...Երկու բան էլ էի ուզում գրել՝ սննդակարգի ու դիետաների վերաբերյալ։ Էս հարցերը ահագին անտեսվում է, ինչքան աչքովս ընկնում են սննդակարգի պահպանման թեմաները։
Մեկը էն է, որ մարդիկ երբեմն որոշակի դրական
ռիտուալներ ունեն տանը, որոնք խախտել չեն ուզում, ու սա ազդում է նաև սնվելու չափուձևի վրա։ Օրինակ մեզ մոտ էնպես է, որ մենք տանը միասին ենք ուտում․ հատկապես միասնական ընթրիքը «սրբություն» է։ Ու ընթրիքն աշխատանքային օրերին սովորաբար ընկերս է պատրաստում, էսպես ասած՝ «տղամարդավարի»
Մենակ ապրելու դեպքում շատ-շատ ավելի հեշտ է քո ուզած սննդակարգին հետևել, իսկ երբ մի քանի հոգով եք, ու տնային ռիտուալներ կան, որոնք շատ բարենպաստ են արտահայտվում մթնոլորտի ու հարաբերությունների վրա, ապա «քո գրաֆիկով» ապրելը հաստատ ցանկալի տարբերակ չի։ Դե գոնե ինձ համար։
Սննդի չափի հետ կապված անտեսվող մյուս թեման էլ էն է, որ մարդիկ կան, ովքեր շատ մեծ
դժվարությամբ են ավելորդ ուտելիք թափում, օրինակ՝ ես։ Ինձ հոգեպես ավելի է հեշտ է ավել ուտել, քան թափել։ Սովորաբար փորձում ենք ուտելիքի չափաբաժինը երեք հոգու համար սարքել, բայց դե երբեմն չի ստացվում։ Սա ինձ համար շատ լուրջ խնդիր է։
Էսպիսի մտքեր։
Էջանիշներ