User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Աշխատանքի դերը մեր կյանքում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - մարդու հաջողությունը չափվում ա նրանով, թե կոլեկտիվից դուրս ինչ հաջողության ա մարդը հասել, այսինքն միայնակ ու խմբից դուրս ինչ տաղանդի ա տիրապետում
    - քանի որ հաջողությունը չափվում ա միայն անհատի հաջողությամբ, ենթադրում ա մրցակցություն մյուս մարդկանց հետ։ Մեկի հաջողությունը կախված ա մյուսի ավելի քիչ հաջողակ լինելուց
    - առաջին երկու կետերից բխում ա մարդու իզոլացիան, քանի որ կողքի մարդիկ արդեն մրցակիցներ են, ոչ թե համագործակիցներ
    Չգիտեմ՝ ով ոնց ա հաջողությունը սենց սահմանում, բայց երկար տարիներ ապրելով Սկանդինավիայում ու ինքս էլ իմ արժեհամակարգով բավական մոտ լինելով տեղացիներին՝ կարամ ասեմ, որ ինձ համար «կոլեկտիվից դուրս հաջողությունը» հաջողություն չի։ Նախ պետք ա սահմանել, թե դա ընդհանրապես ինչ ա. ընկերության հիերարխիայով վե՞ր բարձրանալ։ Կներեք, ես դա չեմ ուզում, ինձ չեն հետաքրքրում կոստյումներով տիկին-պարոնները, որ լուրջ սենյակներում լուրջ որոշումներ են ընդունում։ Ինձ համար հաջողությունը հենց կոլեկտիվ նվաճումներ են, ու ոչ մի բան ինձ էնքան չի երջանկացնում, ինչքան կոլեկտիվ ջանքերով գրանցած արդյունքները լինի դա աշխատանքում, թե անձնական կյանքում։ Ու էս վերջին աշխատանքս հենց դրանից ելնելով եմ ընտրել. ընտրել եմ մի տեղ, որտեղ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա ա, ու ընդհանրապես չկա անհատական հաջողություն ասվածը (ի տարբերություն օրինակ ակադեմիայի, որտեղ բոլորն իրար կոկորդ էին կրծում մշտական պայմանագիր կոչվող մի կտոր ոսկորի համար)։

    Բարձր աշխատավա՞րձը։ Դա էլ ինձ չի հետաքրքրում։ Ինձ հերիք ա վաստակել էնքան, ինչքան պետք ա տան վարկն ու կոմունալները վճարելու ու քչից-շատից հարմարավետ ապրելու համար։ Ավելին ասեմ. կյանքում երբեք աշխատանքս չեմ ընտրել դրամական պարգևատրման հիման վրա։ Չնայած որ հիմա աշխատավարձս բավական բարձր ա, ավելի բարձր, քան երբևէ եղել ա, ու փաստացիորեն ընկնում եմ Դանիայում ամենաշատ վաստակող վերին քառորդում, աշխատավարձը չի, որ ինձ էս աշխատավայրում պահում ա, այլ ամեն օր գործի գնալ, կոլեգաներիս տեսնելը, միասին խնդիրներ լուծելը, ուրիշ բաժինների հետ գիտության համար կռիվ տալը, ղեկավարության վերաբերմունքն աշխատողների նկատմամբ ու երեկոներին, շաբաթ-կիրակի ու արձակուրդներին գործից լրիվ անջատվելը (ասել կուզի՝ կյանք-աշխատանք բալանս)։ Ավելին ասեմ. ըստ աշխատավարձի մեծության մասնագիտություն ընտրելով՝ անձն իրեն մեծ վտանգի տակ ա դնում, քանի որ էն, ինչը էսօր լավ ա վարձատրվում, հինգ տարի հետո կարա ամենացածր վարձատրվող աշխատանքներից լինի։

    - արդյոք պետք ա աշխատանքը ընտրել կախված անհատի նախընտրություններից, թե պետք ա ավելի ռացիոնալ լինել ու առաջնային շեշտը դնել դրամական պարգևատրման վրա
    - արդյոք հնարավոր ա կորպորտատիվ աշխատանքը օգտագործել համ ինքնառեալիզացիայի համ ֆիզիկական կարիքների բավարարման համ էլ օգտակարի ստեղծման համար
    - ո՞րն ա աշխատանքի ոսկե միջինը կամ ի՞նչ տեսք ունեն կառուցողական ու առողջ պատկերացումները աշխատանքի մասին
    - ի՞նչ ձև կունենա աշխատանքը ապագայում
    - Էս հարցերի մասին մտածելով՝ հավատացած եմ, որ աշխատանքը պիտի անհատի նախընտրություններից բխի։ Եթե մարդու մոտիվացիան դրամական պարգևատրումն ա, ունենում ես ոչ սոլիդար, անհատապաշտ, մենակ իր շահի հետևից ընկած, էգոիստ հասարակություն։ Իսկ երբ մարդը կարողանում ա զբաղվել իր սիրած գործով ու միաժամանակ էնքան վաստակել, որ արժանապատիվ ապրի, երբ շատ վաստակողը շատ ա հարկվում, քիչ վաստակողը՝ քիչ, երբ ունես ամուր սոցիալական համակարգ, էդ դեպքում ունենում ես սոլիդար հասարակություն, որտեղ մարդիկ նաև երջանիկ են։

    - Ու այո, հնարավոր ա կորպորատիվ աշխատանքն օգտագործել համ ինքնառեալիզացիայի, համ ֆիզիկական կարիքների բավարարման, համ էլ օգտակարի ստեղծման համար։ Աշխատելով դեղագործական ընկերությունում ու կիսելով շուկա մտնող դեղերի որակի պատասխանատվությունը՝ հասկանում եմ աշխատանքիս կարևորությունը, միաժամանակ դրանից անասելի հաճույք ստանում։ Դե էլ չասեմ, որ մեր ընկերությունը զարգացման անսահման հնարավորություններ ա տալիս։ Եթե վաղը որոշեմ պրոֆիլս լրիվ փոխել ընկերության ներսում, դրա հնարավորությունները կլինեն։

    - Աշխատանքի ոսկե միջինն էն ա, որ վարձատրվում ես էնքան, որ արժանապատիվ ապրես, դրանից ավելին հարկվում ա ավելի շատ, աշխատում ես շաբաթը 37 ժամ (կամ ասենք 40, երկրից կախված) ու աշխատանքիցդ հաճույք ես ստանում, իսկ երեկոներդ ու վիքենդներդ քեզ են պատկանում։

    - Միանշանակ հեռավար աշխատանքն ավելի մեծ դեր կունենա, ինչը ավելի մեծ ճկունություն կտա աշխատողներին, բայց, կարծում եմ, ավելի պակաս հաճելի կդարձնի։ Ու մեկ էլ կարծում եմ, որ ապագան էսպես կոչված generalist-ներինն ա, որ հեշտությամբ մի պրոֆիլից մյուսին են անցնում, իսկ specialist-ների կարիքն ավելի քիչ կլինի։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.01.2023), enna (12.01.2023), Աթեիստ (12.01.2023), Վիշապ (12.01.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •