User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Մետաբոլիզմի ու սննդակարգի մասին խառը քննարկումներ

  1. #31
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես հացերը, էնպես էլ մակարոնեղենը շատ տարբեր են լինում ըստ գլիկեմիկ ինդեքսների։

    Իսկ իտալացիների մասին կարծիքը թյուր չի։ Իտալացիները պարտադիր ամեն օր պաստա են ուտում։ Ընդ որում, ամեն ինչը տեղը տեղին պիտի լինի (սոուսը, պանիրը, մսերը, աղը, ի դեպ, օրինակ Հռոմի շրջանում շատ աղի են ուտում ամեն ինչ)։ Նախաճաշին էլ քաղցր հացաբուլկեղեն են ուտում սուրճի հետ։ Ու ընդհանրապես իրենց խոհանոցում խմորները բավական մեծ տեղ են գրավում։ Այսինքն, իրենց սննդային սովորույթներին նայելով՝ կարելի էր ենթադրել, որ հիմա իտալացիք ճարպակալած ման էին գալիս։

    Բայց մի հետաքրքիր փաստ. իտալացիները շատ կոնսերվատիվ են իրենց սննդային սովորություններում. ռեցեպտներում ոչ մի բան չեն փոփոխում, որ ավելի «առողջ» լինի, ճշգրտորեն հետևում են սննդային կանոններին (օրինակ՝ կապուչինոն նախաճաշի ըմպելիք ա, դրանից հետո չեն խմում, վոնգոլեի հետ պանիր չի կարելի, սուրճը դեսերտից հետո մենակ, ոչ թե դեսերտի հետ և այլն)։ Ու կարծում եմ հենց էս պահպանողականությունն ա, որ իրենց էդպես առողջ ա պահում, որովհետև իտալական խոհանոցը շատ խիստ կերպով հարմարված ա իրանց կլիմային, ապրելակերպին ու գենետիկային։ Եթե դու վերցնես իտալական սննդային սովորույթները, բերես Սկանդինավիա, լիքը առողջական խնդիրներ կառաջանան։ Ասենք օրինակ Իտալիայում ութից հետո են ընթրում նաև շոգի պատճառով, ու դա լրիվ համահունչ ա կլիմայական պայմաններին։ Իսկ Դանիայում տարվա հալալ կեսը չորսից հետո մութ ա, ու ութի կողմերը օրգանիզմը մանրից սկսում ա հանգել, քնելու պատրաստվել։ Էդ ժամին ուտես, անկախ նրանից ինչ ես ուտում, մարսողությունդ, քունդ ու ամեն ինչը հետը կխանգարվի։

    Մի խոսքով, նորից. one size fits all չկա։ Սննդակարգը շատ ինդիվիդուալ ա։
    Բյուրակն ջան, «ամեն օր պաստան են ուտում», կարելի է կարծել, թե ամեն օր մի կաթսա պաստա են ուտում, ու ուրիշ ոչինչ, մի հատ նշիր, թե էդ պաստան ինչքան մասն է կազմում մնացած մսեղենի ու բանջարեղենի հետ, ամեն ինչ կընկնի տեղը։ Եթե միջին վիճակագրական իտալացին տարեկան 20-25 կիլո պաստա է ուտում, ապա միջին վիճակագրական հայը տարեկան հարյուր կիլո հաց է ուտում, առանց չափազանցնելու։ Իսկ էդ կապուչինոյի ու էսպրեսոյի խմելու ժամերն ու շոգն ու մութն ընկնելը ու ֆինտուֆլուշկաները կարծում եմ էդքան մեծ ազդեցություն չունեն, ինչքան կերածի քանակն ու որակը։ Միշտ չի որ սովորույթը կորելացվում է առողջ մղումներով բնազդի հետ, օրինակ հայերիս սովորույթները առհասարակ ավելի շատ ինքնասպանական են, քան «գոյապայքարային»։
    Si vis pacem, para bellum

  2. #32
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, էլի եմ ասում, սենց հարցերը շատ անհատական են, չես կարա բոլոր հղիներին նույն խորհուրդը տաս։ Նայի, ես մի հղի կնոջ եմ ճանաչում, որ տեղից շատ արագ մետաբոլիզմով նիհարիկ աղջիկ ա։ Իրան բժիշկը խորհուրդ ա տվել հաց շատ ուտել, որտև իրան, ի տարբերություն այլ հղիների, պետք ա քաշ շատ հավաքել։

    Հետո, հղիների մոտ շատ ժամանակ փորկապություն ա լինում։ Իսկ կաթնամթերքը նպաստում ա փորկապությանը։ Դրա համար կախված էս խնդիրներից կարող ա կոնկրետ հղիի համար ավելի ճիշտ լինի կաթնամթերքը բացառել, փոխարենը կալցիումի հավելում ընդունել։

    Երրորդ, հղիության ուշ փուլերում մարսողության խանգարումներ են լինում օրինակ ասենք ռեֆլյուքսի տեսքով։ Էդ դեպքում պետք ա խուսափել օրինակ թթուներից ու սուր համեմունքներից։

    Չորրորդ, հղիները հաճախ սրտխառնոց են ունենում տարատեսակ սննդի նկատմամբ, ու էնքան էլ հեշտ չի խորհուրդ տալը օրինակ բանջարեղեն ընդունելը (հենց բանջարեղենից սրտխառնոցը բավական սովորական երևույթ ա հղիների մոտ)։

    Յուրաքանչյուր մարդու, հատկապես հղիի սննդակարգը պետք ա որոշվի իր բժշկի հետ՝ հենվելով ռիսկի գործոնների, եղած ֆիզիոլոգիական ու կենսաքիմիական տվյալների, սիմպտոմների, գեստացիոնալ տարիքի և այլնի վրա։
    «Շատ անհատական են»–ը կեղծ դոգմա է տարածված բժիշկների կողմից, որ արդարացվեն վճարովի կոնսուլտացիոն հաճախումները, այսինքն ինչպես մնացած դեպքերում, շահերի բախում կա, որը այցելուների օգտին չի։ Իրականում ամեն ինչ էդքան խայտառակ բարդ չի, ինչքան որ ներկայացվում է շառլատանների կողմից, կարող եմ հատ–հատ մանրամասնել։
    Այո, ասածս հիմնականում ավելորդ քաշի խնդիր ունեցողների համար է, սակայն նորմայի մեջ ու նորմայից ցածր քաշ ունեցողներին օգուտից բացի ոչ մի վնաս չի տա։

    Բժշկի կողմից մարսողական խնդիր ունեցողին հաց ուտելու խորհուրդը ինձ համար նայվում է, ոնց որ ասենք թոքաբանը խորհուրդ տա ծխել։ Ոչ մի մարսողական համակարգի խնդիր ունեցողի համար հացը լավագույն բարեկամը չի կարող լինել։ Սպիտակ հարցը զտված ալյուր ու սինթետիկ վիտամիններ է ներկայացնում, իսկ սև ու մնացած գունավոր հացերն էլ մեծամասամբ պարունակում են լրացուցիչ հավելումներ ու գունանյութեր ապրանքային «առողջ» տեսքի համար, այսինքն տեսքը թվում է առողջ, բաղադրությունը` ոչ։
    Հա, եվրոպաներում մի քիչ վերահսկողություն կա, որակապես հացը մի քիչ ավելի լավն է, Հայաստանում` չկա։ Նահանգների հացը մեծամասամբ աղբ է, չգիտեմ ինչ են մեջը ավելացնում, կարող է շաբաթներով չփչանալ։ Բայց խոշոր հաշվով մեծ տարբերություն չի տալիս, փաստն այն է, որ եվրոպացիքի դիետայում հացը անհամեմատ ավելի քիչ մաս է կազմում, քան հայերիս։

    Խելոք բժիշկը խորհուրդ կտար կարտոֆիլ, որը բնականից վիտամիններ ու պոտասիում է պարունակում, բոլոր տեսքերով, տապակելու դեպքում միայն կարագի յուղով, այսինքն ոչ մի դեպքում բուսական զտված ձեթ չօգտագործել։ Կամ թեփով բրձի շիլա։ Կամ թեփով ու առանց հավելումների ու վերմշակման պրոցեսի վարսակի շիլա։ Վարսակի շիլան «դասականները» համարում են դիետիկ սնունդ ու հաճախ առաջարկում են որպես նիհարելու միջոց, իմ կարծիքով թյուրիմացություն է, եթե ուզում եք գիրանալ, կերեք վարսակի շիլա։ Կամ հնդկաձավար, այն է` գրեչկա։ Այսինքն չզտված ու չվերամշակված բնկան օսլաներ։ Գիրանալու համար։

    Հղիության ուշ փուլերում մարսողության խանգարումները բնականաբար շատակերությունից են, դա նորմալ չի ու չի կարող բնական համարվել։ Ստամքսի այրոցների ու ռեֆլյուքսի «դասական բուժումներն» ու խորհուրդները խայտառակություն են, վնասից բացի ոչ մի օգուտ չտվող։ Պատճառը էլի բիզնեսն ա, որոշ ստահակ ընկերություններ իրենց հակաթթվային դեղերով միլիարդների եկաուտներ են ստանում հարիֆ ու շատակեր ժողովդրի առողջության հաշվին։

    Համարվում է, որ ռեֆյուքսը ստամքսի թթվայնության բարձրացման խնդիր է, ուստի պետք է թթվայնությունը իջեցնել։
    Չգիտեմ, թե ոնց է այս ապուշությունը լայն տարածում գտել։ Իրականում հակառակն է` ռեֆլյուքսը ստամոքսի ցածր թթվայնության խնդիր է ու առաջանում է ստամոքսն ու լյարդը չարաշահելուց, այսինքն` հաճախակի ուտելուց ու ածխաջրերի ու շաքարի շատ օգտագործումից, որոնց մեջ մտնում է նաև հացը, եթե որևէ մեկը ռեֆյուքս ունի, ապա փորձեք մի երկու շաբաթ քաղցրեղենից ու հացամթերքից հրաժարվել, ու ավելի ուշ–ուշ սնվել, ինքներդ ձեր վրա կզգաք լավացումը։

    Ստամոսքի ֆունկցիան թթու արտադրելն է, որ սնունդը սեղմ ժամկետներում քայքայվի մարսման համար։ Թթվայնությունը ընկնելիս սնունդը ստամոքսում ավելի երկար է լռվում ու ավելի դանդաղ քայքայվում ու պրոցեսից առաջանում են գազեր, որոնք էլ հրում բացում են կերակրափողային փականն ու թթվի հետ խառնված սնունդը բարձրանում է կերակրափող առաձացնելով այրոց ու տհաճ զգացողություններ։ Սրա կարճ լուծումն իրականում ստամոքսի թթվայնությանը օգնելն է ուտելիս լրացուցիչ Betaine HCl –ի կապուլներ կուլ տալով, կամ չզտված խնձորի քացախ օգտագործելով և ոնց ասեցի պետք է զերծ մնալ հաճախակի ուտելուց ու ստամոքսը ածխաջրերով լցնելուց։
    Ոչ մի դեպքում մի օգտագործեք շառլատանների թթվայնությունը բլոկ անող դեղերը, սրանցով ստամքսի ու կերակրափող բարձրացող մատերիայի թթվայնությունը իջնում է, թյուր տպավորություն ստեղծելով, թե դեղը օգուտ է տալիս, այնինչ ամբողջությամբ մարսողական համակարգի հերը անիծվում է։

    Սրտխառնոցն էլ բանջարեղենի ու էլի բաների նկատմամբ մարսողության խանգարման նշաններ են, ու շատ ժամանակ «բժշկի» նշանակածների ու խորհուրդների հետևանք։ Ես ինքս «սրտխառնոց» ունեմ շատ բժիշկներից, որ օգուտ տալու տեղը վնաս են տալիս թե մարդու առողջությանը, թե բյուջեյին ու թե ժամանակին ու ներվերին։

    Կարճ` պետք է ձերբազատվել զտված ու վերամշակված սննդից, սնվել ամբողջական ու բնական մթերքով, սնվել ուշ–ուշ, օրեկան մաքսիմում երեք անգամ, արանքներում սնեքինգ չանել, շատ շարժվել ու երկար քնել, եվ կլինի երջանկությունը։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.01.2023, 22:01:
    Si vis pacem, para bellum

  3. #33
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրակն ջան, «ամեն օր պաստան են ուտում», կարելի է կարծել, թե ամեն օր մի կաթսա պաստա են ուտում, ու ուրիշ ոչինչ, մի հատ նշիր, թե էդ պաստան ինչքան մասն է կազմում մնացած մսեղենի ու բանջարեղենի հետ, ամեն ինչ կընկնի տեղը։ Եթե միջին վիճակագրական իտալացին տարեկան 20-25 կիլո պաստա է ուտում, ապա միջին վիճակագրական հայը տարեկան հարյուր կիլո հաց է ուտում, առանց չափազանցնելու։ Իսկ էդ կապուչինոյի ու էսպրեսոյի խմելու ժամերն ու շոգն ու մութն ընկնելը ու ֆինտուֆլուշկաները կարծում եմ էդքան մեծ ազդեցություն չունեն, ինչքան կերածի քանակն ու որակը։ Միշտ չի որ սովորույթը կորելացվում է առողջ մղումներով բնազդի հետ, օրինակ հայերիս սովորույթները առհասարակ ավելի շատ ինքնասպանական են, քան «գոյապայքարային»։
    Մի կաթսա չէ, բայց օրվա ռացիոնի մեկ երրորդը պաստա ա, մյուս մեկ երրորդն էլ ուրիշ խմորային բաներ ( քրուասան/պիցցա/սենդվիչ և այլն)։ Իսկ բանջարեղեն բավական քիչ են ուտում, ոչ ամեն օր։ Արտիշոկն ու դդմիկը սիրուն բաներ են, բայց ամենօրյա ուտեստ չեն, հաճախ նաև սուխարիկի մեջ տապակած են ուտում։ Ավելին ասեմ. ամեն անգամ մի քանի օրով Իտալիա գնալուց հետո ինձ պետք ա լինում հետ գալուց հետո մի հատ ուշքի գալ, որովհետև էդ դիետան ուղղակի իմ օրգանիզմը չի ընդունում, ինչքան էլ համով լինի։ Էն, ինչ իտալացիների համար շատ նորմալ ու օգտակար ա, իմ ամբողջ համակարգը քաքմեջ ա անում սկսած շատ աղից, վերջացրած բանջարեղենի քչությունով ու նորմալ նախաճաշի բացակայությունով։

    Ու ի դեպ, էդ թիթիզ Mediterranean diet-բան որ ասում են, որ սիրուն խոհարարական գրքեր են սարքում, դրանք նախ իտալական դասական ռեցեպտներ հազվադեպ են պարունակում, երկրորդ էնտեղի ուտեստների մեծ մասն առավել հազվադեպ հանդիպողներից են։ Արտիշոկի վրա զեյթունի ձեթ լցնելն ու ուտելը իտալական սննդակարգ չի, այլ ուղղակի երկու բաղադրիչ, որ Իտալիայում հանդիպում են։ Խորհուրդ կտամ մի օր իսկական Հռոմի կարբոնարա ուտել, հետո ասել դրանից հետո դու քեզ ոնց ես զգում։

  4. #34
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կաթսա չէ, բայց օրվա ռացիոնի մեկ երրորդը պաստա ա, մյուս մեկ երրորդն էլ ուրիշ խմորային բաներ ( քրուասան/պիցցա/սենդվիչ և այլն)։ Իսկ բանջարեղեն բավական քիչ են ուտում, ոչ ամեն օր։ Արտիշոկն ու դդմիկը սիրուն բաներ են, բայց ամենօրյա ուտեստ չեն, հաճախ նաև սուխարիկի մեջ տապակած են ուտում։ Ավելին ասեմ. ամեն անգամ մի քանի օրով Իտալիա գնալուց հետո ինձ պետք ա լինում հետ գալուց հետո մի հատ ուշքի գալ, որովհետև էդ դիետան ուղղակի իմ օրգանիզմը չի ընդունում, ինչքան էլ համով լինի։ Էն, ինչ իտալացիների համար շատ նորմալ ու օգտակար ա, իմ ամբողջ համակարգը քաքմեջ ա անում սկսած շատ աղից, վերջացրած բանջարեղենի քչությունով ու նորմալ նախաճաշի բացակայությունով։

    Ու ի դեպ, էդ թիթիզ Mediterranean diet-բան որ ասում են, որ սիրուն խոհարարական գրքեր են սարքում, դրանք նախ իտալական դասական ռեցեպտներ հազվադեպ են պարունակում, երկրորդ էնտեղի ուտեստների մեծ մասն առավել հազվադեպ հանդիպողներից են։ Արտիշոկի վրա զեյթունի ձեթ լցնելն ու ուտելը իտալական սննդակարգ չի, այլ ուղղակի երկու բաղադրիչ, որ Իտալիայում հանդիպում են։ Խորհուրդ կտամ մի օր իսկական Հռոմի կարբոնարա ուտել, հետո ասել դրանից հետո դու քեզ ոնց ես զգում։
    Բյուր, դու Իտալիայի տուրիստական զոնաների ռեստորաններով չես կարող դատել իտալացիների խոհանոցի մասին, ես ինքս Իտալիայի գեղերում երեք շաբաթ ապրել եմ, այն ինչ ուտում ես Հռոմի կամ Վենտիկի կենտրոններում սարերի տարբերություն է մնացածի հետ։ Յութուբում լիքը վիդեոներ կան, կարող ես ման գալ գտնել։
    Si vis pacem, para bellum

  5. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Շատ անհատական են»–ը կեղծ դոգմա է տարածված բժիշկների կողմից, որ արդարացվեն վճարովի կոնսուլտացիոն հաճախումները, այսինքն ինչպես մնացած դեպքերում, շահերի բախում կա, որը այցելուների օգտին չի։ Իրականում ամեն ինչ էդքան խայտառակ բարդ չի, ինչքան որ ներկայացվում է շառլատանների կողմից, կարող եմ հատ–հատ մանրամասնել։
    Այո, ասածս հիմնականում ավելորդ քաշի խնդիր ունեցողների համար է, սակայն նորմայի մեջ ու նորմայից ցածր քաշ ունեցողներին օգուտից բացի ոչ մի վնաս չի տա։
    Կեղծ դոգմա չի։ Մարդիկ իրարից շատ տարբեր են ոչ միայն արտաքնապես, այլև գենետիկ կառուցվածքով ու այլ տվյալներով։ Հեչ չե՞ս հարցրել ինքդ քեզ ինչից ա, որ մեկը սաղ օրը հացի վրա նստած ա, մի կիլո չի ավելանում, իսկ մի ուրիշը մի կտոր հաց ա ուտում, միանգամից վրան էրևում ա։
    Բժշկի կողմից մարսողական խնդիր ունեցողին հաց ուտելու խորհուրդը ինձ համար նայվում է, ոնց որ ասենք թոքաբանը խորհուրդ տա ծխել։ Ոչ մի մարսողական համակարգի խնդիր ունեցողի համար հացը լավագույն բարեկամը չի կարող լինել։ Սպիտակ հարցը զտված ալյուր ու սինթետիկ վիտամիններ է ներկայացնում, իսկ սև ու մնացած գունավոր հացերն էլ մեծամասամբ պարունակում են լրացուցիչ հավելումներ ու գունանյութեր ապրանքային «առողջ» տեսքի համար, այսինքն տեսքը թվում է առողջ, բաղադրությունը` ոչ։
    Հա, եվրոպաներում մի քիչ վերահսկողություն կա, որակապես հացը մի քիչ ավելի լավն է, Հայաստանում` չկա։ Նահանգների հացը մեծամասամբ աղբ է, չգիտեմ ինչ են մեջը ավելացնում, կարող է շաբաթներով չփչանալ։ Բայց խոշոր հաշվով մեծ տարբերություն չի տալիս, փաստն այն է, որ եվրոպացիքի դիետայում հացը անհամեմատ ավելի քիչ մաս է կազմում, քան հայերիս։
    Արագ մետաբոլիզմը մարսողական խնդիր չի, նորմայի բազմաթիվ ձևերից մեկն ա, նաև պոտենցիալ որևէ հորմոնալ խնդիր, որը եթե հղին ունենար, կհայտնաբերեին, ուրեմն չուներ։ Հետո, Սկանդինավիայում գոնե հացը գրեթե երբեք սպիտակ ալյուրից չի։ Ու ասեմ իմանաս, Դանիայում էլ են հաց ահավոր շատ ուտում։

    Խելոք բժիշկը խորհուրդ կտար կարտոֆիլ, որը բնականից վիտամիններ ու պոտասիում է պարունակում, բոլոր տեսքերով, տապակելու դեպքում միայն կարագի յուղով, այսինքն ոչ մի դեպքում բուսական զտված ձեթ չօգտագործել։ Կամ թեփով բրձի շիլա։ Կամ թեփով ու առանց հավելումների ու վերմշակման պրոցեսի վարսակի շիլա։ Վարսակի շիլան «դասականները» համարում են դիետիկ սնունդ ու հաճախ առաջարկում են որպես նիհարելու միջոց, իմ կարծիքով թյուրիմացություն է, եթե ուզում եք գիրանալ, կերեք վարսակի շիլա։ Կամ հնդկաձավար, այն է` գրեչկա։ Այսինքն չզտված ու չվերամշակված բնկան օսլաներ։ Գիրանալու համար։
    Կարտոֆիլը ու մնացած բաները դու չես կարա հեշտությամբ հետդ ման տաս, իսկ հացը կարաս։ Էս քո ասած մնացած բաները քաշը չեն ավելացնում, որովհետև թաղանթանյութ են պարունակում, որոնք խոչընդոտում են ածխաջրերի ներծծումը։

    Հղիության ուշ փուլերում մարսողության խանգարումները բնականաբար շատակերությունից են, դա նորմալ չի ու չի կարող բնական համարվել։ Ստամքսի այրոցների ու ռեֆլյուքսի «դասական բուժումներն» ու խորհուրդները խայտառակություն են, վնասից բացի ոչ մի օգուտ չտվող։ Պատճառը էլի բիզնեսն ա, որոշ ստահակ ընկերություններ իրենց հակաթթվային դեղերով միլիարդների եկաուտներ են ստանում հարիֆ ու շատակեր ժողովդրի առողջության հաշվին։
    Շատակերությունից չի։ Հղի կնոջ օրգանիզմում մի հատ սենց օրգան կա, կոչվում ա արգանդ։ Էդ արգանդ կոչվող օրգանը մեծանում-մեծանում ա, սկսում ստամոքսի ու աղիների վրա ֆիզիկապես ճնշում գործադրել, ինչից էլ առաջանում են մարսողության խնդիրներ։ Իսկ հղիները հակաթթվային դեղեր չեն կարա ընդունեն, արխային, ստիպված հարցը դիետայով պիտի կարգավորվի։

    Համարվում է, որ ռեֆյուքսը ստամքսի թթվայնության բարձրացման խնդիր է, ուստի պետք է թթվայնությունը իջեցնել։
    Չգիտեմ, թե ոնց է այս ապուշությունը լայն տարածում գտել։ Իրականում հակառակն է` ռեֆլյուքսը ստամոքսի ցածր թթվայնության խնդիր է ու առաջանում է ստամոքսն ու լյարդը չարաշահելուց, այսինքն` հաճախակի ուտելուց ու ածխաջրերի ու շաքարի շատ օգտագործումից, որոնց մեջ մտնում է նաև հացը, եթե որևէ մեկը ռեֆյուքս ունի, ապա փորձեք մի երկու շաբաթ քաղցրեղենից ու հացամթերքից հրաժարվել, ու ավելի ուշ–ուշ սնվել, ինքներդ ձեր վրա կզգաք լավացումը։
    Հղիների մոտ ռեֆյլուքսը էդ տարօրինակ արգանդ կոչվող օրգանի ճնշումից ա առաջանում նույնիսկ ամենաառողջ սնվող հղիների մոտ։ Իսկ ոչ հղիների մոտ ստամոքսի բարձր թթվայնությունից ա առաջանում, որտև սենց մի հատ փական կա կերակրափողի ու ստամոքսի միջև, որը բարձր թթվայնությունից ա բացվում, ու ստամոքսահյութը հետ ա հոսում։ Չգիտեմ կյանքում ռեֆլյուքս ունեցած կաս, թե չէ, բայց եթե մի անգամ զգացած լինեիր դա ինչ ա, հաստատ չէիր ասի, թե ցածր թթվայնությունից ա, որտև էդ թթվայնությունը կոկորդիդ ես զգում։

    Ստամոսքի ֆունկցիան թթու արտադրելն է, որ սնունդը սեղմ ժամկետներում քայքայվի մարսման համար։ Թթվայնությունը ընկնելիս սնունդը ստամոքսում ավելի երկար է լռվում ու ավելի դանդաղ քայքայվում ու պրոցեսից առաջանում են գազեր, որոնք էլ հրում բացում են կերակրափողային փականն ու թթվի հետ խառնված սնունդը բարձրանում է կերակրափող առաձացնելով այրոց ու տհաճ զգացողություններ։ Սրա կարճ լուծումն իրականում ստամոքսի թթվայնությանը օգնելն է ուտելիս լրացուցիչ Betaine HCl –ի կապուլներ կուլ տալով, կամ չզտված խնձորի քացախ օգտագործելով և ոնց ասեցի պետք է զերծ մնալ հաճախակի ուտելուց ու ստամոքսը ածխաջրերով լցնելուց։
    Ոչ մի դեպքում մի օգտագործեք շառլատանների թթվայնությունը բլոկ անող դեղերը, սրանցով ստամքսի ու կերակրափող բարձրացող մատերիայի թթվայնությունը իջնում է, թյուր տպավորություն ստեղծելով, թե դեղը օգուտ է տալիս, այնինչ ամբողջությամբ մարսողական համակարգի հերը անիծվում է։
    Ածխաջրերը ստամոքսում երկար չեն լռվում, շատ արագ փոխանցվում են հաջորդ բաժիններ։ Ստամոքսի թթուն սպիտակուցների համար ա՝ մսի-բան, այսինքն եթե մեկը միս չի ուտում ու քիչ ա սպիտակուց ուտում, կարա նույնիսկ առանց ստամոքսի ապրի (հենց դրա համար ստամոքսը հեռացված անձանց սպիտակուցները սահմանափակում են)։ Իսկ էդ գազ-մազը հետագայում աղիքներում ա առաջանում, երբ միկրոֆլորան խախտված ա լինում, ու այո, մշակված ածխաջրերը կարան խախտեն էդ միկրոֆլորան։

    Սրտխառնոցն էլ բանջարեղենի ու էլի բաների նկատմամբ մարսողության խանգարման նշաններ են, ու շատ ժամանակ «բժշկի» նշանակածների ու խորհուրդների հետևանք։ Ես ինքս «սրտխառնոց» ունեմ շատ բժիշկներից, որ օգուտ տալու տեղը վնաս են տալիս թե մարդու առողջությանը, թե բյուջեյին ու թե ժամանակին ու ներվերին։
    Ուրեմն հղիությունը սենց մի հատ բան ա, որի ժամանակ օրգանիզմի հորմոնալ բալանսը փոփոխվում ա։ Դրանից զանազան սիմպտոմներ են առաջանում։ Ծիծիկներն են մեծանում։ Սրտխառնոց, փսխում, հոգնածություն, փորկապություն և այլն։ Սրանք սաղ հղիության նորմալ սիմպտոմներ են, որոնց բացակայության դեպքում կարելի ա նույնիսկ անհանգստանալ, որ կինը վիժում ա։ Ու էդ սրտխառնոց սիմպտոմը առաջանում ա հենց հորմոնալ փոփոխություններից, հավանաբար հղիության հորմոնի՝ խորիոնային գոնադոտրոպինի, որը ամեն քառասունութ ժամը մեկ կրկնապատկվում ա (մենակ չասես հղիները հորմոնալ խանգարում ունեն ), հետո հասնում պլատոյի, հետո մի քիչ իջնում։ Մարսողությունը ստեղ ոչ մի կապ չունի։ Նաև տեսություն կա, որ էվոլյուցիան ա տենց անում, որ հղիները պոտենցիալ վնասակար բաներ չուտեն։ Հա, պատկերացրու, հղիության ժամանակ բանջարեղենը պոտենցիալ վնասակար բան ա, որտև կարան զանազան բակտերիաներ ու պարազիտներ պարունակի, որոնք վնասակար են պտղի համար, ու դա ավելի մեծ վնաս ա, քան հաց ուտել ու մի քիչ չաղանալը։ Բայց դե մեր դարում ու զարգացած աշխարհում բանջարեղենը համեմատաբար անվտանգ ա։

    Ու հղիությունը սենց մի հատ բան ա նաև, որի ժամանակ ուրիշ օրգանիզմ ա աճում կնոջ օրգանիզմի ներսում, ու ցանկացած դեղ ընդունելը կարա գնա, էդ օրգանիզմին սպանի։ Դրա համար հղիության ժամանակ ընդհանրապես ոչ մի դեղ չեն նշանակում որոշ բացառություններով, երբ հաստատված ա, որ էդ պտուղ կոչվող ուրիշ օրգանիզմին բան չի լինի։
    Կարճ` պետք է ձերբազատվել զտված ու վերամշակված սննդից, սնվել ամբողջական ու բնական մթերքով, սնվել ուշ–ուշ, օրեկան մաքսիմում երեք անգամ, արանքներում սնեքինգ չանել, շատ շարժվել ու երկար քնել, եվ կլինի երջանկությունը։
    Կարճ. հերիք ա սենց ինքնավստահ խոսես նենց բաներից, որոնցից ակնհայտորեն գլուխ չես հանում։

  6. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, դու Իտալիայի տուրիստական զոնաների ռեստորաններով չես կարող դատել իտալացիների խոհանոցի մասին, ես ինքս Իտալիայի գեղերում երեք շաբաթ ապրել եմ, այն ինչ ուտում ես Հռոմի կամ Վենտիկի կենտրոններում սարերի տարբերություն է մնացածի հետ։ Յութուբում լիքը վիդեոներ կան, կարող ես ման գալ գտնել։
    Ինձ բացում ա քո ինքնավստահությունը
    Ես Իտալիայում իմ իտալացի ընկերների տներում եմ մնացել շատ ժամանակ, Հռոմի ու Վենետիկի կենտրոնների ռեստորաններում էլ երբեք չեմ ուտում ու չեմ կերել, այլ հենց իմ իտալացի ընկերների խորհուրդ տվածներում։ Պլյուս Դանիայում սաղ շրջապատս իտալացի ա։ Նենց որ ես մի չըրթ ավելի ծանոթ եմ իտալացիների սննդային մշակույթին էլի

  7. #37
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրակն, քո ասածները համընկնում են դասական բժշկություն կոչված մաֆիայի պրոպագանդայի հետ, ու բացի վնասից ոչ մի օգուտ չեն տալիս մարդկանց։ Դու չես ընկալում իմ գրածները, ուղղակի հակաճառում ես հակաճառելու համար, դա ակնհայտ երևում է, որ կերակրափողի փականի մասին գրածս էլ չես կարդացել։ Անկեղծ ասած ես ավելին չեմ էլ սպասում դասական բժշկական դպրոցով անցած մարդկանցից։
    Ես ինձ հարազատ մարդուն երբեք չեմ ասի, թե հղիությունից ստամոքսի ռեֆլյուքսն ու սրտխառնոցները նորմալ են, հաց կեր, թթուներ մի կեր ու կալցիումի հավելումներ խմի կեֆիրի փոխարեն։ Թշնամուս էլ չեմ ասի։
    Si vis pacem, para bellum

  8. #38
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հատ–հատ խորանամ, գրածներից մեծ մասը աբսուրդ ա, օրինակ
    ...ի տարբերություն այլ հղիների, պետք ա քաշ շատ հավաքել...
    ...Արագ մետաբոլիզմը մարսողական խնդիր չի, նորմայի բազմաթիվ ձևերից մեկն ա, նաև պոտենցիալ որևէ հորմոնալ խնդիր, որը եթե հղին ունենար, կհայտնաբերեին, ուրեմն չուներ...
    Տեսնես առողջ մարդուն ինչի՞ է պետք «քաշ շատ հավաքել», էն էլ հացամթերք ուտելով, սա ծիծաղելի է։ Զգացվում է, որ դիլետանտների հետ շատ ես շփվել։
    Մեր բժշկական համալսարանի խայտառակ մակարդակի հետևանքներն են։

    Ես որ Հայաստանում ողնաշարի դիսկի ճողվածքներ էի ստացել, ինձ խորհորդ տվեցին մի հեղինակավոր օրթոպեդիկ վիրաբույժի, որի մոտ որ գնացի, իմիջայլոց «զննումներից» հետո ասեց` դու էլ կյանքում մեծ քաշերն ու շտանգան պիտի մոռանաս։ Հետո Նահանգներում օրթոպեդիստը մի հատ ջահել աղջիկ էր, մի 40 րոպե տարբեր վարժություններով թեստ արեց ու վիճակս գնահատելուց ասեց, որ էդ իմ բժիշկը ինչ–որ բորշել ա «այլևս շտանգա չբարձրացնելու» վերաբերյալ, ու որից հետո ես մինչ օրս նորմալ ծանրություններով մարզվում եմ առանց խնդրի։
    Այ հայաստանյան ինստիտուտով անցած բժիշկների մեծ մասը սենց են` իմիջայլոց։ Գրպանում հաց ման տալու ու հաճախակի ուտելու խորհուրդներն էլ էս դասից են։
    Si vis pacem, para bellum

  9. #39
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ առհասարակ, ըստ ԱՀԿ–ի 2022–ի տվյալներով «առողջության տիպար» եվրոպացիների չափահասների 59%–ը կամ ճարպակալած են ու կամ ավելորդ քաշի խնդիր ունեն (չնայած ԱՀԿ–ն աչքիս լույսը չի), ուղղակի մենք սիրում ենք միֆեր, ականջահաճո խորհուրդներ` մանավանդ բաղձալի հացաբուլկեղենի ոչ միայն անվնաս, այլև օգտակար լինելու վերաբերյալ, այն էլ հաճախակի։ Առհասարակ նման է, որ համաշխարհային էկոնոմիկայի ներկայիս զարգացման հիմնական գործոնը հնարավորինս շատ հիվանդ մարդկանց քանակությունն է, սրանից բխում են լիքը արտադրություն, սպառում, վատնում, աժիոտաժ, ընդհուպ մինչև հիվանդ մետաքաղաքական որոշումներ, ֆերմաների ու օրգանական սնունդի սահմանափակում, պատերազմներ, քաոս, դե էնտրոպիայի աճին համաձայն։ Համ էլ հիվանդ մարդկանց կառավարելն ավելի հեշտ է։
    Si vis pacem, para bellum

  10. #40
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են՝ վիտամին B1-ը, կամ՝ թիամինը անհրաժեշտ (essential) ու կարևորագույն վիտամիններից է մետաբոլիզմի/նյութափոխանակության ու ածխաջրերի յուրացման, այսինքն էներգիայի վերածելու համար։
    Մետաբոլիկ ու աղեստամքսային խնդիրներ, ինսուլինադիմադրողականություն ու նաև նեյրոպաթիկ խնդիրներ ունեցողների մոտ վիտամին B1-ի պակասությունը ասում են շատ ավելի հաճախ է հանդիպում, քան նկատվում է բժիշկների կողմից։
    Եթե դուք հաճախակի ուտելու փափագ եք զգում, և/կամ ուտելիս հաճախ չեք կշտանում, և/կամ ունեք փորկապություն, կամ ոչ ռեգուլյարություն, կամ գրգռված աղիքի սինդրոմ, կամ նյարդային ցավեր, կամ վերջույթների ծակծոց, հոգնածություն, մկանային թուլություն, մոտիվացիայի պակաս, քնի որակի անկում, ապա հնարավոր է B1-ի պակասություն ունեք։
    B1-ի բնական աղբյուրներից են մսամթերքը, ընդեղենը, կաթնամթերքը, գարեջրի ածիկը։
    B1-ը սինթետիկ տեսքով աշխարհի երկրների մեծ մասում կանոնակարգված հավելում են հացահատիկային վերամշակված սննդի մեջ, չնայած օրգանիզմի կողմից յուրացման ոչ էֆեկտիվությանը։

    Եթե աղեստամոքսային համակարգի խնդիրներ կան, ապա հնարավոր է, որ օրգանիզմը չկարողանա անհրաժեշտ B1-ը յուրացնել սննդից։ Այսինքն փակ ցիկլ է առաջանում, B1-ի պակասը բերում է աղեստամոքսային խնդիրների, և աղեստամոքսային խնդիները բերում են B1-ի դեֆիցիտի։ Այդ դեպքում լրացուցիչ հավելումների անհրաժեշտություն է առաջանում։
    B1-ը ջրում լուծվող սինթետիկ թիամինի տեսքով վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, եթե ապրանքի վրա կարդում եք թիամին (thiamine/thiamin mononitrate/thiamin hydrochloride), ապա մեծ հավանականությամբ օգուտ չեք ստանա օգտագործումից։
    B1-ի լավագույն, այսինքն էֆեկտիվ յուրացվող տեսակը, դե ներքին ընդունման տեսքով, որ կարող եք դեղատներում հանդիպել՝ բենֆոթիամինն է (benfotiamine)։
    Սա սինթետիկ թիամինի ածանցյալ է, որը չի լուծվում ջրում, այլ լուծվում է լիպիդներում, կամ ճարպաթթուներում, սինթեզվելով թիամինի, որն էլ մեծացնում է յուրացման էֆեկտիվությունը։ Ծանր իրավիճակներում նշանակում են B1-ի սրսկումներ։
    Սա ձեր տեղեկատվության համար է, կասկածելի հավելումներ ինքներդ ձեզ մի նշանակեք, խորհրդակցեք բժշկի հետ (չնայած երաշխիք չկա, որ կօգնի, բայց փորձեք), ինֆորմացիան օգտագործեք ու ձեր առողջությանը հետևեք ողջամտորեն։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 11.01.2023, 07:33:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (15.01.2023)

  12. #41
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս "What the Health"-ն էի նայում, էնտեղ բժիշկները համոզված պաշտպանում էին ածխաջրերի և նույնիսկ շաքարի օգտագործման անհրաժեշտությունը և «ածխաջրային» համարվող հիվանդությունների, առավելապես դիաբետի իրական պատճառը մսամթերքներին էին վերագրում։ Ընդհանրապես, առողջության համար մսի օգտագործումը, անգամ՝ թռչնի միսը, համարում էին վնասակար։
    Ասածս էն չի, թե իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Ասածս էն է, որ ով ինչին հավատում է, դա հաստատող ինչ նյութ ու կարծիք ուզեզ կգտնի։

    Համաձայն եմ, որ ամեն ինչ անհատական է, ու չկա սննդակարգի ընդհանուր բանաձև բոլորի համար: Հատկապես գենետիկայի դերը չարժի թերագնահատել:
    Ինձ համար սննդակարգի հարցը միշտ էլ ակտուալ է եղել՝ ոչ էնքան առողջության կամ արժեքների պաճառով, այլ նախ և առաջ էսթետիկայի․ մարմնիս տեսքն ինձ համար շատ կարևոր է։ Ես իմ ամբողջ գիտակցված կյանքում հետևում եմ քաշիս. սա մշտական աշխատանք է, երբեմն՝ ահագին դժվար:

    Որ հիշում եմ տատիկիս, հորքուրիս ու պապայիս կողմի մյուս կանանց, բոլորը լավ բարձրահասակ, խոշորոտ կանայք էին՝ լայն թիկունքով, քիփլիկ փորիներով, ընդգծված կրծքով ու կոնքերով:
    Սա է ինձ բաժին հասածը։ Ու ես ամբողջ կյանքում անհավասար պայքար եմ մղում իմ չափսերի դեմ: Ինձ համար քաշ հավաքելը շատ հեշտ է, դրանից ազատվելը՝ դժվար։ Ու տարիքի հետ գնալով ավելի է դժվարանում։
    Իմ BMI-ն սովորաբար նորմայի վերին սահմանի մոտ է, մեկ՝ մի քիչ պակաս, մեկ՝ մի քիչ ավել։ Եղել է, որ BMI-ն իջել է մինչև 21-22, բայց դրա համար ինձնից միշտ ահռելի ջանքեր են պահանջվել։

    Ես մշտապես ֆիտնեսի եմ գնում ու հետևում սննդիս։ Էս տարի 43 եմ դառնալու, առողջական խնդիրներ երբևէ չեմ ունեցել։ 10 տարի էլ բուսակեր եմ եղել, էդ ժամանակ էլ էի ինձ առողջապես լավ զգում, դրանից հետո էլ։
    Սննդակարգի հետ իմ միակ թեման կա և մնում է քաշին հետևելը՝ զուտ էսթետիկ պատճառներով։

    Հիմա ամեն ինչ էլ ուտում եմ, քաղցրի հանդեպ թուլություն չկա, բայց ոչ քաղցր հացեղեն-ալրամթերք շատ եմ սիրում։ Նաև պանրեղեն ու բանջարեղեն։ Մրգեղենի, ոսպեղեն/ընդեղենի, ինչպես նաև մսամթերքի հանդեպ առանձնապես հետաքրքրություն չունեմ․ լինի՝ կուտեմ, չլինի՝ չեմ ուտի։
    Իմ իդեալական համային աշխարհը լի է հացեղենով, պանիրներով ու ծո՜վ բանջարեղենով Բրոկոլիի ու բրյուսելյան կաղամբի տեսքից էն վիճակի եմ ընկնում, ինչ ասենք ուրիշները խորովածից։

    Հատուկ սննդակարգ դե չունեմ, բայց հիմա փորձում եմ օրվա մեջ միայն 8 ժամվա ընթացքում ուտել, մնացած ժամանակ՝ ջուր ու թեյ․ սա ահագին օգնում է քաշին հետևելու հարցում (intermittent fasting 16 : 8)։

    Երկու բան էլ էի ուզում գրել՝ սննդակարգի ու դիետաների վերաբերյալ։ Էս հարցերը ահագին անտեսվում է, ինչքան աչքովս ընկնում են սննդակարգի պահպանման թեմաները։

    Մեկը էն է, որ մարդիկ երբեմն որոշակի դրական ռիտուալներ ունեն տանը, որոնք խախտել չեն ուզում, ու սա ազդում է նաև սնվելու չափուձևի վրա։ Օրինակ մեզ մոտ էնպես է, որ մենք տանը միասին ենք ուտում․ հատկապես միասնական ընթրիքը «սրբություն» է։ Ու ընթրիքն աշխատանքային օրերին սովորաբար ընկերս է պատրաստում, էսպես ասած՝ «տղամարդավարի»
    Մենակ ապրելու դեպքում շատ-շատ ավելի հեշտ է քո ուզած սննդակարգին հետևել, իսկ երբ մի քանի հոգով եք, ու տնային ռիտուալներ կան, որոնք շատ բարենպաստ են արտահայտվում մթնոլորտի ու հարաբերությունների վրա, ապա «քո գրաֆիկով» ապրելը հաստատ ցանկալի տարբերակ չի։ Դե գոնե ինձ համար։

    Սննդի չափի հետ կապված անտեսվող մյուս թեման էլ էն է, որ մարդիկ կան, ովքեր շատ մեծ դժվարությամբ են ավելորդ ուտելիք թափում, օրինակ՝ ես։ Ինձ հոգեպես ավելի է հեշտ է ավել ուտել, քան թափել։ Սովորաբար փորձում ենք ուտելիքի չափաբաժինը երեք հոգու համար սարքել, բայց դե երբեմն չի ստացվում։ Սա ինձ համար շատ լուրջ խնդիր է։

    Էսպիսի մտքեր։

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (15.01.2023), Freeman (15.01.2023), StrangeLittleGirl (15.01.2023), Աթեիստ (16.01.2023), Վիշապ (16.01.2023)

  14. #42
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են՝ վիտամին B1-ը, կամ՝ թիամինը անհրաժեշտ (essential) ու կարևորագույն վիտամիններից է մետաբոլիզմի/նյութափոխանակության ու ածխաջրերի յուրացման, այսինքն էներգիայի վերածելու համար։
    Մետաբոլիկ ու աղեստամքսային խնդիրներ, ինսուլինադիմադրողականություն ու նաև նեյրոպաթիկ խնդիրներ ունեցողների մոտ վիտամին B1-ի պակասությունը ասում են շատ ավելի հաճախ է հանդիպում, քան նկատվում է բժիշկների կողմից։
    Եթե դուք հաճախակի ուտելու փափագ եք զգում, և/կամ ուտելիս հաճախ չեք կշտանում, և/կամ ունեք փորկապություն, կամ ոչ ռեգուլյարություն, կամ գրգռված աղիքի սինդրոմ, կամ նյարդային ցավեր, կամ վերջույթների ծակծոց, հոգնածություն, մկանային թուլություն, մոտիվացիայի պակաս, քնի որակի անկում, ապա հնարավոր է B1-ի պակասություն ունեք։
    B1-ի բնական աղբյուրներից են մսամթերքը, ընդեղենը, կաթնամթերքը, գարեջրի ածիկը։
    B1-ը սինթետիկ տեսքով աշխարհի երկրների մեծ մասում կանոնակարգված հավելում են հացահատիկային վերամշակված սննդի մեջ, չնայած օրգանիզմի կողմից յուրացման ոչ էֆեկտիվությանը։

    Եթե աղեստամոքսային համակարգի խնդիրներ կան, ապա հնարավոր է, որ օրգանիզմը չկարողանա անհրաժեշտ B1-ը յուրացնել սննդից։ Այսինքն փակ ցիկլ է առաջանում, B1-ի պակասը բերում է աղեստամոքսային խնդիրների, և աղեստամոքսային խնդիները բերում են B1-ի դեֆիցիտի։ Այդ դեպքում լրացուցիչ հավելումների անհրաժեշտություն է առաջանում։
    B1-ը ջրում լուծվող սինթետիկ թիամինի տեսքով վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, եթե ապրանքի վրա կարդում եք թիամին (thiamine/thiamin mononitrate/thiamin hydrochloride), ապա մեծ հավանականությամբ օգուտ չեք ստանա օգտագործումից։
    B1-ի լավագույն, այսինքն էֆեկտիվ յուրացվող տեսակը, դե ներքին ընդունման տեսքով, որ կարող եք դեղատներում հանդիպել՝ բենֆոթիամինն է (benfotiamine)։
    Սա սինթետիկ թիամինի ածանցյալ է, որը չի լուծվում ջրում, այլ լուծվում է լիպիդներում, կամ ճարպաթթուներում, սինթեզվելով թիամինի, որն էլ մեծացնում է յուրացման էֆեկտիվությունը։ Ծանր իրավիճակներում նշանակում են B1-ի սրսկումներ։
    Սա ձեր տեղեկատվության համար է, կասկածելի հավելումներ ինքներդ ձեզ մի նշանակեք, խորհրդակցեք բժշկի հետ (չնայած երաշխիք չկա, որ կօգնի, բայց փորձեք), ինֆորմացիան օգտագործեք ու ձեր առողջությանը հետևեք ողջամտորեն։
    Եկել եմ կիսվեմ, որ անասելի ախորժակս վերացել ա ինչ սկսել եմ MgB6 խմել, գուցե համընկնում ա, բայց նաև ընդեղեն եմ սկսել ուտել։ Քաղցր ու հացաբուլկեղեն ուտելու անհագ ցանկությունը առանձնապես չկա, բացառությամբ հին ու բարի լավաշով ուտելուն։ Կշտացած ու սոված լինելս հստակորեն նորից զգում եմ, ու ուտելիս, նույնիսկ երբ ափսեիս մեջ դեռ կա, հստակ գիտակցում եմ կշտանալու պահը ու ավարտում պրոցեսը։ Մի խոսքով էնքան կուզեի էսքան ամիսներ էդ տհաճ զգացողությունները ունենալու, ինքս ինձ անվերջ մեղադրելու փոխարեն հասկանայի ինչ միկրոէլեմենտի պակասից ա ու խմեի։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (16.01.2023)

  16. #43
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արդեն տարուց ավել ա ես էլ եմ անցել intermittent fasting-ին (16 : 8), ու էնքան կայֆ ա, որ առանց ինչ որ դժվարության 10 կգ նիհարեցի։
    Նոր հաշվեցի, BMI 24.5 ա։
    Ինչ ուզում, ուտում եմ, կարևորը ժամերը պահեմ։
    Իհարկե փորձում եմ իրիկունն ավելի քիչ ուտեմ, քան ցերեկը, բայց միշտ չի որ չափը զգում եմ։ Բայց կարևորը, որ քաշս չի ավելանում
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.01.2023), Վիշապ (16.01.2023)

  18. #44
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս "What the Health"-ն էի նայում, էնտեղ բժիշկները համոզված պաշտպանում էին ածխաջրերի և նույնիսկ շաքարի օգտագործման անհրաժեշտությունը և «ածխաջրային» համարվող հիվանդությունների, առավելապես դիաբետի իրական պատճառը մսամթերքներին էին վերագրում։ Ընդհանրապես, առողջության համար մսի օգտագործումը, անգամ՝ թռչնի միսը, համարում էին վնասակար։
    Ասածս էն չի, թե իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Ասածս էն է, որ ով ինչին հավատում է, դա հաստատող ինչ նյութ ու կարծիք ուզեզ կգտնի։
    Դա կոչվում է confirmation bias, ավելի ծայրահեղ դեպքում՝ belief perseverance (երբ մարդը շարունակում է մնալ իր կարծիքին նույնիսկ երկաթեբետոն կոնտրարգումենտների տակ):
    Այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ համոզիչ փաստարկների բացակայության դեպքում այսպես կոչված պալեո դիետն ունի առաջնայնություն։ Այսինքն, այն ինչ մարդը կերել է ու դրան է հարմարվել էվոլյուցիայի ընթացքում, ճիշտ է, քանի դեռ հակառակը ապացուցված չէ։ Տեսականորեն հնարավոր է, որ մարդու օրգանիզմը ադապտացվել է մսին, որովհետև դա է եղել հասանելի, բայց իրականում առանց մսի (կամ քիչ մսով) իրեն կարող է ավելի լավ լինել։ Հա, հնարավոր է։ Բայց դա ապացուցելու բեռն ընկնում է այդ պնդումն անողների վրա։ Ու ապացույցը պիտի հենց վերոհիշյալ երկաթբետոնից լինի։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.01.2023), Վիշապ (16.01.2023)

  20. #45
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս "What the Health"-ն էի նայում, էնտեղ բժիշկները համոզված պաշտպանում էին ածխաջրերի և նույնիսկ շաքարի օգտագործման անհրաժեշտությունը և «ածխաջրային» համարվող հիվանդությունների, առավելապես դիաբետի իրական պատճառը մսամթերքներին էին վերագրում։ Ընդհանրապես, առողջության համար մսի օգտագործումը, անգամ՝ թռչնի միսը, համարում էին վնասակար։
    Ասածս էն չի, թե իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ։ Ասածս էն է, որ ով ինչին հավատում է, դա հաստատող ինչ նյութ ու կարծիք ուզեզ կգտնի։
    ...
    Վեգաննների կողմից նկարված կինոն դժվար թե մսի, ձվի ու կաթնամթերքի փոխարեն հանկարծ ու կենտրոնանար վերամշակված սննդի, կամ ասենք շաքարի, կամ բարձր-ֆրուկտոզային եգիտպացորենի օշարակի (high-fructose corn syrup) վրա: Իմ կարծիքով խնդիրը լուծելու տեղը շատերը, մասնավորապես վեգանները ապակողմնորոշում են մյուսներին, իրականությունը խեղաթյուրելով։
    Հավատով առաջնորդվելը վայթե կապ չունի խելամտության հետ, այսինքն նույնն է, թե բախտի վրա հույս դնել։ Խելամտությունը պահանջում է տրամաբանություն, փաստեր, դիտողականություն, ունեցած ինֆորմացիան վերլուծելու ու թացը չորից զանազանելու հատկանիշներ, քթի ծակ ու էլի բաներ։ Ներկայիս մեդիա դաշտի մեջ կողմնորոշվելն ու քարոզչությունների տակ չընկնելը երևի իսկապես բարդ է։

    Ստորև կարծիքիս համար հղումներ չեմ բերի, դրանք լիքն են, ինչպես և մնացած բոլոր հակասական վերլուծությունները, քննարկումները, հետազոտությունները, կինոները։

    Բուսակերության օգտակար հատկությունը միավոր սննդի մեջ ավելի քիչ կալորիաներն է, ու եթե մարդիկ իսկապես բույսերով սնվեն ու սննդակարգից բացառեն վերամշակված ու զտված «բուսական սնունդը», ապա առնվազն ավելորդ քաշի խնդիր չեն ունենա, կլինեն նիհար, բայց ոչ անպայմանորեն ավելի առողջ, քան մսակերները, օրինակ թույլ ոսկորների, մկանային ատրոֆիայի, սակավարյունության, որոշ հորմոնալ խնդիրների ու ալերգիաների ռիսկերն ավելի մեծ են քան կենդանականից չհրաժարվողների մոտ։
    Այսինքն վեգանիզմը ավելի շատ ոչ թե առողջ սննդակարգի խնդիր է լուծում, այլ` կենդանիներին չսպանելու մշակութային խնդիր, ինչի մեջ կոնկրետ ինձ համար վիճարկելի հիմունքներ կան, բայց վեգանները ներկայացնում են որպես աքսիոմ, որով էլ վեգանիզմի դրութները նմանվում են կրոնական դրույթներին։

    ... Համաձայն եմ, որ ամեն ինչ անհատական է, ու չկա սննդակարգի ընդհանուր բանաձև բոլորի համար: Հատկապես գենետիկայի դերը չարժի թերագնահատել:..
    Իսկ տեսնես եթե ամեն ինչ այդպես անհատական է, ինչու՞ են բժիշկները ստանդարտ պրոտոկոլներով նույն դեղերը նշանակում տարբեր մարդկանց, ասենք Նահանգներում բոլոր բարձր ճնշում ունեցողների, կամ բարձր խոլեստերին ունեցողների, կամ բարձր շաքար ունեցողների համար նույն պրոտոկոլն է, այսինքն սնունդի համար մարդկանց գեները տարբեր են, ամեն ինչ անհատական է, չկա ընհանուր բանաձև, իսկ այ դեղերի համար բոլոր մարդիկ նույնն են, ու բժիշկները թքած ունեն մարդկանց գեների վրա, ահա այսպիսի պարադոքս։ Բժիշկների մասին կարծիքս արդեն գրել եմ, էլ չեմ կրկնի։
    Սննդակարգի մասով, մարդիկս օպորտունիստ ամենակեր ենք առնետների նման, հետևաբար ուտում ենք այն ամենը, ինչ հասանելի է, դա ըստ բնույթի ու օժտվածության։
    Կարծում եմ, նույն սնունդը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ յուրացնելու հանգամանքը ավելի շուտ ոչ թե գենետիկայով է պայմանավորած, այլ մարդկանց տվյալ պահի առողջական վիճակով։
    Այսինքն էնպես չի, որ գեներով պայմանավորված մեկը նույն սննդանյութը էֆեկտիվորեն մսից է ստանում, էն մյուսը` ցորենից, չկա այդպիսի բան։ Բայց առողջական վիճակից կախված մեկը կարող է օրեկան մի կիլո հաց ուտել, ու շատ վատ չզգալ, իսկ մյուսը այտուցներով, ալերգիայով, բարձր ճնշումով ու տախիկարդիայով ընկնել հիվանդանոց։
    Իսկ առողջ սնունդը բոլորի համար առողջ սնունդ է, վնասակար սնունդը` բոլորի համար վնասակար։ Ինձ ցույց տվեք հիվանդ մեկին, որի սննդակարգը ներկայացնում է օրգանական միս, ձու, կաթնամթերք, ծովամթերք ու բանջարեղեն։
    Մոլորակի ճարպակալած մասսայի ուտելիքը վերամշակված բաղադրիչներն են ու շաքարները։
    Սննդակարգի ազդեցությունը դանդաղ է, ուստի սեղմ ժամկետներում դժվար է ապացուցել դրական ու բացասական ազդեցությունները, դրա համար էլ կան լիքը շահադիտական կողմնակալություններ, «հավատներ», կեղծ պրոպագանդա, ու մոլորություններ։ Ասենք երիտասարդ ու մաքուր թոքեր ունեցող մարդը ամիսներով ծխում ու դեռ թարմ է մնում, նույն կերպ դեռ երիտասարդ, սթրեսներ չտարած, չվնասված մարսողական համակարգով մեկը էլի պիցցա ու կրուասաններ ուտելով դեռ թարմ է մնում, ու մյուսներին ասում` ահա տեսեք, ես այսպես, այնպես, ֆլան ֆստան...
    Եթե մարդս սթրեսների, երկարատև կերած աղբ սննդի ու նստակյացության ու էլի որոշ այլ հանգամանքների պատճառով արդեն վնասված մարսողական համակարգ ունի, ապա կոնկրետ լուծումները իրականում շատ չեն ու կիրառելի են բոլորի համար, դրանք են` ծոմերը, վերամշակված սնունդն ու շաքարեղենը բացառելն ու սննդանյութով հարուստ սննդակարգին անցնելը, մասնավորապես ամենաէֆեկտիվը` ցածր ածխաջրային դիետաներն են։ Էլի սուբյեկտիվ կարծիք է, իմ փորձից ու ուսումնասիրածից, կարելի է անտեսել, անցնել առաջ։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 16.01.2023, 03:01:
    Si vis pacem, para bellum

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •