Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Կոմունիզմից հինգ պակաս
Չգիտեմ Դանիայում ոնց է, բայց Ավստրալիայում ապրած լինելով, որտեղ նույնպես բավական ամուր սոցիալական համակարգ էր գործում, բացարձակապես չեմ կարող համաձայնվել։ Սիրած գործ, չէ մի չէ։ Տեղացիներին հերիք էր աշխատել սրճարանում մատուցող կամ խանութում վաճառող, որ ասածդ արժանապատիվ կյանքով ապրեին, ու դրանից ավելիին ձգտելու ոչ մի մոտիվացիա չունեին։ Համարյա բոլոր աշխատանքները, որոնք քչից-շատից պահանջում էին կրթություն, զբաղեցվում էին դրսից եկածների կողմից։

Լրիվ կապիտալիսական համակարգն էլ իհարկե աշխատող չէ տարատեսակ պատճառներով։ Այդուհանդերձ, այն ինչ շատ ավելի հոգեհարազատ է, քան սոցիալիզմը։
Ավստրալիայի սոցիալական համակարգը Դանիայի հետ չես համեմատի։ Էստեղ առողջապահությունն ամբողջապես ու կրթությունը բոլոր մակարդակներում ու բոլորի համար անվճար ա։ Ավելին՝ պետությունը էնքան բարձր կրթաթոշակ ա վճարում ուսանողներին, որ տեսականորեն ուսանողը կարա չաշխատի ու կարողանա իրա մինիմալ կարիքները հոգալ։ Բայց գրեթե բոլոր ուսանողներն աշխատում են, ընդ որում՝ ոչ որպես մատուցող կամ խանութում վաճառող, այլ իրենց սովորած մասնագիտության համապատասխան ուսանողական աշխատանք են կատարում տարբեր տեղերում։ Մատուցողները հիմնականում ցածր կուրսերի ուսանողներ են, որ դեռ բավարար գիտելիք չունեն մասնագիտական աշխատանքի համար, արտասահմանցի ուսանողներ, որոնք լեզուն չգիտեն, ուրիշ տեղ բարդ ա գործի ընդունվելը, մեկ էլ մարդիկ, ովքեր կողքից ձեռի հետ են մատուցող աշխատում զանազան պատճառներով (ոմանք սիրում են, ոմանք ունեն կես դրույքով հիմնական աշխատանք, բայց ժամային ճկունության ու լրիվ դրույք ապահովելու համար մատուցող են աշխատում և այլն)։ Խանութներում էլ մինչև տասնութ տարեկան էրեխեք են ու մարդիկ, որոնք ուրիշ աշխատանք չեն կարա անեն (օրինակ՝ խրոնիկ հիվանդություն ունեն)։

Իսկ «ավելիին» ձգտելն էլ էլի հարաբերական ա։ Էն, ինչ քո համար «ավելիին ձգտել» ա, դանիացու համար կարա լրացուցիչ գլխացավանք լինի։ Դանիացիները շատ են սիրում ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների հետ, հետևաբար ցանկացած բան, որ աշխատանք-կյանք բալանսը խախտում ա, հեռացնում են իրենց կյանքից (էդ թվում՝ լավ վարձատրվող աշխատանք)։ Ու ոնց որ թե պետությունը լավ աշխատում ա, բիզնեսներն էլ հետը։ Ի վերջո, Դանիան աշխարհի ամենահարուստ պետություններից ա։

Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, բայց անկեղծ ընկերական կոլեկտիվն ու կոլեկտիվ հաջողությունները հրաշալի բան են, անկախ սոցիալիզմից ու կապիտալիզմից: Առհասարակ պետությունն էլ է կոլեկտիվ, ու քաղաքացիները էդ կոլեկտիվի մասն են ու կիսում են ընդհանուր հաջողություններն ու ձախողումները:
Ընդհանրապես թե կոլեկտիվ ու թե անհատական հաջողության համար պետք է լրացուցիչ էներգիա ծախսել, այն էլ խելամտորեն, իսկ ասենք պառակտման համար կարելի է ամեն ինչ թողնել նույնը, այսինքն ոչինչ չանելը բերում է պառակտման ու ձախողումների:
Կարծում եմ, միֆ է, թե սկանդինավյան երկրները սոցիալիստական են, նրանք այդպիսին գուցե թվում են որոշ լոկալ մասշտաբների հարկային ու տնտեսական քաղաքականությունները դիտարկելիս, բայց պետական տնտեսական քաղաքականության առումով ու մեծ մասշտաբներով
կարող ա ավելի կապիտալիստական են, քան Նահանգները, մասնավորապես տնտեսական ազատության ինդեքսներով եվրոպացիք արդեն ավելի առաջ են Նահանգներից:
Ինձ թվում է, Նահանգները խայտառակ արագություններով գնում է դեպի մոնոպոլիզացիա ու դիկտատուրա, որովհետև իրական սոցիալիստները վայթե էստեղի տուպոյ դեմոկրատներն են։ Շեղվեցի ոնց որ։
Այո, կոլեկտիվ հաջողությունները շատ հրաշալի բան են, ու Դանիայում էնքան մտած ա դա մշակույթի մեջ, որ մարդիկ ծնված օրից են խմբերի մեջ, առանց չափազանցնելու. սկզբում ծնողների խմբերում են, որտեղ նույն տարիքի նորածիններ ունեցող ծնողները պարբերաբար հավաքվում են։ Հետո մսուրի, հետո մանկապարտեզի խմբեր։ Հետո ուսանողական խմբեր (էստեղ կուրսայինների ու դիպլոմայինների մեծ մասը խմբային աշխատանք ա), հետո աշխատանքային խմբեր ու տենց շարունակ։

Իսկ սոցիալիզմի մասով. Սկանդինավիան սոցիալիստական չի, այլ կապիտալիզմի մեջ ներդրել ա սոցիալիզմը նենց, որ հնարավորինս վերանա սոցիալական անարդարությունը։ Ու այո, շուկան շատ ազատ ա։ Բայց ասեմ, ձեր մոնոպոլիաները կամաց-կամաց ուզում են Սկանդինավիան էլ գրավել։ Իսկ ձեր դեմոկրատները սոցիալիզմի հետ ոչ մի աղերս չունեն։