StrangeLittleGirl-ի խոսքերից
Ավստրալիայի սոցիալական համակարգը Դանիայի հետ չես համեմատի։ Էստեղ առողջապահությունն ամբողջապես ու կրթությունը բոլոր մակարդակներում ու բոլորի համար անվճար ա։ Ավելին՝ պետությունը էնքան բարձր կրթաթոշակ ա վճարում ուսանողներին, որ տեսականորեն ուսանողը կարա չաշխատի ու կարողանա իրա մինիմալ կարիքները հոգալ։ Բայց գրեթե բոլոր ուսանողներն աշխատում են, ընդ որում՝ ոչ որպես մատուցող կամ խանութում վաճառող, այլ իրենց սովորած մասնագիտության համապատասխան ուսանողական աշխատանք են կատարում տարբեր տեղերում։ Մատուցողները հիմնականում ցածր կուրսերի ուսանողներ են, որ դեռ բավարար գիտելիք չունեն մասնագիտական աշխատանքի համար, արտասահմանցի ուսանողներ, որոնք լեզուն չգիտեն, ուրիշ տեղ բարդ ա գործի ընդունվելը, մեկ էլ մարդիկ, ովքեր կողքից ձեռի հետ են մատուցող աշխատում զանազան պատճառներով (ոմանք սիրում են, ոմանք ունեն կես դրույքով հիմնական աշխատանք, բայց ժամային ճկունության ու լրիվ դրույք ապահովելու համար մատուցող են աշխատում և այլն)։ Խանութներում էլ մինչև տասնութ տարեկան էրեխեք են ու մարդիկ, որոնք ուրիշ աշխատանք չեն կարա անեն (օրինակ՝ խրոնիկ հիվանդություն ունեն)։
Իսկ «ավելիին» ձգտելն էլ էլի հարաբերական ա։ Էն, ինչ քո համար «ավելիին ձգտել» ա, դանիացու համար կարա լրացուցիչ գլխացավանք լինի։ Դանիացիները շատ են սիրում ժամանակ անցկացնել իրենց ընտանիքների հետ, հետևաբար ցանկացած բան, որ աշխատանք-կյանք բալանսը խախտում ա, հեռացնում են իրենց կյանքից (էդ թվում՝ լավ վարձատրվող աշխատանք)։ Ու ոնց որ թե պետությունը լավ աշխատում ա, բիզնեսներն էլ հետը։ Ի վերջո, Դանիան աշխարհի ամենահարուստ պետություններից ա։
Այո, կոլեկտիվ հաջողությունները շատ հրաշալի բան են, ու Դանիայում էնքան մտած ա դա մշակույթի մեջ, որ մարդիկ ծնված օրից են խմբերի մեջ, առանց չափազանցնելու. սկզբում ծնողների խմբերում են, որտեղ նույն տարիքի նորածիններ ունեցող ծնողները պարբերաբար հավաքվում են։ Հետո մսուրի, հետո մանկապարտեզի խմբեր։ Հետո ուսանողական խմբեր (էստեղ կուրսայինների ու դիպլոմայինների մեծ մասը խմբային աշխատանք ա), հետո աշխատանքային խմբեր ու տենց շարունակ։
Իսկ սոցիալիզմի մասով. Սկանդինավիան սոցիալիստական չի, այլ կապիտալիզմի մեջ ներդրել ա սոցիալիզմը նենց, որ հնարավորինս վերանա սոցիալական անարդարությունը։ Ու այո, շուկան շատ ազատ ա։ Բայց ասեմ, ձեր մոնոպոլիաները կամաց-կամաց ուզում են Սկանդինավիան էլ գրավել։ Իսկ ձեր դեմոկրատները սոցիալիզմի հետ ոչ մի աղերս չունեն։
Էջանիշներ