հաստիքներ, որ ուսանողներն էլ կարան զբաղեցնեն։ Իսկ աշխատանքային ժամերը կառուցվում են ամբողջապես ուսանողների դասացուցակների շուրջ։ Էն ա, մեր թիմում մի ուսանող ունեինք, որ ամռանն ամեն օր էր աշխատում, աշնանը՝ շաբաթը երկու օր, իսկ նոյեմբերից շաբաթը մի օր, որ թեզի վրա աշխատի։ Մի ուրիշ ուսանող էլ ունենք, որ ամբողջ դեկտեմբեր-հունվարն ազատ ենք տվել, որ քննությունները հանձնի ու երեք շաբաթանոց ֆուլ թայմ դասընթացը հասցնի։ Երկուշաբթի գալու ա, նոր սեմեստերի համար նոր ժամացուցակ կազմենք։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (21.01.2023)

  5. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Fragile-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա մի գիրք եմ կարդում` Society of Singularities, էստեղ Ռեկվիցն ասում է, որ նոր «էլիտաները» նրանք են, ում գործը ստեղծագործական է, և գրեթե չի ներառում մեխանիկական գործողություններ. սա «բարձր» խավն է, որից ավելի ցածր է պրեկարիատը, նրանք, ովքեր հիմնականում աշխատում են սերվիսի ոլորտում և հեշտորենկարող են փոխել աշխատատեղերը՝ նույնքան հեշտորեն յուրացնելով այլ՝ նմանատիպ աշխատանքի առանձնահատկությունները (aka Սթարբաքսի գանձապանից մինչև զանգերի կենտրոնի աշխատող՝ հեռահաղորդակցության ոլորտում և այլն)։
    Այստեղ մեկ այլ հետաքրքիր բան էլ է նշվում՝ այն է, որ «էլիտաներին» է հիմնականում տրված աշխատանքից հաճույք ստանալու ընտրության իրավունքը, իսկ պրեկարիատը աշխատում է, որ աշխատանքից դուրս կարողանա հաճույք ստանալ կյանքի այլ բարիքներից։
    ԻՆչ-որ չափով համաձայն եմ այս պնդման հետ, քանի որ ունեմ նման փորձառություն։

    Ես աշխատանքի անցել եմ առաջին անգամ հենց իմ մասնագիտությամբ, տարիքիս և զրոյական փորձիս հետ համադրությամբ՝ բավական բարձր աշխատավարձով։ Գործս ստեղծագործական էր, ակտիվ, իսկ միջավայրը, ըհըմ, մեղմ ասած՝ անբարեջահող, քանի որ ունեի ինձ վրա (և ընդհանարպես բոլորի) գոռացող ղեկավար, ով շատ ճնշող էր և խանգարում էր իրոք հաճույք ստանալ գործից։ Որևիցե մի պահից ես սկեսցի երանությամբ մտածել այն ընկերներիս մասին, ովքեր ավարտում էին գործը ժամը 7-ին, գնում տուն, ու վերջ, աշխատանքը սկսվում էր մեկ էլ հաջորդ առավոտյան։ Ես երազում էի ամեն օր տեսնել իմ աշխատանքի արդյունքը, փակել նոթբուքը և վայելել մնացած օրս։

    Այդպիսով ընտրեցի հաջորդ գործս՝ իմ մասնագիտության հետ ուղիղ կապ չունեցող, որտեղ ղեկավարները քեզ հետ ծխում, կատակում ու սուրճ էին խմում (հա, ինձ համար խորթ հաճույք էր), գործը անում էիր երբ ուզում էիր, չէիր էլ անում՝ ոչինչ, հետո կանեիր։ Երկու ամիս ապրելով, ինչպես Ալիսան՝ հրաշքների աշխարհում, ես սկսեցի վախենալ ու տագնապի մեջ լինել, քանի որ ինձ սկսում էր դուր գալ կոմֆորտը, իսկ աճելու հեռանկարներ չէին երևում, կամ սրտովս չէին։ Եվ ես մտածեցի, որ չափազանց ջահել եմ, որ այդ տարիքից մտնեմ կոմֆորտի զոնա, ու հետո վտագեմ դրանից դուրս գալու պատրաստակամությունը։ Երկու ամիս աշխատելով այդ հրաշք միջավայրում, ես թողեցի նրանց, ու հետ գնացի իմ ոլորտ՝ արդեն այլ միջավայր, ընկերություն և ղեկավար։ Հիմա վայելում եմ աշխատանքս, հաճույք ստանում նրանից, ինչ անում եմ, ու անում եմ շատ լավ, հաճախ ավելի, քան պետք է, քան ակնկալվում է, բայց ես ինքս ինձ հանգիստ չեմ զգում՝ որևէ բան կիսատ կամ ոչ այնքան լավ անելուց, որքան կարող եմ։

    Աշխատանքը զբաղեցնում է օրվա 8 ժամը միջինում, այն ուղղակիորեն չես կարող արհամարել, կամ ինքդ քեզ համոզել, որ քո կյանքի, ինքնառեալիզացիայի վրա ոչ մի ազդեցություն չունի։
    Կարծում եմ՝ պրեկարիատը մի քիչ սխալ ա գործածված էս կոնտեքստում։ Պրեկարիատ ասելով ես հասկանում եմ էն մարդկանց, որոնք մշտական լրիվ դրույքով պայմանագրեր չունեն, ու անընդհատ պայմանագրից պայմանագիր են անցնում։ Ու սա հեչ պարտադիր չի, որ մենակ սերվիսի, մեխանիկական աշխատանք անող ոլորտը լինի։ Հենց ամենաստեղծագործ ոլորտը՝ ակադեմիան ու արվեստը, մեր օրերում պրեկարիատ են, բայց դե հատկապես արվեստագետները ստիպված ձեռի հետ սերվիսի ոլորտի գործեր են անում ժամանակ առ ժամանակ մինչև հաջորդ պայմանագիրը կամ ֆինանսավորումը։

  6. #19
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքը հիանալի թաքստոց է, երբ կարիք կա կյանքից մի տեղ փախչել թաքնվելու։ Ինքը հաստ թաղանթով քեզ կտրում է աշխարհից։ Երբ ինչ որ բան կյանքում չի ստացվում, ընդամենը անցնում ես գործիդ, որը հինգ մատի պես գիտես, որը միշտ լավ ա ստացվում, որում ամենի տերն ու պատասխանատուն ես, բոլոր հարցերի պատասխանն ունես։ Մի խոսքով աշխատանքը խիստ անհրաժեշտ է ապրելու համար։
    Կարճ
    Կոնկրետ

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (22.01.2023), StrangeLittleGirl (15.03.2023), Varzor (24.01.2023), Աթեիստ (22.01.2023), մարդ եղած վախտ (22.01.2023), Ուլուանա (23.01.2023), Վիշապ (23.01.2023)

  8. #20
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքի մասին ես միայն մեկ պատկերացում ունեմ։ Եթե կյանքում ինչ որ բաներ կան, որ ուզում ես, ուրեմն նշանակում ա դրան համապատասխան բաներ պետք ա տաս։ Իմ համար սա ունիվերսալ, գրեթե միշտ աշխատող կանոն ա։ Եթե թեկուզ ինչ որ դեպքերում սա չի աշխատում, բայց միևնույն ա սա best bet-ն ա: Ոչ մի բան օդից չի ստեղծվում ու օդում էլ չի վերանում։ Էն մնացածը արդեն մանրուքներ են։ Եթե ես չգիտեմ ինչ պատճառով սիրում եմ սնկեր հավաքել, բայց դրանով չեմ կարողանում իմ ուզածներին հասնել, ուրեմն սունկ պետք ա չհավաքեմ, պետք ա խնձոր հավաքեմ։ Ու ստեղ պետք ա ոչ մի էմոիցաներ ու attachment-ներ չլինեն։ Որովհետև մեծ հաշվով էն ինչ "ցանկություն"-ներ մենք ունենք, թե ինչ ենք ուզում անենք, միշտ չի որ իրականությանը համապտասխանեցված են։ Հիմա եթե ես սունկ եմ ուզում հավաքել, բայց մարդկանց սունկ պետք չի, բայց ինձ տուն ա պետք, առնվազն դամբուլ պետք ա լինեմ, որ շարունակեմ սունկ հավաքել, կամ շարունակեմ տուն ուզել։ Այսինքն մինչ աշխատանքին վերաբերմունքի հարցին հասնելը պետք ա հստակ սահմանել, թե ինչ ես ուզում, դրանից էլ կբխի թե ինչ աշխատանք ա պետք անես։ Ու որպեսզի շատ սև ու սպիտակ չթվա գրածս մի հատ օրինակ բերեմ։ Նախ սահմանում ես, որ ուզում ես սունկ հավաքել, տուն ունենալ, կարողանալ ֆինանսապես միջին ապահովել քեզ, հետո ասում ես, հիմա եթե սունկ հավաքեմ, էս ամենինչը կարողանալու եմ ապահավովեմ, ոչ, ուրեմն պետք ա երևի խնձոր հավաքել, գնում սկսում ես խնձոր հավաքել, ուզածներիդ մեծամասնությունը բավարարում ես, մեկ-մեկ էլ երբ հավեսդ տալիս ա սունկ հավաքելու, գնում հավաքում ես։ Որպես կոնտր-արգումենտ, թե երջանիկ չեմ լինի որ սունկ չհավաքեմ, ես կպնդեմ, որ եթե դու 100-բան ես ուզում, չես հասնում են 80-ին, որովհետև են 20-ը չես անելու, ուրեմն դամբուլ ես։ Գնա են ինչ ուզում ես, վերանայի։ Խաղը շատ պարզ ա, սահմանում ես ուզածներդ, անում ես են, ինչը ուզածներիդ ամենաշաատն ա բավարարում։ Ու երջանկությունը ոչ թե փնտրում ես սունկ հավաքելու մեջ, այլ ուզածներիդ հասենլու։ Profit:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (24.01.2023), Աթեիստ (23.01.2023)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •