Fragile-ի խոսքերից
Հիմա մի գիրք եմ կարդում` Society of Singularities, էստեղ Ռեկվիցն ասում է, որ նոր «էլիտաները» նրանք են, ում գործը ստեղծագործական է, և գրեթե չի ներառում մեխանիկական գործողություններ. սա «բարձր» խավն է, որից ավելի ցածր է պրեկարիատը, նրանք, ովքեր հիմնականում աշխատում են սերվիսի ոլորտում և հեշտորենկարող են փոխել աշխատատեղերը՝ նույնքան հեշտորեն յուրացնելով այլ՝ նմանատիպ աշխատանքի առանձնահատկությունները (aka Սթարբաքսի գանձապանից մինչև զանգերի կենտրոնի աշխատող՝ հեռահաղորդակցության ոլորտում և այլն)։
Այստեղ մեկ այլ հետաքրքիր բան էլ է նշվում՝ այն է, որ «էլիտաներին» է հիմնականում տրված աշխատանքից հաճույք ստանալու ընտրության իրավունքը, իսկ պրեկարիատը աշխատում է, որ աշխատանքից դուրս կարողանա հաճույք ստանալ կյանքի այլ բարիքներից։
ԻՆչ-որ չափով համաձայն եմ այս պնդման հետ, քանի որ ունեմ նման փորձառություն։
Ես աշխատանքի անցել եմ առաջին անգամ հենց իմ մասնագիտությամբ, տարիքիս և զրոյական փորձիս հետ համադրությամբ՝ բավական բարձր աշխատավարձով։ Գործս ստեղծագործական էր, ակտիվ, իսկ միջավայրը, ըհըմ, մեղմ ասած՝ անբարեջահող, քանի որ ունեի ինձ վրա (և ընդհանարպես բոլորի) գոռացող ղեկավար, ով շատ ճնշող էր և խանգարում էր իրոք հաճույք ստանալ գործից։ Որևիցե մի պահից ես սկեսցի երանությամբ մտածել այն ընկերներիս մասին, ովքեր ավարտում էին գործը ժամը 7-ին, գնում տուն, ու վերջ, աշխատանքը սկսվում էր մեկ էլ հաջորդ առավոտյան։ Ես երազում էի ամեն օր տեսնել իմ աշխատանքի արդյունքը, փակել նոթբուքը և վայելել մնացած օրս։
Այդպիսով ընտրեցի հաջորդ գործս՝ իմ մասնագիտության հետ ուղիղ կապ չունեցող, որտեղ ղեկավարները քեզ հետ ծխում, կատակում ու սուրճ էին խմում (հա, ինձ համար խորթ հաճույք էր), գործը անում էիր երբ ուզում էիր, չէիր էլ անում՝ ոչինչ, հետո կանեիր։ Երկու ամիս ապրելով, ինչպես Ալիսան՝ հրաշքների աշխարհում, ես սկսեցի վախենալ ու տագնապի մեջ լինել, քանի որ ինձ սկսում էր դուր գալ կոմֆորտը, իսկ աճելու հեռանկարներ չէին երևում, կամ սրտովս չէին։ Եվ ես մտածեցի, որ չափազանց ջահել եմ, որ այդ տարիքից մտնեմ կոմֆորտի զոնա, ու հետո վտագեմ դրանից դուրս գալու պատրաստակամությունը։ Երկու ամիս աշխատելով այդ հրաշք միջավայրում, ես թողեցի նրանց, ու հետ գնացի իմ ոլորտ՝ արդեն այլ միջավայր, ընկերություն և ղեկավար։ Հիմա վայելում եմ աշխատանքս, հաճույք ստանում նրանից, ինչ անում եմ, ու անում եմ շատ լավ, հաճախ ավելի, քան պետք է, քան ակնկալվում է, բայց ես ինքս ինձ հանգիստ չեմ զգում՝ որևէ բան կիսատ կամ ոչ այնքան լավ անելուց, որքան կարող եմ։
Աշխատանքը զբաղեցնում է օրվա 8 ժամը միջինում, այն ուղղակիորեն չես կարող արհամարել, կամ ինքդ քեզ համոզել, որ քո կյանքի, ինքնառեալիզացիայի վրա ոչ մի ազդեցություն չունի։
Էջանիշներ